Բորնմութ
Բնակավայր | |||
---|---|---|---|
անգլ.՝ Bournemouth | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1810 թ. | ||
Մակերես | 46,18 կմ² | ||
Բնակչություն | 187 503 մարդ (2011)[1][2] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01202 | ||
Պաշտոնական կայք | bournemouth.gov.uk | ||
| |||
Բորնմութ (անգլ.՝ Bournemouth. անգլերեն արտասանությամբ՝ [ˈbɔːrnməθ]), քաղաք Անգլիայում՝ Դորսեթ արարողակարգային (ցերեմոնիալ) կոմսությունում[3], Լա Մանշի ափին։ Արևմուտքից սահմանակից է Փուլին։ Առողջարանային քաղաք է, լոնդոնցիների սիրած հանգստավայրերից մեկը։ Անվանման թարգմանությունն է՝ «Բորնի գետաբերան» (Բորնը քաղաքի միջով անցնող և Լա Մանշ թափվող գետակի անունն է)։ Բորմութի զբաղեցրած տարածքը քառակուսի կիլոմետր է, բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով՝ 167 527[4], 2004 թվականի տվյալներով՝ 163,5 հազար։ «Բորնմութ, Քրայստչըրչ և Փուլ» ունիտար միավորի վարչական կենտրոնն է[5]։
Տեղի լողափերի և գեղատեսիլ բնության գրավչությունն առաջինը նկատել ու գնահատել է դորսեթցի կալվածատեր Թրեգոնուելը, ով 1810 թվականին ամառանոց է կառուցել այստեղ։ Երեք տասնամյակ անց տեղի տնային տնտեսությունների թիվը հասել է 26-ի։ 1870 թվականին երկաթուղին հասել է Բորնմութ՝ հեշտացնելով լոնդոնցիների այցելությունները։ Առողջավայրը լայն ժողովրդականություն է վայելում հատկապես թոշակառուների շրջանում։ Մասնավորապես՝ այստեղ է կյանքի վերջին ժրջանն անցկացրել և մահկանացուն կնքել նշանավոր գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։
Քաղաքում ստեղծված հարմարություններից օգտվելով՝ այստեղ հաճախ են անցկացնում բարձր մակարդակի խորհրդակցություններ, վեհաժողովներ, համագումարներ։ Գործում է միջազգային օդանավակայանը։ 1992 թվականին հանդիսավորությամբ բացվել է համալսարանը։ Բորնմութի թիմը հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում։
Քաղաքի կենտրոնն աչքի է ընկնում Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձաններով։ Ուշադրություն է գրավում հատկապես Սուրբ Պետրոս եկեղեցու 202 ոտնաչափ (62 մետր) բարձրությամբ սրածայր գմբեթը։ Բորնմութ այցելող զբոսաշրջիկների թիվն անընդհատ ավելացել է՝ հասնելով տարեկան ավելի քան հինգ միլիոնի։ Հանգստացողներին գրավում են ոչ միայն տեսարժան վայրերը, այլև լողափերը, գիշերային աշխույժ կյանքը։ Քաղաքը միաժամանակ համբավվել է որպես տարածաշրջանային գործարար կենտրոն, որտեղ գործում են Բորնմութի միջազգային կենտրոնը, ֆինանսական սեկտորը, որն ապահովում է ավելի քան մեկ միլիարդ ֆունտ սթեռլինգ համախառն հավելյալ արժեք։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բորնմութ» լողափը[6]
- Արվեստների թանգարանն ու պատկերասրահը[7]
- Hengistbury Head Beach (լողափ)[8]
- Alum Chine Beach (լողափ)[9]
- Lower Gardens (զբոսայգի)[10]
- Օվկիանոսարիումը[11]
- Southbourne Beach (լողափ)[12]
- Բորնմութի ժամանցի (զվարճանքների) կենտրոնը[13]
- Boscombe Pier (Բոսքոմբ նավամատույցը)[14]
- Բորնմութի նավամատույցը[15]
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես ողջ Մեծ Բրիտանիան, Բորնմութն էլ ունի չափավոր օվկիանոսային կլիմա՝ տարեկան և օրական ջերմաստիճանների ոչ կտրուկ, սահուն անցումներով, մեղմ ամառներով ու զով ձմեռներով։ 1991-ից մինչև 2020 թվականը օդի տարեկան միջին ջերմաստիճանը եղել է 10–11 °C (50–52 °F)[16], ամենատաք ամիսները՝ հուլիսն ու օգոստոսը՝ 12–22 °C (54–72 °F), առավել զով ամիսները՝ հունվարն ու փետրվարը՝ 2–9 °C (36–48 °F)[17][18]: Տեղումների (անձրևների) տարեկան միջին քանակը մոտավորապես 34.4 inches (875 mm) է՝ երկրի միջին ցուցանիշից (45.8 inches (1,163 mm)) բավականին պակաս։ Օդի միջին ջերմաստիճանի վրա զգալի ազդեցություն է թողել քաղաքի ծովափնյա դիրքը[19]։ 1960 թվականից ի վեր օդի ջերմաստիճանի առավելագույն և նվազագույն ցուցանիշները եղել են համապատասխանաբար 34.1 °C (93.4 °F)-ը, որ արձանագրվել է 1990 թվականի օգոստոսին[20] և −13.4 °C (7.9 °F)-ը, որ արձանագրվել է 1963 թվականի հունվարին[21]։ Վերջին տարիներին գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է −10.4 °C (13.3 °F)-ը (2010 թվականի դեկտեմբեր ամսին)[22]։ Փետրվարի ամենաբարձր ջերմաստիճանային ռեկորդը գերազանցվել է 2019 թվականին, երբ արձանագրվել է 17.8C.[23]:
Բորնմութի օդանավակայան 33 feet (10 metres) asl, 1991–2020,efnի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.7 (58.5) |
17.8 (64) |
21.0 (69.8) |
25.0 (77) |
27.6 (81.7) |
33.8 (92.8) |
33.9 (93) |
34.1 (93.4) |
27.9 (82.2) |
25.2 (77.4) |
19.8 (67.6) |
16.0 (60.8) |
34.1 (93.4) |
Միջին բարձր °C (°F) | 8.7 (47.7) |
9.1 (48.4) |
11.4 (52.5) |
14.2 (57.6) |
17.4 (63.3) |
20.1 (68.2) |
22.2 (72) |
22.0 (71.6) |
19.6 (67.3) |
15.6 (60.1) |
11.8 (53.2) |
9.2 (48.6) |
15.11 (59.21) |
Միջին օրական °C (°F) | 5.3 (41.5) |
5.4 (41.7) |
7.1 (44.8) |
9.3 (48.7) |
12.4 (54.3) |
15.2 (59.4) |
17.2 (63) |
17.0 (62.6) |
14.6 (58.3) |
11.5 (52.7) |
8.0 (46.4) |
5.6 (42.1) |
10.72 (51.29) |
Միջին ցածր °C (°F) | 1.8 (35.2) |
1.6 (34.9) |
2.8 (37) |
4.3 (39.7) |
7.3 (45.1) |
10.2 (50.4) |
12.1 (53.8) |
12.0 (53.6) |
9.6 (49.3) |
7.4 (45.3) |
4.1 (39.4) |
2.0 (35.6) |
6.27 (43.28) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −13.4 (7.9) |
−10.9 (12.4) |
−10.2 (13.6) |
−5.7 (21.7) |
−3.6 (25.5) |
0.4 (32.7) |
2.6 (36.7) |
2.1 (35.8) |
−1.4 (29.5) |
−6.4 (20.5) |
−9.6 (14.7) |
−10.5 (13.1) |
−13.4 (7.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 96.0 (3.78) |
67.2 (2.646) |
62.4 (2.457) |
57.9 (2.28) |
49.0 (1.929) |
53.4 (2.102) |
49.5 (1.949) |
59.6 (2.346) |
69.3 (2.728) |
100.7 (3.965) |
107.6 (4.236) |
104.2 (4.102) |
876.8 (34.52) |
Միջ. անձրևոտ օրեր | 13.3 | 10.7 | 10.1 | 9.5 | 8.2 | 8.0 | 8.0 | 8.1 | 9.5 | 12.7 | 13.6 | 13.5 | 125.2 |
Միջին ամսական արևային ժամ | 67.2 | 83.7 | 127.5 | 187.9 | 222.7 | 230.4 | 234.3 | 208.5 | 163.5 | 113.0 | 78.9 | 61.1 | 1778,7 |
Աղբյուր #1: Met Office[17] | |||||||||||||
Աղբյուր #2: November record high[18] |
Հունվ. | Փետրվ. | Մարտ | Ապր. | Մայ. | Հուն. | Հուլ. | Օգ. | Սեպտ | Հոկտ. | Նոյ. | Դեկտ. | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
9.6 °C (49.3 °F) | 9.1 °C (48.4 °F) | 8.7 °C (47.7 °F) | 9.9 °C (49.8 °F) | 11.4 °C (52.5 °F) | 13.4 °C (56.1 °F) | 15.2 °C (59.4 °F) | 16.6 °C (61.9 °F) | 17.3 °C (63.1 °F) | 16.2 °C (61.2 °F) | 14.3 °C (57.7 °F) | 11.8 °C (53.2 °F) | 12.8 °C (55.0 °F) |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորնմութի քույր քաղաքներն են[25]՝
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ United Kingdom Census 2011
- ↑ DBpedia(բազմ․) — 2007.
