Նիշ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նիշ | |||||
Niš սերբական կիրիլիցա՝ Ниш ռումիներեն՝ Niš | |||||
| |||||
Երկիր | Սերբիա | ||||
Համայնք | Palilula City Municipality?, Crveni Krst City Municipality?, Medijana City Municipality? և Pantelej City Municipality? | ||||
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 5-րդ դար | ||||
Մակերես | 597 կմ² | ||||
ԲԾՄ | 195±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | սերբերեն | ||||
Բնակչություն | ▲183 164 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 018 | ||||
Փոստային դասիչ | 18000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NI | ||||
Պաշտոնական կայք | ni.rs | ||||
| |||||
Նիշ (սերբ.՝ Ниш / Niš), քաղաք և մունիցիպալիտետ Սերբիայում, Նիշավական շրջանի վարչական մարզի մայրաքաղաք։ Համաձայն 2011 թվականի հաշվառման՝ Նիշում ապրում է 312867 մարդ[1], հենց քաղաքում՝ 275724 բնակիչ (ըստ մեխության Սերբիայի երրորդ քաղաքը՝ Բելգրադից և Նովի Սադից հետո)։
Նիշը տեղակայված է Բելգրադից հարավ-արևելք Նիշավա գետի վրա, ոչ հեռո դրա՝ Հարավային Մորավա թափվելուց։ Այստեղ են խաչվում Կենտրոնական Եվրոպայից Հունաստան և Թուրքիա տանող հիմնական տրանսպորտային ճանապարհները։ Հարյուրամյակների ընթացքում Նիշը եղել է վարչական, առևտրային և ռազմական կենտրոնը։ Ժամանակակից Նիշի շրջանում, Նաիս հին քաղաքում (լատին․՝ Naissus, հունարեն՝ Ναϊσσός), ծնվել է Կոստանդիանոս Ա Մեծը և Կոնստանցիոս 3-րդը։ Շահավետ աշխարհագրական դիրքը Նիշը դարձնում էր ստրատեգիական կարևոր քաղաք և, հետևաբար, գրավիչ շատ զավթիչների համար։ Նիշին տիրել են դարդանները, թրակիացիները, իլլիրիացիները, կելտերը, հռոմեացիները, հոները, ավարները, իսկ հետո նաև բյուզանդացիները, սերբերը, բուլղարները և թուրքերը։ Քաղաքը մի քանի անգամ շրջափակվել է հունգարացիների և ավստրացիների կողմից։ 1878 թվականին Նիշը ազատագրվել է թուրքերից։ Այդ ժամանակից քաղաքը դարձավ Սերբիայի մասը փոքր դարարներով Առաջին և Երկրորդ Համաշխարհային պարտերազմների ժամանակ, երբ այն գտնվում էր շրջափակման մեջ։
Նիշը հարավարևելյան Սերբիայի խոշորագույն արդյունաբերական և առևտրային քաղաք է։ Ունի համալսարան, սիմֆոնիկ նվագախումբ, թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային կառույցներ։ Քաղաքը համարվում է Սերբիայի կարևոր տնտեսական, գիտական, մշակութային, կրոնական և քաղաքական կենտոնը։ Նիշի համալսարանը, որ կառուցվել է 1965թվականին, ունի 13 ֆակուլտետներ և ավելի քան 30000 ուսանող։ Քաղաքը հանդիսանում է Սերբիայի ուղղափառ եկեղեցու Նիշական թեմի կենտրոնը։ 2004 թվականին Նիշը բաժանվեց հինգ վարչական շրջանների։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Նիշի շրջանում առաջին բնակավայրը հիմնվել է կելտերի կողմից մ.թ.ա. 3-րդ դարում։ Քաղաքը անվանվել է Նիշավա (սերբ.՝ Nišava) (կելտերեն՝ Naissa) գետի պատվին։ Զավթիչների ձեռքից ձեռք անցնելով՝ քաղաքը փոխել է իր անվանումը. հռոմեական Naissus, բյուզանդիական Ναισσός/Nysos, սլավոնական Նիշ, թուրքական Niş, գերմանական Nissa:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշում կլիման չափավոր ցամաքային է, 11,4 °C տարեկան միջին ջերմասիճանով։ Ամենատաք ամիսը հուլիսն է 21,3 ° С միջին ջերմաստիճանով։ Ամենացուրտ ամիսը հունվարն է −0,2 °C միջին ջերմաստիճանով։
