Ինչոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք-մետրոպոլիտ
Ինչոն
인천광역시
仁川廣域市
Icheon bridge.jpg
Կոորդինատներ: 37°27′50″ հս․ լ. 126°38′55″ ավ. ե. / 37.46389° հս․. լ. 126.64861° ավ. ե. / 37.46389; 126.64861
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ներքին բաժանում 8 կու, 2 կուն
Գլուխ Սոնգ Յոնգիլ
Հիմնադրված է 1883 թ.
Մակերես 964,53 կմ²
Խոսվող լեզուներ կորեերեն
Բնակչություն 2 913 024 մարդ (2016)[1]
Խտություն 2689 մարդ/կմ²
Ազգային կազմ կորեացիներ
Ժամային գոտի UTC+9
Հեռախոսային կոդ +82 32
Պաշտոնական կայք incheon.go.kr/inpia/en/index.html
##Ինչոն (Հարավային Կորեա)
Red pog.png

Ինչոն (հանգըլ՝ 인천광역시, հանջա՝ 仁川廣域市, հնացած՝ Չեմուկփո (հանգըլ՝ 제물포시, հանջա՝ 濟物浦市), քաղաք և նավահանգիստ Կորեական թերակղզում՝ Հարավային Կորեայում։ Դեղին ծովի Կահվանման ծոցում Սեուլի նախանավահանգիստն է։ Սեուլից և Բուսանից հետո բնակչության թվաքանակով Հարավային Կորեայի երրորդ քաղաքն է։

Ինչոնը համարվում է երկրի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է, քանի որ քաղաքում է գտնվում թերակղզու արևմտյան ափի ամենամեծ նավահանգիստը և երկրի ամենախոշոր Ինչոն օդանավակայանը։

Հանգանի գետաբերանին հարմար տեղադրության արդյունքում Ինչոնի նավահանգիստը Բուսանի նավահանգստից հետո մեծությամբ երկրորդը դարձավ։

Նավահանգիստը հիմնադրվել է 1883 թվականին «Չեմուլփո» անվամբ և ունեցել է ընդամենը 4700 բնակիչ։ Այժմ սա դինամիկ զարգացող քաղաք է, որի բնակչությունը ավելի քան 2.5 մլն․ է։ Ինչոնը նաև ունի ազատ առևտրի գոտու կարգավիճակ, որով գրավում է օտար ներդրողների ուշադրությունը։ Կորեայում այդպիսի կարգավիճակ ընդամենը երկու քաղաք ունի․ մյուսը Բուսանն է։

Ինչոնը հաճախ անվանում են «Կորեայի մայրաքաղաքի դարպասներ» և դիտվում է որպես Մեծ Սեուլի մի մաս։ Սեուլի և Ինչոնի մետրոպոլիտենները կապված են միմյանց հետ։ Սակայն Ինչոնը անկախ վարչատարածքային միավոր է և Կորեայի կարևորագույն քաղաքներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի վայրում մարդու բնակեցումը վերագրվում է նեոլիթյան դարաշրջանին։ 4-րդ դարի վերջում և ամբողջ միջնադարում Կորեայի կարևորագույն առևտրական կենտրոններից մեկն էր։ Կորեայի առաջին նավահանգիստներից մեկն է, որը նախատեսված է օտարերկրյա առևտրի համար։

Ինչոնը մինչև 1981 թվականի հուլիսի 1-ին ուղիղ ենթակայության քաղաք կարգավիճակ ստանալը Գյոնգի նահանգի մաս էր կազմում։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչոնի վարչական բաժանում

Ինչոնը բաժանված է 8 շրջանի («կու») և 2 գավառի («կուն»)․

  • Բուփյոնգ շրջան • (부평구; 富平區)
  • Դոնգ շրջան • (동구; 東區)
  • Գյեյանգ շրջան • (계양구; 桂陽區)
  • Ջունգ շրջան • (중구; 中區)
  • Նամ շրջան • (남구; 南區)
  • Նամդոնգ շրջան • (남동구; 南洞區)
  • Սո նահանգ • (서구; 西區)
  • Յոնսու շրջան • (연수구; 延壽區)
  • Գանգհվա շրջան • (강화군; 江華郡)
  • Օնգջին շրջան • (옹진군; 甕津郡)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչոն (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.7
(35.1)
4.4
(39.9)
9.6
(49.3)
16.1
(61)
21.3
(70.3)
25.4
(77.7)
27.6
(81.7)
29.0
(84.2)
25.5
(77.9)
19.7
(67.5)
11.8
(53.2)
4.7
(40.5)
16.4
(61.5)
Միջին օրական °C (°F) −2.1
(28.2)
0.3
(32.5)
5.1
(41.2)
11.3
(52.3)
16.4
(61.5)
20.9
(69.6)
24.0
(75.2)
25.2
(77.4)
21.1
(70)
15.0
(59)
7.6
(45.7)
0.9
(33.6)
12.1
(53.8)
Միջին ցածր °C (°F) −5.4
(22.3)
−3.1
(26.4)
1.7
(35.1)
7.6
(45.7)
12.8
(55)
17.6
(63.7)
21.5
(70.7)
22.4
(72.3)
17.5
(63.5)
11.0
(51.8)
3.9
(39)
−2.6
(27.3)
8.7
(47.7)
Տեղումներ մմ (դյույմ) 20.6
(0.811)
20.8
(0.819)
40.5
(1.594)
57.7
(2.272)
100.3
(3.949)
112.0
(4.409)
319.6
(12.583)
285.8
(11.252)
153.5
(6.043)
53.4
(2.102)
51.0
(2.008)
19.3
(0.76)
1234,4
(48,598)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 6.6 5.3 6.7 7.3 8.7 9.7 14.9 12.5 8.2 6.2 8.5 7.3 101.9
% խոնավություն 61.5 61.8 63.4 64.1 70.3 74.8 82.2 79.1 73.1 67.3 63.9 62.0 68.6
Միջին ամսական արևային ժամ 178.0 181.5 204.9 219.4 231.4 203.4 156.8 191.0 197.6 211.2 168.6 171.0 2314,9
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)KOSTAT.