Բրեմեն (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրեմեն օդանավակայան

Airport-bremen model hg.jpg

IATA: BRE – ԻԿԱՕ: EDDW
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ քաղաքացիական

Բրեմեն օդանավակայան (գերմ.՝ Flughafen Bremen, նաև City Airport Bremen, IATA - BRE, ICAO - EDDW), միջազգային օդանավակայան Բրեմենում, Գերմանիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

FlughafenBremen-01.jpg
Bremen Airport.JPG
FlughafenBremen-03.jpg

1909 թվականին հիմնադրվել է «Bremer Verein für Luft (schiff) fahrt» ընկերությունը, որը նախագծել է օդանավակայանի շինարարությունը Բրեմենի հյուսիսային հատվածում, Վեզերի աջ ափին: 1910 թ. ծրագրերը հաստատվեց քաղաքային սենատի կողմից, իսկ նույն տարվա ամռանը սկսեցին առաջին անգարների կառուցողական աշխատանքները: Սկզբում վերելքն ու վայրէջքն ուղեկցվում էին աղմուկով, որն էլ պատճառ դարձավ օդանավակայանի աշխատանքների կարճաժամկետ ընդհատման: 1913 թվականի մայիսի 16-ին Բրեմենի հարավային մասում օդային բազայի կառուցման թույլտվություն ստացվեց: 1919 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, այդ տարածքում սկսվեցին օդանավակայանի կառուցման աշխատանքները:

Օդանավակայանը 1946 թվականին

1925 թվականին կառուցվեց առաջին տերմինալը: 1937 թվականին կառուցվեց իր ժամանակի համար ամենալավ վերելքի և վայրէջքի գոտիները. չորս բետոնե շերտեր, որոնցից ամենաերկարը 600 × 52 մ է: Գոտիները միմյանց հատում էին աստղաձև, որն էլ ապահովում էր վերելքի և վայրէջքի ապահովությունը, անկախ քամու ուղղությունից: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օդանավակայանը հաճախ էր ենթարկվում ռմբակոծության, իսկ պատերազմի ավարտին այն անցավ ԱՄՆ Ռազմա-օդային ուժերի ձեռքը, ովքեր սկսեցին կարգապահ և կանոնավոր աշխատանք կազմակերպել ռազմական բազայի աշխատանքների համար մինչև 1948 թվականի մարտը: 1949 թվականի հունվարի 27-ին օդանավակայանը կրկին կանոնավոր շահագործման հանձնվեց: Վերանորոգման ժամանակ արևմտյան գոտին երկարացվեց մինչև 1300 մետր, իսկ ավելի ուշ՝ մինչև 2034 թ.: Բացի այդ, ավելացվեցին ռադիոսարքավորումներ, որոնք գործում էին վատ եղանակի պայմաններում: Այդ ժամանակից Բրեմենում սկսեցին գործել միջազգային ավիաուղիներ: 1956 թվականի մայիսի 1-ին Lufthansa-ն Բրեմենում հիմնադրեց օդաչուական դպրոց, որն այդ ժամանակից ի վեր հայտնի է Lufthansa Flight Training անվանումով: Մյունխենի ավիավթարից հետո առաջացավ պահանջ՝ վերանայել ինքնաթիռների թռիչքի երկարությունը: Այդ պատճառով հարմար ուղղություններ համարվեցին միայն արևմտյան և արևելյան ուղղությունները: Նախկինում գոյություն ունեցող գոտիները շահագործելու համար, նախևառաջ, նախատեսվում էր տեղափոխել Վեզերի ձախ ափը, Okhtum-ը: 1988 թ-ին 09/27 գոտին ընդարձակվեց բոլոր կողմերից 300 մ, սակայն այդ տարածքները կարող են օգտագործվել միայն բացառիկ դեպքերում: Գոտի 23-ը օգտագործվում է միայն թռիչքների համար: 1989 թվականին Բրեմեն քաղաքի օդանավակայանի ուղևորաշրջանառությունն առաջին անգամ կազմել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նույն թվականին մշակվեց Flughafen 2000 նախագծը, որը միտված էր օդանավակայանի թարմացման համար: Կառուցվեցին նոր տերմինալներ, փակ ավտոկայանատեղի, գրասենյակային շենքեր: Ծախսերը կազմեցին շուրջ 199,4 մլն եվրո:

