Ըմբշամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ըմբշամարտ
010316-covington-wrestlers.png
Տեսակ ուժային սպորտ, մենամարտ և close combat
Wrestling Վիքիպահեստում
Pankratiasten in fight copy of greek statue 3 century bC.jpg

Ըմբշամարտ, երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանում, որը ներառում է մի քանի մարզաձևեր՝ հունահռոմեական, ազատ ոճի, ձյուդո և սամբո, որոնցից առաջին երեքը մտնում են օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, ինչպես նաև ազգային ըմբշամարտերը:

Կանոնների պատմությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմբշամարտը որոշակի կանոններ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել՝ միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին: Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը: Ըմբշամարտում չկային քաշային կարգեր, և բոլոր մարզիկները անկախ սեփական քաշերի զգալի տարբերությունից պարտավոր էին մարտ վարել միմյանց դեմ: Առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը, և, բնականաբար, նա հաղթանակ էր տանում ավելի հաճախ: Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում: Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբություններում, այլ երկրների ազգային տոներում և հաճախ ավարտվում էին առավել թեթև քաշ ունեցող մարզիկների պարտությամբ կամ զգալի վնասվածքներով, իսկ երբեմն՝ նույնիսկ մահով:

Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածներիքանակը: Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն: Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության:

Փոփոխվել են նաև գոտեմարտի տևողությունը, մրցամասերի քանակը, մարտերի ընթացքում տրվող ընդմիջումների քանակն ու տևողությունը և այլն: Այսպես, մինչև 1924-ը գոտեմարտերը շարունակվում էին մինչև մարզիկներից մեկի հաղթանակը: 1924 թ-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 40 րոպե, որը բաժանվում էր 20 րոպեանոց երկու մրցամասի: 1928-ին գոտեմարտի տևողությունը կիսով չափ կրճատվեց, և ըմբիշները մարտը վարում էին 10 րոպե կանգնած դրությունում, այնուհետև՝ 3-ական րոպե՝ ծնրադիր վիճակում և վերջին 4 րոպեն՝ նորից կանգնած դրությունում: 1933-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 10 րոպե, ըստ որում ըմբիշները գոտեմարտում էին միայն կանգնած դրությունում:

1945-ին ազատ ոճի ըմբիշների գոտեմարտը սահմանվեց 15 րոպե՝ առաջին վեց րոպեին կանգնած դրությունում, 3-ական րոպե՝ ծնկադիր և վերջին 3 րոպեն՝ կանգնած դրությունում: 1950-ին այս կարգը սահմանվեց նաև հունահռոմեական ըմբշամարտի համար: 1956-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 12 րոպե, որից առաջին 6 րոպեն՝ կանգնած դրությունում, 2-ական րոպե՝ ծնրադիր, վերջին 2 րոպեն՝ կանգնած դրությունում:

1961-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 10 րոպե՝ 5-ական րոպեանոց 2 մրցամասով՝ մեկ րոպե ընդմիջմամբ:

1969-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 9 րոպե՝ 3-ական րոպեանոց 3 մրցամասերով՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումներով:

1980-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 6 րոպե՝ երկու երեքական րոպեանոց մրցամասերով՝ մեկ րոպեանոց ընդմիջմամբ:[1]

Կանանց ըմբշամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց ազատ ոճի ըմբշամարտի մրցումներ կազմակերպել կանանց համար: Ըստ որում՝ նրանք միջազգային մրցումներում, աշխարհի և մայրցամաքային առաջնություններում մրցելու են յոթ, իսկ օլիմպիական խաղերում՝ չորս քաշային կարգերում:

Ազգային ըմբշամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 124-125: