Ազատ ոճի ըմբշամարտ
Ազատ ոճի ըմբշամարտ | |
---|---|
Տեսակ | սպորտային ըմբշամարտ |
Freestyle wrestling Վիքիպահեստում |
Ազատ ոճի ըմբշամարտ, մարզաձև, որը ներառված է օլիմպիական խաղերի ծրագրում։
Անցկացվում են աշխարհի, Եվրոպայի, այլ մայրցամաքների ու պետությունների առաջնությունները։
Մրցության կանոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ ոճի ըմբշամարտ մրցումների ժամանակ մրցակիցները տարբեր տեխնիկական հնարքներով ձգտում են հաղթանակի հասնել միմյանց նկատմամբ։ Հնարքներ կատարելիս արգելվում է կատարել հոդերի շարժումներին հակառակ և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 6 րոպե է։ Այն բաղկացած է 2-րոպեանոց երեք մրցամասերից՝ 30 վայրկյանանոց ընդմիջումներով։ Առաջին մրցամասի հաղթող է ճանաչվում ավելի շատ միավորներ ունեցող ըմբիշը։ Եթե ըմբիշներից մեկի առավելությունը մեկ մրցամասում հասնում է 6 միավորի, մրցամասը դադարեցվում է և այդ մրցամասի հաղթող է ճանաչվում միավորների առավելություն ունեցող ըմբիշը։ Եթե առաջին երկու մրցամասերում հաղթում է նույն ըմբիշը, ապա նրան շնորհվում է հաղթանակ՝ առանց երրորդ մրցամասի անցկացման։
Մաքուր հաղթանակի դեպքում գոտեմարտն ավարտվում է։ Եթե առաջին երկու մրցամարտերն ավարտվում են և՛ մեկ, և՛ մյուս ըմբիշի հաղթանակով, ապա, առանց միավորները հաշվի առնելու, անցկացվում է երրորդ մրցամասը, որում հաղթանակը որոշվում է միավորների առավելությամբ։
Ոչ ոքիի դեպքում վիճակահանությամբ որոշվում է մրցակցի ոտքից բռնող ըմբիշը։ Եթե բռնվածք կատարող ըմբիշը 30 վայրկյանի ընթացքում միավոր չի շահում, հաղթանակը տրվում է մրցակցին։ Տեխնիկական հնարքները գնահատվում են 1,2,3 միավորով, իսկ մեծ ամպլիտուդայով (լայնույթով) կատարված հնարքը՝ 5 միավորով։ Գոտեմարտը վարում են 3 մրցավարներ, որոնցից մեկը՝ գորգի վրա։ Հաղթող է ճանաչվում մրցամարտի ավարտից հետո ավելի շատ միավորներ վաստակած մարզիկը կամ մրցակցին թիակների վրա պառկեցնող ըմբշամարտիկը։ Մարզիկները գոտեմարտում են 9 մետր տրամագիծ և փափուկ ծածկույթ ունեցող շրջանաձև մրցագորգի վրա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 12։