Գեղարվեստական մարմնամարզություն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գեղարվեստական մարմնամարզություն | |
|---|---|
| Տեսակ | մարմնամարզություն և rhythmic gymnastics? |
| Տարբերվում է | գեղարվեստական մարմնամարզություն և Dalcroze Eurhythmics? |


Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվում են միայն կանայք։
Մրցությունների ժամանակ մարզուհիները երաժշտության ուղեկցությամբ կատարում են մարմնամարզական և պարային վարժություններ՝ կա՛մ առանց մարզագործիքների, կա՛մ՝ մարզագործիքներով, դրանք են՝ ժապավեն, գնդակ, գուրզ, օղակ, ցատկապարան։
Անցկացվում են ինչպես առանձին մարզաձևերի, այնպես էլ՝ բազմամարտի և թիմային վարժությունների պաշտոնական մրցումներն։
Թիմն ունենում է 6 հոգանոց կազմ։
Մարմնամարզուհիները մարզագործիքներով վարժությունները կատարում են միայն կամավոր ծրագրով, որը տևում է 1-1.30 րոպե։
Առանց գործիքի՝ ազատ, վարժություններն անցկացվում են և՛ պարտադիր, և՛ կամավոր ծրագրերով։ Կամավոր ծրագրին տրվում է 1.30 րոպե, իսկ պարտադիր ծրագրին՝ մինչև 2 րոպե ժամանակ։
Մարզուհիների կատարած վարժությունները մրցավարների կողմից գնահատվում են մինչև 10 միավորով։
Հաղթող է ճանաչվում առավել մեծ թվով միավորներ ձեռք բերած մարզուհին կամ թիմը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական մարմնամարզություն Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
- Գեղարվեստական մարմնամարզության միջազգային առաջնություն՝ Գյումրիում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստական մարմնամարզություն» հոդվածին։ |
| ||||||