Ֆրանցիսկյան միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկյան միաբանություն
Coat of Arms of the Order of Friars Minor.svg
Տեսակ religious order
Հապավում OFM (ֆրանցիսկյան)
Հիմնադրված 1209
Գլխադասային գրասենյակ Պորցիունկոլա, Ասսիզ, Իտալիա Իտալիա
Տարածաշրջան համաշխարհային
գլխավոր քահանա Michael A. Perry
Անվանված է Ֆրանցիսկ Ասիզացի
Հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզեցի
Կայք OFM

Ֆրանցիսկյան միաբանություն , (լատ.՝ Ordo Fratrum Minorum; կամ «մինորիտներ», կամ «կրտսեր եղբայներ») կաթոլիկ եկեղեցու կազմի մեջ վանական միաբանություն է, որը հիմնել էր Սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցին Ասսիզ քաղաքից 2,5կմ գտնվող Պորցիունկոլա կոչվող տեղայնքում, Իտալիայում 1208 թվականին որպեսզի քարոզի առաքելական աղքատության, ասկետիզմի ճգնավորության և սիրո մերձավորի հանդեպ գաղափարները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկյան միաբանության հիմնադրման տարեթիվն է համարվում Հռոմի Պապ Ինոկենտի Երրորդի կողմից միաբանության կանոնադրության բանավոր հաստատումը 1209 թվականին։[1] Ֆրանցիսկյան կանոնադրությունը պարտադրում էր կատարյալ աղքատություն, քարոզ, հիվանդների ֆիզիկական և հոգեկան խնամք, Հռոմի Պապին խիստ հնազանդություն։

Վաղ շրջանում ֆրանցիսկյան վանականները հայտնի էին Անգլիայում «մողրագույն եղբայրներ» անվան տակ (իրենց հագուստի գույնով), Ֆրանսիայում՝ որպես «կորդելյերներ» («corde» ֆրանսերեն «պարան», որը նրանք օգտագործում էին գոտու փոխարեն), Գերմանիայում՝ «ոտաբոբիկներ» անվան տակ (սանդալների պատճառով, որ նրանք հագնում էին ոտաբոբիկ), իսկ Իտալիայում՝ որպես «եղբայրներ»։

Ներկա իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆրանցիսկյան խորհրդանիշը բազիլիկայի ճակատին, Սանտա-Կրոչե, Ֆլորենցիա)

2014 թվականին Կրտսեր եղբայրների միաբանությանը հավաքնում էին 14 046 վանականներ, Կրտսեր կոնվետուալ եղբայրների միաբանությանը՝ 4 294, իսկ Կապուցինների կրտսեր եղբայրների միաբանությանը՝ 10 629։[2] Այսպիսով ընդհանուր առմամբ Ֆրանցիսկյան միաբանության անդամների թիվը այժմ կազմում է մոտ 30 հազար մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]