Օլգա Կոնստանտինովնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կոնստանտինովնա
Ольга Константиновна
Olga of Greece VI restoration.jpg
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ, գահի խնամակալ, ազնվական, charity worker և բարեգործ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1851[1][2][3]
Ծննդավայր Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունիսի 18, 1926(1926-06-18)[4] (74 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա կամ Պո[5]
Թաղված Ֆլորենցիա և Tatoi Royal Cemetery
Դինաստիա Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և State Flag of Greece (1863-1924 and 1935-1973).svg Հունաստանի թագավորություն
Հայր Կոնստանտին Նիկոլաևիչ[2][1][3]
Մայր Princess Alexandra of Saxe-Altenburg?
Ամուսին Գեորգիոս I[1][2][3][…]
Զավակներ Կոնստանտինոս I, Գեորգիոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Ալեքսանդրա Գեորգիեվնա, Նիկոլաոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Մարիա Գեորգիեվնա, Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Խրիստոֆորո, Հունաստանի և Դանիայի արքայազն[1] և Princess Olga of Greece and Denmark?[4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Dame Grand Cordon of the Order of Saint Catherine, Փրկչի շքանշանի Մեծ խաչ և Dame of the Order of Queen Maria Luisa

Օլգա Կոնստանտինովա (օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1851[1][2][3], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 18, 1926(1926-06-18)[4], Հռոմ, Իտալիա և Պո[5]), իշխանուհի, հելլենների թագավոր Գեորգիոս I-ի կինը, 1920 թվականի նոյեմբերից դեկտեմբեր՝ Հունաստանի ռեգենտ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգան Նիկոլայ I կայսեր թոռնուհին էր, Կոնստանտին Նիկոլաևիչի և Ալեքսանդրա Իոսիֆովնայի դուստրը:

Օլգա Կոնստանտինովնան այն աստիճան էր տարվել Միխայիլ Լերմոնտովի գրականությամբ, որ կազմել է «Լերմոնտովի ստեղծագործությունների քաղվածքները տարվա յուրաքանչյուր օրվա համար» հավաքածուն՝ ռուս և օտարերկրացի կայսերական տների անդամների ստորագրություններով[6]:

Գորգինիոս I-ը, Օլգա Կոնստանտինովնա և նրանց ավագ երեխաները
Հունաստանի թագուհի Օլգա Կոնստանտինովնայի պատկերը, 1870 թվական

Հունաստանի թագավոր Գեորգինիոս I-ի և իշխանուհու պսակադրությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում 1867 թվականի հոկտեմբերի 15-ին (27-ին): Ամուսնությունն ամրացնում է Հունաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները և միացնում երկու թագավորական տներ, ինչը ռուսական դիվանագիտության հաջողություններից մեկն էր: Ռուսական դիրքերի առաջխաղացումը միջերկրածովյան շրջանում, այն էլ Թուրքիայի հետ ունեցած կոնֆլիկտի պահին, ծայրահեղ կարևոր էր Ռուսաստանի համար:

Թագուհին զբաղվում էր բարեգործությամբ, Պիրայում, որտեղ գտնվում էր ռուսական նավատորմի կայանը, նաև կառուցում է զինվորական հիվանդանոց: Նաև բացել է բժշկական կուրսեր կանանց համար, և ինքն էլ մասնակցել է դրանք: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գալիս է Ռուսաստան և աշխատում հիվանդանոցներում, օգնում վիրավորներին: Հորից Օլգան ժառանգել է սերը դեպի ռուսական նավատորմը և մինչև կյանքի վերջը պահպանել է այն:

1912 թվականի Թուրքիայի և Բալկանյան երկրների միջև պատերազմի թեժ պահին Գեորգինիոս I-ը զոհվում է՝ տարածքի համար մղվող գործողությունների ժամանակ: Նրա մահից հետո թագուհի Օլգա Կոնստանտինովնան մինչև ռուսական հեղափոխությունը ապրում է Ռուսաստանում, այդ թվում՝ նաև Կոնստանտինովյան պալատում՝ Կոնստանտինովիչների նստավայրում:

1920 թվականին թոռան՝ Ալեքսանդրի մահվանից հետո, մինչև որդին Կոնստանտինը կվերահաստատվեր գահին, Օլգան կատարում է Հունաստանի ռեգենտի պարտականությունները:

Մահացել է 1926 թվականին: Սկզբում մարմինը թաղվել է Ֆլորենցիայի Նիկոլայ Հրաշագործի և Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուղղափառ եկեղեցու կրիպտեում[7]: 1936 թվականին, երբ Հունաստանում վերականգնվում է միապետությունը, տեղի է ունենում Օլգայի մնացորդների վերահուղարկավորումը Տատոյում Աթենքի արվարձաններում գտնվող հույն թագավորների դաստակերտում[8]:

Երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]