Սերմերսոոք
Սերմերսոոք
գրենլանդ․՝ Kommuneqarfik Sermersooq | |||
|---|---|---|---|
| |||
| Երկիր | |||
| Կարգավիճակ | Կոմունա | ||
| Մտնում է | Գրենլանդիա | ||
| Վարչկենտրոն | Նուուկ | ||
| Հիմնական լեզու | գրենլանդերեն | ||
| Պաշտոնական լեզուներ | գրենլանդերեն | ||
| Բնակչություն (2012) | 21 813[1] (1-ին տեղ) | ||
| Խտություն | 0,034 ( 3-րդ տեղ) | ||
| Տարածք | 635 600 (2-րդ տեղ) | ||
| Հիմնադրված է | 2009 թ. | ||
| Պատմական շրջան(ներ) | Արևմտյան Գրենլանդիա | ||
| Սահմանակցում է | Կույալեք, Քեքատա, Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ, Կեկերտալիկ և Ավանաատա | ||
| Ժամային գոտի | UTC-1 — UTC-3 | ||
| ISO 3166-2 կոդ | GL-SM | ||
| Փոստային ինդեքսներ | 3900[2] | ||
| Ավտոմոբիլային կոդ | GR | ||
| 66°N 40°W / 66°N 40°W | |||
| sermersooq.gl | |||
Սերմերսոոք (գրենլանդ․՝ Kommuneqarfik Sermersooq), 2009 թվականից Գրենլանդիայի 4 կոմունաներից մեկը։
Բնակչությունը՝ 21 813 մարդ (2012), ովքեր ապրում են 635,6 հազար կմ² տարածքում։ Սա Գրենլանդիայի առավել բնակեցված կոմունան է, սակայն 17 834 մարդ բնակվում է միայն վարչական կենտրոն Նուուկում։ Սերմերսոոքը զիջում է միայն Քաասուիտսուպ կոմունային։
Սերմերսոոքը սահմանակցում է մյուս բոլոր կոմունաների հետ, ինչպես նաև չներառված Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկի տարածքի հետ։ Կոմունան զբաղեցնում է նախկին Արևմտյան Գրենլանդիայի հարավային մասը։ Հյուսիս-արևմուտքում Քաաստուիստուպ և Քեքատա կոմունաների հետ սահմանակցում է 45 ° արևմտյան երկայնությամբ։
Բնակության համար առավել հարմար է արևմտյան մասը, որտեղ տեղակայված է Նուուկը։ Արևելյան ափի ամենամեծ բնակավայրերը Տասիիլաքն (1 850 բնակիչ) ու Իտոքորտոորմիիտն են (530 մարդ), որոնք գտնվում են աշխարհի ամենամեծ ֆյորդի՝ Կանգերտիտիվակայի եզրին։ Կոմունայի կենտրոնական մասը զբաղեցնում է սառույցը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արսուկ
- Իսորտոք
- Իտոքորտորմիիտ (Scoresbysund)
- Կանգիլինգուիտ (Grønnedal)
- Կապիսիլիտ
- Կուլուսուկ (Kap Dan)
- Կուումիիտ
- Նուուկ (Godthåb)
- Պաամիուտ (Frederikshåb)
- Քեքերտարսուատսիաատ (Fiskenæsset)
- Սերմիլիգաաք
- Տասիիլաք (Ammassalik)
- Տինիտեքիլաաք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Գրենլանդիայի վարչական բաժանում | |
|---|---|
|
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերմերսոոք կատեգորիայում։ |
