Բեյսբոլի գլխավոր լիգա (MLB)
| Բեյսբոլի գլխավոր լիգա | |
|---|---|
| Տեսակ | բեյսբոլի լիգա և պրոֆեսիոնալ սպորտի լիգա |
| Երկիր | |
| Հապավում | MLB |
| Հիմնադրված | 1903 թ. |
| Իրավ. կարգավիճակ | Գործող |
| Գլխադասային գրասենյակ | |
| Տարածաշրջան | (29 ակումբ) (1 ակումբ) |
| Գլխավոր քարտուղար | Բադ Սելիգ[1] |
| Ակումբների քանակ | 30[2] |
| Վերջին չեմպիոն | Լոս Անջելես Դոդջերս (8-րդ տիտղոս) |
| Ամենատիտղոսակիր ակումբ | Նյու Յորք Յանկիս (27 տիտղոս)[3] |
| Կայք | mlb.com |

Բեյսբոլի գլխավոր լիգա (անգլ.` Major League Baseball, կրճատ` MLB), պրոֆեսիոնալ բեյսբոլի բարձրագույն առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկը։ Լիգայում հանդես են գալիս 30 բեյսբոլի ակումբներ, որոնցից 29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Հիմնադրվել է 1869 թվականին և համարվում է հյուսիսամերիկյան բարձրագույն առաջնություններից ամենահինը։
Թիմերն հանդես են գալիս Ամերիկյան լիգայում (American League, AL) և Ազգային լիգայոմ (National League, NL), որոնք որպես առանձին սպորտային առաջնություն հիմնադրվել էին համապատասխանաբար 1901 և 1876 թվականներին։ 2000 թվականին ենթալիգաները ձևավորում են մեկ միացյալ առաջնություն։ Կազմակերպությունն հանդիսանում է նաև շուրջ 240 թիմերից բաղկացած կրտսեր առաջնությունների ղեկավար մարմինը։
Բեյսբոլի առաջին պրոֆեսիոնալ թիմն հիմնադրվել է 1869 թվականին՝ Ցինցինատի քաղաքում։ Սպորտաձևի ժողովրդայնությունն աճում է 1920-ական թվականներին։ Խաղի ժողովրդայնության աճը շարունակվում է Մեծ Ճգնաժամի և Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ջեքի Ռոբինսոնը դառնում է առաջին սևամորթ բեյսբոլիստը լիգայում։
1950-ական և 1960-ական թվականներին Ամերիկյան և Ազգային լիգաները էականորեն ընդլայնվում են։ 1970-ական և 1980-ական թվականներին փոփոխվում է բեյսբոլային խաղադաշտերի արհեստական խոտածածկը։
Ներկայումս MLB-ում հանդես է գալիս 30 ակումբ, որոնցից 29-ը տեղակայված է Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Կանոնավոր մրցաշրջանում թիմերն անցկացնում են 162 հանդիպում, որից հետո յուրաքանչյուր ենթալիգայից փլեյ-օֆֆ է դուրս գալիս 5-ական ակումբ։ Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար թիմերն ելույթ են ունենում Համաշխարհային սերիայում (World Series)։
Լիգայի հանդիպումները Հյուսիսային Ամերիկայում հեռարձակվում են հեռուստատեսությամբ, համացանցով և ռադիոյով։ 2013 թվականի դրությամբ լիգայի մրցաշրջանային խաղերի ընդհանուր հաճախելությունը կազմել է 74 միլիոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սելիգի պայմանագիրը ընդլայնվում է 3 տարով». «rpl.edu». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Տեղեկություն թիմերի մասին». «MLB.com». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Աշխարհի սերիայի հաղթողներ». «ESPN». Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)