Գլխավոր սպորտային առաջնությունները Միացյալ Նահանգներում և Կանադայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող գլխավոր սպորտային լիգաներ են համարվում Հյուսիսային Ամերիկայի բարձրագույն թիմային սպորտաձևերի առաջնությունները։ Չնայած երկու երկրներում մեծ ժողովրդականություն են վայելում գոլֆը, թենիսը, ավտոմրցարշավը, մարմնամարզությունը և այլ տեսակի անհատական սպորտաձևեր, սույն եզրույթը վերաբերում է միայն թիմային առաջնություններին։ Տվյալ սահմանման մեջ ընդգրկված են չորս մասնագիտական լիգաներ, որոնք են՝ Բեյսբոլի բարձրագույն լիգան (անգլ.` Major League Baseball, MLB), Բասկետբոլի ազգային ասոցիացիան (National Basketball Association, NBA), Ֆուտբոլի ազգային լիգան (National Football League, NFL) և Հոկեյի ազգային լիգան (National Hockey League, NHL)։ Երկրներում գործող նշանակալի առաջնություններից են նաև Ֆուտբոլի բարձրագույն լիգան (MLS) և Կանադական ֆուտբոլի լիգան (CFL)։

NFL, NBA, MLB և NHL առաջնությունները կազմում են հյուսիսամերիկյան լիգաների «մեծ քառյակը»։ Քառյակի անդամ լիգաներից յուրաքանչյուրն համարվում է իր սպորտաձևում հանդես եկող ամենակարողավոր կառույցը։ Բոլոր ժամանակներում լիգաներն ունեցել են իրենց ուրույն տեղն ամերիկյան և կանադական զանգվածային մշակույթներում։ NFL-ում հանդես են գալիս 32, իսկ մնացած առաջնություններում՝ 30-ական ակումբներ, որոնք տեղակայված են Միացյալն Նահանգների և Կանադայի առավել խիտ բնակեցված քաղաքներում։

2013 թվականի դրությամբ «մեծ քառյակի» (ինչպես նաև MLS-ի և CFL-ի) ակումբների տնային հանդիպումների միջին հաճախելիությունը կազմել է 15 000 հանդիսատես։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգա Սպորտաձև Հիմնադրման
տարեթիվ
Թիմերի քանակ Եկամուտ
մլրդ ԱՄՆ դոլար
Միջին
հաճախելիություն
Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) Ամերիկյան ֆուտբոլ 1920 32 $9.0 67 604 (2012)
Բեյսբոլի բարձրագույն լիգա1 (MLB) Բեյսբոլ 1869* 30 $8.0 30 458 (2014)
Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) Բասկետբոլ 1946 30 $5.0 17 347 (2013)
Հոկեյի ազգային լիգա (NHL) Տափօղակով հոկեյ 1917 30 $3.3 17 720 (2013)
Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS) Ֆուտբոլ 1994 18 $0.5 19 151 (2013)
Կանադական Ֆուտբոլի լիգա (CFL) Կանադական ֆուտբոլ 1958 9 $0.1 27 005 (2013)
  1. Չնայած Բեյսբոլի բարձրագույն լիգան հիմնադրվել է 1869 թվականին, դրա ստորաբաժանումը համարվող Ազգային լիգան ստեղծվել է 1876 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]