Քրիստիան IX
Քրիստիան IX Քրիստիան Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցի դան․՝ Christian 9 | |
---|---|
![]() | |
Զինվորական կոչում | գեներալ |
Ծնվել է՝ | ապրիլի 8, 1818[1][2][3][…] |
Ծննդավայր | Գոտտրոպ ամրոց, Duchy of Schleswig |
Մահացել է՝ | հունվարի 29, 1906[1][2][3][…] (87 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա |
Ռոսկիլդեի մայր տաճար | |
Երկիր | Դանիա |
Տոհմ | Գլյուքսբուրգներ և House of Glücksburg (Denmark)? |
միապետ և սպա | |
Շրջանավարտ | Բոննի համալսարան և Royal Danish Army Officers Academy? |
Հայր | Friedrich Wilhelm, Duke of Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg? |
Մայր | Princess Louise Caroline of Hesse-Kassel? |
Երեխաներ | Ֆրեդերիկ VIII Դանիացի, Ալեքսանդրա Դանիացի[4], Գեորգիոս I, Մարիա Ֆյոդորովնա[5], Տիրա Դանիացի և Վալդեմար Դանիացի |
Հավատք | Դանիական եկեղեցի |
Պարգևներ |
Քրիստիան IX կամ Քրիստիան Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցի (դան․՝ Christian 9, ապրիլի 8, 1818[1][2][3][…], Գոտտրոպ ամրոց, Duchy of Schleswig - հունվարի 29, 1906[1][2][3][…], Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա)[6], 1863 - 1906 թվականների Դանիայի թագավոր, որը սերում էր 1448 թվականից Դանիայում իշխող Օլդենբուրգներ արքայական տոհմի արական կրտսեր ճյուղից` Գլյուքսբուրգներ իշխանական տնից, և նա ի ծնե չի ժառանգել Դանիայի գահը, այլ գործող թագավոր Ֆրեդերիկ VII-ի անժառանգ լինելու և 1842 թվականին արքայադուստր Լուիզա Հեսսեն Կասելացու հետ բարեհաջող ամուսնության հետևանքով[7]։
Քրիստիան IX-ի գահ բարձրանալու հենց առաջին տարում` 1864 թվականին Շլեզվիգի երկրորդ պատերազմի արդյունքում Դանիան կորցրել է Շլեզվիգ, Հոլշտայն, Լաուենբուրգ դքսությունները։ Ինչի հետևանքով նա մեծ ժողովրդականություն չի վայելել իր կառավարման սկզբնական շրջանում։ Նրա կառավարման տարիներին շատ քաղաքական վեճեր են եղել, քանի որ Դանիան միայն 1849 թվականին էր դարձել սահմանադրական միապետություն և դեռևս վիճելի էր խորհրդարանի և իշխանության միջև հավասարակշռությունը։ Կառավարման վերջին տարիներին Քրիստիա IX-ի ժողովրդականությունն աստիճանաբար աճել է և նա դարձել է ազգային պատկերակ, հանձին իր գահակալության երկարատևության և նրա ցուցաբերած անձնական բարոյական բարձր չափանիշների։
Քրիստիանի և Լուիզայի ամուսնության ընթացքում ծնված վեց երեխաներն էլ ամուսնական կապերով միավորվել են Եվրոպայի թագավորական այլ ընտանիքների հետ։ Այդպիսով Քրիստիան IX-ը վաստակել է «Եվրոպայի աներ» (Father-in-law of Europe) մականունը։
