Ջրագնդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրագնդակ
Տեսակթիմային մարզաձև, ջրային մարզաձևեր, գնդակով խաղ և օլիմպիական մարզաձև
ՄարմինՖԻՆԱ
Ծագման երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Թիմ փոքր14
Սեռարական, իգական, առանձին առաջնություններ
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
Հարմարանքձրագնդակի գնդակ
Վայր20x30 մ, ձրագնդակի դաշտ
Առաջին առաջնություն1880 թվական, Անգլիա
Օլիմպիական խաղերսկսած 1900 թվականից
 Water polo Վիքիպահեստում

Ջրագնդակ (անգլ.՝ Water polo), թիմային սպորտաձև գնդակով, որտեղ երկու հակառակորդ թիմեր փորձում են գնդակը մտցնել հակառակորդի դարպասը։ Խաղերը անցկացվում են լողավազաններում։ Ոչ պաշտոնական, ընկերական հանդիպումները կարող են անցկացվել բացօթյա լողավազաններում։ Այն հայտնաբերվել է XIX դարի երկրորդ կեսին Մեծ Բրիտանիայում Վիլյամ Վիլսոնի կողմից։ Խաղի ստեղծման նախադրյալը հանդիսացավ ռեգբին։ Խաղի նախորդ տարբերակներում թույլատրվում էր գնդակի համար պայքարը ուժի միջոցով՝ հակառակորդին կարելի էր պահել ջրի տակ, որպեսզի խլեն գնդակը։ Դարպասապահը գտնվում էր դաշտից դուրս, և պետք է աշխատել որսալ գնդակը։ Խաղը ձեռք բերեց ժամանակակից տեսք 1880-ական թվականներին։ Ջրագնդակ խաղում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Խաղը առավել հայտնի է Հունգարիայում և նախկին Հարավսլավիայում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագնդակի լոգոն օլիմպիական խաղերում

Միաժամանակ յուրաքանչյուր 2 թիմից խաղին մասնակցում են 7 մարզիկ՝ 6 խաղացող և մեկ դարպասապահ։ Գլխարկների գույնը որոշվում է վիճակահանությամբ։ Դարպասապահը հագնում է կարմիր գույնի գլխարկ, գլխարկի համարները 1 կամ 13 է, ինչպես նաև 15։ Երկու թիմերն էլ կարող են կատարել փոփոխություններ կախված խաղի ելքից։

Խաղը կազմված է 4 խաղակեսից։ Յուրաքանչյուր խաղակես օլիմպիական ջրագնդակում տևում է մաքուր 8 րոպե։ Այսինքն, ժամանակը կանգ է առնում, երբ խաղը կանգնեցվում է։ Թմերից յուրաքանչյուրը կարող է գնդակը պահել իր մոտ 30 վայրկյանից ոչ ավելի։ Ամեն անգամ, երբ թիմը, որը տիրում է գնդակին, փորձում է գրավել հակառակորդ թիմի դարպասը, գնդակը նետելով դեպի դարպասը, վարկյանաչափը սկսում է հաշիվը 0-ից և թիմերին տրվում է 30 վայրկյան գնդակին նորից տիրելու համար։ Թիմերից յուրաքանչյուրը կարող է վերցնել 2 րոպեանոց թայմաութ հիմնական ժամանակում և մեկ թայմաութ ավելացված ժամանակում։ Թայմաութ կարող է վերցնել այն թիմը, որը տիրում է գնդակին։

Լողավազանի չափերը խաղի համար ֆիքսված չեն և կարող են փոփոխվել 20х10 մետրից մինչև 30х20 մետր։ Լողավազանի փոքրագույն խորությունը կարող է լինի 1.8 մետր։ Վերջին նշված կանոնները հաճախ չեն պահպանվում սիրողական և պատանեկական մրցաշարերում։ Ջրագնդակում դարպասի երկարությունը 3 մետր է, իսկ բարձրությունը 90 սանտիմետր։ Խաղի համար նախատեսված գնդակը սովորաբար լինում է դեղին գույնի։ Դաշտի կենտրոնը նշվում է սպիտակ գծով։ Դարպասից 5 մետր հեռավորության վրա նշվում է 5 մետրանոց հարվածի (ռուս.՝ пенальти) նշակետը՝ դեղին գծով, որտեղից, խախտման դեպքում իրականացվում է դարպասի գրավման փորձեր։ Դարպասից 2 մետր հեռավորության վրա անցնում է կարմիր նշագիծը, որը գոտի է, որտեղ հակառակորդ թիմի հարձակվող խաղացողները իրավունք չունեն լողալ առանց գնդակի։

Յուրաքանչյուր թիմից մեկ խաղացող հանդես է գալիս որպես դարպասապահ։ Դարպասապահը այն միակ խաղացողն է թիմում, որը կարող է դիպչել գնդակին 2 ձեռքով։ Դարպսապահը ի տարբերություն մյուս խաղացողների պետք է միշտ մնա իր համար նախատեսված գոտում։

Գնդակը ընթանում է դեպի դարպասը

Խաղացողները կարող են գնդակը փոխանցել իրենց թիմակիցներին կամ լողալ, գնդակը տանելով իր հետ (դրիբլինգ)։ Չի թույլատրվում հարձակվել այն խաղացողի վրա, որը չի տիրում գնդակին։ Բացի այդ, նաև չի թույլատրվում գնդակը պահել ջրի տակ այն ժամանակ, երբ պաշտպանը հարձակվում է գնդակը տիրող խաղացողի վրա։ Արգելված է խեղդել, քաշել կամ պահել խաղացողին, երբ նրա մոտ գնդակ չկա՝ դա համարվում է կոպիտ խախտում։ Կատարելով կոպիտ խախտում, խաղացողը հեռանում է խաղադաշտից 20 վայրկյանով կամ մինչև հակառակորդ թիմի հարձակման ավարտը։ Տուգանային ժամանակի ավարտից հետո խաղացողը կարող է վերադառնալ խաղին։ Ոչ կոպիտ սխալը պատժվում է ազատ նետմամաբ, այսինքն այն նետմամբ, որը կարող է ուղղված լինել անմիջապես դեպի հակառակորդի դարպասը, եթե կանոնների խախտումը տեղի է ունեցել 5 մետրանոց նշագծի մեջ։ Խաղացողը, որը ունի 3 կատարած կոպիտ սխալ, որի հետևանքով հեռացվել է խաղից 20 վայրկյանով, հեռացվում է խաղից մինչև խաղի ավարտը, այն պայմանով, որ նրան կարող են փոխարինել թիմի այլ խաղացողներ։ Հեռացված խաղացողը նստում է պահեստայինների նստարանին՝ արձակած գլխարկով։

Դաշտի կառուցվածքը

Ջրագնդակ մարզաձևը խաղացողներից պահանջում է հիանալի ֆիզիկական պատրաստվածություն և բարձր կոորդինացիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդացի Վիլիամ Վիլսոն, ջրագնդակի առաջին կանոններ ստեղծողը

Ջրագնդակի պատմությունը ունի իր արմատները հին ժամանակներից։ Ճապոնիայում կար մի խաղ, որը ինչ-որ չափով կարելի է համարել, որպես ջրագնդակի հեռավոր ազգական։ Մասնակիցները նստած ծղոտե տակառների վրա, իրար էին փոխանցում ուռճացված կաշի, որը փոխարինում էր գնդակին։ Հենց խաղի անունը, նույնպես, եկել է Արևելքից։ Ավելի քան երկու հարյուր տարի առաջ, եվրոպացիները Մոնղոլիաից ներմուծեցին գնդակով խաղ «polo»: Եվրոպայում, այս խաղը դարձավ հիմնադիրը շատ այսօրվա գնդակով խաղերի (ֆուտբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, մոտոբոլ)։ Ջրագնդակը ի սկզբանե խաղում էին զվարճանքի համար, բայց 19-րդ դարի երկրորդ կեսին այն սկսվում է ձևավորվել որպես սպորտաձև։ 1869 թվականին Լոնդոնում կայացավ առաջին ցուցադրական խաղը, որը մեծ ուշադրության արժանացավ սպորտային երկրպագուների մոտ։ Սակայն, միասնական կանոնների բացակայությունը խոչընդոտում էր սպորտաձևի ձևավորմանը և հանգեցնում վեճերի ու շփոթություն մրցույթի ընթացքում։ Արդյունքում, 1870 թվականից Անգլիայում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը զարգացրեց խաղի կանոնները։ Ջրագնդակի առաջին կանոնները մշակվել են 1876 թվականին։ Դրանց հեղինակն էր շոտլանդացի Վ․ Վիլսոնը։ Նույն տարում թիավարման ակումբում՝ Բորնմութում, անցկացրել են առաջին խաղը այդ կանոններով։ Նաև 1890 թվականին ջրագնդակ սկսեցին խաղալ Ամերիկայում։

Ջրագնդակը առաջին հնագույն օլիմպիական մարզաձևերից է։ Առաջին անգամ մտցվել է օլիմպիական խաղերի մեջ 1900 թվականին։ Կանանց ջրագնդակը մտցվել է օլիմպիական ծրագիր 2000 թվականին, կանանց ավստրալիական թիմի քաղաքական բողոքարկումից հետո։ Տղամարդկանց ջրագնդակում հայտնի հունգարացի Դյոժ Դյարմատին հաղթել է 5 օլիմպիական մեդալ (ոսկի` 1952, 1956, 1964, արծաթ` 1948, բրոնզ` 1960), սահմանելով ոչ մեկի կողմից դեռևս չգերազանցված ռեկորդ։ Առաջին խորհրդային ջրագնդորդը, որը հայտնվել է ջրային սպորտաձևերի փառքի սրահում (գտնվում է ԱՄՆՓորթ-Լոդերդեյլ քաղաքում), դարձել է Ալեքսանդր Բարկալովը, նրան հետևեցին Ալեքսանդր Կաբանովը, Ալեքսանդր Դոլգուշինը և Եվգենի Շարոնովը։

Ջրագնդակի տղամարդկանց աշխարհի առաջնությունը անցկացվում է 1973 թվականից, իսկ կանանց աշխարհի առաջնությունը` 1986 թվականից։ Տղամարդկանց անցած 10 աշխարհի առաջնություններում մրցանակային տեղերը զբաղեցրել են միայն եվրոպական հավաքականները (չեմպիոն էին դառնում 6 տարբեր թմեր)։ Կանանց աշխարհի առաջնություններում եվրոպական թմերը չունեին այդպիսի առավելություն, հաջող էին հանդես գալիս ամերիկյան, ավստրալիական և կանադական թմերը։ 2011 թվականին առաջին անգամ հաղթող են ճանաչվել չինացիները։

Ջրագնդակը Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագնդակը առաջին անգամ մտցվել է օլիմպիական խաղերի մեջ 1900 թվականին Փարիզում։ Սկզբում մրցակցությունը եղել է միայն տղամարդկանց միջև։ Եվ միայն, 2000 թվականին Սիդնեյում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ծրագիր է մտցվել կանանց ջրագնդակը։

Մրցույթի մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անցկացման
վայրը
Եզրափակիչ Խաղ երրորդ տեղի համար
1-ին տեղ Հաշիվ 2-րդ տեղ 3-րդ տեղ Հաշիվ 4-րդ տեղ
1900 Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 7 : 2 Բելգիա Բելգիա Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆրանսիա Ֆրանսիա
1904[3] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սենտ-Լուիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ [4] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1908 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լոնդոն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 9 : 2 Բելգիա Բելգիա Շվեդիա Շվեդիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
1912 Շվեդիա Շվեդիա Ստոկհոլմ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն [6] Շվեդիա Շվեդիա Բելգիա Բելգիա [6] Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
1920 Բելգիա Բելգիա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն [6] Բելգիա Բելգիա Շվեդիա Շվեդիա [6] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1924 Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա [6] Բելգիա Բելգիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ [6] Շվեդիա Շվեդիա
1928 Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամստերդամ Գերմանիա Գերմանիա 5 : 2 Հունգարիա Հունգարիա Ֆրանսիա Ֆրանսիա 8 : 1 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոս-Անջելես Հունգարիա Հունգարիա [7] Գերմանիա Գերմանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ [7] Ճապոնիա Ճապոնիա
1936 Գերմանիա Գերմանիա Բեռլին Հունգարիա Հունգարիա [7] Գերմանիա Գերմանիա Բելգիա Բելգիա [7] Ֆրանսիա Ֆրանսիա
1948 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լոնդոն Իտալիա Իտալիա [7] Հունգարիա Հունգարիա Նիդերլանդներ Նիդերլանդներ [7] Բելգիա Բելգիա
1952 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լոնդոն Հունգարիա Հունգարիա [7] Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա [7] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1956 Ավստրալիա Ավստրալիա Մելբուռն Հունգարիա Հունգարիա [7] Հարավսլավիա Հարավսլավիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ [7] Իտալիա Իտալիա
1960 Իտալիա Իտալիա Հռոմ Իտալիա Իտալիա [7] Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հունգարիա Հունգարիա [7] Հարավսլավիա Հարավսլավիա
1964 Ճապոնիա Ճապոնիա Տոկիո Հունգարիա Հունգարիա [7] Հարավսլավիա Հարավսլավիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ [7] Իտալիա Իտալիա
1968 Մեքսիկա Մեքսիկա Մեխիկո Հարավսլավիա Հարավսլավիա 13 : 11 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հունգարիա Հունգարիա 9 : 4 Իտալիա Իտալիա
1972 Գերմանիա Գերմանիա Մյունխեն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ [7] Հունգարիա Հունգարիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ [7] Գերմանիա Գերմանիա
1976 Կանադա Կանադա Մոնրեալ Հունգարիա Հունգարիա [7] Իտալիա Իտալիա Նիդերլանդներ Նիդերլանդներ [7] Ռումինիա Ռումինիա
1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Մոսկվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ [7] Հարավսլավիա Հարավսլավիա Հունգարիա Հունգարիա [7] Իսպանիա Իսպանիա
1984 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոս-Անջելես Հարավսլավիա Հարավսլավիա [7] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Գերմանիա Գերմանիա [7] Իսպանիա Իսպանիա
1988 Հարավային Կորեա Հարավային Կորեա Սեուլ Հարավսլավիա Հարավսլավիա 9 : 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 14 : 13 Գերմանիա Գերմանիա
1992 Իսպանիա Իսպանիա Բարսելոնա Իտալիա Իտալիա 9 : 8 Իսպանիա Իսպանիա Միացյալ թիմ 8 : 4 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1996 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իսպանիա Իսպանիա 7 : 5 Խորվաթիա Խորվաթիա Իտալիա Իտալիա 20 : 18 Հունգարիա Հունգարիա
2000 Ավստրալիա Ավստրալիա Սիդնեյ Հունգարիա Հունգարիա 13 : 6 Ռուսաստան Ռուսաստան Հարավսլավիա Հարավսլավիա 8 : 3 Իսպանիա Իսպանիա
2004 Հունաստան Հունաստան Աթենք Հունգարիա Հունգարիա 8 : 7 Սերբիա Սերբիա Ռուսաստան Ռուսաստան 6 : 5 Հունաստան Հունաստան
2008 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին Հունգարիա Հունգարիա 14 : 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սերբիա Սերբիա 6 : 4 Չեռնոգորիա Չեռնոգորիա
2012 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լոնդոն Խորվաթիա Խորվաթիա 8 : 6 Իտալիա Իտալիա Սերբիա Սերբիա 12 : 11 Չեռնոգորիա Չեռնոգորիա

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անցակացման
վայրը
Եզրափակիչ Խաղ երրորդ տեղի համար
1-ին տեղ Հաշիվ 2-րդ տեղ 3-րդ տեղ Հաշիվ 4-րդ տեղ
2000 Ավստրալիա Ավստրալիա Սիդնեյ Ավստրալիա Ավստրալիա 4 : 3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ռուսաստան Ռուսաստան 4 : 3 Նիդերլանդներ Նիդերլանդներ
2004 Հունաստան Հունաստան Աթենք Իտալիա Իտալիա 10 : 9 Հունաստան Հունաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 6 : 5 Ավստրալիա Ավստրալիա
2008 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին Նիդերլանդներ Նիդերլանդներ 9 : 8 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա 9 (3) : 9 (2) Հունգարիա Հունգարիա
2012 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լոնդոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 8 : 5 Իսպանիա Իսպանիա Ավստրալիա Ավստրալիա 13 : 11 Հունգարիա Հունգարիա

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալների ընդհանուր թիվը
Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 Հունգարիա Հունգարիա 9 3 3 15
2 Իտալիա Իտալիա 4 2 2 8
3 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 4 0 0 4
4 Հարավսլավիա Հարավսլավիա 3 4 0 7
5 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2 6 5 13
6 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 2 2 3 7
7 Գերմանիա Գերմանիա 1 2 0 3
Իսպանիա Իսպանիա 1 2 0 3
8 Խորվաթիա Խորվաթիա 1 1 0 2
9 Ֆրանսիա Ֆրանսիա 1 0 3 4
10 Ավստրալիա Ավստրալիա 1 0 2 3
Նիդերլանդներ Նիդերլանդներ 1 0 2 3
11 Բելգիա Բելգիա 0 4 2 6
12 Ռուսաստան Ռուսաստան 0 1 2 3
Շվեդիա Շվեդիա 0 1 2 3
13 Հունաստան Հունաստան 0 1 0 1
14 Սերբիա Սերբիա 0 0 2 2

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ 1900 1904 1908 1912 1920 1924 1928 1932 1936 1948 1952 1956 1960 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1996 2000 2004 2008 2012 Տարիներ
Ավստրալիա Ավստրալիա 13 17 9 13 9 12 11 7 5 8 5 8 9 8 7 15
Ավստրիա Ավստրիա 4 6 13 3
Արգենտինա Արգենտինա 9 9 13 9 4
Բելգիա Բելգիա 2 2 3 2 2 5 3 4 6 13 7 11
Բուլղարիա Բուլղարիա 11 12 2
Բրազիլիա Բրազիլիա 6 5 13 13 13 13 12 7
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1 1 1 1 10 4 8 13 9 7 12 11
Հունգարիա Հունգարիա 5 5 2 1 1 2 1 1 3 1 3 2 1 3 5 6 4 1 1 1 5 21
Գերմանիա Գերմանիա 5 1 2 2 13 7 9 5 10 9
Հունաստան Հունաստան 6 10 13 14 13 10 8 9 10 6 10 4 7 9 14
Եգիպտոս Եգիպտոս 7 9 9 15 12 5
Հնդկաստան Հնդկաստան 9 17 2
Իրան Իրան 12 1
Իռլանդիա Իռլանդիա 8 9 2
Իսլանդիա Իսլանդիա 13 1
Իսպանիա Իսպանիա 8 8 9 8 8 9 10 4 4 6 2 1 4 6 5 6 16
Իտալիա Իտալիա 11 10 1 3 Y 1 4 4 6 2 8 7 7 1 3 5 8 9 2 19
Ղազախստան Ղազախստան 9 11 11 3
Կանադա Կանադա 16 9 10 11 4
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 9 11 12 3
Կուբա Կուբա 8 9 7 5 8 5
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 9 1
Մալթա Մալթա 5 13 2
Մեքսիկա Մեքսիկա 17 11 13 10 4
Նիդերլանդներ Նիդերլանդներ 4 5 7 5 5 3 5 8 8 7 7 3 6 6 9 10 11 17
ԱՄԷ ԱՄԷ 9 1
Պորտուգալիա Պորտուգալիա 17 1
Ռուսաստան Ռուսաստան 5 2 3 3
Ռումինիա Ռումինիա Y 17 8 5 8 4 9 11 10 8
Սերբիա Սերբիա 3 3 2
Սինգապուր Սինգապուր 10 1
Սլովակիա Սլովակիա 12 1
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 7 3 2 3 2 1 8 1 3 9
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1; 2; 3 4 3 5 3 9 9 4 5 7 9 5 3 2 2 2 4 7 6 7 2 8 22
Ուկրաինա Ուկրաինա 12 1
Ուրուգվայ Ուրուգվայ 13 13 2
Ֆրանսիա Ֆրանսիա 3; 3; 5; 5 5 9 1 3 4 6 9 10 11 10
Խորվաթիա Խորվաթիա 2 7 10 6 1 4
Չեռնոգորիա Չեռնոգորիա 4 4 2
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 11 6 9 9 12 5
Չիլի Չիլի 13 1
Շվեյցարիա Շվեյցարիա 9 10 9 9 13 5
Շվեդիա Շվեդիա 3 2 3 4 7 5 9 11 8
Հարավսլավիա Հարավսլավիա 9 9 2 2 4 2 1 5 5 2 1 1 11
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 9 9 2
Հարավային Կորեա Հարավային Կորեա 12 1
Ճապոնիա Ճապոնիա 4 13 13 9 12 13 11 7
Բոլոր երկրները։ 52 4 1 4 6 12 13 14 5 16 18 21 10 16 13 15 16 12 12 12 12 12 12 12 12 12 12 304

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ 2000 2004 2008 2012 Տարիներ
Ավստրալիա Ավստրալիա 1 4 3 3 4
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 8 1
Հունգարիա Հունգարիա 6 4 4 3
Հունաստան Հունաստան 2 8 2
Իսպանիա Իսպանիա 2 1
Իտալիա Իտալիա 1 6 7 3
Ղազախստան Ղազախստան 6 8 2
Կանադա Կանադա 5 7 2
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 5 5 2
Նիդերլանդներ Նիդերլանդներ 4 1 2
Ռուսաստան Ռուսաստան 3 5 7 6 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2 3 2 1 4
Բոլոր երկրները։ 10 6 8 8 8 40

Տղամարդկանց ջրագնդակի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց ջրագնդակի աշխարհի առաջնություն, որը անցկացվում է ՖԻՆԱ կազմակերպության հովանու ներքո։ Այն համարվում է ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ ջրագնդակի օլիմպիական մրցաշարից հետո, տղամարդկանց ազգային հավաքականների համար։ Անցկացվում է ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության շրջանակներում, լինելով առաջնության ծրագրի սպորտաձևերից մեկը։ Առաջին մրցաշարը անցկացվել է 1973 թվականին։

Աշխարհի առաջնության մեդալակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անցկացման վայր Ոսկի Արծաթ Բրոնզ
1973 Հարավսլավիա Հարավսլավիա
Բելգրադ
Հունգարիա Հունգարիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարավսլավիա Հարավսլավիա
1975 Կոլումբիա Կոլումբիա
Կալի
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա
1978 Գերմանիա
Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա
1982 Էկվադոր Էկվադոր
Գուայակիլ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հունգարիա Հունգարիա Գերմանիա Գերմանիա
1986 Իսպանիա Իսպանիա
Մադրիդ
Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
1991 Ավստրալիա Ավստրալիա
Պերթ
Հարավսլավիա Հարավսլավիա Իսպանիա Իսպանիա Հունգարիա Հունգարիա
1994 Իտալիա Իտալիա
Հռոմ
Իտալիա Իտալիա Իսպանիա Իսպանիա Ռուսաստան Ռուսաստան
1998 Ավստրալիա Ավստրալիա
Պերթ
Իսպանիա Իսպանիա Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա
2001 Ճապոնիա Ճապոնիա
Ֆուկուոկա
Իսպանիա Իսպանիա Հարավսլավիա Հարավսլավիա Ռուսաստան Ռուսաստան
2003 Իսպանիա Իսպանիա
Բարսելոնա
Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
2005 Կանադա Կանադա
Մոնրեալ
Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա Հունգարիա Հունգարիա Հունաստան Հունաստան
2007 Ավստրալիա Ավստրալիա
Մելբուռն
Խորվաթիա Խորվաթիա Հունգարիա Հունգարիա Իսպանիա Իսպանիա
2009 Իտալիա Իտալիա
Հռոմ
Սերբիա Սերբիա Իսպանիա Իսպանիա Խորվաթիա Խորվաթիա
2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Շանհայ
Իտալիա Իտալիա Սերբիա Սերբիա Խորվաթիա Խորվաթիա
2013 Իսպանիա Իսպանիա
Բարսելոնա
Հունգարիա Հունգարիա Չեռնոգորիա Չեռնոգորիա Խորվաթիա Խորվաթիա
2015 Ռուսաստան Ռուսաստան
Կազան

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալների ընդհանուր թիվը
Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 Հունգարիա Հունգարիա 3 6 1 10
2 Իտալիա Իտալիա 3 2 1 6
3 Իսպանիա Իսպանիա 2 3 1 6
4 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ/Ռուսաստան Ռուսաստան 2 1 3 6
5 Հարավսլավիա Հարավսլավիա[8] 2 0 2 4
6 Հարավսլավիա Հարավսլավիա/Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա[9] 1 1 2 4
7 Սերբիա Սերբիա[10] 1 1 0 2
8 Խորվաթիա Խորվաթիա 1 0 3 4
9 Չեռնոգորիա Չեռնոգորիա 0 1 0 1
10 Գերմանիա Գերմանիա 0 0 1 1
Հունաստան Հունաստան 0 0 1 1

Կանանց ջրագնդակի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց ջրագնդակի աշխարհի առաջնություն, որը անցկացվում է ՖԻՆԱ կազմակերպության հովանու ներքո։ Այն համարվում է ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ ջրագնդակի օլիմպիական մրցաշարից հետո, կանանց ազգային հավաքականների համար։ Անցկացվում է ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության շրջանակներում, լինելով առաջնության ծրագրի սպորտաձևերից մեկը։ Առաջին մրցաշարը անցկացվել է 1986 թվականին։

Աշխարհի առաջնության մեդալակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անցկացման վայր Ոսկի Արծաթ Բրոնզ
1986 Իսպանիա Իսպանիա
Մադրիդ
Ավստրալիա Ավստրալիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ]
1991 Ավստրալիա Ավստրալիա
Պերթ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Կանադա Կանադա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1994 Իտալիա Իտալիա
Հռոմ
Հունգարիա Հունգարիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Իտալիա Իտալիա
1998 Ավստրալիա Ավստրալիա
Պերթ
Իտալիա Իտալիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Ավստրալիա Ավստրալիա
2001 Ճապոնիա Ճապոնիա
Ֆուկուոկա
Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա Կանադա Կանադա
2003 Իսպանիա Իսպանիա
Բարսելոնա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իտալիա Իտալիա Ռուսաստան Ռուսաստան
2005 Կանադա Կանադա
Մոնրեալ
Հունգարիա Հունգարիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կանադա Կանադա
2007 Ավստրալիա Ավստրալիա
Մելբուրն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Ռուսաստան Ռուսաստան
2009 Իտալիա Իտալիա
Հռոմ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կանադա Կանադա Ռուսաստան Ռուսաստան
2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Շանհայ
Հունաստան Հունաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ռուսաստան Ռուսաստան
2013 Իսպանիա Իսպանիա
Բարսելոնա
Իսպանիա Իսպանիա Ավստրալիա Ավստրալիա Հունգարիա Հունգարիա
2015 Ռուսաստան Ռուսաստան
Կազան

Տղամարդկանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագնդակի Եվրոպայի առաջնություն, միջազգային մրցաշար եվրոպական՝ տղամարդկանց ազգային հավաքականների միջև։ Այն անցկացվում է 2 տարին 1 անգամ ԼԵՆ-ի հովանու ներքո։ Առաջին մրցաշարը անց է կացվել 1926 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Բոլորից շատ՝ 12 անգամ, Եվրոպայի չեմպիոն է դարձել Հունգարիայի ազգային հավաքականը։ Ներկայումս գործող չեմպիոն է համարվում Սերբիայի հավաքականը։ Մինչև 1997 թվականը Եվրոպայի ջրագնդակի առաջնություն անց էր կացվում ջրային սպորտաձևերի Եվրոպայի առաջնության հետ միասին, բայց 1999 թվականից այն սկսեց անցկացվել որպես առանձին մրցաշար։

1985 թվականից տղամարդկանց առառնությանը զուգահեռ անց է կացվում նաև կանանց ջրագնդակի առաջնությունը։

Մրցաշարին մասնակցող երկրները և մրցանակակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն
Տարի Անցկացման վայր (երկրներ և քաղաքներ) Ոսկի Արծաթ Բրոնզ
1926 Հունգարիա Հունգարիա
Բուդապեշտ
Հունգարիա Հունգարիա Շվեդիա Շվեդիա Գերմանիա Գերմանիա
1927 Իտալիա Իտալիա
Բոլոնիա
Հունգարիա Հունգարիա Ֆրանսիա Ֆրանսիա Բելգիա Բելգիա
1931 Ֆրանսիա Ֆրանսիա
Փարիզ
Հունգարիա Հունգարիա Գերմանիա Գերմանիա Ավստրիա Ավստրիա
1934 Գերմանիա Գերմանիա
Մագդեբուրգ
Հունգարիա Հունգարիա Գերմանիա Գերմանիա Բելգիա Բելգիա
1935 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Լոնդոն
Հունգարիա Հունգարիա Գերմանիա Գերմանիա Նիդերլանդներ Նիդերլանդներ
1947 Մոնակո Մոնակո
Մոնտե Կառլո
Իտալիա Իտալիա Շվեդիա Շվեդիա Շվեդիա Բելգիա Բելգիա
1950 Ավստրիա Ավստրիա
Վիեննա
Նիդերլանդներ Նիդերլանդներ Շվեդիա Շվեդիա Շվեդիա Հարավսլավիա Հարավսլավիա
1954 Իտալիա Իտալիա
Տուրին
Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա
1958 Հունգարիա Հունգարիա
Բուդապեշտ
Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
1962 Գերմանիա Գերմանիա
Լայպցիգ
Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
1966 Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ուտրեխտ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գերմանիա Գերմանիա Հարավսլավիա Հարավսլավիա
1970 Իսպանիա Իսպանիա
Բարսելոնա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա
1974 Ավստրիա Ավստրիա
Վիեննա
Հունգարիա Հունգարիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարավսլավիա Հարավսլավիա
1977 Շվեդիա Շվեդիա
Նորչեպինգ
Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա
1981 Հարավսլավիա Հարավսլավիա
Սպլիտ
Գերմանիա Գերմանիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հունգարիա Հունգարիա
1983 Իտալիա Իտալիա
Հռոմ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հունգարիա Հունգարիա Իսպանիա Իսպանիա
1985 Բուլղարիա Բուլղարիա
Սոֆիա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարավսլավիա Հարավսլավիա Գերմանիա Գերմանիա
1987 Ֆրանսիա Ֆրանսիա
Ստրասբուգ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա
1989 Գերմանիա Գերմանիա
Բոնն
Գերմանիա Գերմանիա Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա
1991 Հունաստան Հունաստան
Աթենք
Հարավսլավիա Հարավսլավիա Իսպանիա Իսպանիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
1993 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Շեֆֆիլդ
Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա Իսպանիա Իսպանիա
1995 Ավստրիա Ավստրիա
Վիեննա
Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա Գերմանիա Գերմանիա
1997 Իսպանիա Իսպանիա
Սևիլյա
Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա Ռուսաստան Ռուսաստան
1999 Իտալիա Իտալիա
Ֆլորենցիա
Հունգարիա Հունգարիա Խորվաթիա Խորվաթիա Իտալիա Իտալիա
2001 Հունգարիա Հունգարիա
Բուդապեշտ
Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա
2003 Սլովենիա Սլովենիա
Կռան
Սերբիա Սերբիա Խորվաթիա Խորվաթիա Հունգարիա Հունգարիա
2006 Սերբիա Սերբիա
Բելգրադ
Սերբիա Սերբիա Հունգարիա Հունգարիա Իսպանիա Իսպանիա
2008 Իսպանիա Իսպանիա
Մալագա
Չեռնոգորիա Չեռնոգորիա Սերբիա Սերբիա Հունգարիա Հունգարիա
2010 Խորվաթիա Խորվաթիա
Զագրեբ
Խորվաթիա Խորվաթիա Իտալիա Իտալիա Սերբիա Սերբիա
2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ
Էյդխովեն
Սերբիա Սերբիա Չեռնոգորիա Չեռնոգորիա Հունգարիա Հունգարիա
2014 Հունգարիա Հունգարիա
Բուդապեշտ
Սերբիա Սերբիա Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա
2016 Սերբիա Սերբիա
Բելգրադ

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 Հունգարիա Հունգարիա 12 6 5 23
2 Սերբիա Սերբիա
Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
Հարավսլավիա Հարավսլավիա
 
3
1
2
6
1
0
8
9
1
0
4
5
5
1
14
20
3 Ռուսաստան Ռուսաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
 
