Jump to content

Բրիսբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրիսբեն (այլ կիրառումներ)
Բնակավայր
Բրիսբեն
Դրոշ Զինանշան

27°28′4″S 153°1′40″E / 27.46778°S 153.02778°E / -27.46778; 153.02778
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքՔվինսլենդ
Հիմնադրված է1824 թ.
Մակերես15 826 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն2 706 966 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+10
Հեռախոսային կոդ0721[2][3], 0722[2][3], 0723[2][3], 0724[2][3], 0725[2][3], 0726[2][3], 0727[2][3], 0729[2][3], 0730[2][3], 0731[2][3], 07321[2][3], 07322[2][3], 07323[2][3], 07324[2][3], 07325[2][3], 07326[2][3], 07327[2][3], 07329[2][3], 07330[2][3], 07331[2][3], 07332[2][3], 07333[2][3], 07334[2][3], 07335[2][3], 07336[2][3], 07337[2][3], 07339[2][3], 0734[2][3], 0735[2][3], 0737[2][3], 07381[2][3], 07382[2][3], 07383[2][3], 07384[2][3], 07385[2][3], 07386[2][3], 07387[2][3], 07389[2][3] և 0739[2][3]
Պաշտոնական կայքbrisbane.qld.gov.au
Բրիսբեն (Ավստրալիա)##
Բրիսբեն (Ավստրալիա)

Բրիսբեն (անգլ.՝ Brisbane), Ավստրալիայի հյուսիսարևելյան Քուինսլենդ նահանգի մայրաքաղաքը և առավել խիտ բնակեցված քաղաքն է[4]։ Բրիսբենի մետրոպոլիտեն տարածքն ունի 2,3 միլիոն բնակչություն[5], հարավարևելյան Քուինսլենդի քաղաքային մեգապոլիսը՝ կենտրոնացած Բրիսբենում, ունի 3,4 միլիոն բնակչություն[5]։ Պատմամշակութային հնագիտական վայրում տեղակայված Բրիսբենի կենտրոնական բիզնես թաղամասը գտնվում է Բրիսբեն գետի պտույտում՝ Մորետոն ծոցի գետաբերանից 15 կմ հեռավորության վրա[6]։ Մետրոպոլիտեն տարածքը տարածվում է բոլոր ուղղություններով Բրիսբեն գետի հովտով Մորետոն ծովածոցի և Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի միջև՝ ձգվելով Ավստրալիայի բազմամարդ տեղական ինքնակառավարման վայրերով (LGAs), Բրիսբեն քաղաքով, որը երկրի ամենաբնակեցված վայրն է։ Բրիսբենի տեղաբնականունը Բրիսբանիտ է։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիսբենը Ավստրալիայի հնագույն քաղաքներից է և հիմնադրվել է Ավստրալիայի աբորիգենների կողմից։ Անվանվել է Բրիսբեն գետի անունով, որի վրա տեղակայված է, որն էլ իր հերթին անվանվել է ի պատիվ Նոր Հարավային Ուելսի նահանգապետ (1821-1825) Թոմաս Բրիսբենի։ Տարածքն ընտրվել է որպես վայր Սիդնեյի գաղութի իրավախախտների համար։ 1843-1855 թվականների աբորիգենների հակամարտության ժամանակ քաղաքը վնասվել է, հետագա զարգացումներին խոչընդոտել են Բրիսբենի մեծ հրդեհը և 1893 թվականի ջրհեղեղը։ Բրիսբենը մայրաքաղաք դարձավ, երբ Քուինսլենդը 1859 թվականին առանձնացավ Նոր Հարավային Ուելսից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիսբեն քաղաքը կենտրոնական դեր է խաղացել Հակահիտլերյան խմբավորման գործընթացում և ծառայել է որպես հարավարևմտյան Խաղաղօվկիանոսյան շտաբ Դուգլաս Մակարթուրի համար[7]։

Այսօր Բրիսբենը հայտնի է իր հստակ Քուինսլենդյան ճարտարապետությամբ, որը կազմում է քաղաքի պատմա-մշակութային ժառանգությունը։ Ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ջրհեղեղների պատճառով. հայտնի են 1974 և 2010-2011 թվականների ջրհեղեները։ Քաղաքը համարվում է տուրիստական գրավչության վայր։ Այստեղ տեղի են ունենում մշակութային, միջազգային, սպորտային իրադարձություններ, ինչպիսիք են «1982 թվականի ավստրալիական ֆեդերացիայի խաղերը», «Համաշխարհային Էքսպո 88», «Բարի կամքի խաղեր», Բրիսբենի G-20 գագաթնաժողովը (2014)։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.abs.gov.au/statistics/people/population/regional-population/latest-release
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 Telecommunications Numbering Plan 2015
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 Telstra J // Charging Zones — 2018. — 274 p.
  4. Queensland Place Names, Queensland Government
  5. 1 2 «3218.0 - Regional Population Growth, Australia, 2013-14». Australian Bureau of Statistics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին. ERP at 30 June 2014.
  6. «Brisbane and Greater Brisbane». Queensland Places.
  7. «South West Pacific campaign». www.ww2places.qld.gov.au (ավստրալիական անգլերեն). Queensland Government. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  8. https://www.daejeon.go.kr/english/EngSisterCities.do?menuSeq=7028
  9. https://www.daejeon.go.kr/drh/DrhContentsHtmlView.do?menuSeq=1732
  10. http://www.brisbane.qld.gov.au/about-council/governance-strategy/economic-development/international-relations-program/list-sister-cities/brisbanes-sister-city-kobe
  11. https://www.aucklandcouncil.govt.nz/about-auckland-council/our-partnerships/Pages/international-relations.aspx
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիսբեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 565