Ամեն տարի թափվում է միջինում 589,6 մմ անձրև և ձյուն, ինչը կազմում է 123 անձրևանյին և 43 ձյունառատ օրեր։ Ողջ պատմության մեջ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականի հուլիսի 24-ին 44,2 °, իսկ ամենացածր −23,7 ° ջերմաստիճանը՝ 1963 թվականի հունվարի 25-ին։ Տեղումների առավելագույն քանակը՝ 76.6 մմ, գրանցվել է 1954 թվականի նոյեմբերի 5-ին։ Ձյան ամենամեծ հաստությունը կազմել է 62 սմ, որը տեղացել էր 1954 թվականի փետրվարի 23-25-ին։ Նիշի կլիման հետազոտվում է օթերևութաբանական կայանում, որը տեղակայված է ամրացում՝ ծովի մակարդակից 202 մետր բարձրության վրա։
Նիշ (1961-1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18․6 | 23․2 | 28․6 | 33․0 | 34․2 | 38․3 | 42․3 | 39․6 | 37․2 | 32․6 | 27․1 | 20․7 | nil (nil) |
Միջին բարձր °C (°F) | 3․8 | 7․1 | 12․3 | 18․0 | 22․9 | 25․9 | 28․0 | 28․5 | 24․8 | 18․9 | 11․7 | 5․4 | — |
Միջին օրական °C (°F) | −0․2 | 2.5 (36.5) |
6.7 (44.1) |
11.9 (53.4) |
16.6 (61.9) |
19.5 (67.1) |
21.3 (70.3) |
17.2 (63) |
11.9 (53.4) |
6.4 (43.5) |
1.7 (35.1) |
11.4 (52.5) |
— |
Միջին ցածր °C (°F) | −3․5 | −1․3 | 1․8 | 6.1 (43) |
10.4 (50.7) |
13.4 (56.1) |
14.5 (58.1) |
11.1 (52) |
6.5 (43.7) |
2.4 (36.3) |
−1․4 | 6.2 (43.2) |
— |
Ռեկորդային ցածր °C (°F) | −23․7 | −19․3 | −13․2 | −3․5 | −1 (30) |
4․2 | 7.6 (45.7) |
4.6 (40.3) |
−2․2 | −6․8 | −14 (7) |
−15․8 | −14 (7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 41 (1.61) |
40 (1.57) |
45 (1.77) |
51 (2.01) |
67 (2.64) |
70 (2.76) |
44 (1.73) |
43 (1.69) |
44 (1.73) |
34 (1.34) |
57 (2.24) |
54 (2.13) |
590 (23.22) |
աղբյուր: [2] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին բնակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Նիշի տարածքում մարդիկ բնակվել են միջին պալեոլիթից (մ․թ․ա․ 100 000-30 000 թվական) սկսած։ Պալեոլիթի մնացորդները, հայտնաբերված Կրեմենաց վայրում, պահպանվում են Նիշի հնագիտական հավաքածուների Ազգային թանգարանում։ Մեդոշևցում հայտնաբերվել են բրոնզեդարյան դամբարաններ և Մեդինան ավերակավայրը։ Հին ավերակավայրեր Բուբանի և Խումսկա շուկայի հայտնագործումը ցույց է տալիս, որ բնակավայրեր գոյություն են ունեցել մեր թվարկությունից առաջ 5800-5500 թվականներին։ Հնագույն շերտը վերաբերվում է նեոլիթին, և պարունակում է Հին-Կրիշական մշակութային խմբին[2]։ Համարվում է, որ Նիշը այն հնարավոր վայրերից մեկն է, որտեղ մեծացել է Դիոնիսոսը։ Քաղաքի անվանումը, բոլորից շուտ տվել հարավ-արևելյան Սերբիայում բնակված կելտերը․ Նովիսոս, որը նշանակում էր Վիլին գրադ[3]։
Հռոմաեցիները զավթեցին քաղաքը Դարդանական պատերազմի ժամանակ, մեր թվարկությունից առաջ I դարում։ Քաղաքի ռազմական դիրքը թույլ տվեց նրան դառնալ Վերին Մյոզիայի նահանգի ռազմական, վարչական և առևտրական կենտրոնը։ Հռոմեական կայսրության ժամանակներում քաղաքը կրում էր Նաիս (Naissus) անունը, լատինականացված անվանումը հունարենից Naisos (Ναϊσσός): Արդեն մեր թվարկության II դարում Նաիսը բավական հայտնի քաղաք էր. Կլավդիոս Պտղոմեոսը իր «Աշխարհագրություն»-ում չորս խոշորագույն քաղաքների թվում հիշատակում է Դարդանիան։
