Մայամի Մարլինս
Մայամի Մարլինս անգլ.՝ Miami Marlins | |
---|---|
Հիմնադրում | 1993 |
Տան դաշտ | LoanDepot Park? |
Լիգա | Բեյսբոլի բարձրագույն լիգա |
Գլխ. մարզիչ | Skip Schumaker?[1][2] |
Անվանված է | Istiophoridae? |
Կայք | mlb.com/marlins(անգլ.) |
Մայամի Մարլինս (անգլ.՝ Miami Marlins), բեյսբոլի ամերիկյան ակումբ (Մայամի, Ֆլորիդա), hանդես է գալիս Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի (MLB) Ազգային Լիգայի Արևելյան դիվիզիոնում։ Մայամի Մարլինսը իր տնային խաղերն անցկացնում է «LoanDepot Park» մարզադաշտում։
1993 թվականի մրցաշրջանից առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի Ազգային Լիգան համալրվեց 2 նոր թիմերով, որոնցից մեկը Կոլորադո Ռոքիսն էր, իսկ մյուսը՝ Մայամի Մարլինսը, որը մինչև 2012 թվականի մրցաշրջանը հանդես է եկել Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել «Hard Rock Stadium» մարզադաշտում, որտեղ իր խաղերն էր անցկացնում նաև Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մայամի Դոլֆինս» թիմը։ 2012 թվականին թիմը տեղափոխվել է «Marlins Park» մարզադաշտ, որը նախագծվել էր որպես բեյսբոլի մարզադաշտ[3][4]։ Մարզադաշտի սեփականատիրոջ հետ ունեցած համաձայնությամբ թիմը փոխեց նաև իր անվանումը և 2012 թվականի մրցաշրջանից առաջ դարձավ «Մայամի Մարլինս»[5]։
Մարլինսը 3 անգամ կարողացել է որակավորվել հետմրցաշրջանային խաղերին. կարողացել է հաղթել 2 դեպքում՝ 1997 և 2003 թվականների Համաշխարհային Սերիայում (World Series): Բոլոր 3 դեպքերում Մարլինսը հնարավորություն է ստացել խաղալու ուայլդ քարդի շնորհիվ. Մարլինսը և Ռոքիսը չեն կարողացել հաղթել իրենց դիվիզիոններում։ Մարլինսը առաջին թիմն է, որ կարողացել է հաղթել Համաշխարհային Սերիայում ուայլդ խաղերի փուլում ունեցած հաղթանակից հետո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեյն Հայզինգան՝ «Blockbuster» ընկերության գործադիր տնօրենը, ստացավ Ազգային Լիգայում համալրում կատարելու իրավունք 95 միլիոն դոլար վճարով, և թիմը 1993 թվականին սկսեց իր մրցաշրջանը Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մինչ այդ մի քանի ամիս առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգան հայտարարել էր այն մասին, որ նախատեսվում է Ազգային Լիգան համալրել 2 թիմերով։ Որոշում էր կայացվել նաև, որ թիմերից մեկը պիտի լինի Ֆլորիդա նահանգում. միակ հարցն այն էր, թե կկարողանա արդյոք Հայզինգան հաղթել Օռլանդոյի և Տամպա Բեյի մրցակցող խմբերին։ 1991 թվականի հունիսի 10-ին Ազգային Լիգան հավանություն տվեց Հայզինգային։ Թիմը ստացավ «Մարլինս» մականունը փոքր լիգայում հանդես եկող նախորդ թիմերից. «Մայամի Մարլինս» թիմը հանդես էր եկել Միջազգային Լիգայում 1956-1960 թվականներին, մեկ այլ «Մայամի Մարլինս» անվանումով թիմ հանդես է եկել Ֆլորիդա Նահանգի Լիգայում 1982-1988 թվականներին։
1997 թ. առաջին հաղթանակը Համաշխարհային Սերիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի մրցաշրջանից առաջ թիմը Մարլինսը գլխավորելու է գալիս Ջիմ Լեյլանդը, ով մինչ այդ գլխավորում էր Փիթսբուրգ Փայրեթսը։
1997 թվականի մրցաշրջանից հետո Մարլինսը կարողանում է դիվիզիոնում գրավել երկրորդ տեղը իրենից առաջ թողնելով Ատլանտա Բրեյվսին, ով կարողացել էր 9 հաղթանակ ավելի ունենալ, քան Մարլինսը, սակայն Մարլինսին տրվեց ուայլդ քարդ։ Թիմին իրենց փորձով կարողացան օգնել Մոյզես Ալուն, Բոբբի Բոնիլլան, Դարրեն Դալթոնը, Ջիմ Այզենրայքը, իսկ տաղանդավոր երիտասարդ խաղացողներ Լուիս Կաստիլլոն և Էդգար Ռենտերիան Ազգային Լիգայի լավագույն զույգերից մեկն էին, ովքեր հիանալի կերպով իրականացնում էին դաբլ փլեյներ (double play): Մարլինսը կարողացավ Ազգային Լիգայի Դիվիզիոնի Սերիայում 3-0 հաշվով հաղթել Սան Ֆրանցիսկո Ջայենթսին, այնուհետև կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ատլանտա Բրեյվսին և հնարավորություն ստացավ խաղալու Համաշխարհային Սերիայում։ Համաշխարհային Սերիայում Մարլինսի մրցակիցը Քլիվլենդ Ինդիանսն էր. Մարլինսը 7 խաղերի արդյունքով կարողացավ 4-3 հաշվով հաղթել Ինդիանսին։ Վերջին 7-րդ խաղում 9 իննիննգների արդյունքով խաղի հաշիվը հավասար էր՝ 2-2, և լրացուցիչ 2 իննինգների անցկացումից հետո՝ 11-րդ իննինգում Մարլինսը կարողացավ վաստակել 3-րդ միավորը և առաջ անցնել հաշվի մեջ[6]։
2003 թ. երկրորդ հաղթանակը Համաշխարհային Սերիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջանի ընթացքում հաջող մրցելույթներով աչքի էր ընկնում Միգել Կաբրերան, ով իր առաջին իսկ խաղում, երբ թիմը «Hard Rock Stadium» մարզադաշտում մրցում էր Տամպա Բեյ Դևիլ Ռեյսի հետ, կարողացավ հոմ ռան հարվածով հաղթանակ պարգևել իր թիմին։ Մրցաշրջանից առաջ Բալթիմոր Օրիոլսից վերադարձել էր Ջեֆֆ Քոնինը, Տեխաս Ռեյնջերսից՝ Ուգեթ Ուրբինան։ Թիմը կարողացավ մրցակցության մեջ մնալ իրենից առաջ թողնելով միայն Ատլանտա Բրեյվսին, որը 10 հաղթանակ ավելին ուներ, սակայն Մարլինսին կրկին ուայլդ քարդ է տրվում։
Հոկտեմբերի 15-ին Մարլինսը ընդհանուր հաշվի մեջ հետ լինելով 1-3 հաշվով, կարողանում է տանել երեք անընդմեջ հաղթանակ և 4-3 ընդհանուր հաշվով առավելության հասնել Չիկագո Քաբսի դեմ խաղում։
Համաշխարհային Սերիայում Մարլինսը կարողացավ 6 խաղերում հաղթել Նյու Յորք Յանկիսին. վեցերորդ խաղում Մարլինսը կարողացավ հաղթել իր մրցակցին «Yankee Stadium» մարզադաշտում։ Թիմերի միջև կայացած 4-րդ խաղում Ալեքս Գոնսալեսի հոմ ռանի շնորհիվ Մարլինսը կարողանում է հաղթանակ տոնել խաղի 12-րդ իննինգում։
