Ամառային օլիմպիական խաղեր 1896

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1896-ի օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Ամառային օլիմպիական խաղեր 1896 (անգլ.՝ 1896 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1896, հուն.՝ Θερινοί Ολυμπιακοί Αγώνες 1896), պաշտոնական անվանումը՝ Առաջին Օլիմպիադայի Խաղեր[1], անցկացման ժամանակ կոչվել են Առաջին Միջազգային Օլիմպիական խաղեր[2]), այժմեականության առաջին ամառային Օլիմպիական խաղերը։ Անց են կացվել ապրիլի 6-15Հունաստանում, Աթենքում։ Մրցումներում մասնակցել են 14 երկրներից 241 մարզիկ, ընդ որում կանանց թույլ չէր տրվում մասնակցել Օլիմպիական խաղերին[1]։ Ընդամենը խաղարկվում էր 43 մեդալ 9 մարզաձևերում[1]։

Այս Խաղերը շատ էին տարբերվում արդիականներից․ չկային շատ ավանդույթներ, ինչպիսիք են Օլիմպիական կրակը և ոսկե մեդալների շնորհումը[1]։ Կազմակերպիչները չէին հետևում մարզիկների ազգությանը, այդ պատճառով շատ տեղեկություններ կարող են խիստ տարբերվել։ Սակայն այժմ Միջազգային օլիմպիական կոմիտեն զբաղվում է Խաղերի արդյունքների և այլ տեղեկությունների ճշտմամբ։

Խաղերի պատմություն[խմբագրել]

Պիեր դը Կուբերտեն

1894 թվականի հունիսի 23-ին Սորբոնում (Փարիզ) անց է կացվել Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջին կոնգրեսը, որը գումարել է բարոն Պիեր դը Կուբերտենը, որպեսզի հայտարարի իր՝ Օլիմպիական խաղերի վերածննդի նախագծի մասին։ Նմատատիպ միջոցառումների անցկացման գաղափարը նոր չէր։ 19-րդ դարի ընթացքում տարբեր եվրոպական երկրներում անց են կացվել մի քանի տեղական սպորտային միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Անտիկ օլիմպիական խաղերի օրինակով։ Սակայն Կուբերտենը առաջինն էր, ով առաջարկել է այդ խաղերը դարձնել ավանդական, միջազգայնացված և, որպեսզի իր մեջ համախմբեն տարբեր սպորտաձևերի մրցումներ։

Կուբերտենը պատրաստվում էր Օլիմպիական խաղեր անցկացնել Փարիզում 1900 թվականին` ցանկանալով, որպեսզի այդ խԽաղերը համընկնեն Համաշխարհային ցուցահանդեսի հետ, որը պլանավորված էր այդ ժամանակի վրա։ Սակայն Օլիմպիական խաղերի վերածննդի մասին լուրը արդեն տարածվել էր մամուլում և ակտիվ քննարկվում էր հասարակության մեջ։ Կազմակերպիչները որոշել էին, որ Խաղերի վեցամյա սպասումները կարող են նվազեցնել հետաքրքրությունը նրանց նկատմամբ և պատվիրակները որոշեցին 1-ին Խաղերը անցկացնել 1896 թվականին։ Որպես Խաղերի անցկացման նոր վայր որոշ ժամանակ դիտարկվում էր Լոնդոնը[3]։ Սակայն Կուբերտենի ընկերը՝ հույն պոետ, գրականագետ և թարգմանիչ Դեմետրիուս Վիկելասը, ով հրավիրվել էր կոնգրեսին Անտիկ օլիմպիական խաղերի ավանդույթների մասին զեկույցով, անսպասելիորեն առաջարկեց Խաղերի անցկացման վայր ընտրել Աթենքը, ինչը կխորհրդանշեր Հին Հունաստանի խաղերի շարունակությունը[4]։ Կոնգրեսը հաստատել է այդ առաջարկը, իսկ Վիկելասին նշանակել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, քանի որ ըստ կանոնադրության այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել միայն Խաղերը ընդունող երկրի ներկայացուցիչը։

ՄՕԿ անդամներ (ձախից աջ)՝ 1. Դոկտոր Վիլիբիլդ Գեբհարդտ (Գերմանիա) 2. Բարոն Պիեր դը Կուբերտեն (Ֆրանսիա) 3. Խորհրդական Իրժի Գուտ-Յարկովսկի (Չեխիա) 4. Դեմետրիուս Վիկելաս (Հունաստան) 5. Ֆերենց Կեմենի (Հունգարիա) 6. Գեներալ Ա. Բուտովսկի (Ռուսաստան) 7. Գեներալ Վիկտոր Բալկ (Շվեդիա) (1896 թվական, ապրիլի 10, Աթենք)

