Ռումինական ուղղափառ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռումինական Ուղղափառ Եկեղեցի ռում.՝ Biserica Ortodoxă Română
Patriarhia Romana.jpg
Biserica sf silvestru.jpg
Տեսակ եկեղեցի
Այժմյան առաջնորդ Դանիել
Առաջնորդի նստավայր Բուխարեստ
Իրավասության տարածք
Մայր եկեղեցի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն
Ժամերգության լեզու ռումիներեն
Տոմար Նորհուլիանյան
Հետևորդներ 18 806 428
Մասնակից է Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ
Կայք կայքէջը
Romanian Orthodox Church Վիքիպահեստում

Ռումինական ուղղափառ եկեղեցի (ռում.՝ Biserica Ortodoxă Română), բյուզանդական ավանդույթին պատկանող ինքնուրույն արևելյան ուղղափառ եկեղեցի, որի հոգևոր իրավասության տակ է գտնվում Ռումինիայի տարածքը, ինչպես նաև ռումինական սփյուռքը։ Ռումինական ուղղափառ եկեղեցին փորձում է իր իրավասությունները նաև տարածել Մոլդովիայի և Ուկրաինայի Չեռնովցիի մարզի և Օդեսայի մարզի վրա, սակայն որը չի ընդունվում Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։ 1925 թվականից եկեղեցու առաջնորդը կրում է պատրիարքի տիտղոսը։ Ռումինական ուղղափառ եկեղեցու հետևորդ են հանդիսանում Ռումինիայի բնակչության մեծամասնությունը (16.307.004 կամ 86.5 տոկոս ըստ մարդահամարի տվյալների)[1], ինչպես նաև 720 .000 մոլդովացիներ, որոնք Մոլդովայում որպես կանոնական եկեղեցի են ճանաչում Ռումինական ուղղափառ եկեղեցուն[2]: Ռումինական ուղղափառ եկեղեցին բյուզանդական ավանդույթի եկեղեցիների մեջ զբաղեցնում է 7-րդ տեղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի և Վալախիայի քաղաքական միավորման արդյունքում 1859 թվականին ձևավորվում է Ռումինիայի ժամանակակից պետությունը։ Այդ ժամանակվանից ի վեր օրթոդոքս եկեղեցու տարածքային կազմակերպությունը հակված էր հետևելու պետությանը։ 1872 թվականին Մոլդովայի և Վալախիայի եկեղեցական կենտրոնները միավորվում են, և ձևավորվում է Ռումինիայի ուղղափառ եկեղեցին։ 1866 թվականին ընդունված Ռումինիայի սահմանադրությամբ օրթոդոքս եկեղեցին հայտարարվում է անկախ որևէ միջամտությունից և 1872 թվականին հռչակվում է ինքնակառավարվող եկեղեցի։ Հետագայում Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ բանակցությունների արդյունքում վերջինս ճանաչում է Ռումինիայի եկեղեցին, իսկ 1825 թվականից այն դառնում է պատրիարքություն[3]:

420 Conducatorii de partid si de stat.jpg

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինական հեղափոխության զարթոնքին եկեղեցին չհամակերպվեց ռեժիմի հետ, չնայած որ մի քանի ռումինական ուղղափառ քահանաներ 1989 թվականից հետո խոստովանեցին, որ համագործակցել են նրանց հետ կամ ծառայել են որպես լրատու ռազմական գաղտնի ոստիկանության համար։ Բանատի մետրոպոլիտը դատապարտել է հոգևորականների գործունեությունը՝ կոմունիստներին նրանց աջակցության համար, քննադատել է նրանց ծախվածությունը կոմունիստական ռեժիմին[4]:

Iconpeter.jpg

Ուղղափառ եկեղեցու և պետության հարաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց որ Ռումինիան անցում է կատարել դեպի ժողովրդավարություն, Եկեղեցին ազատվել է պետական վերահսկողությունից, թեև պետությունը դեռ պահպանում է վերահսկողությունը մի շարք բնագավառների, եկեղեցու գույքի, ֆինանսների կառավարման վրա։ Պետությունը ֆինանսավորում է տրամադրում եկեղեցուն նրա անդամների թվին համապատասխան, որը հիմնված է մարդահամարի[5] և «կրոնի կարիքների»[6] վրա։ Ներկայումս, պետությունը ապահովում է դրամական միջոցներ, որոնք անհրաժեշտ են աշխատավարձերի վճարման համար, քահանաների, սարկավագների, առաջնորդների կենսաթոշակների, պաշտոնաթող հոգևորականների, եկեղեցական անձնակազմի, ինչպես նաև եկեղեցական ծախսերի հետ կապված խնդիրների համար։ Ուղղափառ եկեղեցուն տրվում է ավելի քան 100 միլիոն եվրո, աշխատավարձի համար[7], լրացուցիչ միլիոններ շինարարության և վերակառուցման, եկեղեցական գույքի համար։ Նույնը վերաբերում է Ռումինիայում բոլոր պետական կրոնական կազմակերպություններին։ Պետությունը նախատեսում է նաև աջակցություն եկեղեցու կառուցման և կառույցների պահպանման համար[8], պետական միջոցներով հոգ է տանում ուղղափառ ճեմարանի, քոլեջների բոլոր ծախսերի, այդ թվում ուսուցիչների և դասախոսների աշխատավարձերի վճարման համար[9]:

Մոլդովայի Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինական ուղղափառ եկեղեցին իրավազորություն ունի նաև Մոլդովայում փոքրամասնություն կազմող հավատացյալների նկատմամբ, ովքեր պատկանում են Բեսարաբիայի մետրոպոլիտությանը` ի տարբերություն մեծամասնությանը, ովքեր գտնվում են Մոլդովայի օրթոդոքս եկեղեցու իրավասության տակ` Մոսկվայի պատրիարքարանի վերահսկողության ներքո։ Չնայած առկա քաղաքական խնդիրներին, Բեսարաբիայի մետրոպոլիտությունը ճանաչվում է օրինական իրավահաջորդը Բեսարաբիայի մետրոպոլիտանական եկեղեցու, ինչպես որ գոյություն էր ունեցել 1927 թվականից մինչև 1944 թվականին լուծարվելը, երբ նրա կանոնական տարածքը 1947 թվականին դրվեց Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի իրավասության տակ։

Romanian Orthodox Church EN.svg

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի ուղղափառ եկեղեցին կազմակերպվել է Ռումինիայի պատրիարքարանի ձևով։ Ամենաբարձր հիերարխիկ, կանոնական և դոգմատիկ հեղինակությունն է Ռումինիայի ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը: Կան վեց ուղղափառ մետրոպոլիտություններ և տասը նստավայրեր։ Ռումինիայում կան ավելի քան տասներկու հազար քահանաներ, սարկավագներ, ծառա հայրեր, հնագույն վանքեր և սոցիալական կենտրոններ։ Գրեթե 400 վանքերը գոյություն ունեն երկրի ներսում՝ համալրված մոտ 3500 վանականներով ու 5000 միանձնուհիներով: Կա երեք սփյուռք մետրոպոլիտություններ և երկու սփյուռք եպիսկոպոսություն՝ գործելու համար սահմաններից դուրս։ 2004 թվականին Ռումինիայում կային տասնհինգ աստվածաբանական բուհեր, որտեղ սովորում էին ավելի քան տասը հազար ուսանողներ։ Ռումինական ուղղափառ հավատացյալների համար կան ավելի քան 14, 500 եկեղեցիներ կամ երկրպագության տներ;

Ցուցակ պատրիարքների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրոն (1925-1939 թթ.)
  • Նիկոդիմ (1939-1948 թթ.)
  • Հուստինիանոս (1948-1977 թթ.)
  • Իուստին (1977-1986 թթ.)
  • Թեոքտիստ (1986-2007 թթ.)
  • Դանիել (2007 թվականից)

Ընթացիկ առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրապետական աթոռը ներկայումս գտնվում է Բուխարեստում, Մետրոպոլիտ Դանիել Ա արքեպիսկոպոս[10][11]

  • Թեոֆան Սավու մետրոպոլիտ Մոլդովայի և Բուկովինայի[12]
  • Լաուրենտիու, Ստրեզա մետրոպոլիտ Տրանսիլվանիայի[13]
  • Անդրեյ Անդրեյսուտ միտրոպոլիտ Կլուժ
  • Նիկոլայ Քոմեանու միտրոպոլիտ Բանատի
  • Իրենիու Պոպա մետրոպոլիտ Օլտենիայի
  • Իոսիֆ Պոպ արքեպիսկոպոս Փարիզի և Մետրոպոլիտ Ֆրանսիայի, Արևմտյան և Հարավային Եվրոպայի[14]
  • Սերաֆիմ Ջոնատա մետրոպոլիտ Գերմանիայի և Կենտրոնական Եվրոպայի
  • Կոնդրեա արքեպիսկոպոս Ամերիկայի և Կանադայի

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jürgen Henkel: Einführung in Geschichte und kirchliches Leben in der Rumänischen Orthodoxen Kirche. LIT Verlag, Münster 2007. ISBN 978-3825894535.
  • Daniel Munteanu, Björn Röhrer-Ertl, Thomas Bremer, Hacik Rafi Gazer, Christian Lange, Die Rumänische Orthodoxe Kirche, Die orthodoxen Kirchen der byzantinischen Tradition, Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt, 2013, S. 53-60, ISBN=978-3-534-23816-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2011 census data on religion
  2. (Romanian) "Biserica Ortodoxă Română, atacată de bisericile 'surori'" ("The Romanian Orthodox Church, Attacked by Its 'Sister' Churches", Ziua, 31 January 2008
  3. Keith Hitchins, Rumania 1866-1947, Clarendon Press, 1994, p. 92
  4. Lavinia Stan and Lucian Turcescu, Religion and Politics in Post-communist Romania, Oxford University Press, 2007. ISBN 0-19-530853-0.
  5. Ramet 2004, p.280.
  6. A world survey of religion and the state, By Jonathan Fox, pg. 167
  7. "International Religious Freedom - Embassy of the United States Bucharest, Romania". Retrieved 5 March 2015.
  8. "BBC News - Romania's costly passion for building churches". BBC News. Retrieved 5 March 2015.
  9. Law and religion in post-communist Europe By Silvio Ferrari, W. Cole Durham, Elizabeth A. Sewell pg.253
  10. Mihai Țipău, Paschalis Kitromilides, Domnii fanarioti în Țările Române 1711-1821: mică encyclopedia, p.89. Editura Omonia, 2004, ISBN 978-9738-31917-2
  11. Petre Semen, Liviu Petcu, Părinții Capadocieni, p.635. Editura Fundației
  12. Metropolis of Moldavia and Bukovina
  13. Metropolis of Transylvania
  14. Metropolis of Paris