2012 թ. - մինչ հիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին թիմը տեղափոխվում է «Marlins Park» մարզադաշտ[7]։ Տեղափոխության պայմաններից ելնելով թիմը փոխեց իր անունը, դարձավ «Մայամի Մարլինս», փոփոխվեցին նաև թիմի լոգոն և գույները։
Համազգեստի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993–2002
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորիդա Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել երեք տարբեր համազգեստներով։ Տնային խաղերի հիմնական և այլընտրանքային համազգեստները ունեին նմանատիպ դիզայն. «Marlins» գրվածքը փիրուզագույն էր սև եզրագծումներով, «S» տառից հետո գրվածքը ունի նաև եզրագծում, համազգեստի վրայի գրված խաղահամարները սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով, ամբողջ համազգեստը զարդարված էր փիրուզագույն բարակ գծերով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս փիրուզագույն էր սև եզրագծումներով, բացակայում էր գրվածքի ընդգծումը, խաղահամարները ևս սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով։ Համազգեստների ձախ թևի հատվածում ավելացված էր թիմի լոգոն։
2003–2011
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի մրցաշրջանից առաջ Մարլինսը ցուցադրեց նոր համազգեստները. տնային խաղերի համազգեստի «Marlins» գրվածքը և խաղահամարները ունեին սև գույն փիրուզագույն եզրագծումներով։ Այլընտրանքային համազգեստի վրա բացակայում էր «Marlins» գրվածքը, սակայն նկատելի էր թիմի լոգոներից մեկը. «F» տառը, որը կարծես փաթաթված լիներ մարլինով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս սև էր փիրուզագույն եզրագծումներով, սակայն տարբերությունը նախորդ տարիների այն էր, որ այս դեպքում ևս գրվածքի վերջին տառից հետո այն ուներ ընդգծում։
2012–2018
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմը իր անունը փոխելուց հետո ներկայացրեց նաև իր նոր գույները. նարնջագույն, սև և կապույտ։ «Miami» գրվածքի «M» տառը ուներ նարնջագույն, դեղին, կապույտ եզրագծումներ, որի վերևում նկատելի էր նաև աբստրակտ մարլին։ Այս լոգոն կարելի էր տեսնել նաև գլխարկների վրա, համազգեստների ձախ թևի հատվածում։ Տնային, արտագնա, այլընտրանքային խաղերի համազգեստների վրա կարելի էր տեսնել նույն «Miami» գրվածքը նույնպիսի «M» տառի դիզայնով։
Համաշխարհային Սերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողներ | |||
---|---|---|---|
Pitchers | Catchers | Infielders | Outfielders |
Սենդի Ալկանտարա | Նիք Ֆորտես | Խեսուս Ագիլար | Գարրեթթ Կուպեր |
Էնթոնի Բասս | Փեյթոն Հենրի | Բրայան Անդերսոն | Բրայան Դե Լա Կրուս |
Էնթոնի Բենդեր | Ալեքս Ջեքսոն | Ջոն Բերթի | Ջերար Էնկարնասիոն |
Ռիչարդ Բլեյեր | Ջեյքոբ Ստալլինգս | Ջազզ Չիսհոլմ Կրտսեր | Ավիսայլ Գարսիա |
Էդվարդ Կաբրերա | Խոսե Դևերս | Մոնթե Հարրիսոն | |
