Գետահովիտ
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետահովիտ (այլ կիրառումներ)

Գետահովիտ, հարթավայր, Երկրի մակերևույթի երկայնաձիգ գոգավորություն, որի հատակով հոսում է առնվազն մեկ գետ։ Գետահովտով կարող են հոսել ժամանակավոր կամ մշտական հոսք ունեցող գետեր։ Հովիտը գետի հոսանքի ուղղությամբ ունենում է միակողմանի թեքություն։ Գետի վարարման շրջանում գետահովիտն ամբողջովին կամ մասամբ ողողվում է գետաջրով[1]։
Ծագման տեսակետից լինում են տեկտոնական, էրոզիոն, նախկին սառացադշտային և այլն։ Հովտի հողային կազմը բաղկացած է կավից, ավազից, խճից, որոնք ի հայտ են եկել հեղեղումների հետևանքով[2]։
Գետահովիտների ձևաբանությամբ զբաղվում է երկրաձևագիտությունը։
Գետահովտի մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հատակ, հովտի ամենացածր մաս՝ հունի հետ միասին։
- Հուն, հովտի հատակի ամենացածր մաս, որը լցված է ջրով՝ գետի ջրով թրջված մասը։ Լեռնային գետերի հունը անփոփոխ է մնում․ գետը հոսում է միշտ նույն հունով։ Հարթավայրային գետերի հունը՝ գետաբերուկների կուտակման հետևանքով, ամեն տարի կարող է տարբեր լինել։
- Լանջ, գետահովտի լայնակի կտրվածքում հովտի ամենաթեք մաս։ Լեռնային գետահովիտներում մեծ թեքությամբ են լինում, հոսող ջրերով ողողվելով՝ արագ մաշվում են։ Հարթավայրային գետահովիտներում լանջերը փոքր թեքություն են ունենում, երբեմն՝ աննկատ են լինում։
- Լանջի ստորոտ, գետահովտի լանջի և հատակի անցման տեղ, որտեղ կուտակվում են լանջից իջած նստվածքները, սովորաբար կազմված է փխրուն նստվածքներից։
- Ողողատ կամ պոյմա, գետահովտի հատակի մաս, որը հորդացումների ժամանակ է ծածկվում ջրով։
- Հովտի եզր, լանջի ամենաբարձր մաս։ Խոր գետահովիտներում, օրինակ, կանիոններում, եզրը շատ հստակ և ցայտուն է արտահայտված, զառիթափ քարափներով իջնում է ցած։
- Դարավանդներ, գետահովիտների լանջերի երկայնակի մեղմաթեք հարթակներ, որոնք գետի նախկին հունի կամ հովտի հատակի մնացորդներից են կազմված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Goudie, A. S., 2004, Encyclopedia of Geomorphology, vol. 1. Routledge, New York. 0-415-32737-7
- ↑ Kovács, János (2013). «Flood Deposits». Encyclopedia of Natural Hazards. Encyclopedia of Earth Sciences Series: 325. doi:10.1007/978-1-4020-4399-4_137. ISBN 978-90-481-8699-0.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соболев С. С. Учение о пойме как основа изучения морфологии речных долин и стратиграфии речных террас // Почвоведение, 1935, № 5—6, с. 815—826.
- Еленевский Р. А. Вопросы изучения и освоения пойм. М., Изд. ВАСХНИЛ, 1936, 100 с.
- Чалов Р. С. К типологии пойм равнинных рек // Известия ВГО. Том 98. 1966. № 1. с. 54—57.
- Попов И. В. Типы речных пойм и их связи с типами руслового процесса // Труды ГГИ, вып. 155, 1968, с. 39—55.
- Петров И. Б. Обь-Иртышская пойма. Типизация и качественная оценка земель. Новосибирск, Наука, 1979, 136 с.
- Барышников Н. Б. Речные поймы (морфология и гидравлика). Л., Гидрометеоиздат, 1978, 152 с.
- Чернов А. В. Геоморфология пойм равнинных рек / Под ред. д.г.н. Чалова Р. С. М., Изд-во МГУ, 1983. 198 с.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետահովիտ» հոդվածին։ |
| ||||||