Հոկեյի ազգային լիգա (NHL)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոկեյի ազգային լիգաից)
Jump to navigation Jump to search
Հոկեյի ազգային լիգա
NHL լոգոտիպ.svg
Տեսակպրոֆեսիոնալ սպորտի լիգա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Canada (Pantone).svg Կանադա
ՀապավումNHL
Հիմնադրվածնոյեմբերի 26, 1917,
Կանադա Մոնրեալ, Քվեբեք, Կանադա
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏարածաշրջանԿանադա Կանադա
(7 ակումբ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(23 ակումբ)
Գլխավոր քարտուղարԳերի Բեթման
Ակումբների քանակ30
Վերջին չեմպիոնԼոս Անջելես Քինգս
(2-րդ տիտղոս)
Ամենատիտղոսակիր ակումբՄոնրեալ Կանադիենս
(25 տիտղոս)
ԳործընկերCBC, NHL Network, Sportsnet, RDS, TVA Sports (Կանադա)
NBC Sports Group, NHL Network (ԱՄՆ)
Կայքnhl.com

Հոկեյի ազգային լիգա (անգլ.` National Hokey League, կրճատ` NHL, ֆրանս.` Ligue nationale de hockey), տափօղակով հոկեյի բարձրագույն առաջնություն[1], Հյուսիսային Ամերիկայի գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկը: NHL-ում առկա են 30 ակումբներ, ընդ որում` 23-ը Միացյալ Նահանգներից, իսկ 7-ը՝ Կանադայից: Սթենլիի գավաթը, որը Հյուսիսային Ամերիկայի ամենահին սպորտային տիտղոսն է,[2] ամեն տարի շնորհվում է փլեյ-օֆֆի գերեզրափակչում հաղթանակած թիմին։

Լիգան հիմնադրվել է Մոնրեալում 1917 թ.-ին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ փակվում է 1909-ին ձևավորված Հոկեյի ազգային ասոցացիան (National Hockey Association, NHA)։ Սկզբնապես լիգայում հանդես էին գալիս չորս թիմ, որոնք բոլորն էլ տեղակայված էին Կանադայի քաղաքներում։ «Ազգային» բառը լիգայի անվանման մեջ մատնանշել է Կանադան, սակայն կորցրել է նշանակությունը, երբ 1924 թվականին լիգայի կազմում սկսում է ելույթ ունենալ առաջին ամերիկյան թիմը՝ «Բոստոն Բրուինսը»:

NHL-ում հանդես են գալիս հոկեյիստներ աշխարհի 20 երկրներից։ Չնայած անցած չորս տասնամյակներում կանադացիները լիգայում կազմել են կշռող մեծամասնություն, սակայն ամերիկացիների և եվրոպացիների թիվը նույնպես հաստատուն կերպով աճում է 1967 թվականից ի վեր, երբ ակումբների թիմը 6-ից դառնում է 30:

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաք Պողոսյանը` NHL-ի առաջին հայկական ծագումով հոկեյիստը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marsh James (2006)։ «Հոկեյի ազգային լիգան»։ Կանադական հանրագիտարան։ Վերցված է Հունիսի 11, 2006 
  2. «NHL.com: Սթենլիի գավաթի մասին»։ NHL։ Վերցված է Հուլիսի 15, 2006 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]