Փոլ Քեմպբել | Իսան Դիաս | Խեսուս Սանչես | |
Դանիել Կաստանո | Լևին Դիաս | ||
Դիլան Ֆլորո | Միգել Ռոխաս | ||
Բրեքսթոն Գարրեթթ | Ջոուի Վենդլ | ||
Շոն Գենթեր | |||
Լուի Հեդ | |||
Էլիեսեր Հերնանդես | |||
Ջորդան Հոլլովեյ | |||
Պաբլո Լոպես | |||
Խեսուս Լուսարդո | |||
Նիք Նեյդերթ | |||
Սթիվեն Օկերթ | |||
Զաք Փոփ | |||
Քոդի Փոթիիթ | |||
Թրեվոր Ռոջերս | |||
Սիքսթո Սանչես |
Բացման օրվա կազմերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
2021 | Քորի Դիքերսոն LF | Սթարլինգ Մարթե CF | Խեսուս Ագիլար 1B | Ադամ Դուվալլ RF | Բրայան Անդերսոն 3B | Ջազզ Չիսհոլմ 2B | Խորխե Ալֆարո C | Միգել Ռոխաս SS | Սենդի Ալկանտարա P |
2020 | Ջոնաթան Վիլլար CF | Խեսուս Ագիլար 1B | Քորի Դիքերսոն LF | Հարոլդ Ռամիրես RF | Բրայան Անդերսոն 3B | Գարրեթթ Կուպեր DH | Իսան Դիաս 2B | Ֆրանցիսկո Սերվելլի C | Միգել Ռոխաս SS |
2019 | Լյուիս Բրինսոն CF | Բրայան Անդերսոն 3B | Սթարլին Կաստրո 2B | Գարրեթթ Կուպեր RF | Մարտին Պրադո 1B | Խորխե Ալֆարո C | Միգել Ռոխաս SS | Ռոսելլ Էրրերա LF | Խոսե Ուրենա P |
Տարի | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
2018 | Լյուիս Բրինսոն CF | Դերեկ Դիտրիք LF | Սթարլին Կաստրո 2B | Ջասթին Բոուր 1B | Բրայան Անդերսոն 3B | Գարրեթթ Կուպեր RF | Միգել Ռոխաս SS | Չադ Ուոլլակ C | Խոսե Ուրենա P |
2017 | Դի Գորդոն 2B | Ջ. Տ. Ռեալմուտո C | Քրիստիան Յելիչ CF | Ջիանկառլո Ստանտոն RF | Ջասթին Բոուր 1B | Մարսելլ Օզունա LF | Դերեկ Դիտրիք 3B | Ադեինի Հեչավարրիա SS | Էդինսոն Վոլկես P |
2016 | Դի Գորդոն 2B | Մարսելլ Օզունա CF | Քրիստիան Յելիչ LF | Ջիանկառլո Ստանտոն RF | Մարտին Պրադո 3B | Ջասթին Բոուր 1B | Ջ. Տ. Ռեալմուտո C | Ադեինի Հեչավարրիա SS | Վեյ-Յին Չեն P |
2015 | Դի Գորդոն 2B | Քրիստիան Յելիչ LF | Ջիանկառլո Ստանտոն RF | Միչել Մորսե 1B | Մարտին Պրադո 3B | Մարսելլ Օզունա CF | Ջերրոդ Սալտալամակկիա C | Ադեինի Հեչավարրիա SS | Հենդերսոն Ալվարես P |
2014 | Քրիստիան Յելիչ LF | Ջեֆֆ Բեյքեր 2B | Ջիանկառլո Ստանտոն RF | Քեյսի ՄաքԳիհի 3B | Գարրեթթ Ջոնս 1B | Ջերրոդ Սալտալամակկիա C | Մարսելլ Օզունա CF | Ադեինի Հեչավարրիա SS | Խոսե Ֆերնանդես P |
2013 | Խուան Պիերրե LF | Քրիս Քոգլան CF | Ջիանկառլո Ստանտոն RF | Պլասիդո Պոլանկո 3B | Ռոբ Բրենթլի C | Դոնովան Սոլանո 2B | Քեյսի Կոտչման 1B | Ադեինի Հեչավարրիա SS | Ռիկի Նոլասկո P |
[2012 | Խոսե Ռեյես SS | Էմիլիո Բոնիֆասիո CF | Հանլի Ռամիրես 3B | Ջիանկառլո Ստանտոն RF | Լոգան Մորրիսոն LF | Գաբի Սանչես 1B | Օմար Ինֆանտե 2B | Ջոն Բուք C | Ջոշ Ջոնսոն P |
Տարի | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
2011 | Քրիս Քոգլան CF | Օմար Ինֆանտե 2B | Հանլի Ռամիրես SS | Ջիանկառլո Ստանտոն RF | Գաբի Սանչես 1B | Լոգան Մորրիսոն LF | Ջոն Բուք C | Դոննի Մյորֆի 3B | Ջոշ Ջոնսոն P |
