Ջրացատկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցատկահարթակից թռիչք կատարող մարզուհի

Ջրացատկ, ջրային մարզաձև, թռիչք ջրի մեջ, կատարվում է տարբեր մարզական աշտարակի (5-10մետր), կամ էլ ցատկահարթակից (1-3 մետ): Ցատկի ժամանակ մարզիկները կատարում են մի շարք ակրոբատիկ հնարքներ (պտույտներ, հնարքներ): Մրցումների ժամանակ մրցավաների կողմից գնահատվում է ակրոբատիկական տարրերի հստակ թռիչքի փուլը, վայրէջ դեպի ջուր` հստակ կատարումը, մրցումների ընթացքում գնահատվում է սինխրոն ցատկը, գնահատվում է նաև զույգերով սինխրոն տարրերի կատարումը:

Հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցատկահարթակը- հատուկ զսպանակավոր հարթակ է 4,8 մետր երկարությամբ, հարթակի մեկ ծայրը ամրացված է լողավազանի ամրակներին: Ցատկի ժամանակ ցատկահարթակից մարզիկը ճոճվում է հարթակի վրա և հետո հստակ հրվում է, ստացվում է կրկնակի արագություն հարթակից: Ամբողջ հարթակի երկարությունը ծածկված է ծածկույթով: Հարթակը գտնվում է 1 կամ 3 մետր ջրի մակարդակից բարձր: Աշտարակ- հարթակ տարբեր բարձրությամբ 1, 3, 5, 7.5 և 10 մ: Յուրաքանչյուր հարթակի լայնությունը՝ 2,երկարությունը՝ 6 մետր է: Հարթակի եզրը (ինչպես և առաջնային հատվածը հարթակի) սկսվում է լողավազանի կողային հատվածից և ոչ պակաս 1,5 մետր է:

Ցատկերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի մի քանի խմբեր, որոնք դասակարգվում են բոլոր մարզական ցատկերում.

Կանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջնային (դեմքով դեպի ջուրը),
  • Ետևից (մեջքով դեպի ջուրը);
  • Կանգ ձեռքերին.

Անհատական թափավազք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցատկ տեղում
  • Ցատկ թափավազքից.

Մարմնի դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցատկային փուլ – ոտքերը միասին միացնել ուղիղ,
  • Թեքում – մարմինը թեքված է դեպի իրանը, ոտքերը ուղիղ,
  • Խմբային– զույգ ոտքերը ձգված է դեպի մարմինը, ձեռքերի բռնվածքը՝ ոտքերի ստորին հատվածում բռնված:

Պտույտ և վինտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիասպտույտ – 180 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի առանցիք շուրջ,
  • Դարձպտույը – 360 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի առանցիք շուրջ, լինում է նաև ցատկեր 1,5, 2, 2,5, 3, 3,5 և 4,5 պտույտններով,
  • Կիասապտույտ – 180 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի երկայնակի առանցիք շուրջ,
  • Վինտ – 360 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի լայնակի առանցիք շուրջ , լինում է նաև 1,5, 2, 2,5 և 3 վինտեր:

Տարբեր կոմբինացիաներ կատարելը հնարավորություն է տալիս կատարել շուրջ 60 զանազան ցատկեր ցատկահարթակից և ավելի քան 90 ցատկ աշտարակից: Յուրաքանրյուր ցատկ ունի իր դժվարությունները , պառկած դիապազոնից 1,2 - 3,9:

Մրցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 sport 4m 50k green.jpg

Ջրացատկի մրցումները անցկացվում է Միջազգային սիրողական լողի ֆեդերացիայի (FINA) կողմից: Ջրացատկը ներառված է նաև Աշխարհի առաջնության ծրագրում: Օլիմպիական խաղերի ծրագրում ջրացատկը առաջին անգամ ընդգրկվել է երրորդ Օլիմպիական խաղերում (1904 թվական) : Սինխրոն ցատկը ընդգրկվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի ծրագրում 2000 թվականի: Օլիմպիական ծրագրում ներկա պահին ընդգրկում է իր մեջ 8 կոմպլեկտ մեդալներ, որոնցից 4 կոմպլեկտը խաղարկվում է տղամարդկանց մրցաձևում և կանանց ջրացատկում 3-մետրանոց ցատկատախտակ (անհատական և սինխրոն) և 10-մետրանոց աշտարակից (անհատական և սիրնխրոն): Աշխարհի առաջնության և Եվրոպայի ծրագրերում կազմում 10 սպորտային մրցումներ, լրացուցիչ իր մեջ ընդգրկում է անհատական ցատկեր մեկ մետրանոց ցատկահարթակից: Դեռ ավելին , 2013 թվականին աշխարհի առաջնության մրցաշարում ընդգրկվել է նաև հայ-դայվինգը: Խոշորամասշտաբ մրցաշարերում, սկսած Օլիմպիադայից և աշխարհի առաջնությունից, մրցաշարը անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլից հետո, որակավորմումից հետ , որոշվում է 18 լավագույն մարզիկների, որոնցից կիսաեզրափակիչ խաղում բացահայտվում է 12 մրցանակակիրների: Գնահատականները, որոնք ստացել էին եզրափակչում , ավելի վաղ ստացած գնահատականների հանրագումարի հետ կիսաեզրափակիչ խաղերում, 2007 թվականից սկսած FINA մտցրեց նոր կանոնակարգ , սկսել վերջնամրցումը սկսել «զրոյից»:Յուրաքանչյուր փուլում մարզիկները կատարում են՝ կանանց համար 5, իսկ տղամարդկանց համար 6 ցատկեր: Յուրաքանչյուր փուլից առաջ մարզիկները հայտագրում են ցատկերի ծրագիրը , և մրցավարական կազմը հաստատում է յուրաքանչյուր ցատկի գործակիցը: Մրցելույթի ժամանակ փոփոխել հերթականությունը մեկ ցատկը այլ ցատկով չի թույլատրվում:

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվիդ Սպանգերգ շվեդ մարզուհի , կատարում է ցատկ աշտարակից Օլիմպիական IV խաղեր

Անհատական մրցելույթի ժամանակ յուրաքանչյուր ցատկ գնահատվում է բաց քվեարկությամբ՝ 7 մրցավարների կողմից [1]: Յուրաքանչյուր մրցավար գնահատում է 0 մինչև 10, որից հետո երկու լավագույն և երկու վատագույն գնահատականների հանրագումարի հիման վրա, իսկ երեքի գործակիցը բաժանվում է ցատկի բարդության աստիճանին: Ցատկերի համաժամանակյա կատարումը գնահատվում է 9 պտտույտներով, երկու մրցավարները գնահատում են ցատկերի տեխնիկայի հստակ կատարումը՝ յուրաքանչյուր մարզիկի, իսկ հինգը գնահատում են միայն ցատկերի համաժամանակյա կատարումը: Որից հետո լավագույն և վատագույն գնահատականները անտեսվում են, և գումարը բազմապատկվում է այլ գործոնի հետ: Մրցավարները ուշադրություն են դարձնում թափավազքի տեխնիկային կամ էլ ելման դիրքին ( թափավազքը կատարելիս պետք է լինի ուղիղ գիծ և պետք է լինի առնվազ 4վազքայլ, կանգը պետք է լինի հստակ ֆիքսված ), հրումը , թռիչքի պահին պետք է լինի հստակ, վայրէջք դեպի ջուրը ( պետք է լինի առավելագույնը ուղղահայաց և լինի նվազագույն ջրի ցող):

Հայտնի ջրացատկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլաուս Դիբիասի— եռակի օլիմպիական չեմպիոն,
  • Գո Ցզինցզին — քառակի օլիմպիական չեմպիոն, բազմակի աշխարհի չեմպիոն.
  • Ելենա Վայցեխովսկայա — միակ մարզիկը պատմության մեջ ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի , 10-մետրանոց աշտարակի հաղթողն է Օլիմպիական խաղերում,
  • Գրեգ ԼուգանիսГрег — քառակի օլիմպիական չեմպիոն ( տղամարդկանց շրջանում միայնակի հաղթողն է ջրացատկում ), հնգակի աշխարհի չեմպիոն,վեցակի Պանամերիկական խաղերի, 47 անգամ եղել է ԱՄՆ չեմպիոն ,
  • Դմիտր Սաուտին Дмитрий —կրկնակի օլիմպիական չեմպիոն , միակը պատմության մեջ ,որը 8 անգամ ստացել է օլիմպիական մրցանակներ ջրացատկում,
  • ՈՒ Մինսյա — հնգակի օլիմպիական չեմպիոն,
  • Ֆու Մինսյա — քառակի օլիմպիական չեմպիոն,
  • Չէն Ժոլին — հնգակի օլիմպիական չեմպիոն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бакал Д. С. и др. Большая олимпийская энциклопедия. — М.: Эксмо, 2008. — С. 550.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]