Բեյբ Ռութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Հերման Ռութ կրտսեր
George Herman Ruth, Jr.
Babe Ruth2.jpg
Ծնվել է Փետրվարի 6, 1895
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել է Օգոստոսի 16, 1948
(53 տարեկանում)
Մահվան վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք,ԱՄՆ
Քաղաքացիություն US flag 48 stars.svg ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտություն բեյսբոլիստ
Ամուսին Հելեն Վուդվորդ (զուգակցուհի, 1914-25)
Քլեր Մորգան Հոդսոն (1929-48)
Երեխաներ 2
Babe Ruth Վիքիպահեստում

Ջորջ Հերման Ռութ կրտսեր (անգլ.` George Herman Ruth, Jr., փետրվարի 6, 1895 - օգոստոսի 16, 1948), առավել հայտնի որպես Բեյբ Ռութ (Babe Ruth), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ-աութֆիլդեր, ով շուրջ 22 մրցաշրջան (1914–1935) անցկացրել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Բոստոն Ռեդ Սոքս», «Նյու Յորք Յանկիս» և «Բոստոն Բրեյվզ» ակումբներում։ Հայտնի է եղել նաև «Մեծն Բամբինո» և «Հարվածի սուլթան» մականուններով։

1914-1919թ թվականին հանդես է եկել «Բոստոն Ռեդ Սոքս» ակումբում` դառնալով ակումբի առաջատար մարզիկը։ 1920 թվականին «Ռեդ Սոքսի» ղեկավարությունը որոշում է ընդունում վաճառել Ռութին, ով տեղ է գտնում «Նյու Յորք Յանկիս» ակումբում։ Ռութի տեղափոխումից հետո «Ռեդ Սոքսը» ունենում է անհաջողությունների տասնամյակ, որը բեյսբոլային պատմության մեջ մտնում է որպես Բամբինոյի անեծք (the curse of the Bambinо

Ռութը հեռանում է սպորտային կարիերայից 1935-ին։ Մեկ տարի անց դառնում է Բեյսբոլի ազգային փառքի սրահի անդամ։

Ըստ տարբեր վարկանիշային աղյուսակների և հարցումների` Ռութն համարվում է բոլոր ժամանակների լավագույն բեյսբոլիստներից մեկը. 1998 թվականին «Սպորտինգ նյուզ» հանդեսը «100 մեծագույն բեյսբոլիստների» աղյուսակում Ռութին շնորհեց առաջին հորիզոնականը,[1] 1999-ին բեյսբոլի երկրպագուները Ռութին հատկացրեցին MLB-ի բոլոր ժամանակների թիմի անդամի տիտղոսը։ [2] 1969-ին` պրոֆեսիոնալ բեյսբոլի 100-ամյակի կապակցությամբ նրան է շնորհվում երբևէ դաշտ դուրս եկած մեծագույն բեյսբոլիստի կոչումը։ 1993-ին «Ասոշիեդ պրեսը» հայտնում է, որ Մուհամեդ Ալին և Բեյբ Ռութը գտնվում են հավասար հորիզոնականների վրա` որպես ամենաճանաչված ամերիկյան մարզիկներ։ [3] 1999 թվականին «ESPN»-ը Ռութին շնորհում է 20-րդ դարի երկրորդ լավագույն ամերիկացի մարզիկի կոչումը` զիջելով միայն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին։ [4]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Սպորտինգ նյուզի» բեյսբոլիստների վարկանիշային աղյուսակը
  2. ««All-Century Team»-ի վերջնական քվեարկությունը»։ «Ի Էս Փի Էն», «Ասոշիեդ պրես»։ Հոկտեմբերի 23, 1999։ http://static.espn.go.com/mlb/news/1999/1023/129008.html։ Վերցված է Մայիսի 27, 2011։ 
  3. Ուիլշտայն, Սթիվ (Մայիսի 17, 1993). «Ռեթոն, Հեմիլ` «Ամենահայտնի ամերիկացի մարզիկները»». «Ասոշիեդ պրես». 
  4. ««Դարի լավագույն ամերիկացի մարզիկները»»։ «Ի Էս Փի Էն»։ ESPN.com։ Սեպտեմբերի 14, 1999։ http://espn.go.com/sportscentury/athletes.html։ Վերցված է Փետրբարի 5, 2013։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]