Jump to content

Հույն ուղղափառ եկեղեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
դրոշ

Հույն ուղղափառ եկեղեցիներ (հուն․՝ Ελληνική Ορθόδοξη Εκκλησία), այս եզրով բնորոշվում են Բյուզանդական ավանդույթին պատկանող այն ուղղափառ եկեղեցիների խումբը, որոնք առանձնանում են իրենց լեզվածիսական և որոշ դեպքերում նաև ազգային ընդհանրություններով։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն ուղղափառ եկեղեցիներ կամ Հունական ուղղափառություն եզրով աստվածաբանական գրականության մեջ բնորոշվում են բյուզանդական ավանդույթին պատկանող այն ուղղափառ եկեղեցիները, որոնք հիմնականում իրենց ծիսակատարություններում գործածում են հունարեն լեզուն, ինչպես նաև մեծավ մասամբ գործում են հունական միջավայրում[1]։ Վերոնշյալ եզրը կարող է նաև սխալմամբ օգտագործվել Բյուզանդական ավանդույթին պատկանող, բայց ոչ իրենց ծիսակատարություններում հունարեն լեզուն լայնորեն օգտագործող և հունական ազգային միջավայրում գործող մյուս ուղղափառ եկեղեցիներին մատնանշելու համար, ինչպիսիք են Վրաց, Ռուս, Ռումին և այլ ուղղափառ եկեղեցիները։ Այս թյուրիմացությունը ծագում է նրանից, որ այս եկեղեցիները նույնպես բյուզանդական ծիսական և դավանաբանական ավանդության կրողներն են, ինչպես և Հույն ուղղափառ եկեղեցիները, սակայն սրանք գործում են իրենց սեփական ազգային և լեզվական տիրույթներում[2]։

Հույն ուղղափառ եկեղեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցի Իրավասության տարածք Ծիսակատարության լեզու Հավատացյալների թվաքանակ
Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն[3] Թուրքիա, Հունաստան (մասնակի), Աթոս, Հունական սփյուռք հունարեն 5 300 000
Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի հույն ուղղափառ եկեղեցի[4] Աֆրիկա հունարեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն 6 800 000
Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցի[5] Սիրիա, Լիբանան, Իրաք, Իրան, Քուվեյթ, ԱՄԷ, Բահրեյն, Օման, Կատար հունարեն, արաբերեն, անգլերեն 2 000 000
Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքություն[6] Իսրայել, Հորդանան, Պաղեստին, Սինայի թերակղզի հունարեն շուրջ 130 000
Հունաստանի ուղղափառ եկեղեցի[7] Հունաստան (մասնակի) հունարեն 9 246 230
Կիպրոսի ուղղափառ եկեղեցի[8] Կիպրոս հունարեն 700 000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Woifgang Hage, Das orientalische Christentum, Stuttgart 2007, S. 69-70.
  2. Thomas Bremer, Orthodoxe Kirche, LThK, Bd. 7, Freiburg 1998, S. 1144-1148.
  3. Ecumenical Patriarchate
  4. Greek Orthodox Church of Alexandria
  5. «Greek Orthodox Church of Antioch». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  6. «Greek Orthodox Church of Jerusalem». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  7. Church of Greece
  8. Church of Cyprus