Մ. թ 33 թվականին հռոմաեցիները կառուցեցին Via Militaris-ը, որը անցնում էր Նիշով։ 268 թվականի սեպտեմբերին հռոմեական բանակը Գալլիենոս կայսեր և երկու ապագա կայսրեր Մարկոս Ավրելիոս Կլավդիոսի և Ավրելիանոսի գլխավորությամբ, անակնկալ հանդիպեցին գոթերին Նաիսի հետ արյունոտ ճակատամարտում։ Համարվում է, որ սպանվել են 30 000-50 000 գոթեր և որ հաղթանակը ապահովել է Արևմտյան Հռոմեական կայսրության գոյությունը հաջորդ երկու հարյուրամյակում։
Նաիս անտիկ քաղաքում 271 թվականի փետրվարի 27-ին (ըստ այլ աղբյուրների՝ 273 թվականին) ծնվել է Հռոմեական կայսրության ապագա կայսր Կոնստանդիոս I Քլորի և Ֆլավիա Ջուլիա Հելենա Կոստանդինի որդին[4]։ Իր հայրենի քաղաքում Կոստանդին կայսրը կառուցեց Վիլլա Մեդյանան։ Այսօր տարածքը կարևոր հնագիտական տարածք է, որը սկիզբ է առել 1979 թվականին[5]։ Խճանկարային հատակները և կայսերական ճոխության այլ մնացորդները պահվում են Մեդիանա թանգարանում։ 284 թվականին Դիոկղետիանոս կայսրը Դարդանիան բաժանեց Մոեսիայից առանձին գավառի, Նաիսը դարձավ Դիոկղետիանոսի մայրաքաղաք։
IV դարում հիմնադրվեց Նաիսի թեմը, որը Հռոմեական կայսրությունում դարձավ կարևոր կրոնական կենտրոններից մեկը։ IV դարի բազիլիկան Նաիսում, աշխարհի ամենահին քրիստոնեական հուշարձաններից մեկն էր։ IV-V դարերի Նաիսից եպիսկոպոսներ Գաուդենցիուսը, Բոնոսը, Մարկիանը, Գայանը և Պրոեկտը ունեին զգալի ներդրում քրիստոնեական ուսմունքում[6]։
Գերազանց ռազմավարական դիրքը և հարստությունը Նաիսին դարձրեցին բազմաթիվ բարբարոսների հարձակումների թիրախ։ Չնայած կայսր Հուլիանոս Ուրացողը հզորացրեց պարիսպները Նաիսի շուրջ և այն վերածեց լավ հզորացած քաղաքի, այնուամենայնիվ, բարբարոսները այրեցին քաղաքը և ոչնչացրին մարդկանց։ Հոների հայտնվելուց հետո՝ 442 թվականին (այնուհետ 448 և 480 թվականներ,) Նաիսը ամբողջովին ավերվեց[7]։
... Երբ հասանք Նիշ (հուն.ές Ναϊσσον), մենք գտանք մի ամբողջովին ամայի քաղաք, որը ավերվել էր հակառակորդների (հոներ) կողմից։ Տաճարի ավերակների մոտ կային մարդիկ ովքեր մնացել էին այդտեղ հիվանդության պատճառով:Գետից մի փոքր հեռու ափամերձ ամբողջ տարածքը ծածկված էր մարտում զոհվածների ոսկորներով...,- Պրիսկուս Պանիացիը Նաիսի մասին 448: |
Միջինադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոկոպիոս Կեսարացին իր «Շենքերի մասին» աշխատությունում գրում է, որ Հուստինիանոս Ա կայսրը վերականգնեց Նիշը՝ կառուցելով 32 նոր աշտարակներ։ Բացի այդ, Պրոկոպիոսը մասնավորապես հաղորդում է 550-551 թվականներին սլավոնների պատերազմների ու արշավանքների մասին[8][9]։
Սլավոնների և ավարների առաջին գաղթը տեղի է ունեցել VI դարի երկրորդ կեսին։ VI—VII դարերում սլավոնական ցեղերը ութ անգամ փորձել են գրավել Նիշը։ 615 թվականի վերջին հարձակման ժամանակ սլավոնները գրավեցին քաղաքը, իսկ հռոմեական բնակչության մեծ մասը փախավ կամ անհետացավ։ Նիշի հռոմեացի բնակիչների հետքերը մնացին տեղի բնակիչների՝ վալախների մեջ։