0
5
5
0
3
3
1
2
3
1
10
11
4 Իտալիա Իտալիա 3 2 6 11
5 Գերմանիա Գերմանիա
 
0
0
2
2
3
1
0
4
2
0
1
3
5
1
3
9
6 Խորվաթիա Խորվաթիա 1 2 0 3
7 Չեռնոգորիա Չեռնոգորիա 1 1 0 2
8 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1 0 1 2
9 Շվեդիա Շվեդիա 0 3 0 3
10 Ֆրանսիա Ֆրանսիա 0 1 0 1
11 Իսպանիա Իսպանիա 0 1 3 4
12 Բելգիա Բելգիա 0 0 3 3
13 Ավստրիա Ավստրիա 0 0 1 1
Ընդհանուր 31 32 30 93

Կանանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն, միջազգային մրցաշար եվրոպական՝ կանաց ազգային հավաքականների միջև։ Այն անցկացվում է 2 տարին 1 անգամ ԼԵՆ-ի հովանու ներքո։ Առաջին մրցաշարը անց է կացվել 1985 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոում։ Բոլորից շատ՝ 5 անգամ, Եվրոպայի չեմպիոն է դարձել Իտալիայի ազգային հավաքականը։ Ներկայումս գործող չեմպիոն է համարվում Իտալիայի հավաքականը։ Մինչև 1997 թվականը Եվրոպայի ջրագնդակի առաջնություն անց էր կացվում ջրային սպորտաձևերի Եվրոպայի առաջնության հետ միասին, բայց 1999 թվականից այն սկսեց անցկացվել որպես առանձին մրցաշար։

Մրցաշարին մասնակցող երկրները և մրցանակակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն
Տարի Անցկացման վայր (երկիր և քաղաք) Ոսկի Արծաթ Բրոնզ
1985 Նորվեգիա Նորվեգիա
Օսլո
Նիդերլանդներ Նիդերլանդներ Հունգարիա Հունգարիա Գերմանիա Գերմանիա
1987' Ֆրանսիա Ֆրանսիա
Ստրասբուրգ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Հունգարիա Հունգարիա Ֆրանսիա Ֆրանսիա
1989 Գերմանիա Գերմանիա
Բոնն
Նիդերլանդներ Նիդերլանդներ Հունգարիա Հունգարիա Ֆրանսիա Ֆրանսիա
1991 Հունաստան Հունաստան
Աթենք
Հունգարիա Հունգարիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Իտալիա Իտալիա
1993 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Լիդս
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ռուսաստան Ռուսաստան Հունգարիա Հունգարիա
1995 Ավստրիա Ավստրիա
Վիեննա
Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա Նիդերլանդներ Նիդերլանդներ
1997 Իսպանիա Իսպանիա
Սևիլյա
Իտալիա Իտալիա Ռուսաստան Ռուսաստան Նիդերլանդներ Նիդերլանդներ
1999 Իտալիա Իտալիա
Պռատո
Իտալիա Իտալիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Ռուսաստան Ռուսաստան
2001 Հունգարիա Հունգարիա
Բուդապեշտ
Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա Ռուսաստան Ռուսաստան
2003 Սլովենիա Սլովենիա
Լյուբլյանա
Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա Ռուսաստան Ռուսաստան
2006 Սերբիա Սերբիա
Բելգրադ
Ռուսաստան Ռուսաստան Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա
2008 Իսպանիա Իսպանիա
Մալագա
Ռուսաստան Ռուսաստան Իսպանիա Իսպանիա Հունգարիա Հունգարիա
2010 Խորվաթիա Խորվաթիա
Զագրեբ
Ռուսաստան Ռուսաստան Հունաստան Հունաստան Նիդերլանդներ Նիդերլանդներ
2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ
Էյնդխովեն
Իտալիա Իտալիա Հունաստան Հունաստան Հունգարիա Հունգարիա
2014 Հունգարիա Հունգարիա
Բուդապեշտ
Իսպանիա Իսպանիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Հունգարիա Հունգարիա
2016 Սերբիա Սերբիա
Բելգրադ

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 Իտալիա Իտալիա 5 2 1 8
2 Նիդերլանդներ Նիդերլանդներ 4 3 3 10
3 Ռուսաստան Ռուսաստան 3 2 3 8
4 Հունգարիա Հունգարիա 2 5 5 12
5 Իսպանիա Իսպանիա 1 1 0 2
6 Հունաստան Հունաստան 0 2 0 2
7 Ֆրանսիա Ֆրանսիա 0 0 2 2
8 Գերմանիա Գերմանիա 0
0
0
0
0
0
0
1
1
0
1
1
Ընդհանուր 15 15 15 45

Աշխարհի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագնդակի աշխարհի գավաթ, մրցաշար, որը անցկացվում է տղամարդկանց և կանանց ջրագնդակի ազգային հավաքականների միջև։

Մրցաշարը անց է կացվում 1979 թվականից ՖԻՆԱ-ի հովանու ներքո։ Մինչև 1999 թվականը մրցաշարը անցկացվում էր 2 տարին 1 նագամ, բայց 2002 թվականից սկսած այն անց է կացվում 4 տարին 1 ագամ։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղաք 1–ին տեղ 2–րդ տեղ 3-րդ տեղ
1979
Հարավսլավիա Հարավսլավիա Ռիեկա Հունգարիա Հունգարիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարավսլավիա Հարավսլավիա
1981
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոնգ–Բիչ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարավսլավիա Հարավսլավիա Կուբա Կուբա
1983
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մալիբու Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գերմանիա Գերմանիա Իտալիա Իտալիա
1985
Գերմանիա Գերմանիա Դույսբուրգ Գերմանիա Գերմանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իսպանիա Իսպանիա
1987
Հունաստան Հունաստան Սալոնիկ Հարավսլավիա Հարավսլավիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գերմանիա Գերմանիա
1989
Գերմանիա Գերմանիա Բեռլին Հարավսլավիա Հարավսլավիա Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա
1991
Իսպանիա Իսպանիա Բարսելոնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարավսլավիա Հարավսլավիա Իսպանիա Իսպանիա
1993
Հունաստան Հունաստան Աթենք Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա Ավստրալիա Ավստրալիա
1995
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ատլանտա Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա Ռուսաստան Ռուսաստան
1997
Հունաստան Հունաստան Աթենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հունաստան Հունաստան Հունգարիա Հունգարիա
1999
Ավստրալիա Ավստրալիա Սիդնեյ Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա Իսպանիա Իսպանիա
2002
Հարավսլավիա Հարավսլավիա Բելգրադ Ռուսաստան Ռուսաստան Հունգարիա Հունգարիա Հարավսլավիա Հարավսլավիա
2006
Հունգարիա Հունգարիա Բուդապեշտ Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա Հունգարիա Հունգարիա Իսպանիա Իսպանիա
2010
Ռումինիա Ռումինիա Օռադյա Սերբիա Սերբիա Խորվաթիա Խորվաթիա Իսպանիա Իսպանիա
2014
Ղազախստան Ղազախստան Ալմաթի Սերբիա Սերբիա Հունգարիա Հունգարիա Խորվաթիա Խորվաթիա

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղաք 1-ին տեղ 2-րդ տեղ 3-րդ տեղ
1979
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մերսեդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նիդերլանդներ Նիդերլանդներ Ավստրալիա Ավստրալիա
1980
Պորտուգալիա Պորտուգալիա Բրեդա Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կանադա Կանադա
1981
Ավստրալիա Ավստրալիա Բրիսբեն Կանադա Կանադա Նիդերլանդներ Նիդերլանդներ Ավստրալիա Ավստրալիա
1983
Կանադա Կանադա Կվեբեկ Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա
1984
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իրվայն Ավստրալիա Ավստրալիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նիդերլանդներ Նիդերլանդներ
1988
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Կրայստչերչ Նիդերլանդներ Նիդերլանդներ Հունգարիա Հունգարիա Կանադա Կանադա
1989
Նիդերլանդներ Նիդերլանդներ Էյնդխովեն Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հունգարիա Հունգարիա
1991
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոնգ–Բիչ Նիդերլանդներ Նիդերլանդներ Ավստրալիա Ավստրալիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1993
Իտալիա Իտալիա Կատանիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Իտալիա Իտալիա Հունգարիա Հունգարիա
1995
Ավստրալիա Ավստրալիա Սիդնեյ Ավստրալիա Ավստրալիա Նիդերլանդներ Նիդերլանդներ Հունգարիա Հունգարիա
1997
Ֆրանսիա Ֆրանսիա Նանսի Նիդերլանդներ Նիդերլանդներ Ռուսաստան Ռուսաստան Ավստրալիա Ավստրալիա
1999
Կանադա Կանադա Վիննիպեգ Նիդերլանդներ Նիդերլանդներ Ավստրալիա Ավստրալիա Իտալիա Իտալիա
2002
Ավստրալիա Ավստրալիա Պերթ Հունգարիա Հունգարիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կանադա Կանադա
2006
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Տյանցզին Ավստրալիա Ավստրալիա Իտալիա Իտալիա Ռուսաստան Ռուսաստան
2010
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Կրայստչերչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
2014
Ռուսաստան Ռուսաստան Խանտի–Մանսիյսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Իսպանիա Իսպանիա