- ↑ Collins Dictionary
- ↑ http://www.statistics.gov.uk/StatBase/Expodata/Spreadsheets/D8271.xls
- ↑ https://live-bcpcouncil-bournemouth.cloud.contensis.com/About-BCP-Council/bcp-council-docs/Introducing-Your-New-BCP-Council.pdf
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d261345-Reviews-Bournemouth_Beach-Bournemouth_Dorset_England.html «Bournemouth Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d286490-Reviews-Russell_Cotes_Art_Gallery_Museum-Bournemouth_Dorset_England.html «Russell-Cotes Art Gallery & Museum, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d1141218-Reviews-Hengistbury_Head_Beach-Bournemouth_Dorset_England.html «Hengistbury Head Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d8528595-Reviews-Alum_Chine_Beach-Bournemouth_Dorset_England.html «Alum Chine Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d1912399-Reviews-Lower_Gardens-Bournemouth_Dorset_England.html «Lower Gardens, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d215011-Reviews-Oceanarium-Bournemouth_Dorset_England.html «Oceanarium, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d10354398-Reviews-Southbourne_Beach-Bournemouth_Dorset_England.html «Southbourne Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d1418594-Reviews-Bournemouth_International_Centre-Bournemouth_Dorset_England.html «Bournemouth International Centre, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d8528586-Reviews-Boscombe_Pier-Bournemouth_Dorset_England.html «Boscombe Pier, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d3678664-Reviews-Bournemouth_Pier-Bournemouth_Dorset_England.html «Bournemouth Pier, Борнмут: лучшие советы перед посещением»]։ Վերցված է 2020-08-18 ։ Tripadvisor (ռուսերեն)
- ↑ «Mean Temperature Annual Average»։ Met Office։ 2010։ Վերցված է 17 December 2021
- ↑ 17,0 17,1 «Hurn Climatic Averages 1991–2020»։ Met Office։ December 2021։ Վերցված է 17 December 2021
- ↑ 18,0 18,1 https://www.ogimet.com/cgi-bin/gsynres?lang=en&ind=03862&ano=2014&mes=11&day=31&hora=2&min=0&ndays=31։ Վերցված է 10 October 2018
- ↑ «Mean Annual Rainfall Average»։ Met Office։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 28 September 2013-ին։ Վերցված է 25 August 2013
- ↑ «1990 temperature»։ KNMI։ Արխիվացված է օրիգինալից 27 September 2013-ին։ Վերցված է 25 August 2013
- ↑ «1963 temperature»։ KNMI։ Արխիվացված է օրիգինալից 27 September 2013-ին։ Վերցված է 25 August 2013
- ↑ «2010 temperature»։ UKMO։ 26 December 2010։ Արխիվացված է օրիգինալից 2 October 2013-ին։ Վերցված է 25 August 2013
- ↑ «Synop Report - Bournemouth Airport February 2019»
- ↑ Bournemouth average sea temperature Archived 6 July 2015 at the Wayback Machine. - seatemperature.org
- ↑ 25,0 25,1 25,2 «Dorset Twinning Association List»։ The Dorset Twinning Association։ Արխիվացված է օրիգինալից 21 June 2012-ին։ Վերցված է 1 August 2013
- ↑ «Netanya – Twin Cities»։ Netanya Municipality։ Արխիվացված է օրիգինալից 1 February 2013-ին։ Վերցված է 1 August 2013
- ↑ «Partnerstädte der Stadt Luzern»։ Stadt Luzern (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 21 June 2013-ին։ Վերցված է 1 August 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Andrews Ian, Henson Frank (2004)։ Images of England – Bournemouth։ Stroud, Glos: Tempus Publishing Ltd։ ISBN 0-7524-3065-3
- Ashley Harry W., Ashley Hugh (1990)։ Bournemouth 1890–1990 (a brief history of Bournemouth over the last 100 years)։ Bournemouth: Bournemouth Borough Council
- Cave Paul (1986)։ A History of the Resort of Bournemouth։ Southampton: Paul Cave Publications Ltd։ ISBN 0-86146-039-1
- Edwards Elizabeth (1981)։ A History of Bournemouth։ Chichester: Phillimore & Co Ltd։ ISBN 0-85033-412-8
- Emery Andrew (2008)։ A History of Bournemouth Seafront։ Stroud, Glos: Tempus Publishing Ltd։ ISBN 978-0-7524-4717-9
- Rawlings Keith (2005)։ Just Bournemouth։ Wimborne: Dovecote Press։ ISBN 1-904349-39-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|