Տրգու Մուրեշ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ռումիներեն՝ Târgu Mureș[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1230 թ. | ||||
Մակերես | 66,96±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 320 մետր | ||||
Բնակչություն | ▼116 033 մարդ (դեկտեմբերի 1, 2021) | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Փոստային ինդեքսներ | 540003–540680[2] | ||||
Պաշտոնական կայք | tirgumures.ro | ||||
| |||||
Տրգու Մուրեշ (ռումիներեն՝ Târgu Mureș. tɨrɡu ˈmureʃ, գերմաներեն անվանումը՝ Neumarkt am Mieresch, հունգ.՝ Marosvásárhely [ˈmɒroʃvaːʃaːrhɛj] ( )՝ Մարոշվաշարհեյ. /ˌtɜːrɡuː ˈmʊərɛʃ, ˌtɪər-/,), քաղաք Ռումինիայում՝ Տրանսիլվանիա պատմա-աշխարհագրական մարզում, Մուրեշ գետի ափին, որը մեծությամբ երկրորդ գետն է Ռումինիայում (Դանուբից հետո)։ Մուրեշ Ժուդեցի (շրջանի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 66,96 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 134.290 (այդ ցուցանիշով Ռումինիայի քաղաքների ցանկում գրավում է 16-րդ տեղը)։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ռումիներեն ու հունգարերեն անվանումները թարգմանաբար նշանակում են շուկա Մուրեշի ափին, գերմաներեն անվանումը՝ նոր շուկա Մուրեշի ափին[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ներկայիս տարածքում նախկինում սկյութական բնակավայր է եղել։ Ճիզվիտ քահանա Մարտին Շենտիվանին (1633-1708) 1699 թվականին գրած Dissertatio Paralipomenonica Rerum Memorabilium Hungariae աշխատության մեջ նշել է, որ բնակավայրը հիմնադրվել է 1230 թվականին և կրել է Asserculis անվանումը (Asserculis, hoc est Szekely Vasarhely, ինչը նշանակում է՝ Ասերկուլիս, այստեղ է շուկայի հրապարակը)[4][5]։ Նրա ավելի ուշ՝ 1702 թվականին գրված Curiesiera et Selectiera Variarum Scienetiomm Miscellanea աշխատության մեջ դարձյալ հիշատակվել է բնակավայրը՝ Ասերկուլիս անվանումով[6]։ 1616 թվականին Գաբրիել Բեթլենը թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայրը հիշատակել է Marosvásárhely անվանումով[7]։ Քաղաքի ռումիներեն Oșorhei անվանումն առաջացել է հունգարերեն Vásárhely-ից։
Գոյություն ունի բնակավայրի միջնադարյան պատմությանը կատարված ևս մեկ հին անդրադարձ. դա 1332 թվականի պապական գրանցամատյան է, որտեղ բնակավայրը լատիներեն հիշատակված է Novum Forum Siculorum, ավելի ուշ՝ 1349 թվականին՝ Sekulvasarhel (ժամանակակից հունգարերենով՝ Székelyvásárhely) անվանումով, որ նշանակում է Székelys-ի շուկա։ Հույն առևտրականներն այն անվանել են Ագրոպոլիս[8]։
Տրանսիլվանիայի շատ քաղաքների պես՝ այս բնակավայրն էլ է հիմնականում ծառայել պաշտպանական նպատակների։ Առաջին եկեղեցին, որ կանգնած է եղել ներկայիս բերդի եկեղեցու տեղում, ավերվել է մոնղոլների արշավանքի ժամանակ։ Հետագայում՝ 200 տարուց ավելի ժամանակամիջոցում (1260-1446 թթ.) ֆրանցիսկյանները վերակառուցել են այն, բայց արդեն գոթիկա ոճով։
1405 թվականին Հունգարիայի Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի թագավորը տոնավաճառներ կազմակերպելու իրավունք է շնորհել քաղաքին[9]։ 1470 թվականին Մատիաշ Կորվի արքան Մարոշ Վաշարհեյլի (Marosvásárhely) քաղաքը հռչակել է թագավորական կեցավայր (ռեզիդենցիա)[10][11]։ 1492 թվականին վոյեվոդա Իշտվան Բատորին այստեղ բերդ ու վանք է հիմնադրել։ 1600–1601 թվականներին Ջորջո Բաստայի զորքը պաշարել, գրավել ու ավերել է բերդը[12]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 127,8 հազար[13]։
Երկար տարիներ բնակչության մեջ մեծամասնություն են կազմել հունգարները։ Ներկայումս նրանց ու ռումինների թվաքանակները մոտավորապես հավասար են։ 1952—1968 թվականներին քաղաքը եղել է Մուրեշ հունգարական ինքնավար մարզի մայրաքաղաքը։
Ազգային կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև բերված են քաղաքի բնակչության ազգային կազմի կրած փոփոխությունները 1850-ից մինչև 2011 թվականն ընկած ժամանակաշրջանում[14].
