18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40,000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թ. հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թ. հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս: Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։
Ավստրալիան կազմված է վեց նահանգներից և մի քանի տարածքներից։ Մայրցամաքային Ավստրալիան կազմված է 5 նահանգներից և 3 տարածքներից, իսկ Թասմանիա կղզին կատարում է 6-րդ նահանգի դերը։ Ավստրալիայի նահանգներն են՝ Վիկտորիա(քարտեզի վրա կանաչ), Արևմտյան Ավստրալիա(նարնջագույն), Քուինսլենդ(կապույտ), Նոր Հարավային Ուելս(կարմիր), Թասմանիա(դեղին կզղի հարավում) և Հարավային Ավստրալիա(մանուշակագույն): Երկու գլխավոր մայրցամաքային տարածքներ են հանդիսանում Հյուսիսային տարածք(դեղին) և Դաշնային մայրաքաղաքի տարածք(փոքր կարմիր կետ): Գումարած դրան կա 6 կղզե տարածքներ, հայտնի են որպես արտաքին տարածքներ, որոնք ընդգրկում են նաև Անտարկտիկայի մի մասը։ Բոլոր նահանգները և երեք արտաքին տարածքներից երկուսը ունեն իրենց սեփական խորհրդարանը և ինքնավարություն։ Մնացած տարածքները գտնվում են դաշնային կառավարության վարչության տակ։