Կոնստանտինոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտինոս I
H.M. King Constantine I of Greece.jpg
Զինվորական կոչումգեներալ-ֆելդմարշալ
Ծնվել է՝օգոստոսի 2, 1868(1868-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել է՝հունվարի 11, 1923(1923-01-11)[1][2][3][…] (54 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՊալերմո, Իտալիա
Նեապոլ և Tatoi Royal Cemetery[4]
ԵրկիրFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
ՏոհմԳլյուքսբուրգներ
գերիշխան
ՇրջանավարտՀայդելբերգի համալսարան
ՀայրԳեորգիոս I
ՄայրՕլգա Կոնստանտինովնա
ԵրեխաներԳեորգ II[2], Գեորգ I, Ելենա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր, Պավել I Հունական, արքայադուստր Իրինա, Աոստայի դքսուհի և Կատերինա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր
ՀավատքՀունական ուղղափառ եկեղեցի
Պարգևներ
Փրկիչի շքանշան, Cross of Valour, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Ոսկե գեղմի շքանշան, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Դանեբրոգ շքանշան, Սև արծվի շքանշան, Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Թագավորական վիկտորիանական շղթա, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան և Grand Cross of the Order of the Bath
ՍտորագրությունИзображение автографа

Կոնստանտինոս I (հուն․՝ Κωνσταντῖνος Αʹ, օգոստոսի 2, 1868(1868-08-02)[1][2][3][…], Աթենք, Հունաստան - հունվարի 11, 1923(1923-01-11)[1][2][3][…], Պալերմո, Իտալիա), Հունաստանի թագավոր 1913-ից 1917 և 1920-ից 1922 թվականներին։ Նա նաև Հելենական բանակի հրամանատարն էր 1897 թվականի անհաջող Հույն-թուրքական պատերազմի ժամանակ և գլխավորեց հունական զորքերը 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ, որի ժամանակ Հունաստանին անցավ մեծ տարածքներ` ներառյալ Սալոնիկը` կրկնապակելով երկրի տարածքը և բնակչությունը։ Նա բազմեց գահին 1913 թվականի մարտի 18-ին` իր հոր սպանությունից հետո։

Նրա տարաձայնությունները Էլեֆթերիոս Վենիզելոսի հետ Հունաստանի Առաջին համաշխարհային պատերազմի շուրջ բերեցին ազգային պառակտման։ Կոնստանտինը ստիպեց Վենիզելոսին երկու անգամ հրաժարական տալ, սակայն 1917 թվականին լքեց Հունաստանը և պայմանավորվեց Անտանտի ուժերի հետ ռմբակոծել Աթենքը։ Նրա երկրորդ որդի Ալեքսանդրը դարձավ թագավոր։ Ալեքսանդրի մահից հետո Վենիզելոսը պարտվեց 1920 թվականի ընտրություններում և հանրաքվեով ժողովուրդը համաձայնեց նրա վերադարձին։ Նա վերադարձավ գահին երկրորդ և վերջին անգամ 1922 թվականին, երբ Հունաստանը պարտվեց 1919-1922 թվականների Հույն-թուրքական պատերազմում։ Կոնստանտինոսին փոխարինեց նրա ավագ որդին` Գեորգ II-ը։ Կոնստանտինոսը մահացավ աքսորում չորս ամիս անց Սիցիլիայում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1868 թվականի օգոստոսի 2-ին Աթենքում, նա Հունաստանի թագավոր Գեորգ I-ի ավագ որդին էր։ Նրա ծնունդը մեծ խանդավառություն առաջացրեց, որպես թագաժառանգ։ Նրա ծննդի կապակցությամբ Լիկավիտոս բլուրում կազմակերպվեց հրավառություն։ Նրան անվանեցին ի պատիվ իր պապի, Կոնստանտին Ռոմանովի, ինչպես նաև խոսվում էր, որ նա կլինի Կոնստանդինուպոլսի ազատագրողը։ Նրան կնքել են որպես «Կոնստանտինոս» (հուն․՝ Κωνσταντῖνος, Kōnstantīnos) օգոստոսի 12-ին և պաշտոնապես տրվել է թագաժառանգ արքայազն տիտղոսը Diádochos (Διάδοχος, գրականորեն` հաջորդող)։ 1882 թվականի հոկտեմբերի 30-ին նա դառնում է Հելլենական ռազմական ակադեմիայի անդամ։ Ավարտելուց հետո նրան ուղարկում են Բեռլին, հետագա ռազմական կրթություն ստանալու համար և ծառայում է Գերմանական կայսերական ջոկատում։ Կոնստանտինը նաև ուսանել է քաղաքագիտություն և բիզնես Հեյդելբերգի և Լայպցիգի համալսարաններում։ 1890 թվականին նա դառնում է Գեներալ մայոր և դառնում է Հունաստանի 3-րդ բանակի (Γ' Αρχηγείον Στρατού) հրամանատար[5]։

Բախումներ Տրիկուպիսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի հունվարին Կոնստանտինուսը քաղաքական մեծ աղմուկ բարձրացրերց, երբ հրամայից բանակին և ժանդարմներին ցրել փողոցային ցույցերը ընդդեմ հարկային քաղաքականության։ Կոնստանտինուսը մինչ այդ խորհուրդ էր տվել արքունիքին իր դժգոհությունը արտահայտել կառավարությանը։ Հունաստանի վարչապետ Խարիլաոս Տրիկուպիսը խնդրեց թագավորին խորհուրդ տալ իր որդուն չխառնվել պետական գործերում առանց նախապես խորհուրդ հարցնելու կառավարությունից։ Թագավոր Գեորգը բացատրեց, որ Թագաժառանգ արքայազնը` ցրելով ցույցերը, գործել է որպես ռամզական գործիչ և որևէ մտադրություն չի ունեցել խառնվել քաղաքական գործերին։ Այս պատահարը քննարկումների առիթ տվեց երկրի խորհրդարանի և Տրիկուպիս միջև և վերջինս արդյունքում հրաժարական տվեց։ Մյուս ընտրություններում Տրիկուպիսը պարտություն կրեց և նոր վարչապետ Թեոդորոս Դիլիգիանիսը փորձեց վերջ դնել պալատի և կառավարության միջև թշնամությանը[6]։

Առաջին Օլիմպիական խաղերը Աթենքում կազմակերպելու համար նորից բախվեցին Կոնստանտինուսը և Տրիկուպիսը, քանի որ Տրիկուպիսը դեմ էր խաղերը ընդունելուն[7]։ Երբ Դիլիգիանիսը հաղթեց Տրիկուպիսին ընտրություններում, ով սատարում էր Օլիմպիական խաղերին հաղթեց։ Կոնստանտինուսը նաև եղավ Ամառային օլիմպիական խաղեր 1896 կազմակերպիչներից մեկը։ Ըստ Պիեռ դը Կուբերտենի 1894 թվականին Թագաժառանգ արքայազնը մեծ ուրախություն ապրեց, երբ իմացավ, որ Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Աթենքում։ Կոնստանտինուսը նաև համոզեց գործարար Գեորգ Ավերոֆին մեկ միլիոն դրահմա նվիրաբերել[8], որպեսզի վերակառուցվի Պանատինաիկոս մարզադաշտը Մարմարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Find A Grave — 1996.
  5. Polykratis (1945–1955), 873
  6. Polykratis (1945–1955), 873–874
  7. Constantine's Olympic activity began in June 1890 (Young [1996], 108).
  8. Darling (2004), 135
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 576 CC BY-SA icon 80x15.png