Բրեմեն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
գերմ.՝ Bremen | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Շրջան 1 Բրեմենի կենտրոն, Bremen-Ost?, Bremen-Süd?, Bremen-West? և Bremen-Nord? | ||||
Մակերես | 317,88 կմ² | ||||
ԲԾՄ | 11±1 մետր, 6 մետր | ||||
Բնակչություն | ▼566 573 մարդ (սեպտեմբերի 30, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 0421[2] | ||||
Փոստային ինդեքսներ | 28195[3], 28197[3], 28199[3], 28201[3], 28203[3], 28205[3], 28207[3], 28209[3], 28211[3], 28213[3], 28215[3], 28217[3], 28219[3], 28237[3], 28239[3], 28259[3], 28277[3], 28279[3], 28307[3], 28309[3], 28325[3], 28327[3], 28329[3], 28355[3], 28357[3], 28359[3], 28717[3], 28719[3], 28755[3], 28757[3], 28759[3], 28777[3] և 28779[3] | ||||
Ավտոմոբիլային կոդ | HB | ||||
Պաշտոնական կայք | bremen.de(գերմ.) | ||||
| |||||
Բրեմեն (գերմ.՝ Bremen [ˈbʁeːmən]), քաղաք Գերմանիայում. Բրեմենհաֆենի հետ միասին մտնում է Բրեմեն երկրի կազմի մեջ։ Բրեմենը մոտ 550 հազար բնակչությունով հանդիսանում է Գերմանիայի մեծությամբ տասներորդ քաղաքը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գդանսկ (լեհ.՝ Gdańsk), Լեհաստան (1976)
Ռիգա, Լատվիա (1976)
Դալյան (չինարեն՝ 大連), Չինաստան (1985)
Ռոստոկ (գերմ.՝ Rostock), Գերմանիա (1987)
Հայֆա (եբրայերեն՝ חֵיפָה), Իսրայել (1988)
Բրատիսլավա, Սլովակիա (1989)
Կորինտո (իսպ.՝ Corinto), Նիկարագուա (1989)
Իզմիր (թուրքերեն՝ İzmir), Թուրքիա (1993)[4]
Վինդհուկ, Նամիբիա (2001)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2011թվականի դեկտեմբերի 31-ի (2011 թվականի մարդահամար ) տվյալներով կազմում է 544043 մարդ[5]:.
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեմենը տեղակայված է Վեզեր գետի երկու ափերին, մոտավորապես 60 կմ հեռավորության վրա, այն տեղից, որտեղ այն թափվում է Հյուսիսային ծով։ Հին քաղաքի շրջանում Միջին Վեզերը (գերմ.՝ Mittelweser) անցնում է Ներքին Վեզեր (գերմ.՝ Unterweser), այնուհետև լայնանալով անցնում է բրեմենյան նավահանգիստ։ Շրջանը, որը տեղակայված է Ներքին Վեզերից ձախ կրում է Վեզերմարշ շրջանի անունը։ Աջից տարածվում է այսպես կոչված Թաց եռանկյունը, ճահճային հարթություն Էլբա և Վեզեր գետերի գետաբերանին։ Քաղաքի տարածքը կազմում է 38 կմ երկարություն և 16 կմ լայնություն։ Քաղաքային սահմանների երկարությունը 136, 5 կմ է։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուկայական հրապարակը Բրեմենի կենտրոնն է, որտեղ Բրեմենի ռատուշան է` կառուցված 1405-1410 թվականներին և Սուրբ Պետրոսի տաճարը 11-րդ դար։ Շուկայական հրապարակը Եվրոպայի գեղեցկագույն հրապարակներից է։ Հրապարակի աջ կողմում գտնվում է 1966 թվականին կառուցված քաղաքային պառլամենտի շենքը ։ Միջնադարյան բյուրգերյան տունը շուկայական հրապարակում հրաշքով պահպանվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ժամանակ Բրեմենի հին կառույցների 90 տոկոսը տուժել էր։ Հրապարակում վեր է խոյանում Ռոլանդի 10․21 մետր բարձրությամբ արձանը, քաղաքի խորհրդանիշ և անկախության մարմնավորում։ Վահանի վրայի կայսերական արծիվը վկայում է, որ քաղաքային իրավունքը ծագել է Կարլ Մեծի ժամանակներում և Բրեմենը ենթարկվում է միայն կայսերը, ոչ թե որևէ այլ հոգևոր կամ ազնվական կառավարչի։
Ռատուշայի առաջ տեղադրված է «Բրեմենյան երաժիշտների» հայտնի քանդակը։ Բրեմենի հայտնի փողոցներից մեկում՝ Բյոտերշտրասեում (գերմ. Böttcherstraße) (երկարություն 100 մետր) գտնվում է 7 շինություն։ 16-րդ դարի կառույցները իրենցից ներկայացնում են ճարտարապետական հուշարձաններ՝ զանգակատուն, երեք թանգարան, պատկերասրահ և թատրոն։ Հին քաղաքում կա շրջան, որտեղ պահպանվել են հին շինությունները։ Այն կոչվում է Շնոր (գերմ. Schnoor)։ Շնորում տեղակայված են գարեջրատներ, մանր գեղեցիկ իրերի փոքրիկ կրպակներ։ Բրեմենյան համալսարանի տարածքում գտնվում է Ունիվերսումը (գերմ. Universum), գիտական կենտրանը։ Սա գիտության թանգարան է, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է շուրջ 250 ցուցադրանմուշի գործողությունները շոշափել և փորձել ։ Բրեմենի կենտրոնում, երկաթգծի կայարանում է գտնվում Քաղաքային այգին, որտեղ կա փոքրիկ կենդանաբանական այգի, որտեղ կան ընտանի կենդանիներ, խոզեր, բադեր, ծովախոզուկներ, ալագադաներ։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mercedes-Benz-Werke Bremen, Daimler կոնցերնի գործարաններից մեկն է։
- GESTRA AG, խողովակաշարային ամրակ ստեղծող և զարգացնող, հատուկ սարքավորումների և ստուգողական համակարգերի շտաբկայան։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոլանդ քանդակ Շուկայական հրապարակում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — Federal Statistical Office.
- ↑ https://www.dastelefonbuch.de/Vorwahlen/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 https://www.dastelefonbuch.de/Postleitzahlen/Bremen
- ↑ İzmir Büyükşehir Belediyesi։ «İzmir'in kardeş kentleri»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12
- ↑ Statistisches Bundesamt Archived 2016-04-03 at the Wayback Machine.: Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen Archived 2016-03-09 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бремен, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 560)։ ![]() |