Ներկայիս Եվրոպայի միապետերի մեծ մասը հանդիսանում են Քրիստիան IX-ի անմիջական ժառանգները. այդ թվում Դանիայի ներկայիս թագուհի Մարգարետ II-ը, Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Լյուքսեմբուրգի դուքս Հենրի Ալբերտը։ Եղիսաբեթ II-ի ամուսինը` Էդինբուրգի դուքս կոնսորտ Արքայազն Ֆիլիպը նույնպես Քրիստաիան IX-ի հայրական գծով ազգականն է, ինչպես նաև Ռումինիայի թագավոր Միխայ I-ը և Հունաստանի թագավոր Կոնստանտինոս II-ը։ Բացի այդ նրա ժառանգներից են Ռումինիայի թագավոր Միխայ I-ի կինը` կոնսորտ թագուհի Աննան, Հունաստանի թագավոր Կոնստանտիանոս II-ի կինը` Աննա-Մարիա Դանիացին, Իսպանիայի թագուհի Սոֆյա Հունացին[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստաիանը ծնվել է 1818 թվականի ապրիլի 8-ին Գոթթորֆ պալատ-ամրոցում, Շլեզվիգ քաղաքից ոչ հեռու, Շլեզվիգ դքսությունում` որպես Շլեզվիգ-Հոլշտայնի Զոնդերբուրգ-Բեկ դքսական տոհմի Արքայազն Քրիստիան, Շլեզվիգ-Հոլշտայն-Զոնդերբուրգ-Բեկ դքսական տոհմը գլխավորող Ֆլիդրիխ Վիլհելմի և Հեսսենի արքայադուստր Լուիզա Կարոլինայի բազմանդամ ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի չորրորդ որդին և տասը երեխաներից վեցերորդը։ Նա անվանվել է ի պատիվ Դանիայի թագավոր Քրիստիա VIII-ի, որն էլ եղել է նրա կնքահայրը։
Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը` Ֆրիդրիխ Վիլհելն էր, իսկ մայրը` Լուիզա Կարոլինան։ Հայրը Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Բեկի դուքսն է և համապատասխանաբար գլխավորում էր Օլդենբուրգների դինաստիայի այդ կրտսեր ճյուղը։ 1825 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմը ժառանգելով Գյուքսբուրգի դքսությունը փոխել է իր կոչումը` դառնալով Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգի դուքս` ստեղծելով նոր` Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգ գահաճյուղը[9][10][11]։
Մայրը` Լուիզա Կարոլինա Հեսսեն Կասելացին էր, որի մորական պապը Դանիայի և Նորվեգիայի թագավոր Ֆրեդերիկ V-ն էր (Քրիստիանի մորական տատի հայրը)։
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիքում Քրիստիանը բնակվել է ծննդավայրում` Գոթթորֆ ամրոցում, իր բազմաթիվ եղբայրների և քույրերի և դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի հետ միասին։ 1825 թվականին, երբ հայրը ժառանգություն է ստացել Գլյուքսբուրգի դքսությունը, ընտանիքը տեղափոխվել է Գլյուքսբուրգ, որտեղ Քրիստիանը և նրա քույրերն ու եղբայրները դաստիարակվել են հոր հսկողության ներքո։ 1831 թվականին հոր վաղաժամ վախճանից հետո Քրիստիանը մեծացել է Դանիայում և կրթություն է ստացել Կոպենհագենի ռազմական ակադեմիայում։ Քրիստիանը դանիական բանակում ծառայելու համար տարեկան շուրջ 800 ֆունտ ստեռլինգ էր ստանում[9][10][11][12]։
