Դահուկային երկամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դահուկային երկամարտ
Nordic combined pictogram.svg
Տեսակ ձմեռային մարզաձև
Մարմին Միջազգային դահուկային ֆեդերացիա
Ստեղծվել է 1892
Օլիմպիական խաղեր Ձմեռային օլիմպիական խաղեր
Պարօլիմպիկ խաղեր Ձմեռային պարօլիմպիկ խաղեր
Nordic combined Վիքիպահեստում

Դահուկային երկամարտ ձմեռային մարզաձև, որտեղ մարզիկները մրցում են դահուկավազքում և դահուկացատկում: Դահուկային երկամարտը ներկայումս համարվում է Ձմեռային օլիմպիական մարզաձև սկսած 1924 թվականից:

Դեռևս չեն անցկացվում կանանց մրցույթներ, սակայն 2016 թվականի նոյեմբերին որոշվեց, որ պետք է ներդրվեն կանանց մրցույթներ, այդ թվում աշխարհի առաջնություն, որը տեղի կունենա 2021 թվականին և Օլիմպիական խաղերում սկսած 2022 թվականից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզաձևում առաջին գլխավոր մրցույթը կայացել է 1892 թվականին Օսլոյում Հոլմենկոլենի դահուկացատկի ընթացքում: Նորվեգիայի արքա Ուլաֆ V եղել է դահուկացատկորդ և մասնակցել է Հոլմենկոլենի դահուկային փառատոնին 1920-ական թվականներին: Այն ներդրվել է Ձմեռային օլիմպիական խաղեր 1924-ում և մինչ օրս համարվում է օլիմպիական մարզաձև: Մինչև 1950-ական թվականները դահուկավազքը տեղի է ունեցել դահուկացատկից առաջ: Քանի որ դահուկավազքն ավելի շատ էներգիա է խլում, որոշվեց սկզբում անցկացնել դահուկացատկի մրցույթները: Սպորտաձևում ավելի շատ հաջող էին հանդես գալիս նորվեգացիները և ֆիները:

Մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Աշխարհի գավաթում օգտագործվում են հետևյալ տեսակները և ձևաչափերը.[2]

  • Անհատական Գունդերսենի համակարգ. մրցույթը սկսվում է թռիչքներով նորմալ կամ բարձր բլուրից: Ավելի ուշ նույն օրը տեղի է ունենում 10 կիլոմետր դահուկավազք: Դահուկասահքի հաղթողը սկսում է 00:00:00-ից և բոլոր մյուս մարզիկներն ավելի ուշ համաձայն դահուկացատկի հավաքած միավորների: Դահուկավազքում ով առաջինը հասնում է եզրափակիչ գծին համարվում է հաղթող: Գունդերսենի համակարգի մեկ այլ տեսակ է երկու դահուկացատկը և ազատ ոճի 15 կիլոմետր դահուկավազքը:
  • Դահուկային եռամարտ, ներառվել է 2013-2014 թվականների աշխարհի գավաթում, այն ներառում է երեք տարբեր մրցույթներ երեք օրում և բոլոր երեքի ընդհանուր հաղթողը ստանում էր լացուցիչ միավորներ և դրամային պարգև.
    • Օր 1: 1 ցատկ & 5 կմ դահուկավազք
    • Օր 2: 1 ցատկ & 10 կմ անհատական Գունդերսեն (1-ին օրվա առաջին 50 մասնակիցներ)
    • Օր 3: 2 ցատկ & 15 կմ անհատական Գունդերսեն (2-րդ օրվա առաջին 30 մասնակիցներ)
  • Թիմային մրցույթներ, ներդրվել է 1980-ական թվականներին, ամեն թիմ կազմված է չորս անդամից, որոնցից յուրաքանչյուրը մասնակցում է դահուկացատկին: Թիմի ընդհանուր միավորների արդյունքում թիմերը մասնակցում էին 5 կմ դահուկավազքի: Հաղթում էր առաջինը եզրագիծը հատած թիմը:
  • Թիմային սպրինտ. թիմը կազմված էր երկու մարզիկից, մնացածը համաձայն Գունդերսենի համակարգի:

Ներառված են կանոններում, սակայն չեն օգտագործվում աշխարհի գավաթներին.

  • Տուգանային վազք, ավելացվում էր դահուկավազքի ժամանակ:
  • Մասստարտ. միակ ձևաչափն է, երբ առաջինն անցկացվում է դահուկավազքը: Բոլոր մարզիկները սկսում են դահուկավազքը միաժամանակ, արդյունքում ըստ գրաված տեղի տրվում են միավորներ, որոնք գումարվում են դահուկացատկի միավորներին և որոշվում է ընդհանուր հաղթողը:

Օլիմպիական խաղերում անցկացվում են հետևյալ մրցույթները` K120 անհատական սպրինտ, դահուկացատկ K90 (70մ) և թիմային/4x5կմ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Decisions of the Autumn 2016 FIS Council Meeting» (English)։ International Ski Federation։ 5 November 2016։ Վերցված է 7 November 2016 
  2. «Nordic Combined World Cup»։ FIS։ Վերցված է 11 November 2014 
  3. «Nordic Combined»։ IOC։ Վերցված է 11 November 2014