Հակահիտլերյան խմբավորում
Հակահիտլերյան խմբավորում[1], պատերազմից առաջ և առաջին փուլում ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան չկարողացան համագործակցության եզրեր գտնել, ապա խորհրդային երկրի վրա Գերմանիայի հարձակումը կտրուկ փոխեց ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում։
Գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիան, ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը մի կողմ դրեցին իրենց թշնամությունը և նրանց ղեկավարների շնորհիվ հնարավոր եղավ կարճ ժամանակամիջոցում միավորել երեք տերությունների հնարավորությունները և ստեղծել հակահիտլերյան միություն։
Պաշտոնական դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ-ի վրա հարձակման օրը ՝ 1941 թվականի հունիսի 22-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես հայտարարեց պատերազմում ԽՍՀՄ-ին աջակցելու մասին, իսկ հաջորդ օրը դեռևս չեզոք երկիր ԱՄՆ-ը խորհրդային պետությանը տնտեսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց։
Արդյունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ժամանակ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Խորհրդա-գերմանական ճակատում։ Կարմիր բանակը 1941 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մատույցներում անցավ հակահարձակման և մինչև հաջորդ գարուն ծանր հարվածներ հասցրեց ֆաշիստական բանակին։ Սա առաջին խոշոր պարտությունն էր Գերմանիայի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հոդվածը Համաշխարհային Պատմություն գրքում»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-06-ին։ Վերցված է 2014-07-15
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համաշխարհային Պատմություն, էջ 81-112