Խաղերի կազմակերպում[խմբագրել]

Օլիմպիական խաղերի վերածննդի մասին նորությունը ոգևորել էր համաշխարհային հանրությանը: Հունաստանում առանձնահատուկ ոգևորությամբ սպասում էին մրցումների սկզբին: Սակայն, շուտով ի հայտ են եկել լուրջ դժվարություններ, որոնք պետք է հաղթահարեին Խաղերի կազմակերպիչները: Այդպիսի բարձր մակարդակի մրցումների կազմակերպումը պահանջում էր մեծ ֆինանսական ծախսեր, իսկ երկրում այդ պահին տիրում էր տնտեսական և քաղաքական ճգնաժամ:

Գործող վարչապետ Խարիլաոս Տրիկուպիսը բացասաբար էր տրամադրված Կուբերտենի գաղափարի նկատմամբ: Նա կարծում էր, որ այդպիսի հսկայական միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ծախսերը պետությանը անհասանելի են, իսկ Խաղերի անցկացումը` անժամանակ: Ընդդիմության առաջնորդ Դելիանիսը օգտվեց դրանից, որպեսզի նախատի վարչապետին ազգասիրության բացակության, քաղաքական և սոցիալական հոռետեսության մեջ: Մամուլը նույնպես բաժանվեց երկու խմբի՝ Խաղերի անցկացման դեմ և կողմ: Կուբերնետը ստիպված էր բազմաթիվ հանդիպումներ անցկացնել քաղաքական գործիչների, պաշտոնյաների, գործարարների, լրագրողների հետ, որպեսզի իրենց իր կողմը թեքի:

Արքայազն Կոնստանտին (1896)

Իր նախագծի կարևորությունը, արդիականությունը և ազգային հեղինակությունը, ինչպես նաև մարմնավորման իրականությունը ցուցադրելու նպատակով Կուբերտենը նամակ էր ուղղել Կեմենի ՄՕԿ հունգարական ներկայացուցչից, որի մեջ ասվում էր, որ Աթենքի հրաժարվելու դեպքում Հունգարիան պատրաստակամ է ընդունել առաջին Օլիմպիական Խաղերը իր պետականության հազարամյակի տոնակատարության շրջանակներում: Այդ ժամանակ թագավոր Գեորգիոս I-ը գտնվում էր Պետերբուրգում, սակայն Կուբերնետին հաջողվեց ունկնդրություն ստանալ նրա իրավահաջորդից՝ արքայազն Կոնստանտինոսից, և նրան համոզել Խաղերի անցկացման նպատակահարմարության մեջ: Վերադառնալուն պես Գեորգ թագավորը աջակցեց իր որդուն:

1894 թվականի վերջին թերահավատների կանխատեսումները արդարացվեցին՝ կազմակերպչական կոմիտեն հայտարարեց, որ Խաղերի ծախսերը իրականում եռակի անգամ ավելի մեծ են, քան հաշվարկված գումարը, որը հայտարարվել էր սպորտային շինությունների կառուցումից առաջ: Կարծիք է հնչել այն մասին, որ Աթենքում հնարավոր չէ անցկացնել Օլիմպիական խաղերը: Տրիկուպիսը վերջնագիր է ներկայացրել թագավորին` կա՛մ նա, կա՛մ արքայազնը: Թագավորը անդրդվելի էր, և 1895 թվականի հունվարի 24-ին վարչապետը հրաժարական տվեց:

Թվում էր, թե Օլիմպիական խաղերին վիճակված չէր իրականանալ: Այդ ժամանակ արքայազն Կոնստանտինոսը կանգնեց կազմակերպչական կոմիտեի ղեկին, ինչը արդեն մեծ ներդրումների հոսք առաջացրեց: Արքայազնը վերակազմավորել է կոմիտեն՝ այնտեղից վերացնելով ամբողջ ընդդիմությունը, անց է կացրել անձնական կապիտալի ներգրավման մի շարք միջոցառումներ և դրանով փրկել դրությունը: Հատկանշական է, որ չնայած միջոցների սուր պակասին, կոմիտեն հանգանակություններն ընդունում էր միայն Հունաստանի քաղաքացիներից՝ դրանով պահպանելով Օլիմպիական Խաղերի կարգավիճակը, որպես ազգային գաղափար: Որոշ ժամանակ անց Խաղերի անցկացման հիմնադրամում արդեն առկա էր 332 756 դրախմա, սակայն այդքանն էլ բավարար չէր:

Միջոցների ավելացման համար ստեղծվել է օլիմպիական թեմայով դրոշմանիշների մի շարք: Այն կոմիտեի բյուջեին տվեց 400 000 դրախմա[5]:

Հունաստանի փոստային նամականիշները, որոնք նվիրված էին արդիականության 1896 թվականի առաջին ամառային Օլիմպիական խաղերին

Բացի այդ, 200 000 դրախմա հիմնադրամ է ավելացվել տոմսերի վաճառքից[5]:

Գործարար և բարերար Գեորգիոս Ավերոֆֆը, թագավորական ընտանիքի խնդրանքով իր միջոցներով վերանորոգել է հնադարյան Մարմարե մարզադաշտը՝ նվիրաբերելով մոտ 1 000 000 դրախմա[5]: Դրանից հետո այլևս ոչինչ չէր կարող խանգարել Օլիմպիական խաղերի անցկացմանը: Ի պատիվ Գեորգիոս Ավերոֆֆին և նրա հսկայական ներդրումների հիշատակին՝ Խաղերի բացման արարողությունից առաջ Մարմարե մարզադաշտի առջև արձան է կանգնեցվել, որը կանգնած է այնտեղ մինչ օրս: Այդ բոլոր լրացուցիչ ներդրումները առաջին Խաղերին օգնեցին կայանալ[5]:

Խաղերի կազմակերպումը խիստ տարբերվում էր ժամանակակից խաղերից: Չկար Օլիմպիական գյուղ, հրավիրված մարզիկները իրենք էին հոգում իրենց բնակության խնդիրները: Որոշ օտարերկրյա մարզիկներ մասնակցում էին Խաղերին միայն այն դեպքում, եթե այդ պահին այլ հանգամանքներից ելնելով գտնվում էին Աթենքում:

Խաղերի բացման հանդիսավոր արարողություն[խմբագրել]

Խաղերի բացման արարողություն

Բացման արարողությունը տեղի է ունեցել 1896 թվականի ապրիլի 6-ին: Այդ ամսաթիվը պատահականորեն չէր ընտրվել․ այդ օրը զատկի երկուշաբթին համընկել էր միանգամից երեք քրիստոնեական ուղղություններում՝ կաթոլիկության, ուղղափառության և բողոքականության մեջ: Բացի այդ, այդ օրը Հունաստանում նշվում է Անկախության օրը[2]:

Խաղերի հանդիսավոր բացման ժամանակ ներկա է գտնվել 80 000 հանդիսատես, այդ թվում նաև ամբողջ թագավորական ընտանիքը՝ թագավոր Գեորգիս I-ը, նրա կինը՝ Օլգան և նրանց երեխաները: Կազմակերպչական կոմիտեի ղեկավար, արքայազն Կոնստանտինոսի ելույթից հետո Գեորգիս I-ը հայտարարեց.[2]

Aquote1.png Առաջին միջազգային Օլիմպիական խաղերը Աթենքում հայտարարում են բացված: Կեցցե՛ Հունաստանը: Կեցցե՛ նրա ժողովուրդը: Aquote2.png

Այնուհետև 150 հոգուց բաղկացած երգչախումբը կատարել է Օլիմպիական օրհներգը, որը գրվել է Սպիրոս Սամարասի կողմից Կոստիս Պալամասի խոսքերի հիման վրա:

Խաղերի այդ առաջին բացման արարողությունը ստեղծել է երկու օլիմպիական ավանդույթ՝ Խաղերի բացումը այն երկրի ղեկավարի կողմից, որտեղ անց են կացվում մրցումները և Օլիմպիական հիմնի կատարումը: Սակայն ժամանակակից Խաղերի այնպիսի պարտադիր ատրիբուտներ, ինչպիսիք են մասնակից-երկրների շքերթը, Օլիմպիական կրակի վառումը և Օլիմպիական երդման արտասանումը, չկային, դրանք կիրառության մեջ են մտել ավելի ուշ:

Խաղերի օրացույց[խմբագրել]