Տարին | Ընդամենը բնակ. | Ռումիններ | Հունգարներ | Գերմանացիներ | Հրեաներ | Գնչուներ | Այլք |
---|---|---|---|---|---|---|---|
1850 | 7,855 | 6.0% | 82.6% | 3.1% | 2.6% | 3.6% | 2.1% |
1869 | 12,678 | 5.2% | 88.9% | 3.5% | n.a. | n.a. | 2.4% |
1900 | 20,229 | 11.6% | 83.3% | 3.6% | n.a. | n.a. | 1.5% |
1910 | 25,517 | 6.7.% | 89.3% | 2.4% | n.a. | n.a. | 1.6% |
1930 | 40,058 | 26.7% | 57.2% | 1.7% | 12.1% | 1.1% | 1.2% |
1966 | 86,464 | 28.3% | 70.9% | 0.6% | n.a. | n.a. | 0.2% |
1977 | 127,783 | 34.8% | 63.6% | 0.6% | 0.4% | 0.5% | 0.1% |
1992 | 164,445 | 46.1% | 51.4% | 0.3% | 0.1% | 2% | 0.1% |
2002 | 149,577 | 50.4% | 46.7% | 0.2% | n.a. | 2.4% | 0.3% |
2011[15] | 134,290 | 51.9% | 45.2% | 0.2% | 0.1% | 2.4% | 0.1% |
Տարին | Ընդամենը բնակ. | Ռումիններ | Հունգարներ | Գերմանացիներ | Հրեաներ | Գնչուներ | Այլք |
---|---|---|---|---|---|---|---|
2002 | 149,577 | 75,317 | 69,825 | 275 | n.a. | 3,759 | 401 |
2011 | 134,290 | 69,702 | 60,669 | 202 | 68 | 3,110 | 235 |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրգու Մուրեշ (Elevation: 320 m or 1,050 ft)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.0 (57.2) |
19.0 (66.2) |
27.0 (80.6) |
32.5 (90.5) |
34.4 (93.9) |
35.3 (95.5) |
39.0 (102.2) |
38.5 (101.3) |
38.2 (100.8) |
31.5 (88.7) |
26.5 (79.7) |
18.3 (64.9) |
39 (102.2) |
Միջին բարձր °C (°F) | 0.6 (33.1) |
3.6 (38.5) |
9.9 (49.8) |
16.0 (60.8) |
21.0 (69.8) |
23.7 (74.7) |
25.2 (77.4) |
25.2 (77.4) |
21.7 (71.1) |
16.0 (60.8) |
8.4 (47.1) |
2.4 (36.3) |
14.48 (58.07) |
Միջին օրական °C (°F) | −3.9 (25) |
−0.9 (30.4) |
4.5 (40.1) |
10.0 (50) |
14.8 (58.6) |
17.7 (63.9) |
19.0 (66.2) |
18.7 (65.7) |
15.2 (59.4) |
9.8 (49.6) |
4.2 (39.6) |
−1.1 (30) |
9 (48.21) |
Միջին ցածր °C (°F) | −8.3 (17.1) |
−5.4 (22.3) |
−0.8 (30.6) |
4.0 (39.2) |
8.7 (47.7) |
11.7 (53.1) |
12.9 (55.2) |
12.3 (54.1) |
8.7 (47.7) |
3.6 (38.5) |
0.0 (32) |
−4.6 (23.7) |
3.57 (38.43) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −32.8 (−27) |
−32.0 (−25.6) |
−27.3 (−17.1) |
−7.5 (18.5) |
−1.6 (29.1) |
0.3 (32.5) |
4.6 (40.3) |
2.7 (36.9) |
−3.3 (26.1) |
−8.4 (16.9) |
−19.6 (−3.3) |
−25.9 (−14.6) |
−32.8 (−27) |
Տեղումներ մմ (դյույմ) | 31.0 (1.22) |
27.0 (1.063) |
27.0 (1.063) |
49.0 (1.929) |
73.0 (2.874) |
89.0 (3.504) |
84.0 (3.307) |
65.0 (2.559) |
45.0 (1.772) |
39.0 (1.535) |
35.0 (1.378) |
36.0 (1.417) |
600 (23.621) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 15 | 12 | 13 | 14 | 13 | 13 | 11 | 8 | 8 | 8 | 12 | 16 | 143 |
Միջ. անձրևոտ օրեր | 5 | 6 | 11 | 13 | 13 | 13 | 11 | 8 | 8 | 8 | 10 | 8 | 114 |
Միջ. ձնառատ օրեր | 11 | 8 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 11 | 38 |
Աղբյուր #1: Weatherbase.com[16] | |||||||||||||
Աղբյուր #2: Climate-data.org[17] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրգու Մուրեշի քույր քաղաքներն են[18]՝
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.tirgumures.ro/
- ↑ http://www.geopostcodes.com/Targu_Mures?loc=T%C3%A2rgu_Mure%C5%9F