803 թվականին բուլղարական խան Քրումը գրավեց Նիշը, սակայն Բյուզանդիան 1018 թվականին վերականգնեց քաղաքը Բարսեղ Բ Բուլղարասպանի օրոք։ 1072 թվականին հունգարական բանակը գրավեց Մորավայի հովիտը մինչև Նիշ, բայց մեկ տարի անց բյուզանդացիները վերականգնեցին ստատուս- քվո։ 1096 թվականի հուլիսի 4-ին Նիշի բնակչությունը ջախջախեց գյուղացիական Գյուղացիների խաչակրաց արշավանքի զորքին։ XII դարի կեսերին Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսը քաղաքն օգտագործեց իր զորքերի համար որպես հենակետ ընդդեմ հունգարացիների[10] : Բուլղարիան քաղաքը վերադարձրեց 1190 թվականին՝ թագավոր Իվան Ասեն I-ի օրոք։
1386 թվականին թուրքերը Մուրադ I գլխավորությամբ 25 օրվա պաշարումից հետո գրավեցին և պաշտոնանկ արեցին Նիշը[11][12], после 25 дней осады[13]: Միջնադարում քաղաքում էին գտնվում Սուրբ Պրոկոպիոսի մասունքները, որը Նիսի հովանավորն էր։ Սելջուկների կողմից քաղաքը գրավելուց անմիջապես առաջ, նրա մասունքները տեղափոխվեցին այն ժամանակվա Սերբիայի կենտրոնը` այսօր Պրոկուպլե։ Քաղաքը նոր օսմանյան կործանում է ապրել 1427 թվականին։ 1443 թվականին Նիշը կրկին գտնվում էր սերբ բռնակալ Գեորգի Բրանկովիչի ձեռքում։ Քրիստոնեական բանակը, Հունգարիայի նահանգապետ Յանոշ Հունյադիի և Գեորգի Բրանկովիչի գլխավորությամբ, ջախջախեց թուրքերին և հետ քշեց դեպի Սոֆիա։
Օսմանյան կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշը կրկին գրավվեց օսմանցիների կողմից 1448 թվականին և հետագա 245 տարիները մնաց նրանց իշխանության տակ։ Այս ժամանակահատվածում Նիշը եղել է Նիշ փաշալիկի կենտրոնը, ինչպես նաև Բուլղարիայի էքստարխիայի թեմերից մեկի կենտրոնը։ 1521 թվականի հունիսի 20-ին հսկայական հրդեհ բռնկվեց Նիշում։ Քաղաքը ամբողջովին ավերված կլիներ, եթե չլիներ Ահմեդ փաշան (Հունգարիայի դեմ պատերազմում թուրքական բանակի հրամանատարը), ով ճանապարհին մտավ քաղաք և փրկեց նրա բնակիչներից շատերին։
1689 թվականի սեպտեմբերի 24-ին Թուրքական մեծ պատերազմի ժամանակ Նիշի մոտերքում տեղի ունեցավ ճակատամարտ, որում թուրքական բանակը ջախջախվեց, իսկ ավստրիացիները Լյուդվիգ Բադենսկի իշխանի հրամանով առաջինը գրավեցին քաղաքը։ Հետագա արշավների ձախողումից հետո 1690 թվականի սեպտեմբերի 8-ին ավստրացիների զորքը նահանջեց և քաղաքը հանձնեցին թուրքերին։
1737 թվականին թուրքերը վերակառուցեցին Նիշի ամրոցը, որը հետագայում դարձավ միջնաբերդ։ Այդ նույն թվականի հուլիս ամսին առանց պաշտոնապես պատերազմ հայտարարելու, Նիշին միացավ ավստրիական բանակը[14], որի հրամանատարն էր մեծ դուքս Տոսկանսկին։
Այդ ժամանակ թուրքերը պատերազմում էին Ռուսաստանի դեմ, Նիշում գտնվում էր միայն 4000-անոց կայազոր, որը բանակցությունների մեջ մտավ թշնամու հետ, իսկ հետո նահանջեց՝ իրեն ապահովելով ազատ ելք։ 1737 թվականի վերջին ավստրիական բանակը նահանջեց ՈՒժիցայում՝ Նիշում թողնելով գեներալ Դոկսի գլխավորությամբ 5 գումարտակից բաղկացած ստորաբաժանումը։ Օգտվելով դրանից՝ 1737 թվականի սեպտեմբերին թուրքերը Նիշի մոտ կենտրոնացրեցին 90000-անոց բանակ և առաջարկեցին Դոքսին հանձնվել, ինչը նա արեց առանց դիմադրության, որից հետո իր ստորաբաժանումով հեռացավ Բելգրադ. դրա համար նա հանձնվեց դատարանին և մահապատժի ենթարկվեց։
