Դեջոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Դեջոն
대전 광역시
大田廣域市
Daejeon
Daejeon montage.png
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Կարգավիճակ Ուղիղ ենթակայության քաղաք
Մտնում է Հոսո տարածաշրջանի մեջ
Ներառում է 5 կու
Հիմնական լեզու կորեերեն
Բնակչություն (2009) 1 502 579
Խտություն 539.84
Տարածք 539,96±0,01 կմ² կմ²
Daejeon-gwangyeoksi in South Korea.svg
Cityscape of Daejeon from Gyejoksan.jpg
Ժամային գոտի +9
ISO 3166-2 կոդ KR-30
Կոորդինատներ: 36°21′3.6000000999967″ հս․ լ. 127°23′6.0000001000184″ ավ. ե. / 36.351000000027774206° հս․. լ. 127.385000000027787337° ավ. ե. / 36.351000000027774206; 127.385000000027787337
daejeon.go.kr/english/index.jsp

Դեջոն (հանգըլ։ 대전, հանջա։ 大田), անմիջական ենթակայության քաղաք Հարավային Կորեայի կենտրոնում։ Հարավային Չունգչոնգ նահանգի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Կորեայի 5-րդ քաղաքն է։ Համարվում է Հարավային Կորեայի գիտատեխնիկական մայրաքաղաքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեջոնը գտնվում է Հարավային Կորեայի կենտրոնական մասում, մայրաքաղաք Սեուլից 167 կմ, Բուսանից 294 և Քվանջուից 169 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան քաղաքով երկաթգծային ճանապարհի անցնելը, այն «Հաբաթ» անունով փոքրիկ քաղաք էր։ 1905 թվականին այստեղ Սեուլ-Բուսան երկաթգծային ճանապարհին կառուցվեց կայարան և քաղաքը սկսեց արագորեն զարգանալ։

1932 թվականին Չունգնամ նահանգի վարչական կենտրոնը Կոնջուից տեղափոխվեց Դեջոն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային կայարանը Կյոնբու և Հոնամ մայրուղիների խաչմերուկում է։ Քաղաքը սպասարկվում է Չոնջու միջազգային օդանավակայանով։ Դեջոնում գործում է մետրոպոլիտեն։ Շահագործվել է 2006 թվականին։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին քաղաքում տեղի ունեցավ միջազգային ցուցահանդես (Համաշխարհային Էքսպո-1993 ցուցահանդես)։ Այս միջոցառման համար կառուցվեց է Էսպո կամուրջը։

Քաղաքում գործում է Կ-Լիրի Դեջոն քաղաքային ֆուտբոլային ակումբը։

Դուսան ազգային պարկում տեղակայված Դեջոնի արվեստի թանգարանը հայտնի է իր արվեստի և տեխնոլոգիայի համատեղմամբ ցուցանմուշներով։ Հիմնադրվել է 1998 թվականին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեջոնում խոնավ մուսոնային եղանակ է։ Ձմեռը թույլ է և արևային, տևողությունը՝ մոտ 2 ամիս։ Ամառը տաք է և անձրևոտ, տևողությունը՝ մոտ 5 ամիս։

Դեջոն (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.0
(39.2)
7.0
(44.6)
12.6
(54.7)
19.2
(66.6)
24.1
(75.4)
27.5
(81.5)
29.0
(84.2)
29.8
(85.6)
26.4
(79.5)
20.9
(69.6)
13.3
(55.9)
6.4
(43.5)
18.4
(65.1)
Միջին օրական °C (°F) −1.0
(30.2)
1.5
(34.7)
6.5
(43.7)
13.0
(55.4)
18.2
(64.8)
22.4
(72.3)
25.0
(77)
25.6
(78.1)
21.3
(70.3)
14.7
(58.5)
7.5
(45.5)
1.2
(34.2)
13.0
(55.4)
Միջին ցածր °C (°F) −5.4
(22.3)
−3.5
(25.7)
1.0
(33.8)
7.0
(44.6)
12.6
(54.7)
17.9
(64.2)
21.8
(71.2)
22.2
(72)
17.1
(62.8)
9.4
(48.9)
2.5
(36.5)
−3.4
(25.9)
8.3
(46.9)
Տեղումներ մմ (դյույմ) 29.6
(1.165)
34.2
(1.346)
55.6
(2.189)
81.7
(3.217)
103.7
(4.083)
206.3
(8.122)
333.9
(13.146)
329.5
(12.972)
169.7
(6.681)
47.4
(1.866)
41.1
(1.618)
25.9
(1.02)
1 458,7
(57,429)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 8.5 6.7 8.4 7.7 8.7 10.5 17.1 16.0 9.8 5.8 7.9 8.8 115.9
 % խոնավություն 64.8 59.5 56.5 55.3 62.1 68.7 77.7 77.5 74.4 70.4 66.9 66.4 66.7
Միջին ամսական արևային ժամ 163.4 172.2 200.3 212.3 223.9 180.6 139.8 157.8 168.2 195.9 161.6 162.6 2 138,7
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաժանված է 5 շրջանների․

Անվանում հանգըլ հանջա
Դեդոկ 대덕구 大德區
Դոնգ 동구 東區
Ջոնգ 중구 中區
Սո 서구 西區
Յուսոնգ 유성구 儒城區

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]