Օլդենբուրգ, (գերմ.՝ Oldenburg, ս․ գերմ․՝ Ollnborg), Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի խոշոր քաղաքներից մեկը՝ նավարկվող Հունթե գետի վրա է, որը Քյուսթենի ջրանցքով կապված է Էմսին և Վեզեր գետերի հետ։
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1108 թվականին: Միջնադարում ծառայել է, որպես Օլդենբուրգյան կոմսության մայրաքաղաք: Մինչև 1773 թվականը Օլդենբուրգի կոմսությունը գտնվել է Դանաիայի թագավորության տիրապետության տակ: XVII դարում Օլդենբուրգը ամրապնդեց իր քաղաքական դիրքը Հյուսիսային Եվրոպայում, բայց հետագայում 1667 թվականի հրդեհից և ժանտախտի համաճարակից հետո հազիվ էր գոյատևում: XX դարում Դանիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ռուսաստանի շատ միապետեր սերվել են Օլդենբուրգի արքայական տոհմից, ինչպես նաև բրիտանական կայսրությանարքայազն Չարլզը: XVIII դարի վերջին հերթական հրդեհից հետո Օլդենբուրգը ամբողջովին վերակառուցվեց դասական ոճով, վաղ ժամանակների հուշարձաններից պահպանվել են եզակիները:
Մինչև 19-րդ դարի վերջ Օլդենբուրգը համանուն դքսության մայրաքաղաք էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը գրեթե փրկվեց ոչնչացումից, որից հետո հետպատերազմյան տարիներին բնակչության արագ աճ գրանցվեց: 1973 թվականին Օլդենբուրգում բացվեց Կարլ ֆոն Օսեցկու անվան համալսարանը, որտեղ սովորում է մոտ 9500 ուսանող: