Շեղանկյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շեղանկյուն

Շեղանկյունը քառանկյուն է (հարթության մեջ), որի բոլոր կողմերը իրար հավասար են։ Շեղանկյունը կարելի է նաև սահմանել որպես զուգահեռագիծ, որի երկու հարևան կողմերը հավասար են, կամ որի անկյունագծերը փոխուղղահայաց են, կամ անկյունագիծը անկյան կիսորդ է։ Այն շեղանկյունը, որի անկյուններն ուղիղ են, կոչվում է քառակուսի։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Շեղանկյուն" բառը առաջացել է հունարեն ῥόμβος (rhombos) բառից, ինչը նշանակում է, մի բան, որ պտտվում է, որը բխում է ῥέμβω (rhembō) շրջադարձել բայից: Այս բառն օգտագործվել է թե՛ Էվկլիդեսի, թե՛ Արքիմեդեսի կողմից, ովքեր օգտագործել են «պինդ շեղանկյուն» տերմինը երկու ընդհանուր հիմքով կոների համար։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարզ քառանկյունը շեղանկյուն է, միայն այն դեպքում, եթե դա նշվածներից որևէ մեկն է.
  • Զուգահեռագիծ, որի նրա անկյունագիծը ներքին անկյունը կիսում է
  • Զուգահեռագիծ, որի առնվազն երկու հաջորդական կողմերը երկարությամբ հավասար են
  • Զուգահեռագիծ, որի անկյունագծերը ուղղահայաց են միմյանց (orthodiagonal parallelogram)
  • Քառանկյուն, որն ունի չորս հավասար երկարությամբ կողմեր (ըստ սահմանման)
  • Քառանկյուն, որի անկյունագծերը ուղղահայաց են և հատման կետով կիսվում են
  • Քառանկյուն, որի յուրաքանչյուր անկյունագիծը հանդիպակաց անկյունները կիսում է 2 հավասար մասերի
  • Քառանկյուն ABCD, որի վրա գտնվում է P կետ, այնպես որ ABP, BCP, CDP և DAP չորս եռանկյունները համընկնում են
  • Քառանկյուն ABCD, որտեղ ABC, BCD, CDA և DAB եռանկյունների ներգծյալ շրջանագծերը ունեն ընդհանուր կետ

Քառակուսին, որպես շեղանկյան մասնավոր դեպք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում քառակուսին սահմանում են որպես շեղանկյուն, որի բոլոր անկյունները հավասար են։

Շեղանկյան մակերեսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Rhombus1.svg
  • Շեղանկյան մակերեսը հավասար է անկյունագծերի արտադրյալի կեսին։
  • Շեղանկյան մակերեսը հավասար է կողմի և բարձրության արտադրյալին։
  • Շեղանկյան մակերեսը կարելի է հաշվել նաև։
,

որտեղ  — երկու հարակից կողմերի միջև,

կամ՝

Ներգծված շրջանագծի շառավիղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներգծված շրջանագծիr շառավիղըկարելի է արտահայտել նաև, q և p անկյունագծերով

Հերալդիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաչափություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]