Աշխարհի լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագնդակի աշխարհի լիգա, կոմերցիոն մրցույթ ջրագնդակ սպորտաձևում՝ ազգային հավաքականների միջև։ Առաջնությունը ացկացվում է ՖԻՆԱ–ի հովանու ներքո՝ 2002 թվականից տղամարդկանց, 2004–ից կանանց միջև։ Մրցաշարը անց է կացվում սպորտաձևի ճանաչվածությունը բարձրացնելու համար։

Մրցակցության համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի լիգայի խաղարկությունը ընթանում է 2 փուլով։ Առաջին փուլը իրենից ներկայացնում է մի շարք տարածքային մրցույթների շարք։ Ամեն տարածաշրջանից մեկ կամ երկու ամենալավ թիմերը անցնում են սուպեր–եզրափակիչ։ Այդ տարածաշրջաններն են՝ Ամերիկա, Աֆրիկա, Ասիա և Օվկանիա, և մի քանի խումբ Եվրոպայից։ Առաջնությունը կազմակերպող երկրները մասնակցում են սուպեֆինալին մրցույթից դուրս։

Սուպեր–եզրափակչի մասնակիցները (սովորաբար 8 թիմ) բաժանվում են 2 խմբի։ Ըստ խաղերի արդյունքների խմբերում ձևավորվում են քառորդ եզրափակչի զույգեր։ Քառորդ եզրափակչի հաղթողները շարունակում են պայքարը Փլեյ–օֆի մեդալների համար, իսկ պարտվողները զբաղեցնում են 5–8–րդ տեղերը։

Աշխարհի առաջնության մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ։ Տղամարդկանց մոտ հաղթողը պարգևատրվում է 100000 դոլարով, իսկ կանանց հաղթողը՝ 50000 դոլար։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սուպեր–եզրափակչի անցկացման վայրը 1–ին տեղ 2–րդ տեղ 3–րդ տեղ
2002
Հունաստան Հունաստան Պատրի Ռուսաստան Ռուսաստան Իսպանիա Իսպանիա Հունգարիա Հունգարիա
2003
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու–Յորք Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
2004
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոնգ–Բիչ Հունգարիա Հունգարիա Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա Հունաստան Հունաստան
2005
Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա Բելգրադ Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա Հունգարիա Հունգարիա Գերմանիա Գերմանիա
2006
Հունաստան Հունաստան Աթենք Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա Իսպանիա Իսպանիա Հունաստան Հունաստան
2007
Գերմանիա Գերմանիա Բեռլին Սերբիա Սերբիա Հունգարիա Հունգարիա Ավստրալիա Ավստրալիա
2008
Իտալիա Իտալիա Գենույա Սերբիա Սերբիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա
2009
Չեռնոգորիա Չեռնոգորիա Պադգորիցա Չեռնոգորիա Չեռնոգորիա Խորվաթիա Խորվաթիա Սերբիա Սերբիա
2010
Սերբիա Սերբիա Նիշ Սերբիա Սերբիա Չեռնոգորիա Չեռնոգորիա Խորվաթիա Խորվաթիա
2011
Իտալիա Իտալիա Ֆլորենցիա Սերբիա Սերբիա Իտալիա Իտալիա Խորվաթիա Խորվաթիա
2012
Ղազախստան Ղազախստան Ալմաթի Խորվաթիա Խորվաթիա Իսպանիա Իսպանիա Իտալիա Իտալիա
2013
Ռուսաստան Ռուսաստան Չելյաբինսկ Սերբիա Սերբիա Հունգարիա Հունգարիա Չեռնոգորիա Չեռնոգորիա
2014
ԱՄԷ ԱՄԷ Դուբայ Սերբիա Սերբիա Հունգարիա Հունգարիա Չեռնոգորիա Չեռնոգորիա

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սուպեր–եզրափակչի անցկացման վայրը 1-ին տեղ 2-րդ տեղ 3-րդ տեղ
2004
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոնգ–Բիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հունգարիա Հունգարիա Իտալիա Իտալիա
2005
Ռուսաստան Ռուսաստան Կիրիշի Հունաստան Հունաստան Ռուսաստան Ռուսաստան Ավստրալիա Ավստրալիա
2006
Հունաստան Հունաստան Աթենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իտալիա Իտալիա Ռուսաստան Ռուսաստան
2007
Գերմանիա Գերմանիա Բեռլին Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Հունաստան Հունաստան
2008
Իսպանիա Իսպանիա Սանտա–Կրուս–դե–Տեներիֆե Ռուսաստան Ռուսաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա
2009
Ռուսաստան Ռուսաստան Կիրիշի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կանադա Կանադա Ավստրալիա Ավստրալիա
2010
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լա–Խոյա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Հունաստան Հունաստան
2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Տյանցզին Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իտալիա Իտալիա Ավստրալիա Ավստրալիա
2012
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չանշու Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Հունաստան Հունաստան
2013
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ռուսաստան Ռուսաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
2014
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Կունշան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իտալիա Իտալիա Ավստրալիա Ավստրալիա

Ջրագնդակի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագնդակի կանոնները տարածվում են Լեն-ի և ՖԻՆԱ-ի բոլոր մրցաշարերին։

Կանոն 1. Խաղադաշտ և սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 1.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպիչ կազմակերպությունը պետք է պատասխանատու լինի խաղադաշտի ճիշտ դասավորման, բոլոր ցուցանակների տեղադրման համար պետք է ապահովի բոլոր նախատեսված հարմարանքները և սարքավորումները։

Կանոն 1.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե խաղը վարում է մեկ մրցավար, ապա մրցավարը պետք է լինի այն կողմում, որտեղ գտնվում է պաշտոնական սեղանը, իսկ եզրային դատավորները պետք է լինեն հակառակ կողմում։

Կանոն 1.3[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց խաղերի ժամանակ դարպասագծերի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 20 մետր, և ոչ ավելի, քան 30 մետր։ Աղջիկների խաղերի ժամանակ պետք է լինի ոչ պակաս, քան 20 մետր և ոչ ավելի, քան 25 մետր։ Լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 10 մետր, և ոչ ավելի, քան 20 մետր։

Կանոն 1.4[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղադաշտի չափն ու դասավորությունը
- Տղամարդկանց 30 x 20 մ
- Կանանց 25 x 20 մ
Խաղադաշտի երկու կողմերում պետք է հստակ նշվի հետևյալը.
- Սպիտակ ցուցանակ՝ նշանակում է դաշտի եզրագիծ
- Կարմիր ցուցանակ՝ 2 մ
- Դեղին ցուցանակ՝ 5 մ
- Կանաչ ցուցանակ՝ կենտրոն։

Կանոն 1.5[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարար տարածք պետք է տրամադրվի մրցավարներին, որպեսզի հնարավորություն ունենան ազատ տեղաշարժվելու ամբողջ խաղադաշտի եզրագծով։

Կանոն 1.6[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտուղարը պետք է տրամադրի առանձին սպիտակ, կապույտ, կարմիր և դեղին դրոշներ, յուրաքանչյուրի չափը 0.35 մ x 0.20 մ։

Կանոն 2. Դարպասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 2.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասաձողի հաստությունը պետք է լինի 7.5 սմ։ Երկու ուղղահայաց դարպասաձողերի հեռավորությունը պետք է լինի 3 մ, հորիզոնական դարպասաձողը ջրի մակարդակից բարձր պետք է լինի 0.9 մ։

Կանոն 3. Գնդակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 3.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակը պետք է լինի կլոր և ջրամեկուսիչ, պետք է ունենա օդախցիկ։

Կանոն 3.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակի կշիռը պետք է լինի ոչ պակաս, քան 400 գրամ և ոչ ավելի, քան 450 գրամ։