2010 | Քրիս Քոգլան LF | Քեմերոն Մեյբին CF | Հանլի Ռամիրես SS | Խորխե Կանտու 3B | Դան Ուգգլա 2B | Ռոննի Պաուլինո C | Քոդի Ռոսս RF | Գաբի Սանչես 1B | Ջոշ Ջոնսոն P |
2009 | Էմիլիո Բոնիֆասիո 3B | Ջոն Բեյքեր C | Հանլի Ռամիրես SS | Խորխե Կանտու 1B | Դան Ուգգլա 2B | Ջերեմի Էրմիդա LF | Քոդի Ռոսս RF | Քեմերոն Մեյբին CF | Ռիկի Նոլասկո P |
2008 | Հանլի Ռամիրես SS | Դան Ուգգլա 2B | Մայք Ջեյքոբս 1B | Ջոշ Ուիլլինգհամ LF | Խորխե Կանտու 3B | Քոդի Ռոսս CF | Լուիս Գոնսալես RF | Մաթթ Թրինոր C | Մարկ Հենդրիքսոն P |
2007 | Հանլի Ռամիրես SS | Դան Ուգգլա 2B | Միգել Կաբրերա 3B | Մայք Ջեյքոբս 1B | Ջոշ Ուիլլինգհամ LF | Ջո Բորչարդ RF | Միգել Օլիվո C | Ալեխանդրո Դե Ազա CF | Դոնթրելլ Ուիլլիս P |
2006 | Հանլի Ռամիրես SS | Ջերեմի Էրմիդա RF | Միգել Կաբրերա 3B | Մայք Ջեյքոբս 1B | Ջոշ Ուիլլինգհամ LF | Դան Ուգգլա 2B | Միգել Օլիվո C | Էրիկ Ռիդ CF | Դոնթրելլ Ուիլլիս P |
2005 | Խուան Պիերրե CF | Լուիս Կաստիլլո 2B | Միգել Կաբրերա LF | Կարլոս Դելգադո 1B | Մայք Լոուելլ 3B | Փոլ Լո Դուքա C | Խուան Էնկարնասիոն RF | Ալեքս Գոնսալես SS | Ջոշ Բեքեթթ P |
2004 | Խուան Պիերրե CF | Լուիս Կաստիլլո 2B | Միգել Կաբրերա RF | Մայք Լոուելլ 3B | Ջեֆֆ Քոնին LF | Հի-Սեոփ Չոի 1B | Ռամոն Կաստրո C | Ալեքս Գոնսալես SS | Ջոշ Բեքեթթ P |
2003 | Լուիս Կաստիլլո 2B | Խուան Պիերրե CF | Իվան Ռոդրիգես C | Դերրեկ Լի 1B | Մայք Լոուելլ 3B | Խուան Էնկարնասիոն RF | Թոդդ Հոլլանդսուորթ LF | Ալեքս Գոնսալես SS | Ջոշ Բեքեթթ P |
2002 | Լուիս Կաստիլլո 2B | Փրեսթոն Ուիլսոն CF | Քլիֆֆ Ֆլոյդ LF | Քևին Միլլար RF | Մայք Լոուելլ 3B | Դերրեկ Լի 1B | Ալեքս Գոնսալես SS | Մայք Ռեդմոնդ C | Ռայան Դեմփսթեր P |
2001 | Լուիս Կաստիլլո 2B | Էրիկ Օուենս RF | Քլիֆֆ Ֆլոյդ LF | Փրեսթոն Ուիլսոն CF | Մայք Լոուելլ 3B | Չարլզ Ջոնսոն C | Դերրեկ Լի 1B | Ալեքս Գոնսալես SS | Ռայան Դեմփսթեր P |
2000 | Լուիս Կաստիլլո 2B | Ալեքս Գոնսալես SS | Քլիֆֆ Ֆլոյդ LF | Փրեսթոն Ուիլսոն CF | Մայք Լոուելլ 3B | Քևին Միլլար 1B | Բրանթ Բրաուն RF | Մայք Ռեդմոնդ C | Ալեքս Ֆերնանդես P |
1999 | Լուիս Կաստիլլո 2B | Ալեքս Գոնսալես SS | Մարկ Կոտսեյ CF | Դերրեկ Լի 1B | Թոդդ Դանվուդի CF | Փրեսթոն Ուիլսոն LF | Քևին Օրի 3B | Մայք Ռեդմոնդ C | Ալեքս Ֆերնանդես P |
1998 | Քլիֆֆ Ֆլոյդ LF | Էդգար Ռենտերիա SS | Ռայան Ջեքսոն 1B | Գարի Շեֆֆիլդ RF | Մարկ Կոտսեյ CF | Չարլզ Ջոնսոն C | Քրեյգ Քոունսելլ 2B | Ջոշ Բութի 3B | Լիվան Հերնանդես P |
1997 | Լուիս Կաստիլլո 2B | Էդգար Ռենտերիա SS | Գարի Շեֆֆիլդ RF | Բոբբի Բոնիլլա 3B | Մոիսես Ալու LF | Դևոն Ուայթ CF | Ջեֆֆ Քոնին 1B | Չարլզ Ջոնսոն C | Քևին Բրաուն P |
1996 | Քիլվիո Վերաս 2B | Դևոն Ուայթ CF | Գարի Շեֆֆիլդ RF | Ջեֆֆ Քոնին LF | Թերրի Փենդլթոն 3B | Գրեգ Քոլբրուն 1B | Չարլզ Ջոնսոն C | Կուրտ Աբբոթթ SS | Քևին Բրաուն P |
1995 | Քիլվիո Վերաս 2B | Ալեքս Արիաս SS | Գարի Շեֆֆիլդ RF | Ջեֆֆ Քոնին LF | Թերրի Փենդլթոն 3B | Գրեգ Քոլբրուն 1B | Չարլզ Ջոնսոն C | Չակ Քարր CF | Ջոն Բարկեթթ P |
1994 | Չակ Քարր CF | Ջերրի Բրաուն 3B | Գարի Շեֆֆիլդ RF | Օրեստես Դեստրադե 1B | Ջեֆֆ Քոնին LF | Բրեթ Բարբերի 2B | Բենիտո Սանտիագո C | Կուրտ Աբբոթթ SS | Չարլի Հաֆ P |
1993 | Սքոթթ Փոս CF | Բրեթ Բարբերի 2B | Ջունիոր Ֆելիքս RF | Օրեստես Դեստրադե 1B | Դեյվ Մագադան 3B | Բենիտո Սանտիագո C | Ջեֆֆ Քոնին LF | Ուոլթ Ուայսս SS | Չարլի Հաֆ P |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- No-Hitters: Մարլինսը կարողացել է անցկացնել 6 no-hitter խաղ. 5-ը Ազգային Լիգայի Արևմտյան Դիվիզիոնի թիմերի դեմ խաղերում, 1-ը՝ Ամերիկյան Լիգայի[8][9]։
Pitcher | Ամսաթիվ | Թիմ | Արդյունք | Մարզադաշտ |
---|---|---|---|---|
Ալ Լեյթեր | Մայիսի 11, 1996 | Կոլորադո Ռոքիս | 11–0 | Pro Player Stadium |
Քևին Բրաուն | Հունիսի 10, 1997 | Սան Ֆրանցիսկո Ջայենթս | 9–0 | Candlestick Park |
Ա. Ջ. Բարնեթթ | Մայիսի 12, 2001 | Պադրես | 3–0 | Qualcomm Stadium |
Անիբալ Սանչես | Սեպտեմբերի 6, 2006 | Արիզոնա Դայմոնդբեքս | 2–0 | Dolphin Stadium |
Հենդերսոն Ալվարես | Սեպտեմբերի 29, 2013 | Դետրոյթ Թայգերս | 1–0 | Marlins Park |
Էդինսոն Վոլքես | Հունիսի 3, 2017 | Արիզոնա Դայմոնդբեքս | 3–0 | Marlins Park |
Մրցաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն 5 մրցաշրջանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Մրցաշրջան | Հետմրցաշրջան | ||||
---|---|---|---|---|---|---|
Տեղ | Հաղթանակ | Պարտություն | % | ՔՀ | ||
1997 | 2-րդ | 92 | 70 | .568 | 9 | Ուայլդ քարդի հաղթող, Համաշխարհային Սերիայի Հաղթող |
2003 | 2-րդ | 91 | 71 | .562 | 10 | Ուայլդ քարդի հաղթող, Համաշխարհային Սերիայի Հաղթող, |
2009 | 2-րդ | 87 | 75 | .537 | 6 | |
2008 | 3-րդ | 84 | 77 | .522 | 7½ | |
2020 | 2-րդ | 31 | 29 | .517 | 4 |
Վատագույն 5 մրցաշրջանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Մրցաշրջան | ||||
---|---|---|---|---|---|
Տեղ | Հաղթանակ | Պարտություն | % | ՔՀ | |
1998 | 5-րդ | 54 | 108 | .333 | 52 |
2019 | 5th | 57 | 105 | .352 | 40 |
2013 | 5th | 62 | 100 | .383 | 34 |
1999 | 5th | 64 | 98 | .395 | 39 |
1993 | 6th | 64 | 98 | .395 | 33 |
Տնային խաղերին հանդիսականների հաճախումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսականների թիվը Hard Rock Stadium մարզադաշտում | ||||
---|---|---|---|---|
Տարի | Ընդհանուր | Միջին | Լիգայի վարկանիշ | |
1993 | 3,064,847 | 37,838 | 7-րդ | |