1870 թվականին Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին առանձնացվեց Կոստանդնուպոլսի պատրիարքարանից։ Բուլղարական պատմաբանների պնդմամաբ՝ մինչև 1878 թվականների կեսերը, Նիշի բնակիչների շրջանում գերակշռում էին բուլղարացիները[15]։ Քաղաքում գործում էին բուլղարական ուսումնական հաստատություններ և գրադարան[16]։ Մինչև 1878 թվականը Նիշն ընկալվում էր որպես բուլղարական քաղաք։ Ֆրանսիացի ներկայացուցիչ Ժերոմ Ադոլֆ Բլանկը, ով այցելել էր Նիշ անմիջապես Նիշի վերականգնումից հետո, այն անգամ անվանեց Բուլղարիայի մայրաքաղաք։ Մինչև 1878 թվականը նույնիսկ սերբերը Նիշը համարում էին բւոլղարական քաղաք։ Բուլղարական ժողովրդի սերբական մասնագիտացված պատմության առաջին հրատարակության մեջ (որը լույս է տեսել Ազատագրման տարում) ասվում էր, որ.
Բուլղարիայի գլխավոր քաղաքները Դունայի էությամբ. Վիդին՝ 18-19000 բնակիչ, Նիկոպոլ՝ 10-15000 բնակիչ, Սվիշտով՝ 20000 բնակիչ, Ռուսե՝ 22000 բնակիչ, Սիլիստրա՝ 23000 բնակիչ։ Իսկ Ներքին Բուլղարիայում՝ Նիշը 16000 բնակիչով, Պլևեն՝ 17000 բնակիչ, Լովեչ՝ 11000 բնակիչ, Սև ծովի Վառնա՝ 16000 բնակիչ և Յանտրայի հին մայրաքաղաք Տիրնովոն 15000 բնակչով: |
Սակայն, ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի, Նիշը միացավ Սերբիայի իշխանությանը։ Հետագա տասնամյակներում բուլղարացիների մեծաքանակ բնակիչներ լքեցին քաղաքը, մյուսները ձուլվեցին, իսկ 20-րդ դարի քաղաքաշինության հետ մեկտեղ Նիշում վերաբնակվեցին հազարավոր սերբիացի քրիստոնյաներ։
1929-1941 թվականներին Նիշը դարձավ Մորավի վարչական կենտրոնը։
1944 թվականի հոկտեմբերի 14-ին քաղաքն ազատագրվեց Հարավսլավիայի ազագային-ազատագրական բանակի ազգայնական գրոհայինների կողմից սովետական ռազմական զինված ուժերի աջակցությամբ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հռոմեկան ամրոցի, IV—XII դարերի Նեկրոպոլի մնացորդներ, XVI դարի թուրքական քարավան-սարայ և XVIII դարի ամրոց, ինչպես նաև բարոկկոյական եկեղեցիները։
- 1944 թվականին ամերիկյան ավիացիայի հարձակման ժամանակ զոհված սովետական զինվորններին նվիրված հուշարձան։ Հուշարձանն իրենից ներկայացնում է կարմիր գրանիտե կամարային կառուցվածք 38 տոննա կշռով երկու սյուներով, հարթաքանդակներով և զանգակով[17]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշում տեղակայված է Սերբիայում երկրորդ ամենամեծ «Կոնստանտին Մեծ» միջազգային օդանավակայանը[18]։
Հայտնի ծնունդներ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոստանդիանոս Ա Մեծ - հռոմեացի կայսր
- Գեորգ Սիմոն ֆոն Սինա (1783-1856 թվականներ) — հունա-առոմունական ծագման ավստիացի ձեռնարկատեր և բանկիր, բարոն, մեկենաս։
- Պետեր Պեշիչ (1871-1944 թվականներ) - սերբ ռազմական գործիչ։ Բանակի հրամանատար։
- Միլտինովիչ Դոբրիցա (1880—1956 թվականներ) — սերբ դերասան։
- Դրագիշա Ցվետկովիչ (1893—1969 թվականներ) — իրավաբան, Հարավսլավիայի թագավորության քաղաքական գործիչ։
- Բրանկո Միլկովիչ (1934—1961 թվականներ) — պոետ։
- Զվոնկո Կարանովիչ (1959 թվական) — պոետ և արձակագիր։
- Յասմինա Միխայլովիչ (1960 թվական) — գրող, գրականագետ։
- Զորան Չիրիչ (1962 թվական) — գրող։
- Սինիշա Գոգիչ (ծնվել է 1963 թվական) — կիպրոսի ֆուտբոլիստ և մարզիչ։
- Դրագան Ստոյկովիչ-Պիքսի (1965 թվական) — հարավսլայան ֆուտբոլիստ։