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայի կանգառի շինություն

Օդանավակայնը միացնում է հինգ տերմինալներ, հարավային կառույցն ունի 1, 2 և 3 տերմինալներ, որոնցից դուրս են գալիս հինգ ուղղություններ: Loukost-ավիաընկերությունը (discounter[1]) Ryanair-ը տեղակայված է E-ի առանձին տերմինալում, որը նախկին բեռների պահեստն էր: Օդանավակայանին են պատկանում երկեւ ավտոկայանատեղիներ, որոնք նախատեսված են շուրջ 4500 մեքենաների համար:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանը գտնվում է քաղաքից 3,5 կմ հեռավորության վրա: Կենտրոնից (մասնավորապես, Կենտրոնական կայարանից) օդանավակայան կարող են հասնել տրամվայով (ուղի 6): Տրանսպորտն աշխատում է 10 րոպե հաճախականությամբ, ուղևորությունը տևում է 11 րոպե: Օդանավակայան են տանում նաև A1, A27 և A281 մայրուղիները: Գործում են նաև ավտոբուսային ծառայություններ դեպի Համբուրգ և Գրոնինգեն:

Վիճակագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային տեսք
Տերմինալի ինտերիեր
Apron ակնարկ
Ուղևորներ Ուղղություններ Բեռնափոխադրումներ(in t)
2000 1,918,064
2008 Green Arrow Up Darker.svg 2,486,337 46,876 723
2009 decrease 2,448,851 decrease 43,650 Green Arrow Up Darker.svg 731
2010 Green Arrow Up Darker.svg 2,676,297 Green Arrow Up Darker.svg 46,409 decrease 539
2011 decrease 2,560,023 decrease 45,412 Green Arrow Up Darker.svg 612
2012 decrease 2,447,007 decrease 44,737 Green Arrow Up Darker.svg 643
2013 Green Arrow Up Darker.svg 2,612,627 decrease 44,263 decrease 567
2014 Green Arrow Up Darker.svg 2.773.129 Green Arrow Up Darker.svg 45.987 Green Arrow Up Darker.svg 721
2015 decrease 2.660.754 decrease 42.263 decrease 608
2016[2] decrease 2.573.501 decrease 40.687
Source: ADV[3]

Ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերություններ Ուղղություններ
Air Berlin[4] Անթալիա, Նյուրնբերգ , Պալմա դե Մայորկա
Air VIA Բուրգաս
Atlasjet Անթալիա
Corendon Airlines Անթալիա
Hamburg International Անթալիա, Իզմիր, Պալմա դե Մայորկա
KLM Ամստերդամ-Սխիպխոլ
Lufthansa Regional Մյունխեն
Lufthansa Ֆրանկֆուրտ Մյունխեն
Ostfriesische Lufttransport Բրյուսել, Կոպենհագեն
Pegasus Airlines[5] Անթալիա
Ryanair Ալգերո, Ալիկանտե, Բերլին-Շյոնեֆելդ, Վենետիկ (Տրեվիզո), Վիլնյուս, Գդանսկ, Ժիրոնա (Բարսելոնա), Զադար, Կաունաս, Ստոկհոլմ-Սկավստս, Լիվերպուլ, Լոնդոն , Մակլագա, Մանչեստր, Միլան (Օրիո), Մյունխեն, Օսլո, Պալմա դե Մայորկա, Պորտու, Ռիգա, Տալին, Տամպերե, Տրապանի (Սիցիլյա), Ֆարու, Խյոուգեսուն, Էդինբուրգ
Sky Airlines Անթալիա
SunExpress ՍանԷքսպրես
Tunisair Մոնաստիր
Turkish Airlines[6] Ստամբուլ-Աթաթուրք
XL Airways Germany Անթալիա [սեզոնային], Ֆուերթվենթրա, Հերկուլիոն [սեզոնային], Կոս [սեզոնային], Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Պալմա դե Մալյորկա [սեզոնային], Ռոդոս [սեզոնային], Թեներիֆե Սաութ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.bremen-airport.com/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]