Եպիսկոպոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուգարաց թեմի (Գուգարաց եպիսկոպոսություն) առաջնորդարանի շենքը

Եպիսկոպոսություն, սա հայոց մեջ ընկալվել և ընկալվում է երկու ձևով.

1․ Եպիսկոպոսի աստիճանը, կոչումը, պաշտոնը քրիստոնեական եկեղեցում,

2․ Տեսչություն, եկեղեցական թեմ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եպիսկոպոսությունները ձևավորվել են վաղ քրիստոնեական համայնքների հիման վրա և նրանց համեմատ տարածքային ու իրավավարչական ավելի կայուն, ընդարձակ ու հաստատուն եկեղեցական կազմակերպություններ են։ 2-րդ դարի կեսից աստիճանաբար ձեռք են բերել եկեղեցավարչական ավելի լայն լիազորություններ՝ կազմակերպելով ու տնօրինելով թեմի ոչ միայն հոգևոր-եկեղեցական ու ծիսական խնդիրները, այլև հաճախ՝ ազգային-հասարակական, իրավաքաղաքական ու կրթական գործերը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եպիսկոպոսության տարողությունն ու աստիճանը կախված է եկեղեցական ու պետական իշխանությունների եպիսկոպոսություններին ընձեռած տարածության ու հասարակական-քաղաքական կշռի չափից։ Եպիսկոպոսությունները ավատապետական հարուստ, ազդեցիկ կենտրոններ են եղել, այժմ հատկապես կաթոլիկ ու անգլիկան եկեղեցիներում, իշխում են կապիտալ հարստությունների, երբեմն էլ՝ կալվածների, և սոցիալ-քաղաքական մեծ ուժ են ներկայացնում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանվում են երեք հիմնական կարգի, մայրաքաղաքային կամ գլխավոր քաղաքային (մետրոպոլիտություն), մեկ կամ մի քանի քաղաքների և գավառային շրջանների տեսչության, որոնց համապատասխանաբար գլխավորում են՝ մետրոպոլիտը, արքեպիսկոպոսը կամ եպիսկոպոսը և քորեպիսկոպոսը։

Եպիսկոպոսությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցին անհրաժեշտության դեպքում եպիսկոպոսության ղեկավարությունը վստահում է դեռևս եպիսկոպոսական աստիճան չունեցող հոգևորականի (վարդապետ), որին սակայն շուտով տրվել է այդ կոչումը։ Հայ եկեղեցական թեմերը եպիսկոպոսություններ են (միայն Սյունյաց թեմն է ճանաչված եղել մետրոպոլիտություն)։ Եպիսկոպոսության ղեկավարը՝ առաջնորդը, ընտրվում է կաթողիկոսի հավանությամբ և հաստատվում նրա կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 518 CC-BY-SA-icon-80x15.png