Ըստ թագավորական չափանիշների Գոթթորֆ ամրոցում ստացած նրա դաստիարակությունը սահմանափակ ու համեստ է համարվել։ Ֆրանսիայի դեսպանը Քրիստիանին համարել է «շատ միջակ միտք և շատ քիչ կրթություն» ունեցող։ Համեստ Քրիստիանը, որը կրթվել էր Կոպենհագենի ռազմական ակադեմիայում, գահին արժանանալու այդքան էլ ուժեղ թեկնածու չէր համարվում, այդ պատճառով նրան ուղարկում են Եվրոպա, որպեսզի բարեհաջող ամուսնանա[12]։
Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստիանը Մեծ Բրիտանիայում կյանքում առաջին անգամ եղել է 1837 թվականին, Վիկտորիա թագուհու թագադրման ժամանակ` հավակնելով նրա ամուսինը դառնալ։ Սակայն Քրիստիանը հայրենիք վերադարձավ որպես Վիկտորիայի թագադրման ժամանակ Դանիայի թագավորական ներկայացուցիչ, թեև Վիկտորիայի առաջ Քրիստիանի համար բարեխոսել էր Քեմբրիջի դքսուհի Ավգուստա Հեսսեն Կասելացին. Վիկտորիան որպես ամուսին նախընտրեց Արքայազն Ալբերտին։
1853 թվականին Քրիստիանը ամուսնացավ իր մեկ այլ զարմուհու` Լուիզա Հեսսեն Կասելացու հետ, որը Քրիստիանից ավելի ուժեղ, ավելի խելացի զուգընկեր եղավ, և որը խիստ բարոյական` պուրիտանական բարքեր սահմանեց ընտանիքում[12]։ Ամուսնական կյանքում նրանք ունեցան վեց երեխա` Ֆրեդերիկ, Ալեքսանդրա, Գեորգ, Դագմար, Տիրա, Վալդեմար։ Նրանք բավականաչափ համեստ կենցաղ էին վարում և համարվում էին ընտանեկան բարեկեցության և ընդօրինակման արժանի ընտանիք։ Ընտանեկան հարցերը Լուիզան էր վարում, իսկ քաղաքականությունը Քրիստիանը[13]։
Դանիայի գահի ժառանգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստիանը Դանիական գահի առաջին ներկայացուցիչն է Օլդենբուրգի դինաստիայի Գլյուքսբուրգներ արական կրտսեր ճյուղից[9][10][11][14]։ Արքայազն Քրիստիանի ծննդյան պահին Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգ գիծը Դանիայի գահի իրավունք չուներ, թեպետև Դանիայի թագավոր Քրիստիան III- ի ժառանգների արական (կրտսեր) գիծն էր։ Նրա ծննդյան պահին միայն Դանիայի թագավոր Ֆրեդերիկ III-ից առաջացած ժառանգներն ունեին Դանիայի գահը ժառանգելու իրավունք[8]։
Ի ծնե չլինելով Դանիական գահի անմիջական ժառանգորդը, Արքայազն Քրիստիանը 1847 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան VIII-ի կամքով, հայտարարվել է ապագա թագավորի` Ֆրեդերիկ VII-ի հաջորդ, քանի որ վերջինս չէր կարող երեխաներ ունենալ։ Գահակալության հարցում Էական նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ Արքայազն Քրիստիանն ամուսնացած էր Ֆրեդերիկի զարմուհու` Լուիզա Հեսսեն Կասելացու հետ[7]։ Արքայազն Քրիստիանը նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ II-ի թոռան թոռն էր և մի քանի այլ միապետերի սերունդ, հետևաբար Դանիայի գահի ամենահավանական թեկնածուն էր։ Այս որոշումը հավանության է արժանացել խոշոր տերությունների կողմից։
