Դեղին ծով
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղին (այլ կիրառումներ)
Կոորդինատներ | 36°00′00″ հս․. լ. 123°59′59″ ավ. ե.HGЯO | |
Տեղագրություն | Խաղաղ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 416 հազար կմ² | |
Ծավալը | 17 հազար կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 106 մ | |
Միջին խորությունը | 40 մ | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Դեղին ծով[1] ( չինարեն հեշտ. 黄海 , պինին: Huanghai, կարդացվում է «հուան-հայ», կորեերեն՝ 황해, կարդացվում է «հուանգհե»), Խաղաղ օվկիանոսին պատկանող ներփակված ծով։ Գտնվում է Ասիայի արևելյան մասում՝ Կորեայից արևմուտք։ Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Առաջին եվրոպացին Մարկո Պոլոն էր, ով եղել է Դեղին ծովի ափին։ Տարածքը 416 հազ. կմ², իսկ ամենախորը տեղը՝ 106 մ։ Դեղին ծովն են թափվում Հուանհե, Յալուցզյան գետերը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինարեն Հունհայ անվան (բառացի՝ դեղին ծով) պատճենումն է։ Այդպես է կոչվել առափնյա մասի ջրերի պղտորավուն-դեղին գույնի պատճառով, որը հետևանք է նրա մեջ թափվող Հուանհե գետի բերած դեղնավուն լյոսի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեղին ծով կատեգորիայում։ |
|