Օլդենբուրգներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
տոհմանունը՝ Օլդենբուրգների տոհմ տիրույթները՝ Օլդենբուրգ, Ռուսաստան, Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Հունաստան, Շլեզվիգ-Հոլշթայն | |||
---|---|---|---|
զինանշանը՝ ![]() | |||
Country | Օլդենբուրգի Մեծ Դքսություն (Grand Duchy of Oldenburg) Ռուսաց կայսրություն (Russian Empire) Դանիո Թագավորություն Նորվեգիո Թագավորություն Շվեդիո Թագավորություն Հունաց Թագավորություն Սաքսեն-Լաուենբուրգ դքսություն Շլեզվիգ դքսություն Հոլշթայն դքսություն | ||
Titles | տիտղոսներ | ||
Founder | հիմնադիր՝ Էլիմար I, Օլդենբուրգի կոմս | ||
Final ruler | Ռուսաստան` Նիկոլայ II Ռուսիո կայսր (1894–1917)
Շվեդիա` Շվեդիայի Արքա Կարլոս XIII (1809–1818)
Օլդենբուրգ` Ֆրեդերիկ Ավգուստ II, Օլդենբուրգի ՄԵծ Դուքս (1900–1918)
Սաքսոնիա-Լաուենբուրգ` Դանիո Արքա Քրիստիան IX (1864)
Քրիստիան IX (1864)
Շլեզվիգ Հոլշթայնի Դուքս Ալբերտ (1921–1931)
| ||
Current head | ներկայիս տոհմապետ՝ Քրիստոֆ, Շլեզվիգ-Հոլշթայնի իշխան (Christoph, Prince of Schleswig-Holstein) | ||
Founding year | 1448 | ||
Deposition | գահազրկում՝ Ռուսաստան: Փետրվարյան հեղափոխություն, 1917
Շվեդիա: 1818 (գիծը մարել է)
Հունաստան: Հունական ռազմական խունտա, 1967–1974, 1973
Օլդենբուրգ: Գերմանական հեղափոխություն, 1918–1919, 1918
Սաքսոնիա-Լաուենբուրգ: Երկրորդ Շլեզվիգյան պատերազմ, 1864
Շլեզվիգ-Հոլշթայն: Երկրորդ Շլեզվիգյան պատերազմ, 1864
Ավգուստենբորգ: 1931 (գիծը մարել է)
| ||
Cadet branches | կրտսեր ճյուղեր՝ |
Օլդենբուրգների տոհմը եվրոպական արքայատոհմ է, որը ծագում է Հյուսիսային Գերմանիայից: Այն Եվրոպայի առավել ազդեցիկ արքայատոհմերից է, որի տոհմաճյուղերը այժմ կառավարում են, կամ անցյալում կառավարել են Դանիայում, Իսլանդիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Շլեզվիգի Դքսությունում, Հոլշթայնի Դքսությունում և Օլդենբուրգի Մեծ Դքսությունում: Դանիո ներկայիս Թագուհին, Նորվեգիո Արքան և Հունաստանի նախկին Արքան, նաև Հունաստանի և Մեծ Բրիտանիո միապետների կողակիցները, ինչպես նաև Բրիտանական գահաժառանգության գծի առաջին 12 անձինք՝ բոլորը պատկանում են Օլդենբուրգների արքայատոհմին:
Օլդենբուրգների տոհմը նշանավոր դարձավ այնժամ, երբ կոմս Քրիստիան I Օլդենբուրգցին 1848 թվականին ընտրվեց Դանիո Թագավորության Արքա, ապա՝ 1450 թվականին՝ Նորվեգիո Թագավորության Արքա, իսկ 1457 թվականին՝ նաև Շվեդիո Թագավորության Արքա: Այդ ժամանակվանից մինչև այժմ Օլդենբուրգների արքայացած տոհմը զբաղեցնում է Դանիական գահը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարում Օլդենբուրգյան կոմսերի գահատոհմային ամուսնությունները նրանց համար ուղի հարթեցին դեպի զանազան Սկանդինավյան թագավորությունների գահերը: Շվեդիո Վալդեմար I Արքայի և Դանիո Էրիկ IV Արքայի սերունդ ժառանգորդուհու հետ ամուսնությամբ, Օլդենբուրգների գերմանական ազնվական տոհմը 1350 թվականից սկսեց հավակնություններ ներկայացնել Շվեդիո և Դանիո գահերի նկատմամբ:
Այդ ժամանակ նրանց մրցակիցները Դանիո Մարգարեթ I թագուհու ժառանգներն էին: 15-րդ դարում այդ գահի ժառանգորդության Օլդենբուրգյան հավակնորդը ամուսնացել էր Հեդվիգ Շաուենբուրգցու հետ, որը Շվեդիո և Նորվեգիո Թագուհի Եուփեմիայի սերունդն էր, միաժամանակ լինելով Դանիո Էրիկ V Արքայի և Դանիո Աբել Արքայի ժառանգորդը: Հաշվի առնելով, որ տոհմածառում՝ գահաժառանգության տեսակետից առավել նպաստավոր դիրք զբաղեցնող ժառանգները վախճանվել էին, նրանց որդի Քրիստիանը (որը հիշատակված է վերևում) դարձավ Կալմարյան Միության բոլոր երեք թագավարությունների՝ Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի Արքան: Մեկլենբուրգի տոհմը Օլդենբուրգների գլխավոր մրցակիցն էր հյուսիսային երկրների գահաժառանգության հարցում, իսկ այլ հավակնորդներից մեկն էլ Լաուենբուրգի Դուքսն էր:
Օլդենբուրգների տարբեր տոհմաճուղեր թագավորել են մի շարք երկրներում:
Օլդենբուրգների գահատոհմը հավակնել է նաև Բրիտանական գահին՝ Մեծին Բրիտանիո Թագուհի Աննայի հետ Դանիո և Նովեգիո իշխան Գեորգի ամուսնության միջոցով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով նրանց բոլոր զավակների մահը վաղ տարիքում, Բրիտանիո Թագն անցավ Հանովերի գահատոհմին:
Օլդենբուրգների գահատոհմի նախկին տոհմապետը Անտոն Գյունթեր Հերցոգ ֆոն Օլդենբուրգն էր, որին 2014 թվականին հաջորդեց իր որդի Քրիստիան հերցոգ ֆոն Օլդենբուրգը[1]։
Գլխաւոր գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիո Արքաներ (1448–1863)
- Նորվեգիո Արքաներ (1450–1814)
- Շվեդիո Արքաներ (1457–64, 1497–1501 և 1520–21)
- Օլդենբուրգի կոմսեր (1101–1773)
- Շլեզվիգի Դուքսեր և Հոլշթայնի կոմսեր (1460–1544)
- Շլեզվիգի և Հոլշթայնի Դուսքեր, որոնք կառավարում էին Դքսության միայն մի մասում (1544–1721/1773)
- Շլեզվիգի Դուքսեր (1721–1864) (կառավարում էին ամբողջ Դքսությունում)
- Հոլշթայնի Դուքսեր (1773–1864, կառավարում էին ամբողջ Դքսությունում)
Ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Ավգուստենբուրգ, Schleswig-Holstein-Sonderburg-Augustenburg, մարած
- հավակնորդ Դուքս Շլեզվիգ-Հոլշթեյնի՝ 1863 թվականին
- Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ
- Շլեզվիգ-Հոլթայնի Դուքս՝ Duke of Schleswig-Holstein
- Դանիո Թագավորներ՝ Kings of Denmark (1863 թվականներից)
- Իսլանդիո Արքաներ (1918–1944 թվականներին)
- Հունաց Արքաներ (1863–1924, ապա՝ 1935–1973 թվականներ)
- Թեպետ Էդինբուգի Դուքս Արքայազն Ֆիլիպը, իր որդիները և նրանց զավակները հայրական գծով Օլդենբուրգների այս տոհմաճյուղի՝ Գլյուքսբուրգների սերունդներն են, սակայն Բրիտանական միապետի հռչակագրով նրա որդիները և այլ ժառանգորդները կրելով "Արքայական Մեծություն" տիտղոսը իրավաբանորեն, այսինքն՝ de jure հանդիսանում են Վինձորի գահատոհմի անդամները[2]։