1994 | 1,937,467 | 33,695 | 9-րդ | |
1995 | 1,700,466 | 23,950 | 13-րդ | |
1996 | 1,746,767 | 21,565 | 18-րդ | |
1997 | 2,364,387 | 29,190 | 11-րդ | |
1998 | 1,730,384 | 21,363 | 22-րդ | |
1999 | 1,369,421 | 16,906 | 28-րդ | |
2000 | 1,218,326 | 15,041 | 15-րդ | |
2001 | 1,261,226 | 15,765 | 29-րդ | |
2002 | 813,118 | 10,038 | 29-րդ | |
2003 | 1,303,215 | 16,089 | 28-րդ | |
2004 | 1,723,105 | 21,539 | 26-րդ | |
2005 | 1,852,608 | 22,871 | 28-րդ | |
2006 | 1,164,134 | 14,372 | 30-րդ | |
2007 | 1,370,511 | 16,919 | 30-րդ | |
2008 | 1,335,076 | 16,482 | 30-րդ | |
2009 | 1,464,109 | 18,075 | 29-րդ | |
2010 | 1,524,894 | 18,826 | 28-րդ | |
2011 | 1,520,562 | 19,007 | 29-րդ |
Հանդիսականների թիվը LoanDepot Park մարզադաշտում | ||||
---|---|---|---|---|
Տարի | Ընդհանուր | Միջին | Լիգայի վարկանիշ | |
2012 | 2,219,444 | 27,401 | 18-րդ | |
2013 | 1,586,322 | 19,584 | 29-րդ | |
2014 | 1,732,283 | 21,386 | 27-րդ | |
2015 | 1,752,235 | 21,632 | 28-րդ | |
2016 | 1,712,417 | 21,405 | 27-րդ | |
2017 | 1,583,014 | 20,295 | 28-րդ | |
2018 | 811,104 | 10,014 | 30-րդ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.baseball-reference.com/teams/FLA/managers.shtml
- ↑ https://www.espn.com/mlb/story/_/id/34877303/source-miami-marlins-hire-skip-schumaker-new-manager
- ↑ Frisaro, Joe (2011 թ․ սեպտեմբերի 27). «Sun to set on Sun Life Stadium». MLB Advanced Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Tompkins, Wayne (2007 թ․ մայիսի 24). «Commissioners OK plan to have Marlins change name, spring-training site». Miami Today. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Frisaro, Joe (2011 թ․ նոյեմբերի 10). «New name, but deep-rooted tradition in Miami». MLB.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Chass, Murray (1997 թ․ հոկտեմբերի 27). «'97 World Series; Marlins Win World Series». The New York Times. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ Knapel, Robert (2011 թ․ հուլիսի 27). «Florida Marlins to Be Renamed Miami Marlins Next Season». Bleacher Report. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Frisaro, Joe; Sattell, Glenn (2017 թ․ հունիսի 3). «Heavy-hearted, hobbled Volquez nets no-no». MLB.com. MLB Advanced Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ ESPN Stats & Information (2017 թ․ հունիսի 4). «Volquez, playing with seventh team, pitches sixth no-hitter in Marlins histor». ESPN.com. ESPN Internet Ventures, LLC. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ [1] Attendance Report
- ↑ [2] Attendance Report