 ●  Բացման արարողություն  ●  Մրցումների որակավորումը  ●  Մրցումների ավարտը  ●  Փակման արարողություն
Ապրիլ 6 7 8 9 10 11 12 13 14 15 Մեդալներ
Արարողություններ
Ըմբշամարտ 1 1 1
Հեծանվասպորտ 1 3 1 1 6
Թեթև աթլետիկա 5 5 1 5 16
Լող 4 4
Սպորտային մարմնամարզություն 6 2 8
Հրաձգություն 1 1 1 3 1 6
Թենիս 1 1 2 2
Ծանրամարտ 2 2
Սուսերամարտ 2 1 3
Մեդալներ 5 9 1 9 8 13 2 1 48
Ապրիլ 6 7 8 9 10 11 12 13 14 15

Մասնակից երկրներ[խմբագրել]

Մասնակից երկրները

Միջազգային օլիմպիական կոմիտեի հաշվարկներով Խաղերում մասնակցել են 14 երկրների ներկայացուցիչներ[1], սակայն այլ աղբյուրների տվյալներով, մրցումներում մասնակցել են 12[6]-15[7] երկրների ներկայացուցիչներ: Որոշ գաղութների և պրոտեկտորատների ներկայացուցիչներ հանդես էին գալիս ոչ թե մայր երկրի անունից, այլ ինքնուրույն: Որոշ երկրների ներկայացուցիչների հստակ թիվը նույնպես հայտնի չէ, քանի որ որոշ մարզիկների մասին տեղեկություններ չկան, արդյոք նրանք մասնակցել են Խաղերին, թե միայն մասնակցելու հայտ են ներկայացրել: Բացի այդ, թենիսի մրցումներում մասնակցել են միջազգային զույգեր, որոնց արդյունքները ՄՕԿ-ը հաշվում էր առանձին՝ «խառը թիմ» պայմանական անվան տակ:

  • Ավստրալիա Ավստրալիա — չնայած նրան, որ Ավստրալիան մտնում էր Բրիտանական կայսրության մեջ, այդ երկրի միակ ներկայացուցիչ Թեդի Ֆլեկի արդյունքները առանձին էին հաշվել:
  • Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիա — Խաղերի անցկացման պահին Ավստրիան մտնում էր Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ, սակայն մրցումներին ավստրիական մարզիկները հանդես էին գալիս հունգարական մարզիկներից առանձին:
  • Բուլղարիա Բուլղարիա — մարմնամարզիկ Շարլ Շամպոն Շվեյցարիայի քաղաքացի էր, սակայն Խաղերի անցկացման պահին բնակվում էր Բուլղարիայում և նրա արդյունքները հաշվում էին ի օգուտ այդ երկրի հավաքականի:
  • Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա — երկրի կազմի մեջ հանդես էին գալիս նաև Իռլանդիայի մարզիկներ, քանի որ այն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորություն էր:
  • Flag of Hungary (1867-1918).svg Հունգարիա — Խաղերի անցկացման պահին Հունգարիան մտնում էր Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ, սակայն մրցումների ժամանակ հունգարական մարզիկները հանդես էին գալիս ավստրիական մարզիկներից առանձին:
  • Flag of the German Empire.svg Գերմանիա
  • Հունաստան Հունաստան — որոշ մարզիկներ՝ բնակվելով այլ երկրներում, հանդես էին գալիս Հունաստանի կողմից:
  • Դանիա Դանիա
  • Flag of Italy (1861-1946).svg Իտալիա
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
  • Ֆրանսիա Ֆրանսիա
  • Չիլի Չիլի — Չիլիի Ազգային Օլիմպիական Կոմիտեի տվյալներով, մրցումներում այդ երկիրը ներկայացրել է 1 մարզիկ՝ Լուիս Սուբերկասիուկսը, սակայն նրա մասին այլ հիշատակումներ չկան: Այնուամենայնիվ, Չիլին մտնում է Խաղերի մասնակից երկրների կազմի մեջ:
  • Շվեյցարիա Շվեյցարիա
  • Swedish civil ensign (1844–1905).svg Շվեդիա