1848 թվականին, երբ մահացավ Քրիստիան VIII թագավորը, Դանիայի գահ բարձրացավ նրա միակ որդին` Ֆրեդերիկ VII-ը։ Նոր թագավորը երկու անգամ ամուսնացած էր եղել, բայց սերունդներ չուներ։ Երկրում առաջացել էր գահի շարունակականության ճգնաժամ։ Ֆրեդերիկը ոչ միայն Դանիայի արքան էր, այլև Շլեզվիգ Հոլշտայնի դուքսը։ Շլեզվիգ Հոլշտայնում գործում էր Սալիկայի օրենք (լատ.՝ Lex Salica), ըստ որի կանաց գահակալություն չէր թույլատրվում։ Դանիայում այդպիսի օրենք չկար։
1852 թվականին մեծ տերությունները Լոնդոնում համաժողով հրավիրեցին, որտեղ լուրջ ուշադրության արժանացավ դանիական հարցը։ Համաժողովում որոշում ընդունվեց, որ արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցին կդառնա Դանիայի թագավոր և կիշխի Ֆրեդերիկ VII-ի տիրապետության տակ եղած ողջ տիրույթների վրա[15][16]։ Քրիստիանն այսպիսով շրջանցեց գահի մյուս թեկնածուներին, այդ թվում, իր զոքանչին և կնոջ հարազատ եղբորը (էջ 8)[17]։
Քրիստիանին շնորհվեց Դանիայի արքայազնի տիտղոս և ամբողջ ընտանիքը 1854 թվականին տեղափոխվեց Բերնստորֆի պալատ։ Սակայն ամուսինները պալատական կյանքին չէր մասնակցում, ավելի մեկուսի կյանք էին վարում։ Արքայազն Քրիստիանը և Լուիզան Ֆրեդերիկ VII թագավորի հետ սառը հարաբերությունների մեջ էին, քանի որ հավանություն չէին տալիս նրա երրորդ մորգանատիկ ամուսնությանը դերասանուհի Լուիզա Ռասմուսենի հետ[12][18]։
Գահ բարձրանալուց հետո (1863) Բրենստորֆ պալատը եղել է Քրիստիանի ամառային նստավայրը կյանքի մայրամուտը։ Նրա մահից հետո (1906) պալատը փոխանցվել է որդուն` Վալդեմարին, որտեղ վերջինս ապրել է մինչև իր կյանքի վերջը[19]։
Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1863 թվականի նոյեմբերի 15-ին գահը ստանձնելով` Քրիստիան IX-ը գրեթե անմիջապես ներգրավվեց Պրուսիայի դեմ պայքարի մեջ` Շլեզվիգ Հոլշտայն դքսության ժառանգության համար։ Այդ պայքարում Անգլիայի աջակցությունը ստանալու Ուելսի արքայադուստր դարձած Քրիստիանի դստեր` Ալեքսանդրայի դիվանագիտական ջանքերն ապարդյուն անցան, և պայքարն ավարտվեց 1864 թվականի Ավստրո-պրուսա-դանիական պատերազմով։ Քանի որ Քրիստիանը նախկին դանիական թագավորների արական գծով ժառանգորդը չէր, նա չէր կարող ժառանգել Շլեզվիգ Հոլշտայնը ըստ Սալիկայի օրենքի։ Պրուսիան (և շլեզվիգյան գերմանացիները) Դանիայի դեմ հանեց դքսության գերմանական ժառանգին` Ֆրիդրիխ Ավգուստենբուրգցուն (Ավգուստա Վիկտորիա կայսրուհու հայրը), որը հետագայում դարձավ Վիլհելմ II -ի աները։ Դանիան պատերազմի արդյունքում կորցրեց ինչպես Շլեզվիգը, այնպես էլ Հոլշտոյնը։ Վերջինը Պրուսիան չէր համաձայնեցրել Ավստրիայի հետ, ինչն էլ 1866 թվականին հանգեցրեց ավստրո-պրուսա-իտալական պատերազմին։
Քրիստիան IX-ը հետագա ողջ կյանքի ընթացքում պահպանել է բացասական զգացմունքները` այդ պատերազմների արդյունքում աճած Գերմանական կայսրության նկատմամբ։
Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1864 թվականի պարտությունը երկար տարիներ ստվեր է նետել Քրիստիանի կառավարման վրա։ Այդ վիճակը էլ ավելի է խորացել, քանի որ նա ապարդյուն ջանքեր էր գործադրում ընդդեմ Դանիայում կատարվող դեմոկրատացման գործընթացների։ Քրիստիանը պահպանողական էր, դժկամությամբ էր ընդառաջում խորհրդարանական բարեփոխումներին։ Այդ նպատակով նա հենվում էր «Դանիական Բիսմարկ» մականունը կրող վարչապետի` Յակոբ Էստրուպի աֆտորիտար մեթոդների վրա, և որի 1875-1894 թվականների կառավարումը շատերը կիսադիկտատորական էին անվանում։
Այնուամենայնիվ, Քրիստիան IX-ը 1874 թվականին, երբ տոնվում էր Իսլանդիայի բնակեցման[20] հազարամյակը պատմության մեջ առաջին անգամ այցելել է կղզի եւ այնտեղ հայտարարել է որոշակի բարեփոխումների մասին։ Նա նաև որոշ ինքնավարություն է տվել Իսլանդիային` հնարավորություն տալով ունենալ սեփական Սահմանադրություն, որն ամրագրվել է Դանիայի սահմանադրությամբ և ժողովրդայնացրել է Ֆոլկետինգի կազմը[21]։ 1891 թվականին մտցվել են տարիքային կենսաթոշակներ, 1892 թվականին` գործազրկության նպաստներ։
1901 թվականին նա դժկամությամբ, սակայն նախկինում քաղաքականությամբ չզբաղվող Յոհան Դեունդզերին կառավարություն ձևավորելու անսպասելի առաջարկ արեց։ Այդպիսով ձևավորվեց Նախարարների խորհուրդ, որը կազմված էր Վենստրե (դան․՝ Venstre բառացի` «ձախ») լիբերալ կուսակցության անդամներից և առաջին դանիական կառավարությունն էր, որը չէր ընդգրկում պահպանողական Հոյրե (դան․՝ Højre - բառացի` «աջ») կուսակցությունը։ Սա պառլամենտարիզմի դանիական ավանդույթի սկիզբն էր և ակնհայտորեն բարելավեց Քրիստիանի հեղինակությունը նրա կառավարման վերջին տարիներին։ 1872-1901 թվականները դանիական պատմության մեջ հայտնի է որպես ժամանակավոր կառավարության տարիներ։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1898 թվականի սեպտեմբերի 29-ին Կոպենհագենում գտնվող Բերնստորֆ պալատում մահացավ Լուիզա թագուհին։ Քրիստիան IX-ը մահացել է 87 տարեկանում, Կոպենհագենի Ամալիենբորգ պալատում, 42 տարի եւ 75 օր կառավարելուց հետո։ Քրիստիանսբորգ պալատի մատուռում պաշտոնական հոգեհանգստից հետո, նա հողին է հանձնվել Լուիզա թագուհու կողքին` Քրիստիան IX-ի մատուռում` Ռոսկիլդեի Մայր տաճարում, որը 15-րդ դարից ի վեր դանիական թագավորների թաղման ավանդական վայրն էր։
Քրիստոն IX-ի մահից հետո Դանիայի գահ բարձրացավ նրա որդին` ժառանգական արքայազն Ֆրեդերիկը եւ 1906 թվականի հունվարի 29-ին Դանիայի թագավոր հռչակվեց Ֆրեդերիկ VIII անվամբ։
Երեխաներ և «Եվրոպայի աներ»[խմբագրել | խմբագրել կոդը]
1842 թվականին Քրիստիանն ամուսնացել է Լուիզա Հեսսսեն Կասսելացու հետ (1817-1898), Քրիստիան VIII թագավորի ազգականուհու հետ։ Ամուսիններն ունեցել են վեց երեխա.
