Գրոնինգեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրոնինգեն (այլ կիրառումներ)
Քաղաք Հայերեն անվանում = Գրոնինգեն | |||||
---|---|---|---|---|---|
Գրոնինգեն | |||||
հոլ.՝ Groningen | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Գրոնինգեն | ||||
Ղեկավար | Պետեր Ռեվինկել | ||||
Առաջին հիշատակում | 1040 թիվ | ||||
Մակերես | 83,7 կմ² | ||||
ԲԾՄ | 7 մետր | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն և Gronings? | ||||
Բնակչություն | 187 622 մարդ | ||||
Խտություն | 2 284 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 050 | ||||
Փոստային ինդեքսներ | 9700–9747 | ||||
Պաշտոնական կայք | portal.groningen.nl | ||||
| |||||
Գրոնինգեն (հոլ.՝ Groningen, МФА: [ˈɣroːnɪŋə(n)], ստորին գերմաներեն՝ Grunnen), խոշոր քաղաք Նիդերլանդների հյուսիսում, համանուն նահանգի և համանուն համայնքի վարչական կենտրոնը: Բնակչությունը՝ 184 777 մարդ (հունվարի 1, 2008 թ.[1]): Համալսարանական քաղաք է, ունի շուրջ 50 000 ուսանողներ:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Նիդեռլանդների հյուսիսում: Ընդհանուր տարածքը կազմում է 83,69 կմ² (ցամաք — 79,59 կմ², ջրային ծածկույթ — 4,10 կմ²) Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 184 777 մարդ, նրանցից 45 000 — ուսանողներ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, առաջին հերթին— Գրոնինգենի համալսարանում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է Հոնդսրուգի (Hondsrug) հյուսիսային հատվածում: Գրոնինգենի մասին առաջին անգամ հիշատակվել է 1040 թվականի պատմիչների գրառումներում: Քաղաքի տարածքում պահպանվում են մշակութային կոթողներ, որոնք վկայում են մեր թվարկությունից առաջ 3950-3720 թթ. բնակչության մասին: Հնագիտական պեղումների արդյունքում նշվում է, որ Գրոնինգենում մեծ բնակավայր եղել է մեր դարաշրջանի III դարում: XIII դարում, երբ Գրոնինգենը դարձել էր խոշոր առևտրային կենտրոն, նրա բնակիչները կառուցեցին քաղաքային պարիսպներ, որոնք ընդգծում էին նրա հզորությունն ու նշանակությունը։ 1614 թվականին հիմնադրվեց Գրոնինգենի համալսարանը: Այդ ժամանակաշրջանում Գրոնինգենն արագ զարգանում էր, ամրացվում էին պարիսպները, որոնք մեծ նշանակություն ունեցան 1672 թվականին Անգլո-հունգարական երրորդ ճակատամարտի ժամանակ, երբ քաղաքում նստում էր Արքեպիսկոպոս Մյունստեր Բերնարդ վօն Գալենը: Պատերը դիմացան, և այս իրադարձությունը դարձավ հիշարժան, ամեն տարի հաղթանակը նշվում է օգոստոսի 28-ին հրավառությամբ ու տոնախմբությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից քաղաքը շատ կորուստներ չունեցավ: Սակայն քաղաքի կենտրոնական հրապարակը (Grote Markt) ավերվեց 1945 թվականի ապրիլին՝ Գրոնինգենի համար մղվող ճակատամարտում: Սուրբ Մարտինի եկեղեցին իր հայտնի աշտարակով (Goudkantoor), քաղաքի պարիսպներն ու շատ շինություններ մնացին անվնաս: Ճակատամարտը շարունակվել է մի քանի օր:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոնինգենն անվանում են «Հեծանվորդների համաշխարհային մայրաքաղաք», տրանսպորտային միջոցների 57 % կազմում են հեծանիվները: Քաղաքային տրանսպորտին վերաբերվող բոլոր աշխատանքներն արվում են հեծանվորդների հարմարությանը համապատասխան: Քաղաքի կենտրոնում տրանսպորտային ցանցը առավելություն է հատկացրել ինչպես հեծանվաուղիներին, այնպես էլ նրանց կայանատեղերին, հատկապես շատ է հետիոտներին հատկացված ճանապարհների ցանցը: Գրոնինգեն—երկաթուղային հանգույց, Գրոնինգենում տեղակայված են երեք կայաններ՝ «Գրոնինգեն», «Գրոնինգեն-Եվրոպապարկ» և «Գրոնինգեն-Նորդ»: Ավտոմոբիլային А28 ուղին միացնում է Գրոնինգենը Ուտրեխտին, իսկ А7 -ը՝ Ֆրիսլսնդին և Ամստերդամին:
Կրթություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոնինգեն — ոչ մեծ քաղաք, բայց, չնայած դրան, մեծ դեր ունի Նիդեռլանդների երաժշտության, արվեստի, կրթության, գիտության ու գործարարության և ակտիվ կյանքի կազմակերպման գործում:Ուսանողների մեծ մասը, որ ապրում է Գրոնինգենում, նույնպես ակտիվություն է մտցնում Գրոնինգենի կյանքում:
Գրոնինգենի համալսարանը հիմնադրվել է 1614 թվականին. սա ամենահին համալսարաններից մեկն է Լեյդենսկի համալսարանից հետո: Այստեղ առաջին անգամ կրթություն է ստացել առաջին կինը Նիդեռլանդներում՝ գիտությունների թեկնածու Ալետա Յակոբսը: Համալսարանի շրջանավարտները Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ֆիզիկայի բնագավառում Խեյկե Կամերլինգ Օննեսը և Ֆրից Ցերնիկեն, ինչպես նաև Եվրոպայի կենտրոնական բանկի առաջին նախագահ Վիմ Դեյսենբերգը: Գրոնինգենի համալսարանում կրթություն ստացել են 200 000-ից ավելի ուսանողներ, ուսուցիչներ և հետազոտողներ: Գրոնինգենի "Եուրոբորգ" ֆուտբոլային ակումբի մարզադաշտը քաղաքի հետաքրքիր կառույցներից մեկն է համարվում: Բացումը կատարվել է 2006 թվականի հունվարին, կառուցված է շուրջ 20 000 հանդիսատեսների համար: Նախկին մարզադաշտը՝ Oosterpark Stadion, ընդունում էր միայն 12 500 մարդ:
Գրոնինգենի թանգարան, անհամեմատ կարևոր նշանակություն ունեցող թանգարանն է, որի գլխավոր մասնաշենքի նախագիծը պատկանում է իտալացի ճարտարապետ և դիզայներ Ալեսսանդրո Մենդինիին: Թանգարանը համարվում է արվեստի ժամանակակից և նորարարական կենտրոններից մեկը Նիդերլանդներում: Բացի այդ, քաղաքում կան Անատոմիական թանգարան, Հյուսիսծովյան թանգարան, Ծխախոտի Նեմեջերյան թանգարան, Գրաֆիկայի թանգարան, Գերարդուս վան դեր Լեվի Անատոմիական թանգարան[2]: Գրոնինգենում գործում է քաղաքային թատրոնը՝ Stadsschouwburg, որը գտնվում է Turfsingel շրջանում: Քաղաքի ամենամեծ թատրոնն ու համերգային համալիրը անվանում են «Մարտինի պլազա»՝ «Мартини-плаза»: Մյուս խոշորագույն մշակութային կառույցը Oosterpoort-ն է, որը գտնվում է Trompsingel-ում: Գրոնինգենում է անցկացվում ամենամյա երաժշտական «Eurosonic» փառատոնը, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերում խմբեր ամբողջ Եվրոպայից:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոնինգենն գտնվում է չափավոր կայուն կլիմայական գոտում: Ամառը զով և տաք է, ձմռանը նույնպես ոչ շատ խիստ: Մեծ է Հյուսիսային ծովի ազդեցությունը քաղաքում, այն հյուսիս-արևմուտքից բերում է ուժեղ քամիներ ու փոթորիկներ:
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաց (Ավստրիա)
Ջեմբալիա (Պաղեստին)
Զլին (Չեխիա)
Կալինինգրադ (Ռուսաստան)
Կատովիցե (Լեհաստան)
Մուրմանսկ (Ռուսաստան, 1989-ից)[3]
Նյուքասլ ափոն Թայն (Մեծ Բրիտանիա)
Օդենսե (Դանիա)
Օլդենբուրգ (Գերմանիա)
Սան Կարլոս (San Carlos; Նիկարագուա)
Տալլին (Էստոնիա)
Տյանցզին (Չինաստան)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ CBS Staline
- ↑ «Культура в Գրոնինգեն. Официальный сайт города.»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-25-ին։ Վերցված է 2018-06-16
- ↑ http://ke.culture51.ru/Goroda-pobratimi-p1581.html}}(չաշխատող հղում)
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный портал Archived 2009-08-27 at the Wayback Machine.
- Фотографии Гронингена
- Архив Гронингена
- Сайт Музея Гронингена
- Университет Гронингена
- Vera — club for the international pop underground
- Вебкамеры в Гронингене
- Second World War History Archived 2007-03-11 at the Wayback Machine.
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |