Մարմնամարզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gymnastic-training-07929-nevit.jpg

Մարմնամարզություն, մարդու առողջության և դիմացկունության ամրապնդմանը, ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը, ուժի, ճարպկության և շարժունակության կատարելագործմանը նպաստող հատուկ վարժությունների և մեթոդական վարժաձևերի համակարգ։ Մարմնամարզական վարժությունները լինում են․ շարային (օգնում են մշակելու ճիշտ քայլք, վազք, կեցվածք և այլն), ընդհանուր զարգացման (նպաստում են ընդհանուր ֆիզիկական զարգացմանը, նախապատրաստում առավել բարդ շարժական գործունեության), կիրառական (ձևավորում են անհրաժեշտ ֆիզ․ ունակություններ), ազատ (զարգացնում և կատարելագործում են շարժումների առավելագույն ներդաշնակություն), ցատկեր և հենացաակեր (մարզում են շնչառական օրգանները, բարելավում արյան շրջանառությունը, զարգացնում ոտքի մկանները)։ ԽՍՀՄ-ում տարածված էին հիմնական մարմնամարզությունները (ներառյալ հիգիենիկ և աթլետիկական), արտադրական մարմնամարզությունը, կիրառական մարմնամարզությունը, սպորտային մարմնամարզությունը, գեղարվեստական մարմնամարզությունն և ակրոբատիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 329 CC-BY-SA-icon-80x15.png