Քրիստիան I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան I
Ծնվել է՝փետրվար 1426[1]
ԾննդավայրՕլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն
Մահացել է՝մայիսի 21, 1481[2] (55 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԿոպենհագենի դղյակ, Կոպենհագեն, Դանիա, Կալմարյան ունիա
Ռոսկիլդեի մայր տաճար
ԵրկիրՆորվեգիա,  Դանիա,  Շվեդիա և  Սրբազան Հռոմեական կայսրություն
ՏոհմՕլդենբուրգներ
միապետ
ՀայրDietrich, Count of Oldenburg?
ՄայրHelvig of Schauenburg?
ԵրեխաներOlaf of Denmark?[3], Canute of Denmark?[3], John, King of Denmark?[3], Մարգարեթ Դանիացի (Շոտլանդիայի թագուհի)[3] և Ֆրեդերիկ I[3]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Սերովբեների արքայական շքանշան և Փղի շքանշան

Քրիստիան I (դան․՝ Christian I, փետրվար 1426[1], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն - մայիսի 21, 1481[2], Կոպենհագենի դղյակ, Կոպենհագեն, Դանիա, Կալմարյան ունիա)`1448 թվականի սեպտեմբերի 28-ից Դանիայի թագավոր, 1449 թվականի նոյեմբերի 20-ից Նորվեգիայի թագավոր և 1457 թվականի հուլիսի 2-ից Շվեդիայի թագավոր (Կալմարյան միություն), Օլդենբուրգների դինաստիայի հիմնադիրը։

Քրիստիանի հայրը՝ Դիտրիխ Երջանիկը ընդլայնեց տոհմական կալվածքները։ 1448 թվականի սկզբին մահացավ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավոր Քրիստաֆոր III Բավարսկին։

Ութամսյա միջթագավորությունից հետո շվեդները թագավոր ընտրեցին Կառլ VIII Կնութսոնին, իսկ դանիացիները, կառավարվելով Ռոսկիլլե եպիսկոպոսի կողմից, ընտրությունը կանգնեցրեցին Քրիստիանի վրա, ով նշանվեց իր նախորդի 18 տարեկան այրու հետ։ Մեկ տարի անց տեղի ունեցավ նրանց հարսանիքը, իսկ երկու օր անց թագադրվեց Դանիայի թագավոր։

Կառլ Կնուտսոնը Նորվեգիայի արքեպիսկոպոս Ասլակա Բոլտայի օգնությամբ թագադրվեց Նորվեգիայի թագավոր։ 1450 թվականին նա գահընկեց արվեց և Թրոնհեյմում Քրիստիանին թագադրեցին Նորվեգիայի թագավոր։ Դանիական ազնվականների և Հյուսիսային Գերմանիայի ազդեցիկ իշխանների օգնությամբ Քրիստիանը վերականգնեց իր իշխանությունը Շվեդիայում (1456-1457 թվականներ)։ Երեք տարի անց Քրիստիանին հաջողվեց միավորել Շլեզվիգի և Գոլշտեյնի դքսությունները։

Շվեդիայի նոր ապստամբությունը խախտեց միությունը, Բունկերբենգի պայքարը 1471 թվականը ընդմիշտ փակեց միության վերականգնումը խաղաղ ճանապարհով։

Դրան միացան Քրիստիանի կռիվները եղբայների հետ և մեծ ֆինանսական դժվարությունները։ Իր թագավորության վերջին տարիներին Քրիստիանը նոր արշավ ձեռնարկեց դեպի Շվեդիա, բայց մահը խանգարեց նրա ծրագրերի իրագործմանը։ Նա օրոք հիմնադրվեց Կոպենհագենի համալսարանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1449 թվականի հոկտեմբերի 28-ին Կոպենհագենում Քրիստիան առաջինն ամուսնացել է Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի նախկին թագավոր Քրիստոֆեր III այրու հետ։ Նրանք ունեցան հինգ երեխաներ՝

  • Օլաֆ (1450-1451-ական թթ.)
  • Կնուդ (1451-1455-ական թթ.)
  • Յոհան (1456-1486-ական թթ.), Դանիայում և Նորվեգիայում թագավորել է 1481-1513 թթ., իսկ Շվեդիայում 1497-1501 թթ.:
  • Մարգարիտա (1456-1486-ական թթ.), 1469 թվականին եղել է Շոտլանդիայի թագավոր Հակոբ երրորդի կինը։
  • Ֆրեդրիկ (1471-1533-ական թթ.), 1523-1533 թվականներին եղել է Դանիայի և Նորվեգիայի թագավոր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Христиан I, датский король // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12939159X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Kristian I (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան I» հոդվածին։