Ջեջու (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեջու (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Ջեջու | |||
제주시 濟州市 | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 255,5 կմ² | ||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||
Բնակչություն | 435․413 մարդ (2012) | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Հեռախոսային կոդ | +82 64-7xx | ||
Պաշտոնական կայք | jejusi.go.kr | ||
| |||
Ջեջու (հանգըլ՝ 제주시, հանջա՝ 濟州市 ― Ջեջու սի, t͡ɕe̞t͡ɕu), Հարավային Կորեայի Ջեջու նահանգի վարչական կենտրոնը, ինչպես նաև համանուն կղզու խոշորագույն քաղաքը։ Միջազգային օդանավակայան է։
Խոշոր զբոսաշրջության կենտրոն է։ Ամեն տարի Ջեջու է այցելում շուրջ 4 միլիոն զբոսաշրջիկ՝ մեծ մասամբ Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Չինաստանից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից քաղաքի տարածքը առանցքային դեր է խաղացել Ջեջուի պատմության մեջ։ Քաղաքի հին մասում տեղակայված է կղզու գլխավոր քաղաքը՝ Սամսոնհյոլը։ Այն շրջապատված է ընդարձակ բակով, որի կենտրոնում խորշ կա։
Լեգենդի համաձայն՝ հենց այստեղ են երեք կիսասատվածներ Կոն, Բուն և Յանը իջել երկնքից և կղզին բաժանել 3 մասի։ Յուրաքանչյուրը ստացել է այն հատվածը, որտեղ ընկել է իր նետը։ Դրանից անմիջապես հետո ծովից դուրս են եկել 3 աղջիկ և հիմք դրել 3 ցեղերի։
Ամեն տարի ապրիլի 10-ին, հոկտեմբերի 10-ին և դեկտեմբերի 10-ին ցեղերի ներկայացուցիչները հավաքվում են, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն իրենց նախնիներին և նրանից օրհնություն խնդրեն[1]։
Ժամանակակից քաղաքի զարգացման սկիզբ է համարվում 1970-ական թվականները։ Նոր Ջեջուն (հանգըլ։ 신제주) կառուցվել է ավելի ուշ՝ բլրի երկայնքով՝ ներառելով իր մեջ օդանավակայանն ու պետական կառույցները։ Եթե նախկինում քաղաքի այցեքարտներից էին ծղոտե տանիքները, ապա դրանք այժմ գրեթե ամբողջությամբ վերացել են։
Քաղաքը Բուկջեջու գավառից առանձնացել է 1955 թվականին։ Սակայն, 2005 թվականին Ջեջու նահանգում սկսել են գավառի հետ միավորման արշավներ։
2009 թվականի սեպտեմբերի 9-ից 15-ը «Բնության հետ ներդաշնակ» կարգախոսով Ջեջուում անցկացվեցին Դելֆիյան միջազգային երրորդ խաղերը[2][3]։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեջու քաղաքը բաժանված է 19 շրջանների, 4 թաղամասերի և 3 ավանների[4]․
Թաղամասեր /
Ավաններ |
հանգըլ | Բնակ․ (2009) |
---|---|---|
Էվոլ-ըպ | 애월읍 | 27003 |
Գուջվա-ըպ | 구좌읍 | 14999 |
Հանրիմ-ըպ | 한림읍 | 19790 |
Ջոչոն-ըպ | 조천읍 | 20723 |
Չուջա-ըպ | 추자면 | 2832 |
Հանգյոնգ-մյոն | 한경면 | 8214 |
Ուդո-մյոն | 우도면 | 1593 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Остров Чеджудо»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-28-ին։ Վերցված է 2015-02-09
- ↑ «Im Einklang mit der Natur»։ internationallife.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2012-10-08(գերմ.)
- ↑ Lee Kyung-min. Top Artists to Gather at 3rd Jeju Delphic Games // Korea Times. — September 7th, 2009.(անգլ.)
- ↑ «제주시소개 - 지리정보 면적» (Korean)։ Jeju City homepage։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15–ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|