Կանոն 4. Գլխարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 4.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխարկները պետք է լինեն հակապատկեր գույնի կամ կոնտրաստի, հաստատված մրցավարների կողմից, ինչպես նաև գնդակի գույներին։ Թիմերը կարող են մրցավարների կողմից պահանջել, և կրել սպիտակ կամ կապույտ գլխարկներ։ Դարպասապահները պետք է կրեն կարմիր գլխարկներ։ Գլխարկները պետք է ամրացվեն կզակի տակ։ Եթե խաղացողը կորցնում է գլխարկը խաղի ընթացքում, ապա այդ խաղացողին պետք է փոխարինել այն ժամանակ, երբ այդ խաղացողի թիմը տիրապետումն է գնդակին։ Գլխարկները պետք է կրվի ամբողջ խաղի ընթացքում։

Կանոն 4.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխարկները պետք է ունենան ականջի պահպանիչ, որոնք պետք է լինեն նույն գույնի ինչպիսին թիմինն է, բացառությամբ դարպասապահի, որը կարող է ունենալ կարմիր պաշտպանիչներ։

Կանոն 4.3[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխարկները պետք է համարակալված լինեն երկու կողմերից համարներով 10 սմ բարձրությամբ։ Դարպասապահը հագնում է #1 գլխարկը, մյուս գլխարկները պետք է համարակալված լինեն 2-ից մինչև 13-ը։ Փոխարինող դարպասապահը պետք է կրի կարմիր գույնի գլխարկ համարակալված 13 համարով։ Խաղացողին չի թույլատրվում փոխել իր գլխարկը խաղի ընթացքում, բացառությամբ մրցավարի թույլտվության և քարտուղարի իրազեկման։

Կանոն 4.4[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային խաղերի համար, գլխարկների վրա է ցուցադրվում են երկրի միջազգային կոդը երեք տառից, և կարող է ցուցադրվել ազգային դրոշը։ Երկրի կոդը պետք է ունենա 4սմ բարձրություն։

Կանոն 5. Թիմերը և փոխարինողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 5.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր թիմ կազմված է յոթ խաղացողներից, որոնցից մեկը պետք է լինի դարպասապահ և կրի դարպասապահի գլխարկ, և ոչ ավելի, քան վեց պահեստային խաղացողներ, որոնք կարող են խաղալ որպես փոխարինող։

Կանոն 5.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր խաղացողները, որոնք խաղը սկսելուց առաջ, տվյալ պահին չեն խաղում, մարզիչները և պաշտոնատար անձինք, բացառությամբ գլխավոր մարզիչի, պետք է նստած լինեն պահեստայինների նստարանին և չպետք է տեղաշարժվեն, բացառությամբ ընդմիջումների ընթացքում կամ timeout-ների ընթացքում։ Հարձակվող թիմի գլխավոր մարզիչին թույլատրվում է տեղաշարժվել մինչև 5 մետրանոց գիծ՝ ցանկացած պահի։

Թիմերը պետք է փոխեն կողմերը միայն երկրորդ խաղակեսից հետո և լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսին։ Երկու թիմերի պահեստային նստարանները պետք է գտնվեն պաշտոնական սեղանի հակառակ կողմում։

Կանոն 5.3[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի ավագը պետք է խաղա թիմի հիմնական կազմում և պատասխանատու լինի իր թիմի լավ վարքի ու կարգապահության համար։

Կանոն 5.4[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողները պետք է կրեն ոչ թափանցիկ լողազգեստ և հեռացնեն մարմնից բոլոր այն առարկաները, որոնք կարող են վնասվածք հասցնել։

Կանոն 5.5[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողները չպետք է ունենան մարմնի վրա որևէ քսուք, յուղի կամ ցանկացած նման նյութի։ Եթե մրցավարը նկատեց նման բան խաղից առաջ, ապա կարգադրում է այն հեռացնել, ընդ որում խաղի սկիզբը չի հետաձգվում։ Եթե նման դեպք նկատվում է խաղի ժամանակ, ապա խաղացողը հեռացվում է խաղից և փոխարինող խաղացողին թույլատրվում մտնել դաշտ անմիջապես։

Կանոն 5.6[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի ցանկացած ժամանակ մի խաղացողը կարող է փոխարինվել մյուսով, ընդ որում փոխարինվող խաղացողը գալիս է մուտքի տարածք, և միայն այդ ժամանակ փոխարինողը իրավունք ունի դաշտ մուտք։ Եթե այս օրենքով դարպասապահի փոխարիում է կատարվում, ապա փոխարինողը պարտավոր է կրել դարպասապահի գլխարկ։ Այս կանոնով չի թույլատրվում փոխարինում, մրցավարի տուգանային հարված նշանակելու և տուգանային հարված կատարելու դեպքում, բացառությամբ timeout-ի։

Կանոն 5.7[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխարինողը կարող է մուտք գործել խաղադաշտ ցանկացած տեղից.

  • ընդմիջումների ժամանակ,
  • երբ գրանցվել է դարպասի գրավում,
  • timeout-ի ժամանակ,
  • փոխարինելու վնասվածք ստացած խաղացողին։

Կանոն 5.8[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխարինող խաղացողը պետք է պատրաստ լինի փոխարինելու իր թիմակցին առանց հետաձգման։ Եթե փոխարինողը պատրաստ չէ, խաղը պետք է շարունակել առանց փոխարինման և ցանկացած ժամանակ փոխարինողը կարող է մտնել դաշտ մուտքի տարածքից։

Կանոն 5.9[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե դարպասապահը փոխարինվել է, ապա կարող է, խաղալ ցանկացած դիրքում։

Կանոն 5.10[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե դարպասապահը վնասվածքի պատճառով պետք է լքի խաղը, ապա մրցավարները թույլ են տալիս անհապաղ փոխարինել նրան խաղացողներից մեկով, որը պետք է կրի դարպասապահի գլխարկ։

Կանոն 6. Պաշտոնատար անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 6.1[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻՆԱ-ի միջոցառումներին մասնակցող պաշտոնատար անձինք են՝ երկու մրցավարներ, երկու եզրային մրցավարներ, ժամապահներ և քարտուղարներ, յուրաքանչյուրը իր լիազորություններով և պարտականություններով։

Կանոն 6.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված կարևորության աստիճանից, խաղերը կարելի է վերահսկել չորսից ութ պաշտոնյաներով, որոնք են՝

  • մրցավարներ և եզրային դատավորներ, երկու մրցավարներ և երկու եզրային դատավորներ, կամ երկու մրցավար, առանց եզրային դատավորների, կամ մեկ մրցավար և երկու եզրային դատավոր,
  • ժամապահներ և քարտուղարներ, մեկ ժամապահ և մեկ քարտուղար։ Ժամապահը պետք է արձանագրի յուրաքանչյուր թիմի գնդակի պահման ժամկետները։ Քարտուղարը պետք է արձանագրի կոնկրետ ժամանակահատվածներում փաստացի տեղի ունեցող խաղային պահերը, վերահսկի timeout-ները և ընդմիջումների միջև ժամանակահատվածները, արձանագրի խաղը համապատասխան 10.1 կանոնի։

Կանոն 7. Մրցավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 7.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարները պետք է բացարձակ վերահսկողություն իրականացնի խաղի ընթացքում։ Նրանց իշխանությունը ուժի մեջ մտնում ամբողջ ժամանակ, երբ խաղացողները և մրցավարները գտնվում են լողավազանում։ Մրցավարների բոլոր որոշումները վերջնական են։

Կանոն 7.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարը պետք է սուլիչով ազդարարի խաղի սկիզբը, հայտարարի խփված գոլերը, ազատ նետումը, անկյունից նետումը, չեզոք նետումը և կանոնների խախտումը։

Կանոն 7.3[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարները պետք է ձեռնպահ մնա հայտարարելու այն խախտումները որ իրենց կարծիքով, առավելություն կտա հարձակվող թիմին։ Մրցավարները չպետք է հայտարարի սովորական խախտում, երբ դեռ կա հնարավորություն խաղարկելու գնդակը։ Մրցավարները կիրառում են այդ սկզբունքը լիարժեք չափով։ Նրանք չպետք է, օրինակ, հայտարարեն սովորական խախտում ի հօգուտ մի խաղացողի, որը գնդակով է և ընթանում է դեպի հակառակորդի դարպասը, քանի որ դա համարվում է առավելություն պաշտպանվող թիմին։

