Գեղասահք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղասահք
RR5219-0015R.png
Բնութագիր
Տեսակ

Գեղասահք
տարատեսակներ՝

տղամարդկանց մենասահք,
կանանաց մենասահք,
զուգասահք,
սպորտային պարեր,
խմբային սինխրոն պարեր
Ստեղծվել է 1860-1871
Կարգավիճակ ձմեռային սպորտաձև
Աշխարհի արաջնություն

1908 թվական

Եվրոպայի առաջնություն 1891
Օլիմպիական խաղեր 1896 թվական
Figure skating Վիքիպահեստում

Գեղասահք, չմշկային[1] սպորտի տեսակ է, պատկանում է դժվար կոորդինացվող սպորտի տեսակներին: Մարզիկի կամ մարզական զույգի դժվարությունը կայանում է նրանում, որ նրանք սահում են չմուշկներով սառույցի վրա՝ երաժշտության ներքո ուղղությունների հերթագայումով և լրացուցիչ տարրերի կատարմամբ (պտույտներ, թռիչքներ, քայլերի զուգակցումեր, աջակցումներ և այլն):

Գեղասահքը որպես առանձին սպորտաձև ձևավորվել է 1860-ական թվականներին և 1871 թվականին ճանաչվել է չմշկավազքի Կոնգրեսում: Տղամարդկանց չմշկասահքի անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել Վիեննայում 1882 թվականին: Չմշկասահքի առաջնությունները 1908 թվականից 1920 թվականներն անցկացվել են ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ: Իսկ 1924 թվականից գեղասահքն ընդգրկվեց ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում: Հարկ է նշել, որ չմշկասահքն առաջինն էր ձմեռային սպորտաձևերից, որն ընդգրկվել էր Օլիմպիական խաղերի ծրագրում: 1986 թվականից մինչ օրս գեղասահքի այնպիսի պաշտոնական միջազգային առաջնություններ ինչպիսիք են Աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնություն, Չորս մայրցամաքների առաջնությունը անցկացվում են չմշկասահորդների միջազգային միության հովանու ներքո: Գեղասահքում[2] տարանջատում են 5 տարատեսակ՝ տղամարդկանց մենասահք, կանանց մենասահք, զուգասահք, սպորտային պարեր, խմբային սինխրոն սահք: Վերջինս դեռևս չի ընդգրկվել պաշտոնական առաջնությունների ցանկ, այլ անցկացվում է առանձին Աշխարհի առաջնություն գեղասահքի տվյալ ձևից: 2014 թվականից Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են գեղասահքի խմբային առաջնություններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքի արմատներն սկսվում են հեռավոր անցյալից, տանում են դեպի հեռավոր բրոնզե դար (Ք.ա 4-րդ դարի վերջից մինչև 1-ին դարի սկիզբ): Այդ մասին են վկայում հնէաբանական գտածոները՝ խոշոր կենդանիների վերջույթների ոսկրերից պատրաստված չմուշկները: Այդպիսի գտածոներ հանդիպում են Եվրոպական շատ երկրներում, իսկ ամենահին «չմուշկները» հայտնաբերվել են Օդեսայից ոչ հեռու Հարավային Բուգ գետի ափին[3]:Սակայն գեղասահքը սպորտաձև համարեցին այն պահից , երբ չմուշկները սկսեցին պատրաստել երկաթից, ոչ թե ոսկրից՝ ինչպես առաջ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առաջին երկաթյա չմուշկները պատրաստվել են Հոլանդիայում 12-ից 14-րդ դարերում: Ի սկզբանե գեղասահքը իրենից ներկայացնում էր սառույցի վրա գեղեցիկ կեցվածքով, բազմազան շարժումների տարրերի գծագրման վարպետություն:

18-րդ դարում՝ Բրիտանական կայսրության Էդինբուրգ քաղաքում բացվել են գեղասահքի առաջին սիրողական ակումբները: Այստեղ էլ մշակվել են առաջնության առաջին պարտադիր շարժումները և առաջին պաշտոնական կանոնները: 1772 թվականին լեյտենանտ Ռոբերտ Ջոունզը հրատարակեց «Գեղասահքի մասին տրակտատ», որի մեջ նկարագրվում էր տվյալ ժամանակաշրջանի հիմնական շարժումները Եվրոպայից գեղասահքը մուտք գործեց ԱՄՆ և Կանադա, որտեղ ավելի մեծ զարգացում ունեցավ: Այստեղ ստեղծվում էին գեղասահքի բազմաթիվ ակումբներ, մշակվում էին չմուշկների նոր մոդելներ, ստեղծվում էր տեխնիկայի ուրույն դպրոց:

Երբ 19-րդ դարի 60-ական թվականներին ԱՄՆ-ից Ջեկսեն Հեյենսը եկավ Եվրոպա հյուրախաղերի, պարզվեց, որ նույնիսկ ամենափորձառու գեղասահորդները նրանից սովորելու բան ունեն:

Գեղասահորդներ (1908)

1742 թվականից 100 տարի անց գեղասահքում գործնականում արդեն հայտնի էին բոլոր ժամակակից պարտադիր պարելաձևերը և մարմնամարզական վարժաձևերի հիմնական տեխնիկան: Վերջինիս մասին վկայում է Շոտլանդիայի Գլազգո քաղաքի չմշկավազքի ակումբի նախագահ Դ. Անդերսոնի «Դահուկների վրա սահելու արվեստը» գիրքը և Լոնդոնցի Վանդերվելի ու Մակսվել Ուիթմանի աշխատությունները: Այս գրքերը պարունակում են գեղասահքի բոլոր քայլերի նկարագրությունը: Դրանք ժամանակակից գեղասահքի հիմքն են:

Գեղասահքը սպորտի ձև է ճանաչվել չմշկավազքի առաջին Կոնգրեսում (1871 թվականին):

Գերմանացի գեղասահորդներ (1928)

1882 թվականին Վիեննայում կայացավ Եվրոպայի գեղասահքի առաջին պաշտոնական առաջնությունը:

Մրցույթների նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, երբ 1890 թվականին Սանկտ-Պետերբուրգի Յուսուպովյան այգու սահադաշտի 25- ամյակին նվիրված մրցույթին հրավիրվեցին աշխարհի լավագույն գողասահորդները: Սանկտ-Պետերբուրգ էր ժամանել ԱՄՆ-ի չեմպիոն Լ. Ռուբեն-Ստեյնը, Գերմանիայի չեմպիոն Ֆ. Կայզերը, նաև Ավստրիայի, Ֆինլանդիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի լավագույն գեղասահորդները: Մրցույթը ստացավ «աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն» կարգավիճակ: Հաջորդ տարի՝ 1891 թվականին Համբուրգում կայացավ տղամարդկանց մենասահքի Եվրոպայի առաջին առաջնությունը (հաղթող ճանաչվեց գերմանացի գեղասահորդ Օսկար Ուլիգը):

1892 թվականին ստեղծվեց Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU), որը պարտավորվում էր ղեկավարել Միջազգային մրցույթների կազմակերպությունը: Չորս տարի անց, 1896 թվականին, Սանկտ-Պետերբուրգում կայացավ առաջին Գեղասահքի աշխարհի առաջնությունը (հաղթող՝Հելբերտ Ֆուկս, Գերմանական կայսրություն): 1903 թվականին ի պատիվ Սանկտ-Պետերբուրգի 200 ամյակի, «Պետերբուրգի սիրողական չմշկավազքի միությանը» իրավունք էր ընձեռվել վարել աշխարհի 8-րդ առաջնությունը (1-ին տեղ՝շվեդ Ուլիխ Սալխով):

Կարգապահության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքի առաջին մրցույթներին միայն տղամարդիկ էին մասնակցում, կին գեղասահորդուհիներն աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք ստացան միայն 10 տարի անց: Սակայն հարկ է նշել, որ 1901 թվականին հասարակության ճնշումների ներքո Միջազգային չմշկասահորդների միությունը բացառության կարգով տղամարդկանց մրցույթում թույլ տվեց մասնակցել անգլուհի Մեջ Սայերսին:

Կին մենապարուհիների առաջին մրցույթը տեղի է ունեել 1906 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Տղամարդկանց և կանանց պարաձևերը ընդհանուր առմամբ նույնն էին, բայց կանանց սահքը միանգամից առանձնացավ իր գեղարվեստականությամբ, ճկունությամբ և երաժշտությանը համահունչ շարժումներով:

Աննա Հյուլբեր և Հենրիխ Բուրգեր` զուգասահքի առաջին Օլիմպիական չեմպիոնները (1908)

Այս սպորտաձևի մասսայականացումից անմիջապես հետո ի հայտ եկավ մյուս տեսակը` զուգասահքը: Զուգասահքի առաջին պաշտոնական առաջնությունը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում` 1908 թվականին: Գերմանացի գեղասահորդներ Աննա Հյուբլերը և Հենրիխ Բուրգերը դարձան Օլիմպիական խաղերի զուգասահքի առաջին չեմպիոնները:

Սպորտային պարեր տեսակն առաջացել է 1940-ականների վերջին` Մեծ Բրիտանիայում: Հետո լայն տարածում գտավ ողջ աշխարհում: 1952 թվականից սպորտային պարերն ընդգրկվեցին Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ծրագրերում: Տաս տարի անընդմեջ միջազգային բոլոր խոշոր առաջնություններում առաջին հորիզոնականը զբաղեցնում էին բրիտանացիները:


XX դար

Գեղասաքի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիձուկա Արակավա (2004)

Կանանց և Տղամարդկանց մենասահք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահորդը մենասահքում պետք է կարողանա ցուցադրել բոլոր խմբերի տարրերի (քայլերի, գալարագծերի, պտույտների, թռիչքների) միասանական տիրապետումը: Մարզիկիի բարձր մակարդակը կախված է իր կտարած տարրերի որակից, որքան բարձրորոկ է և բարդ կատարած տարրը, այդքան բարձրորոակ է մարզիկը: Կարևոր չափանիշ է նաև մարզիկի կատարած շարժումների համադրությունը երաժշտության հետ, ճկունությունը, նրբագեղւթյունը, արտիստիզմը:

Մենասահքի մրցույթները անցնում են 2 փուլով. առաջին փուլ` կարճ ծրագիր, երկրորդ փուլ` ազատ ծրագիր:


Զուգաահք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգասահքում մարզիկների խնդիրը կայանում է նրանում, որ նրանք տպավորություն թողնելու համար պետք է կարողանան տարրերի միասնական դրսևորում ցուցադրել:

Զուգասահքում ավանդական տարրերի շարքում(քայլեր, գալարագծեր, թռիչքներ, պտույտներ) կան նաև տարրեր, որոնք հատուկ են միայն գեղասահքի այս տեսակին` աջակցումներ, պտույտներ, նետումներ, միասնական կամ զուգահեռ պտույտներ: Զույգ ունեցող մրզիկների համար կարևոր չափանիշ է հանդիսանում տարրերի համաժամանակյա կատարումը:

Ինչպես մենասահքում , այդպես և զուգասահքում մրցույթներն անցնում են երկու փուլով` կարճ և ազատ ծրագրերով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]