Վինձոր (պաշտոնական New Windsor), քաղաք Մեծ Բրիտանիայում, Բերքշիր կոմսությունում, Թեմզա գետի վրա, Լոնդոնից 37 կմ արևմուտք, 31 հզ բնակչությամբ (2021 թվական)։ Վինձորը անգլիական թագավորների գլխավոր ամառային նստավայրն է։ Թագավորական դղյակը հիմնադրել է Վիլհելմ նվաճողըXI դարի վերջին․ երկու բակով, կենտրոնում «շրջանաձև աշտարակով» (մոտ 1272), հյուսիս-արևելքում պալատով (1377) և հինավուրց պուրակով (հիմնականում՝ XVII—XVIII դարեր) անսամբլը XIII—XIX դարերի վերակառուցումների արդյունք է․ հովհարաձև թաղերով Սենտ Ջորջ կապելլան (1474—1528 թվականներ) անգլիական ուշ գոթիկայի գլուխգործոցներից է։ Դղյակում պահվում է նկարների, գծագրերի, գոբելենների, զենքի չափազանց հարուստ հավաքածու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 455)։