Անտիկ օլիմպիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկավառականետորդ․ Հունական քանդակի հռոմեական պատճեն մ․թ․ա․ 5-րդ դար
Անտիկ վազք
Հանգստացող բռնցքամարտիկի բրոնզե քանդակ 1-ին դար մ․թ․ա․
Պանկրատիոնիստներ․ Հունական օրիգինալից պատրաստված Հռոմեական բրոնզե քանդակ մ․թ․ա․ 1-ին դար
Ըմբշամարտ ․Անտիկ հարթաքանդակ
Հին Հունական սափորի վրա պատկերված հնգամարտի 3 ձև ․սկավառակի նետում, նիզակի նետում, ըմբշամարտ։Աջից ամբողջովին պահպանվել է ցատկերի ամբողջական պատկերը

Անտիկ օլիմպիական խաղեր - սպորտաձևերը Հին Հունաստանում մ․թ․ա․ 776 թվականից մինչև մեր թվարկության IV դարի վերջը։

Ըստ հին հույների աթլետիկական մրցույթները անց են կացվում դեռևս Հերկուլեսի առասպելական կյանքի ժամանակահատվածում՝ մ․թ․ա․ VIII դարում, որը հենց իրենք են որոշել։Ինչպես հատուկ է հերոսին, նա հաղթանակներ է տարել ըմբշամարտից և պանկրատիոնից։ Օլիմպիական խաղերը սկսել են անցկացնել Զևսի իր հոր նկատմամբ տարած հաղթանակի պատվին։ Տրոյական պաշարման մասնակիցները վարում էին մարտակառքեր, վազում էին մրցավազքերում, մենամարտում էին բռունցքներով, ըմբշամարտում էին, մենամարտում էին էին ամբողջովին զինված այնքան ժամանակ մինչև առաջին արյունը հոսեր, որը պանկրատիոնի ձևերից է։ Նետում էին երկաթե ինքնաշեն սկավառակներ, կրակում էին նետով։ Ավելի հայտնի ձև էր վազքը, քանի որ համարվում էր ավելի դեմոկրատական։ Էնդեմիոն արքան վազքի մրցաձևում հաղթողին խոստացել էր նվիրել իր թագավորությունը, իհարկե այդ մրցաձևին մասնակցում էին միայն իր որդիները[1] ։ Հենց վազքն էլ դարձավ հիմնական մրցաձև Անտիկ Օլիմպիական խաղերում, երբ մութ դարերից հետո մ․թ․ա․ IX դարում վերականգնում են Օլիմպիադաները։

Վազք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վազք տարածությունում (հուն․ στάδιον, լատ. stadium) - վազք ստադիոնի մի ծայրից մյուսը 1 ստադիա (192 մ) առաջին և միակ մրցաձևն է, որ եղել է 1-ինից 13-րդ օլիմպիական խաղերի ժամանակ։ Աթլետները մեկնարկ են դուրս եկել մերկ։ Ավանդույթի համաձայն օլիմպիադաները անվանել են այդ մրցույթին հաղթող ճանաչված մասնակցի անունով, մինչև համարակալելը և հերթական կարգով անվանելը։ Այս մրցաձևում նախ մրցել են 1 ստադիա, հետո նաև կրկնակի վազքով։ Մեծագույն վազորդներից է համարվել Լեոնիդը, ով մ․թ․ա․ II դարում 4 օլիմպիական խաղերի ընթացքում 12 անգամ ճանաչվել է հաղթող[2]։
  • Կրկնակի վազք (հուն. Δίαυλος, լատ․ diaulos) - վազք 2 ստադիա (384 մ) աթլետները վազում են ստադիոնի մի ծայրից մյուսը այնուհետև, պտտվելով սյան ետևով վերադառնում մեկնարկին։ Օլիմպիական ծրագրի մեջ մտցվել է 14-րդ օլիմպիական խաղերից։ Հեռավորությունը փոխվել է 7-24 ստադիա(4608 մ)[3]։
  • Երկար տարածության վազք (հուն․ δόλιχος, լատ․ dolichos) - վազք 7 ստադիա 1344 մ աթլետները վազում են ստադիոնի մի ծայրից մյուսը 1 ստադիա այնուհետև, պտտվելով սյան ետևով վերադառնում մեկնարկ և անցնում հաջորդ սյան շրջանցմանը, այդպես 7 ստադիա։ Հեռավորությունը փոխվել է 7-24 ստադիա (4608 մ)։
  • Վազք լիովին զինված կամ գոպլիտների վազք (հուն. δόλιχος, լատ․ dolichos) - վազք սաղավարտով, զրահահագուստով և վահանով 2 ստադիա, ավելի ուշ միայն վահանով։ Օլիմպիական ծրագրի մեջ մտցվել է 65-րդ օլիմպիական խաղերին մ․թ․ա․ 720 թվականին։ Աթլետները մրցում են մերկ, ինչպես մնացած մրցաձևերում, բացառությամբ ձիերով մրցաձևերի։ Գոպլիտների վազքով խաղերը եզրափակվում էին[4]։

Մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բռնցքամարտ - Օլիմպիական ծրագիր է մտցվել 23-րդ Օլիմպիադաին մ․թ․ա․ 688 թվականին։ Հատուկ հարգանք էին վայելում այն մարտիկները, ովքեր կարողանում էին հաղթել հակառակորդին, առանց հարված ընդունելու։ Բռնցքամարտում արգելվում էր բռնվացքները, ոտքով հարվածներն ու հրումները։ Մարտիկները դաստակներին փաթաթում էին կաշվե գոտիներ։ Այս մարզաձևը համարվում էր ամենավտանգավոր ձևը։ Անտիկ հեղինակները նկարել են կոտրված քթերով, պոկված ատամներով և ջարդված ականջներով մարտիկների նկարներ[5]։
  • Պանկրատիոն - ձեռնամարտ որի մեջ ներառվում էր հարված ձեռքերով, ոտքով և ըմբշամարտի տեխնիկական հնարքներով։ Բառը ստեղծվել է հունարեն «Պան և կրատոս», որը մոտավորապես նշանակում է «ամբողջ ուժով»։ Խեղդում հնարքը համարվում էր թույլատրելի։ Չէր թույատրվում կծել և աչքերի վրա ճնշում գործադրել։ Օլիմպիական ծրագրի մեջ է մտցվել է առասպելական հերոս Հերկուլեսի պատվին (ով համարվում էր Օլիմպիական խաղերի հիմնադիրը), նա կարողացել էր հաղթել հսկա առյուծին խեղդելով, իսկ առյուծի կաշին համարվում էր անխոցելի նույնիսկ զենքով։ Որպես մրցաձև Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ է մտցվել 33-րդ օլիմպիական Խաղերի ժամանակ մ․թ․ա․ 648 թվականին, իսկ երիտասարդների համար 145-րդ Օլիմպիադայում։
Ֆիլոստրատը նշել է․ ․պանկրատիոնում իդեալական մարտիկ է այն մարտիկը, ով բռնցքամարտում է ավելի լավ քան ըմբշամարտիկը և ըմբշամարտում է լավ քան բռնցքամարտիկը[6]։
54-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ Ֆիդալիայից Արիխիոնը խեղդամահ է արվել պանկրատիոնի մրցման ժամանակ և հաղթել արդեն 3-րդ օլիմպիադայում, քանի որ հակառակորդը առաջինը ճանաչեց իր պարտւթյունը, չդիմանալով ոտքի կոտրված բթամատի ցավին։ Արիխիոնի դիակը թագադրել են ծաղկեպսակով հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո[7]։
Սիկիոնից Սոստրատը ստացել էր «Մատիկ» կեղծանունը, ով 3 անգամ ճանաչվել էր հաղթող օլիմպիադաներում պանկրատիոնից (սկսած 104-րդ խաղերից ), մրցավեճերում հաղթել էր միայն կոտրելով հակառակորդի մատները[8]։Տրալից Ուրտեմիդորը մասնակցում էր երիտասարդական խաղերին պանկրատիոնից, բայց ստանալով վիրավորանք մեծահասակ պանկրատիոնիստներից մեկից, նա հայտ ներկայացրեց մեծահասակների մրցավեճին մասնակցելու և հաղթող ճանաչվեց 212-րդ Օլիմպիական խաղերին[9]։
Սկոտուսից Պոլիդամը հաղթել է 93-րդ Օլիմպիական խաղերում պանկրատիոնից։ Նրա մասին խոսում էին, որ նա անզեն խեղդել էր առյուծին, իսկ 3 ուժեղ պարսիկների հետ մենամարտում սպանել էր բոլորին[10]։
  • Ըմբշամարտ-(հուն․ πάλη, լատ․ lucta) Օլիմպիական ծրագրի մեջ մտցվել է 18-րդ խաղերից մ․թ․ա․ 708 թվականին։ Ըստ կանոնների արգելվում էր հարվածները, բայց հրումները թույլատրվում էր հրումները։ Հունարենը ուներ բավական տերմիններ հնարքները և դիրքերը անվանելու համար։ Ըմբշամարտը բաժանվում էր 2 հիմնական դիրքի, կանգնած դիրքի և գետնին (ժամանակակից պարտերից), ավելի ճիշտ՝ գետնի փափուկ հատվածում, որտեղ լցված էր ավազ։
Սիցիլիայում Լեոնտիսկը Մեսսենից ստացել էր «Մատիկ» կեղծանունը, քանի որ նա հաղթում էր մրցակիցներին բռնելով և տեղահան անելով նրանց մատները։ Լեգենդար ըմբիշ է եղել Միլոնը Կրատոնից։ Նա 14 տարեկան հասակում դարձել էր հաղթող մինչև 20 տարեկան երիտասարդների մեջ։ Հետո հաջորդ 5 Օլիմպիադաների ժամանակ հաղթել է մեծահասակների մեջ։ Առաջին անգամ պարտվել է 66-րդ Օլիմպիական խաղերին։ Նրա մասին ասում էին, որ նա գլխին էր փաթաթում պարան և պահելով շնչառությունը կտրում էր պարանը ճնշելով այն երակների արյունով[11]։

Պենտատլոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պենտատլոն-(հին հուն․ πενταθλον, լատ․ quinquertium, pentathlon)-հնգամարտ ներառում էր վազք 1 ստադիա սկավառակի, նետում, նիզակի նետում, ցատկ հեռավորության և ըմբշամարտ։

Օլիմպիական ծրագրում ավելացվել է մ․թ․ա․ 708 թվականին 18-րդ խաղերից։ Բոլոր ձևերը անցկացվել են մեկ օրում հստակ հերթականությամբ, սկսել են ցատկերից։ Պատմաբաններից մեկի վերսիայով մարզիկները բաժանվում էին զույգերի և մրցում միմյանց դեմ, հաղթում էր այն մարզիկը, ով 3 կամ ավելի ձևերում հաղթանակ էր տանում։ Հետո նույն սիստեմով մարզիկները մրցում էին այնքան ժամանակ մինչև մնար միայն եզրափակիչ զույգը[12]։ Արիստոտելը կարծում էր, որ հնգամարտը ավելի համաչափ է զարգացնում մարզիկի մարմինն ու մկանները։ Հեռացատկի մրցման ժամանակ մաքսիմալ հեռավորությունը եղել է 15 մետր, որը հայտնի չէ հեղինակների չափազանցեցումն է, թե մրցել են մեկ այլ ձևով, օրինակ՝ եռացատկ ։ Ժամանակակից հետազոտական խմբերը հետազոտել են հին հունական սափորների պատկերները և պարզել, որ ցատկերը չեն եղել թափավազքով այլ եղել են տեղից։ Էլիդայից Գորգը եղել է միակ աթլետը, ով հաղթել է 4 Օլիմպիական խաղերում հնգամարտից։ Բացի դրանից, նա հաղթել է նաև կրկնակի վազքում և գոպլիտների վազքում։ Հնգամարտը երիտասարդների համար անցկացվել է միայն 38-րդ Օլիմպիական խաղերին, հավանաբար սահմանափակ ժամանակի պատճառով, որի ընթացքում անցկացվում էր Օլիմպիական խաղերը[13]։

Ձիասպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ մրցաձևն է, որին կարող էին մասնակցել նաև կանայք, քանի որ հաղթող էին ճանաչվում հեծնորդները՝ այլ ձիերի կառքերի տերերը։ Առաջին անգամ այս հնարավորությունից օգտվել է սպարտացի կայսր Կինիքսի հարազատ քույրը, դառնալով առաջին կին Օլիմպիական չեմպիոնը։ Սկզբում մ․թ․ա․ 680 թվականին 25-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ անցկացվել է քառաձի մարտակառքերով մրցավազք, հետո 33-րդ ին մ․թ․ա․ 648 թվականին ավելացվեց արշավներ ձիերով։ Մ․թ․ա․ 408 թվականին մտցվեց 2 ձիերով մարտակարգերի մրցավազքը։ Բացի նրանից որ առանձնացվում էր երիտասարդների և տղամարդկանց միջև, նաև առանձնացվում էին տարիքով ձիերի և հովվատակների միջև մրցավազքերը։ Մրցավազքերում հեծնորդները կատարում էին 12 պտույտ ձիարշավարանում, հաճախ մարտակառքերը տապալվում էին շրջադարցերի ժամանակ։ Ի տարբերություն մյուս մրցաձևերի ձիարշավներին կարող էին մասնակցել միայն հարուստ հույները և հատուկ կայսերական անձինք, ովքեր կարող էին ձիեր ունենալ։ Ձիարշավների հաղթողների մեջ նշվում է մակեդոնացի կայսր Ֆիլիպ 2-րդը և հռոմեացի կայսրերի անուններ։ Մ․թ․ա․ 508 թվականին 68-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ Կարինֆից Ֆեիդոլի ձին գցեց հեծնորդին, բայց այնուամենայնիվ անցավ ամբողջ տարածությունը և պտտվելով սյան ետևով հասավ եզրագծին։ Նրան հանձնեցին հաղթողի տիտղոսը, իսկ անհաջողակ հեծյալին պսակադրեցին ծաղկեպսակով[14]

Փողահարների և մունետիկների մրցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

96-րդ Օլիմպիական խաղերի(մ․թ․ա․ 396 թվականին) ծրագրի մեջ մտցվել է փողահարների և մունետիկների միջև մրցություն։ Ըստ հելլենիստական մտածելակերպի դա սպորտի և էսթետիկական վայելքների միաձուլումն էր։ Հայտնի է, որ օլիմպիական խաղերի ժամանակ բանաստեղծներն մտքում կարդում էին իրենց ստեղծագործությունները։ Նկարիչներն շուկաներում դնում էին ցուցահանդես իրենց գործերով։ Օլիմպիական խաղերի ավարտից հետո քանդակագործներին պատվիրում էին հաղթողների Օլիմպիական քանդակները։ Իսկ պոետերը նրանց պատվին գովեստող երգեր էին դնում[15].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Павсаний, 5.8.1
  2. Павсаний, 6.13.4
  3. Павсаний, 5.8.4; Евсевий Кесарийский, «Хронография»
  4. Павсаний, 5.8.6; Евсевий Кесарийский, «Хронография»
  5. Павсаний, 6.13.8
  6. Филострат. Gymnastic 36
  7. Павсаний, 8.40.1
  8. Павсаний, 6.4.1
  9. Павсаний, 6.14.3
  10. Павсаний, 6.5
  11. Павсаний, 6.14.7
  12. Prof. Percy Gardner, «The Pentathlon of the Greeks» («Journal of Hellenic Studies», vol. i.9, p. 210 foll. pl. viii.)
  13. Павсаний, 6.15.9
  14. Павсаний, 6.13.10
  15. «Энкомий»։ // violakey.narod.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-9-19 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]