Մունետիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինձորի մունետիկները

Մունետիկ, հրապարակներում բարձր ձայնով որևէ նորություն ազդարարող անձնավորություն։ Հնում թագավորները, իշխանները իրենց հրովարտակները, կարգադրությունները ժողովրդին հաղորդում էին մունետիկների միջոցով։ Մունետիկների պաշտոնը վարում էին իշխողների վստահությունը վայելող մարդիկ, որոնք օժտված էին զորեղ ձայնով։ Փոխաբերաբար նշանակում է քարոզիչ, որևէ գաղափարի արտահայտիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 79