- Դանիելա Ստոյանովիչ (1970 թվական) — սերբ և ռուս դերասանուհի։
- Սրջան Սավիչ (1973 թվական) — բանասեր, մշակույթի աշխատող
- Մարիա «Մայա» Նիկոլիչ (1975 թվական) — Երգչուհի
- Նիկոլա Կարաբատիչ (ծնված 1984 թվականին) — հանդբոլիստ, օլիմպիական երկակի չեմպիոն (2008, 2012 թվականներ)։
- Նեմանյա Ռադուլովիչ (1985 թվական) — ջութակահար։
Քաղաք-եղբայրներ և գործընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիա, Առլ
- Գերմանիա, Բադ-Հոմբուրգ-ֆոր-դեր-Հյոհե
- Ռուսաստան, Բելգորոդ
- Իսրայել, Բեեր Շևա
- Շվեդիա, Վեկշյո
- Բուլղարիա, Վելիկո Տիռնովո
- Բելառուս, Վիտեբսկ
- Հունաստան, Գլիֆադա
- Ռուսաստան, Կալուգա
- Սլովակիա, Կոշիցե
- Ռուսաստան, Կուրսկ
- Դանիա, Օրհուս
- Նորվեգիա, Սալտդալ
- Հունաստան, Սերես
- Ռուսաստան, Էլեկտրոստալ[19]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Перепись населения 2011 (недоступная ссылка). Дата обращения 4 февраля 2019. Архивировано 22 декабря 2018 года.
- ↑ Turistička Organizacija Niš | Naslovna
- ↑ Praistorijski lokalitet Bubanj (недоступная ссылка). Naissus info. Дата обращения 9 сентября 2011. Архивировано 6 декабря 2010 года.
- ↑ Barnes, Timothy D. Constantine and Eusebius, Cambridge, MA: Harvard University Press, 1981. ISBN 978-0-674-16531-1, стр. 3
- ↑ «Археолошка налазишта од изузетног значаја» Архивная копия от 15 октября 2008 на Wayback Machine (Министарство културе Републике Србије)
- ↑ Миша Ракоција: Нова сазнања о ранохришћанској прошлости Ниша (недоступная ссылка). Дата обращения 13 сентября 2011. Архивировано 18 сентября 2011 года.
- ↑ Peter Headher. The Fall of the Roman Empire. Pan Macmillan, London, 2005. стр. 302
- ↑ Небојша Озимић: Речник Горње Мезије, Ниш, 2001, стране 21-22
- ↑ Византијски извори за историју народа Југославије, књ.1, САН, Београд, 1955, стране 70-72
- ↑ Азбучник енциклопедије Ниша, Ниш, октобар 1981, страна 46
- ↑ «Марко ШУИЦА: ПРИПОВЕСТИ О СРПСКО-ТУРСКИМ ОКРШАЈИМА И «СТРАХ ОД ТУРАКА» 1386. ГОДИНЕ, Филозофски факултет, Београд». Scindeks-clanci.nb.rs. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Милош Благојевић, «Српске државе и области 1373—1395. године» (историјска карта) [1](չաշխատող հղում)
- ↑ «Ниш кроз векове». Ni.rs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 55 батальонов пехоты, 50 гренадерских рот и 149 кавалерийских эскадронов.
- ↑ Герчев, Христо. Сръбски свидетелства върху българите в Моравско (болг.). — София, 1921.
- ↑ Бланки, Жером-Адолф. Пътуване из България през 1841 година (неопр.). — Колибри, 2005. — ISBN 978-954-529-367-2.
- ↑ «В Сербии открыли памятник советским воинам, погибших от американцев». 2015 թ․ մայիսի 10.
{{cite web}}
: Unknown parameter|pub lisher=
ignored (օգնություն) - ↑ EAD Basic — Error Page
- ↑ Братимљења и Споразуми о сарадњи – Град Ниш (серб.) (недоступная ссылка). Дата обращения 27 ноября 2018. Архивировано 27 ноября 2018 года.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիշ» հոդվածին։ |
|