- Նորվեգիո Արքաներ (1905-ից)
- Շլեզվիգ-Հոլշթայն-Գոթթորփ
- Հոլշթայն-Գոթթորփի Դքսեր (1544–1739)
- Հոլշթայն-Գոթթորփ-Ռոմանովներ (առհասարակ կոչվում են Ռոմանովներ, որն իրականությանը չի համապատասխանում. հայրական գծով նրանք բոլորը վաղուց Օլդենբուրգներ են, իսկ ավելի կոնկրետ՝ Հոլշթայն-Գոթթորփներ)
- Հոլշթայն-Գոթթորփի Դքսեր (1739–73)
- Ռուսաց կայսրության ցարեր (1762 և 1796–1917)
- Հոլշթայն-Գոթթորփ տոհմ (Շվեդական գիծ) (Շվեդական գիծ), մարած
- Շվեդիո Արքաներ (1751–1818)
- Նորվեգիո Արքաներ (1814–18)
- Հոլշթայն-Գոթթորփ (Մեծ Դքսական գիծ)
- Օլդենբուրգի Դուքսեր, ապա՝ Մեծ Դուքսեր (1773–1918)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլդենբուրգներից առաջինն արքայացավ Դանիո, Նորվեգիո և Շվեդիո Քրիստիան I Արքան, (1426-1481)
Ներկայիս (2016) Օլդենբուրգների տոհմի տոհմապետը՝ Շլեզվիգ-Հոլշթայնի Իշխան Քրիստոֆը (ծնվ. 1949թ.)
Հունաստանի նախկին Արքա Կոնստանտին II-ը (ծնվ. 1940թ.) և յուր տիկինը՝Դանիո արքայադուստրը (ծնվ. 1946թ.)
Շվեդիայի առավել նշանավոր Օլդենբուրգյան արքան եղել է Շվեդիո Արքա Գուստավ III-ը (1746-1792)
Նորվեգիայի Արքա Հարալդ V-ը (ծնվ. 1937թ.)
Դանիո Թագուհի Մարգարեթե II-ը (ծնվ. 1940թ.)
Ռուսաց վերջին կայսր Նիկոլայ II-ը (1868-1918թթ.), գահազրկված 1917-ին և բոլշևիկների կողմից գազանաբար սպանված 1918-ին
Էդինբուրգի Դուքս Ֆիլիպը, Հունաստանի և Դանիայի Արքայազնը (ծնվ. 1921թ.)
Իսպանիո Թագուհի Սոֆիան, Հունաստանի և Դանիայի Արքայադուստրը (ծնվ. 1938թ.)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Genealogisches Handbuch des Adels, Fürstliche Häuser XVI. Haus Holstein. C.A. Starke Verlag, 2001, pp.44-50. ISBN 3-7980-0824-8. In German.
- ↑ Royal Styles and Titles – 1960 Letters Patent
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Marek, Miroslav, The House of Oldenburg, Genealogy.EU, http://genealogy.euweb.cz/oldenburg/, վերցված է Օգոստոս, 2012.
Նախորդող: Ռոմանովների գահատոմ |
Ռուսաստանի կայսերական գահատոհմ 1762–1917 | ||
Նախորդող: Վիտելսբախների գահատոհմ |
Հունաստանի արքայատոհմ 1863–1973 | ||
Նախորդող: Պալատինատ-Նոյմարկտների գահատոհմ |
Դանիո արքայատոհմ 1448–present | ||
Նախորդող: Բեռնադոտների գահատոհմ |
Նորվեգիո արքայատոհմ 1905–present |
Նորվեգիո արքայատոհմ 1450–1818 |
Հաջորդող: Բեռնադոտների գահատոհմ |
Շվեդիո արքայատոհմ 1457-1464 |
Շվեդիո արքայատոհմ 1497–1501 |
Շվեդիո արքայատոհմ 1520–1521 | |
Նախորդող: Շաումբուրգի գահատոհմ |
Հոլշթայնի կոմսական գահատոհմ 1460–1474 | ||
Շլեզվիգի դքսական գահատոհմ 1474-1864 | |||
Հոլշթայնի դքսերի գահատոհմ 1474-1864 |
Սաքսե-Լաուենբուրգի դքսական գահատոհմ 1814–1864 |
|