- (03.06.1843-14.05.1912) - արքայազն Քրիստիան Ֆրեդերիկ Վիլհելմ Կարլ, 1906-1912 թվականներին Դանիայի թագավոր Ֆրեդերիկ VIII, որն ամուսնացել է արքայադուստր Լովիսա Շվեդացու հետ, ով իր հերթին թագավոր Կարլ XV-ի և Լուիզա Նիդեռլանդցու դուստրն էր. ամուսնության ընթացքում նրանք ունեցել են ութ երեխա, այդ թվում է Դանիայի թագավոր Քրիստիան X-ը և Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ը
- (01.12.1844-20.11.1925) - արքայադուստր Ալեքսանդրա Կարոլինա Մարիա Շառլոտա Լուիզա Յուլիա, Ալեքսանդրա Դանիացի, ով ամուսնացել է Մեծ Բրիտանիայի թագավոր և Հնդկաստանի կայսր Ուելսի արքայազն Էդուարդ VII-ի հետ, ով իր հերթին որդին էր կոնսորտ արքայազն Ալբերտ Կոբուրգ Գոթացու և թագուհի Վիկտորիայի. ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երեք որդի և երեք դուստր, այդ թվում է Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ը և Նորվեգիայի թագուհի Մոդը
- (24.12.1845-18.03.1913) - արքայազն Քրիստիան Վիլհելմ Ֆերդինանդ Ադոլֆ Գեորգ, 1863-1913 թվականներին Հունաստանի թագավոր Գեորգ I, ով ամուսնացել է Մեծ իշխանուհի Օլգա Կոնստանտինովնայի հետ, ով էլ իր հերթին դուստրն էր մեծ իշխան Կոնստանտինի և Ալեքսանդրայի. ամուսնության ընթացքում ունեցել են հինգ որդի և երեք դուստր, այդ թվում թագավոր Կոնստանտին I-ը
- (26.11.1847-13.10.1928) - արքայադուստր Մարիա Սոֆիա Ֆրեդերիկ Դագմար , ամուսնացել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III-ի հետ, որն էլ իր հերթին կայսր Ալեքսանդր II-ի և Մարիա Ալեքսանդրովնայի որդին էր. ամուսնությունից հետո Դագմարն ընդունել է Մարիա Ֆյոդորովնա անունը, ամուսնության ընթացքում ունեցել է չորս որդի և երկու դուստր, իսկ առաջնեկը եղել է Նիկոլայ II կայսրը։
- (29.09.1853-26.02.1933) - արքայադուստր Տիրա Ամալյա Կարոլինա Շառլոտա Աննա, ամուսնացել է Հաննովերի արքայազն Էռնստ Ավգուստ II-ի հետ, որն էլ իր հերթին Հանովերի թագավոր Գեորգ V-ի և Մարիա Սաքսեն Ալտենբուրգցու որդին էր. ամուսնության ընթացքում ունեցել են երեք որդի և երեք դուստր
- (27.10.1858-14.01.1939) - արքայազն Վալդեմար, ամուսնացել է Մարիա Օռլեանցու հետ, որն էլ իր հերթին Շարտրի դուքս Ռոբերտի և Ֆրանսուազա Օռլեանցու դուստրն էր. ամուսնության ընթացքում ունեցել են չորս որդի և մեկ դուստր։
Քրիստիան թագավորը սերտ ազգակցական կապեր է ունեցել Եվրոպայի թագավորական տների հետ։ Նա հայրն է երկու թագավորների` իրեն հաջորդող Ֆրեդերիկ VIII-ի և Հունաստանի թագավոր Գեորգ I-ի, Մեծ Բրիտանիայի թագուհի Ալեքսանդրայի, ով Էդուարդ VII-ի կինն է, և Ռուսաստանի կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի, ով Ալեքսանդր III-ի կինն է[10][11]։
Քրիստիան IX-ը կնոջ և բազմանդամ ընտանիքի հետ Ֆրեդենսբորգ պալատում, բացակա է միայն նորապսակ Վալդեմար Դանիացին իր կնոջ` Մարիա Օռլեանցու հետ[22]
նկարիչ` Լաուրից Թուքսեն, մոտավորապես 1883 թվական
Այդպիսով, Քրիստիանը Նիկոլայ II-ի պապիկն է, որն իր օրագրում նրան անվանել է Ապապա՛ («Պապիկ» ֆրանսիական մանկական բառով)։ Ի թիվս Քրիստիանի այլ թոռների`Հունաստանի թագավոր Կոնստանտին I-ը, Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ը, Նորվեգիայի թագավոր Հակոն VII Նորվեգացին։ Քրիստիանի և Լուիզայի ժառանգների այս անհավանական հաջողությունը (նրանց անվանում էին «Եվրոպայի աներ» և «Եվրոպայի զոքանչ») կապում են ոչ թե թագավորի տաղանդների հետ, այլ նրա կնոջ դինաստիական ամբիցիաների հետ։
