Բեյսբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյսբոլ
Baseballpositions.png
Տեսակ գնդակով խաղ և թիմային մարզաձև
Սեռ արական
Կարգավիճակ թիմային խաղ
Հարմարանք մական, ձեռնոց, բեյսբոլային գնդակ
Վայր բեյսբոլային դաշտ
Օլիմպիական խաղեր 1992–2008
Baseball Վիքիպահեստում
Հարձակվող թիմի հարվածող խաղացողը։
Բեյբ Ռութը 1920 թվականին

Բեյսբոլ (անգլ.՝ baseball, base - բազա, հիմք և ball - գնդակ), թիմային խաղ բեյսբոլային գնդակով և մականով։ Խաղին մասնակցում են երկու թիմ, յուրաքանչյուրում ինը (երբեմն տասը) խաղացողներ։

Բեյսբոլը տարածված սպորտաձև է ԱՄՆ-ում, Կուբայում, Ճապոնիայում, Չինաստանում և Հարավային Կորեայում։ Ներկայումս ավելի քան 120 երկրում խաղում են բեյսբոլ։ Գոյություն ունի նաև բեյսբոլի պարզեցված ձևը` սոֆթբոլը։

Ընդհանուր տեղեկություններ բեյսբոլի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլը սպորտի ազգային տեսակ է ԱՄՆ-ում։ Այդ խաղը հաճախ անվանում են ամերիկյան սպորտի հռչակավոր մարզաձև։ Համարվում է, որ բեյսբոլն առաջացել է ռաունդերս հինավուրց անգլիական խաղից, որը անգլիացի գաղութարարները Ամերիկա են բերել դեռևս 18-րդ դարում։ «Բեյս» և «բոլ» անգլերեն բառերը համապատասխանաբար նշանակում են հիմք` գետին, և գնդակ։ Բեյսբոլ խաղում են 9-ական խաղացող ունեցող 2 թիմերով շեղանկյուն հրապարակում (կողմի երկարությունը՝ 27,4 մ), որի անկյուններում կան հենակետեր՝ բազաներ։ Թիմերը հերթով գրավում են մե՜կ պաշտպանողական, մե՜կ հարձակողական դիրք։ Պաշտպանվող թիմի խաղացողը՝ փիթչերը (նետողը), գնդակը նետում է խաղի մեջ, իսկ հարձակվող թիմի խաղացողը՝ բեթթերը (հարվածողը), պետք է նետած գնդակը զարկանի՝ մականի հարվածով հետ մղի, այնուհետև վազքով հնարավորինս արագ շրջանցի բոլոր երեք բազաները և վերադառնա «տուն»՝ նախկին դիրք։ Եթե պաշտպանվող թիմի խաղացողը կարողանում է գնդակով հարվածել վազողին, մինչև նրա առաջին բազա հասնելը, վերջինս դուրս է գալիս խաղից։ Վազող բեթթերը խաղից դուրս է գալիս նաև այն դեպքում, երբ բաց է թողնում 3 սթրայք՝ 3 գնդակ սթրայքի գոտում («տան» տարածքի վրա՝ իր թևատակերի և ծնկների բարձրությամբ), կամ եթե պաշտպանվողներին հաջողվում է օդում բռնել մականի հարվածով հետ մղված գնդակը։ Իսկ եթե վազողին հաջողվում է վազքով շրջանցել բոլոր երեք բազաները և վերադառնալ «տուն» (դա կոչվում է «շրջանաձև վազք»), վազքը համարվում է հաշվված, և հարձակվող թիմը ստանում է միավորներ։ Խաղը բաղկացած է 9 խաղափուլից՝ իննինգից։ Խաղափուլը համարվում է ավարտված, երբ յուրաքանչյուր թիմից խաղից դուրս է գալիս երեքական խաղացող։ Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ավելի շատ է հավաքում վազք-միավորներ։ Բեյսբոլը մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ավստրալիայում, Նիդեռլանդներում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։

Wiktfavicon en.svg Ընթերցեք «բեյսբոլ» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։