- ↑ Philadelphia.) Thomas Baldwin (of (1 May 2018)։ «A Universal Pronouncing Gazetteer: Containing Topographical, Statistical, and Other Information, of All the More Important Places in the Known World, from the Most Recent and Authentic Sources ...»։ Lippincott, Grambo։ Արխիվացված է օրիգինալից 6 July 2017-ին
- ↑ Szentiványi Márton (1 May 1699)։ «Dissertatio Paralipomenonica Rerum Memorabilium Hungariae: Ex Parte Prima Decadis Tertiae, Curiosiorum & Selectiorum, Variarum Scientiarum Miscellaneorum R. P. Martini Szentivany Societatis Jesu Sacerdotis»։ Hörmann։ Արխիվացված է օրիգինալից 1 October 2017-ին
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 2017-06-04 , p 28
- ↑ «Curiosiora Et Selectiora Variarum Scientiarum Miscellanea: In tres partes divisa»։ typ. Academicis, per Joannem Andream Hoermann։ 1 May 2018։ Արխիվացված է օրիգինալից 1 October 2017-ին
- ↑ «Acta Ethnographica Hungarica»։ Akadémiai Kiadó։ 1 May 2018
- ↑ «Târgu Mureş – Romania»։ britannica.com։ Արխիվացված է օրիգինալից 17 February 2018-ին։ Վերցված է 1 May 2018
- ↑ Mentor Kiadó, Marosvásárhely, 2007.
- ↑ Дьёрдь Ковач, «Тыргу-Муреш», Бухарест, Издательство «Меридианы», Полиграфическое предприятие № 4, 1962.
- ↑ «Mures.ro - portalul tuturor muresenilor»։ Արխիվացված է օրիգինալից 22 February 2017-ին։ Վերցված է 2017-02-22
- ↑ Balázs Orbán։ «Székelyföld Leírása (The description of Szeklerland)»։ Mór Ráth։ Արխիվացված է օրիգինալից 3 July 2007-ին։ Վերցված է 25 October 2009
- ↑ «2011 census» (ռումիներեն)։ INSSE։ 2 February 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-26-ին։ Վերցված է 10 мая 2012
- ↑ Árpád E. Varga։ «Etnikai statisztikák» (հունգարերեն)։ Pro-Print Kiadó։ Արխիվացված է օրիգինալից 10 June 2007-ին։ Վերցված է 21 August 2010
- ↑ «Targu Mures ethnic composition»։ INSSE։ Արխիվացված է օրիգինալից 26 November 2013-ին։ Վերցված է 12 March 2012
- ↑ «Weatherbase: Historical Weather for Târgu Mureș»։ Weatherbase։ Վերցված է January 5, 2010
- ↑ «Climate:Târgu Mureș»։ Climate-Data։ Վերցված է August 4, 2018
- ↑ «Târgu Mureș sister cities»։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2014-ին։ Վերցված է 5 January 2015
- ↑ «Újbuda története» [Újbuda – New in History, Twin Towns]։ Rafia.hu (հունգարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2013-08-11
- ↑ «Marosvásárhely» (հունգարերեն)։ Ujbuda.hu։ Արխիվացված է օրիգինալից 12 October 2011-ին։ Վերցված է 18 November 2011
- ↑ «Marosvásárhely»։ Egerszeginfo.hu։ Արխիվացված է օրիգինալից 2 November 2007-ին։ Վերցված է 18 November 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տրգու Մուրեշ Վիքիպահեստում |
---|
- Քաղաքի պաշտոնական կայքէջը (ռումիներեն)
- City guide (անգլերեն)
- BC Mureș Official Website (ռումիներեն)
- Interactive 360° panoramas of Târgu Mureș and its surroundings
- Târgu Mureș photo gallery
- Photo gallery and collection of links (անգլերեն)
- Photos taken at the Palace of Culture in Târgu Mureș
- Images taken at the Week-End Holiday Complex in Târgu Mureș by photographer Zsolt Suto
- Local news on Mureș/Maros TV (ռումիներեն)
- Local news provided by Erdélyi Magyar Televízió
|