Ներկայիս Եվրոպայի միապետերի մեծ մասը հանդիսանում են Քրիստիան IX-ի անմիջական ժառանգները։
Զինանշան և մոնոգրամ[խմբագրել | խմբագրել կոդը]


Զինանշանի վահանը 4 մասի է բաժանված։ Այդ բաժանումը կատարված է Խաչի միջոցով, որը դանիացիների ազգային էմբլեմներից մեկն է, որն անվանում են Դաննեբրոգ, ըստ ավանդույթի` 1219 թվականին էստերի դեմ ճակատամարտի ժամանակ եպիսկոպոսը Աստծուց օգնություն է խնդրել, և դանիական զորքի վրա երկքից իջել է կարմիր ուղիղ սպիտակ խաչով դրոշը, զորքը հավատացել է հաղթանակին և հաղթել է։
Վերին երկու քառորդներում ոսկեգույն դաշում կապույտ առյուծներ են և կարմիր սրտեր։ Վահանիկը, որի կենտրոնում կարմիր շերտեր են, խորհրդանշում է Օլդենբուրգը (Գերմանիա, Ստորին Սաքսոնիա), դանիական թագավորների նախկին հողերը։ Վերին աջ անկյունում միայն երկու առյուծ է. դա Շլեզվիգն է խորհրդանշում (հիմա մեծ մասը Գերմանիայի սահմանի մեջ է) խորհ կողմում։ Երեք ոսկե թագերը խորհրդանշում են Կալմարյան ունիան, այսինքն Դանիայի, Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) և Շվեդիայի (Ֆինլանդիայի հետ) Դանիական Թագի ներքո մեկ պետության մեջ միավորվելը։ Վահանը բռնել են երկու «վայրի մարդ». սա վերցված է Պրուսիայի գերբից, որի հողերը Դանիան մասամբ վիճարկել է։ Կալմարյան թագերի տակի Արծաթե ոչխարը խորհրդանշում է Ֆարերյան կղզիները։ Արծաթե սպիտակ արջը Գրենլանդիայի խորհրդանիշն է։ Զինանշանը զարդարված է Փղի շքանշանով։ Սա հիշեցնում է XII դարի խաչակրաց արշավանքներից մեկում դանիացիները մարտական փիղ են սպանել։ Փղի վերևում Դենեբրոգի շքանշանն է։
Քրիստիան IX-ի թագավորական զինանշանը և Դանիայի զինանշանը եղել է նաև Դանիայի թագավորներ Ֆրեդերիկ VI-ի, Քրիստիան VIII-ի, Ֆրեդերիկ VII-ի զինանշանը։
Պարգևներ և զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1818 թվականի ապրիլի 8 - 1825 թվականին հունիսի 6. Ձերդ Մեծագույն Պայծառափայլություն Արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Բեկ
- 1825 թվականի հունիսի 6 - 1853 թվականի հուլիսի 31. Ձերդ Մեծագույն Պայծառափայլություն Արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգ
- 1853 թվականի հուլիսի 31 - 1858 թվականի դեկտեմբերի 21. Ձերդ Մեծություն Արքայազն Քրիստիան Դանիացի
- 1858 թվականի դեկտեմբերի 21 - 1863 թվականի նոյեմբերի 15. Ձերդ Թագավորական մեծություն Արքայազն Քրիստիան Դանիացի
- 1863 թվականի նոյեմբերի 15 - 1906 թվականի հունվարի 29. Ձերդ Գերազանցություն Դանիայի թագավոր
Պաշտոնապես ընդունված ամբողջական անունը եղել է Քրիստիան IX, Աստծո շնորհով Դանիայի, վենդների, գոթերի թագավոր, Շլեզվիգի, Հոլշտայնի, Շտորմանի, Դիթմարշենի, Սակսեն Լաուենբուրգի և Օլդենբուրգի դուքս
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիական շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փղի շքանշան
Դանիա, 1843 թվականի հունիսի 22
Դեներբրոգի Մեծ աստղ ասպետական շքանշան
Դանիա, 1863 թվականի նոյեմբերի 15
Այլ երկրների շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեական IX- ը Իսպանիայի 1,007 -րդ Ոսկե գեղմի շքանշանի ասպետն է եղել 1864 թվականին և 744-րդ Կապիչի շքանշանի ասպետը 1865 թվականին։
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ,
Իսպանիա, 1864
Կապիչի շքանշանի ասպետ
