ԻԿԱՕ օդանավակայանի կոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԻԿԱՕ-ի դրոշը

ԻԿԱՕ օդանավակայի կոդը (անգլ.՝ International Civil Aviation Organization airport code) չորստառանի ունիկալ անձնական իդենտիֆիկատոր է, որը տալիս է աշխարհի օդանավակայաններին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ): Տվյալ կոդերը օգտագործում են կազմակերպությունները, օդային շարժման կառավարման օրգանները, օդերևութաբանական ծառայությունները օդանավագիտական և օդերևութաբանական տեղեկությունները օդանավակայաններին հաղորդելու համար, թռիչքների պլանների (ֆլայթ-պլանների), ռադիոնավորդագիտական քարտեզներին քաղաքացիական օդանավակայանների նշման համար, ինչպես նաև օդանավակայանների հասցե հեռագրական AFTN ավիացիոն կապի միջազգային ցանցում։