Ռուսաստանը պատրաստվում էր իր մարզիկներին ուղարկել Խաղերին մասնակցելու համար: Միջազգային օլիմպիական կոմիտեում Ռուսաստանը ներկայացնում էր գեներալ Ալեքսեյ Բուտովսկին, Խաղերին պատրաստությունը անց էր կացվում Ռուսական կայսրության մի շարք խոշոր քաղաքներում՝ Օդեսայում, Կիևում, Սանկտ Պետերբուրգում: Խաղերում մասնակցությանը խանգարեց միջոցների բացակայությունը՝ ընդամենը մի քանի մարզիկ Օդեսայից ուղևորվել են Աթենք, սակայն նրանց հաջողվեց միայն հասնել մինչև Կոստանդնուպոլիս, այնուհետև նրանք վերադարձել են Ռուսաստան: Կիևից Նիկոլայ Ռիտերը հասել է Աթենք, ըմբշամարտի և հրաձգային սպորտի մրցումներում մասնակցության հայտ է ներկայացրել, սակայն արդյունքում հայտը ետ է վերցրել: Վերադառնալով Ռուսաստան, Ռիտտերը սկսեց ակտիվորեն քարոզել Օլիմպիական խաղերը:

Բելգիան նույնպես չկարողացավ ուղարկել իր ներկայացուցիչներին, չնայած ծրագրում էր անել այդ:

Մրցումներ[խմբագրել]

Խաղերի ժամանակ անց են կացվել մրցումներ 9 սպորտաձևերում.
Փակագծերի մեջ նշված է մեդալների քանակությունը

ՄՕԿ հատուկ հանձնաժողովը առաջարկել է բոլոր Խաղերի ժամանակ անցկացնել նաև ակադեմիական թիավարության, բռնցքամարտի, ժյո դը պոմի, ձիասպորտի, կրիկետի, առագաստային սպորտի, պոլոյի և ֆուտբոլի մրցումներ[10], սակայն տվյալ Խաղերի ժամանակ այդ մրցումները չեն անցկացվել:

Ցուցադրական ելույթներ չեն անցկացվել:

Ըմբշամարտ[խմբագրել]

Կառլ Շումանը և Գեորգիոս Ցիտասը մենամարտից առաջ իրար ձեռք են սեղմում

1896 թվականին դեռ չկային մենամարտելու միասնական կանոններ, չկային նաև քաշային կարգեր: Ոճը, որով մենամարտում էին մարզիկները, շատ մոտ էր այսօրվա հունահռոմեական ըմբշամարտին, սակայն թույլատրվում էր բռնվածքներ կատարել հակառակորդի ոտքերից: Խաղարկվում էր մեդալների ընդամենը մեկ կոմպլեկտ հինգ մարզիկների թվում, ընդ որում՝ նրանցից միայն երկուսն էին մենամարտում բացառապես ըմբշամարտում, մնացածները մասնակցում էին նաև այլ մարզաձևերի մրցումներին:

Բոլոր մրցումները անց էին կացվում բաց երկնքի տակ և պետք է ավարտվեին մեկ օրվա ընթացքում՝ ապրիլի 10-ին, սակայն գերմանական ըմբիշ, մարմնամարզիկ Կառլ Շումանի և հույն ըմբիշ Գեորգիոս Ցիտասի մենամարտերի եզրափակչի ժամանակ սկսեց մթնել և նրանց մենամարտը տեղափոխեցին հաջորդ օր[11]: Ապրիլի 11-ին եզրափակչի մենամարտը շարունակվեց, որտեղ հաղթանակ է տարել Շումանը:

Հեծանվային սպորտ[խմբագրել]

Հեծանվային սպորտի մրցումներում խաղարկվում էր մեդալների 6 կոմպլեկտ՝ 5-ը մրցուղու և 1-ը՝ ավտոճանապարհի վրա:

Մրցուղիով կատարվող վազքամրցումները անց են կացվել Խաղերի համար հատուկ կառուցված «Նեո Ֆալիրոն» հեծանվային արշավարանում: 4 տեսակը հաղթել են ֆրանսիացիները՝ Պոլ Մասոնը, ով դարձել է օլիմպիական եռակի չեմպիոն (հիտ տեղից 1 շրջանի համար, կարճ տարածության մրցավազք 2 կմ-ի համար և մրցավազք՝ 10 կմ-ի համար), և Լեոն Ֆլամանը (մրցավազք 100 կմ-ի համար): 12 ժամանոց մրցավազքում հաղթանակ է տարել ավստրիացի Ադոլֆ Շմալը, ով հաղթահարել է մոտ 315 կմ։ Նա նաև մասնակցել է սուսերամարտի մրցումներին:

Խմբակային ճանապարհային մրցավազքում հաղթանակ է տարել հույն Արիստիդիս Կոնստանտինիդիսը, ով անցել է Աթենք-Մարաթոն-Աթենք (87 կմ) երթուղին:

Մարզիկների քանակը[խմբագրել]

Խաղերին մասնակցեցին 311 մարզիկներ։ Ամենաբազմամարդ թիմով հանդես եկան տանտերերը` հույները, մոտ 200 մարզիկ։ Գերմանիայից խաղերին մասնակցեցին 21, Ֆրանսիայից` 19, ԱՄՆ-ից` 14, Հունգարիայից` 7 մարզիկներ։ Խաղերին մասնակցում էին միայն տղամարդիկ[12]։ Ըստ Ֆերենց Մյոզեի մասնակիցների թիվը 285 է եղել, որից Հունաստանը ներկայացնում էր 197 մարզիկ։[13]

Հանդիսականները[խմբագրել]

«Ավերոֆ» մարմարե մարզադաշտը, որը նախատեսված էր 80 հազար հանդիսատեսի համար, մշտապես լեփ-լեցուն էր, չնայած այն ժամանակ Աթենքում ապրում էր շուրջ 120 հազար մարդ։ Մի քանի հանդիսականներ ժամանել էին այլ քաղաքներից և երկրներից։

Մարզաձևերը[խմբագրել]

Առաջին օլիմպիական խաղերի ծրագրով մրցումներ էին անցկացվում հունահռոմեական ըմբշամարտից, հեծանվային սպորտից, մարմնամարզությունից, աթլետիկայից, լողից, հրաձգությունից, թենիսից, ծանրամարտից և սուսերամարտից։ Ծրագրված էր նաև ակադեմիական թիավարության մրցումներ, սակայն դրանք չկայացան մասնակիցներ չլինելու պատճառով։[12] Այլ աղբյուրի վկայակոչմամբ թիավարության մրցումները չեն կայացել քանի որ ապրիլի 1-ին, Պիրեայի ծովածոցում ուժեղ քամի է բարձրացել։[13]

Պարգևատրման արարողությունը[խմբագրել]

Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի էր ունենում խաղերի փակման օրը։ Կրկնելով անտիկ ժամանակների արարողությունները չեմպիոնի գլխին դափնե պսակ էին դնում, հանձնում մեդալը, դիպլոմը և ձիթապտղի ճյուղը, որը կտրում էին Օլիմպիայի հովտից։

Խաղարկված մեդալներն ըստ երկրների[խմբագրել]

Օլիմպիական առաջին խաղերի արծաթե մեդալը
Տ  Երկրներ Ո Ա Բ Ը
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 11 7 2 20
2 Հունաստան Հունաստան 10 17 19 49
3 Գերմանիա Գերմանիա 6 5 2 13
4 Ֆրանսիա Ֆրանսիա 5 4 2 11
5 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 2 3 2 7
6 Հունգարիա Հունգարիա 2 1 3 6
7 Ավստրիա Ավստրիա 2 1 2 5
8 Ավստրալիա Ավստրալիա 2 0 0 2
9 Դանիա Դանիա 1 2 3 6
10 Շվեյցարիա Շվեյցարիա 1 2 0 3
11 Խառը հավաքական 5 4 2 11

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Athens 1896»։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67nBbOz6r։ Վերցված է 12 ноября 2007։ 
  2. 2,0 2,1 2,2 Билл Маллон и Тур Видланд. «The 1896 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 64
  3. Билл Маллон и Тур Видланд. «The 1896 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 58
  4. Билл Маллон и Тур Видланд. «The 1896 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 50
  5. 5,0 5,1 5,2 5,3 Билл Маллон и Тур Видланд. «The 1896 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 60
  6. Результаты Игр, 1 стр.
  7. 7,0 7,1 Билл Маллон и Тур Видланд. «The 1896 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 73
  8. «Tennis 1896 - Egypt»։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67nBclnMV։ Վերցված է 16 ноября 2007։ 
  9. Медальный зачёт на сайте МОК
  10. Билл Маллон и Тур Видланд. «The 1896 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 57
  11. Официальный отчёт об Играх, стр. 211
  12. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named .D5.87.D5.BF.D5.A5.D5.B5.D5.B6.D5.A2.D5.A1.D5.AD
  13. 13,0 13,1 Վիլեն Մարտիկյան, Օլիմպիական կրակի շուրջը, Երևան, «Հայաստան», 1973։

Արտաքին հղումներ[խմբագրել]