Մեծ Բրիտանիա, 1865
Yüksek İmtiyaz շքանշան[23]
Օսմանյան կայսրություն, 1885
Պատվավոր Լեգեոնի շքանշան Մեծ ժապավեն
Ֆրանսիա
Անդրեաս առաքյալի շքանշանով[24]
Ռուսական կայսրություն, 1844 թվականի օգոստոսի 4
Նորվեգական առյուծի շքանշան
Նորվեգիա, 1904 թվականի սեպտեմբերի 10[25]
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- գեներալ (11.11.1863, Դանիա)
- գեներալ-գնդապետ (15.11.1903, Պրուսիա)
Անվանակոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քրիստիան IX-ի երկիր» (դան․՝ Kong Christian IX Land), Գրենլանդիայի հարավ-արեւելյան ափամերձ տարածք Սերմերսոոք կոմունայում, որը սկսվում է Դանիական նեղուցից եւ տարածվում է Արկտիկայի շրջանով 65 ° -ից մինչեւ 70 ° հյուսիս։
Վիկտորիա թագուհու և Քրիստիանի IX-ի ազգակցական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գծագրում հոծ գծերը ցույց են տալիս ծնողական կապերը, իսկ կետ-գծերը` ամուսնական կապերը.
Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Kindred Britain
- ↑ Мария Феодоровна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 639.
- ↑ «Christian 9»
- ↑ 7,0 7,1 «Christian IX zu Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg, King of Denmark»։ Thepeerage.com.
- ↑ 8,0 8,1 «European Royal History. HM King Christian IX of Denmark.»
- ↑ 9,0 9,1 9,2 Ганзен П. Г. (1890–1907)։ «Христиан IX»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Montgomery-Massingberd, Hugh. Burke's Royal Families of the World. London : Burke's peerage, 1977. էջեր 594. ISBN 0-85011-029-7, 9780850110296. (անգլ.)
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Burke’s Peerage. OFFICIAL WEBSITE OF BURKE’S PEERAGE 1826–2016 Ջոն Բուրկի Ծագումնաբանության պաշտոնական կայք
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 James Sherwood։ «HM King Christian IX of Denmark»։ HENRY POOLE & CO.
- ↑ Queen Louise.
- ↑ «Monarchies of Europe. Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg Royal Family.»
- ↑ Georg Beseler:։ «Der Londoner Vertrag: vom 8. Mai 1852 in seiner rechtl. Bedeutung : mit Anl»։ Լոնդոնյան արձանագրության տեքստը։ Weidmannsche Buchhandlung, Berlin 1863
- ↑ «Royal Ordinance settling the Succession to the Crown on Prince Christian of Glücksburg. 31 July 1853.»։ Hoelseth (անգլերեն թարգմանություն)
- ↑ Battiscombe, Georgina. Queen Alexandra. London: Constable, 1969. — ISBN 0-09-456560-0. (անգլ.)
- ↑ Duff, David. Alexandra: Princess and Queen: — London : Collin, 1980. — 327 p. — ISBN 0-00-216667-4, 9780002166676. (անգլ.)
- ↑ «Bernsdorf Slot»։ Բրեստդորֆ պալատի պատմությունը Bernstorff Slot պաշտոնական կայքում
- ↑ Снорри Стурлусон Круг Земной. САГА О ХАРАЛЬДЕ ПРЕКРАСНОВОЛОСОМ. XIX
- ↑ Исаев, М. А. Основы конституционного права Дании. С. 16.
- ↑ Ամալիենբորգ թանգարան
- ↑ Türkiye Cumhuriyeti Başbakanlık Osmanlı Arşivi: İ.DH. 957-75653, HR.TO.336-89
- ↑ Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)
- ↑ The Order of the Norwegian Lion
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ ագավորական տան պաշտոնական կայք Archived 2006-06-14 at the Wayback Machine.
- Քրիստիանի ժառանգներ
|