Կանոն 7.4[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարը իրավունք ունի ջրից հեռացնել ցանկացած խաղացողի, եթե խաղացողը հրաժարվում է լքել խաղադաշտը, ապա մրցավարը իրավունք ունի դադարեցնել խաղը։

Կանոն 7.5[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարը իրավունք ունի հեռացնել լողավազանից ցանկացած խաղացողի, փոխարինողի, հանդիսատեսի կամ պաշտոնատար այլ անձանց, որոնք խանգարում են մրցավարներին կատարել իրենց պարտականությունները պատշաճ և անկողմնակալ ձևով։

Կանոն 7.6[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարը իրավունք ունի դադարեցնել խաղը ցանկացած ժամանակ, եթե, նրա կարծիքով, խաղացողների կամ հանդիսատեսի պահվածքը կարող է հանգեցնել անախորժությունների։

Կանոն 8. Եզրային դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 8.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրային դատավորները պետք է գտնվեն այն կողմում, որտեղ պաշտոնական սեղանն է, յուրաքանչյուրը դարպասի գծի վրա։

Կանոն 9. Ժամապահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 9.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամապահների պարտականություններն են

  • արձանագրել խաղի ճշգրիտ ժամկետները, րոպեանոց դադարները, խաղակեսերի միջև ընկած ժամանակահատվածները,
  • արձանագրել թիմերի գնդակին տիրելու ժամանակները,
  • արձանագրել խաղից հեռացման ժամանակները, հեռացված խաղացողի ետ մտնելու ժամանակը,
  • պարզորոշ հայտարարում է խաղի վերջին րոպեն և լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի վերջին րոպեն,
  • յուրաքանչյուր րոպեական դադարից 45 վայրկյան հետո սուլիչի ազդակ տա։

Կանոն 9.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամապահը պետք է ազդանշան տա խաղակեսի ավարտի համար և նրա ազդանշանը միանգամից պետք է մտնի ուժի մեջ, բացառությամբ այն դեպքում՝

  • երբ մրցավարը նշանակել է տուգանային հարված,
  • եթե գնդակը գտնվում է օդում և անցնում է դարպասի գիծը, (համարվում է գոլ)։

Կանոն 10. Քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 10.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտուղարների պարտականությունները.

  • արձանագրել խաղը, այդ թվում՝ խաղացողներին, հաշիվը, րոպեանոց դադարները, խաղից հեռացումները, տուգանային հարվածները, անհատական խախտումները,
  • վերահսկել հեռացված խաղացողների ժամանակը, ազդարարել նրանց մուտքը համապատասխան դրոշ բարձրացնելով,
  • ազդարարել և կարմիր դրոշը բարձրացնել, երբ խաղադաշտ են մտնում սխալ տեղից,
  • ազդարարել, առանց հապաղելու, և բարջրացնել կարմի դրոշը, երբ խաղացողը կատարել է երրորդ անձնական խախտումը։

Կանոն 11. Խաղի տևողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 11.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի պետք է կազմված լինի չորս խաղակեսից՝ յուրաքանչյուրը ութ րոպե մաքուր ժամանակ։ Ժամանակը պետք է սկսել, երբ խաղացողը կպչում է գնդակին, մրցավարների սուլիչի պահին խաղի ժամանակը կանգնեցվում է։

Կանոն 11.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին և երրորդ խաղակեսերից հետո նշանակվում է 2 րոպեանոց ընդմիջում, և հինգ րոպեանոց ընդմիջում՝ երկրորդ խաղակեսից հետո, երբ թիմերը փոխում են կողմերը։

Կանոն 11.3[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե հաշիվը հավասար է ապա նշանակվում է լրացուցիչ երկու՝ երեք րոպեանոց խաղակեսեր, հինգ րոպե հանգստից հետո։ Ընդմիջումը տևում է երկու րոպե։ Եթե երկու լրացուցիչ խաղակեսից հետո հաշիվը հավասար է, ապա նշանակվում է տուգանային հարվածներ։

Կանոն 12. Րոպեանոց դադար TIMEOUTS[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 12.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր թիմ մեկ խաղի ընթացքում կարող է պահանջել, երկու՝ մեկ րոպեանոց դադար (timeouts)։ Խաղի ցանկացած պահին, եթե տվյալ թիմը տիրում է գնդակին, մարզիչը իրավունք ունի րոպեանոց դադար վերցնել։

Կանոն 12.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Րոպեանոց դադարից հետո խաղը պետք է վերսկսել դաշտի մեջտեղից, բացառությամբ, եթե timeout պահանջվել է տուգանային հարվածից առաջ կամ անկյունային նետումից առաջ, որը պետք է պահպանվի։

Կանոն 13. Խաղի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 13.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի մեջ նշված առաջին թիմը կրում է սպիտակ գլխարկ, և սկսում է խաղը մրցավարական սեղանի ձախ կողմում, հակաոակորդ թիմը կրում է մուգ գլխարկ, և սկսում խաղը մրցավարական սեղանի աջ կողմում։

Կանոն 13.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն խաղասկզբից առաջ խաղացողները պետք է զբաղեցնեն իրենց տեղերը դարպասագծի մոտ։

Կանոն 13.3[խմբագրել | խմբագրել կոդը]

Համոզվելուց հետո, որ թիմերը պատրաստ են, մրցավարը սկսում է խաղը դաշտի կենտրոնից։

Կանոն 13.4[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մրցավարը նկատի, որ գնդակը ջուրն է ընկել ի հօգուտ թիմերից մեկի, կարող է կանգեցնել խաղը և նետել վիճաբանական՝ դաշտի կենտրոնից։

Կանոն 14. Դարպասի գրավում (գոլ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոն 14.1[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասի գրավում արձանագրվում է, երբ գնդակը ամբողջովին հատում է դարպասի գիծը։

Կանոն 14.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլ կարող են խփել դաշտի ցանկացած մասից, բացառությամբ դարպասապահի, որը իրավունք չունի գնդակին դիպչել կիսադաշտից այն կողմ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտակտային տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազատության անպարտելիությունը», 2006, ԱՄՆ
  • «Ջրագնդակ», 1980, ԽՍՀՄ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Ենդովիցկի-«Ջրագնդակը` իմ ճակատագիրն է»
  • Սերգեյ Ֆրոլով-«Ջրագնդակ»
  • Իլյա Պետրովիչ Շտեմլեր-«Ջրագնդակի ուղեցույց»
  • Մ. Ն. Մաքսիմովա, Մ. Ն. Մարինիչ, Ն. Ժ. Բուլգակովա-«Ջրային սպորտաձևեր»
  • Ա. Պ. Գիլդ, Բ. Ա. Գոյհման, Ֆ. Մ. Տալիշեվ-«Ջրագնդորդի մարզումները»
  • Իլյա Պավլովիչ Շտեմլեր- «Հարձակումը-հաղթանակի մարտավարությունն է»
  • Շտեյնբախ Վալերի Լվովիչ-«Ջրագնդակի ուղեցույց»
  • Ջեսսի Ռասսել-«Տղամարդկանց ջրագնդակի առաջնությունը ամառային 2008 թվականի օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Կանանց ջրագնդակի առաջնությունը ամառային 2008 թվականի օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Ջրագնդակը 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Ջրագնդակը 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Տղամարդկանց ջրագնդակը 2009 թվականի ամառային միջազգային ուսանողական առաջնությունում»
  • Ջեսսի Ռասսել-«Տղամարդկանց ջրագնդակը 2011 թվականի ամառային միջազգային ուսանողական առաջնությունում»
  • Ջեսսի Ռասսել-«Լողավազան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://olympics.com/fr/sports/water-polo/
  2. 3-րդ տեղի համար խաղը չի անցկացվել, Ֆրանսիան արժանացել է 2 բրոնզե մեդալի
  3. Առաջնությունը պաշտոնական չէր
  4. Արդյունքը անհայտ
  5. 3-րդ տեղի համար խաղը չի անցկացվել, Շվեդիան արժանացել է բրոնզե մեդալի
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Մրցաշարերը առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար կատարվել են առանձին-առանձին
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 Եզրափակիչ մրցաշարը круговой системе]]
  8. Մինչև 1993 թվականը
  9. Հարավսլավիա 1993-2003 թվականներին, Սերբիա և Չեռնոգորիա 2003-2006 թվականներին
  10. 2006 թվականից

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՋՖ Արխիվացված 2015-02-03 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]