Սեգեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սեգեդ
Szeged
Զինանշան
HUN Szeged Címer.svg

Szeged Montage.jpg
Կոորդինատներ: 46°15′0″ հս․ լ. 20°10′0″ ավ. ե. / 46.25000° հս․. լ. 20.16667° ավ. ե. / 46.25000; 20.16667
Երկիր Հունգարիա Հունգարիա
Առաջին հիշատակում 1183
Մակերես 280.84 կմ²
ԲԾՄ 75 մ
Բնակչություն 162 593 մարդ (հունվարի 1, 2015)[1]
Կրոնական կազմ հունգարացիներ
Ժամային գոտի կենտրոնաեևրապական ժամանակ
Հեռախոսային կոդ (+36)62
Փոստային ինդեքսներ 6720
Պաշտոնական կայք http://www.szegedvaros.hu
##Սեգեդ (Հունգարիա)
Red pog.png

Սեգեդ (հունգ.՝ Szeged), մեծությամբ երրորդ քաղաքն է Հունգարիայում։ Քաղաքի տարածքն է 280.84 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 161 921[2] մարդ (2014 թվականի հունվարի 1 դրությամբ)։ Սեգեդը տեղակայված է Տիսա գետի երկու ափերին՝ Մարոշ գետին միացման տեղից հարավ:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի քաղաքի ժամանակակից անվան ծագման մի քանի վարկած: Ըստ վարկածներից մեկի, քանի որ քաղաքը գտնվում է Տիսա գետի հունի շրջադարձի վրա, անունը ծագում է հին հունգարական szeg բառից, ինչը նշանակում է «անկյուն»: Մակ այլ վարկածում անունը ծագում է sziget բառից, ինչը հունգարերեն նշանակում է «կղզի»:

Աշխարհագրություն եւ տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգեդի համայնապատկեր, տեսք մայր տաճարից

Քաղաքը գտնվում է Բուդապեշտից 160 կմ հարավ-արեւելք, 10կմ հարավ անցնում է Սերբիայի սահմանը, իսկ 20 կմ դեպի հարավ-արեւելք՝ Ռումինիայի սահմանը: Սեգեդով է անցնում Բուդապեշտ - Կեչկեմետ - Սեգեդ - Նովի-Սադ - Բելգրադ (Е75) ավտոմայրուղին: Այլ ավտոճանապարհները տանում են Բեկեշչաբու եւ ռումինական Արադ քաղաքը (Е68): Երկաթուղիները տանում են Կեչկեմետ եւ Բուդապեշտ, ինչպես նաեւ Ռումինիա եւ Սերբիա: Բուդապեշտի ճանապարհը գնացքով 2 ժամ 40 րոպե է: Քաղաքային տրանսպորտը ներկայացվում է ավտոբուսի 33, տրամվայի 5 եւ տրոլեյբուսի 6 գծերով: Քաղաքից ոչ հեռու կա փոքր ինքնաթիռներ ընդունելու կարողությամբ ոչ մեծ օդանավակայան:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգեդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.7
(35.1)
5.1
(41.2)
11.2
(52.2)
16.1
(61)
21.3
(70.3)
24.3
(75.7)
26.4
(79.5)
26.0
(78.8)
21.4
(70.5)
15.6
(60.1)
9.5
(49.1)
3.8
(38.8)
15.2
(59.36)
Միջին օրական °C (°F) −1.8
(28.8)
0.9
(33.6)
5.6
(42.1)
11.1
(52)
16.2
(61.2)
19.2
(66.6)
20.8
(69.4)
20.2
(68.4)
16.5
(61.7)
11.0
(51.8)
5.1
(41.2)
0.6
(33.1)
10.45
(50.83)
Միջին ցածր °C (°F) −4.8
(23.4)
−2.5
(27.5)
0.9
(33.6)
5.5
(41.9)
10.3
(50.5)
13.4
(56.1)
14.4
(57.9)
13.9
(57)
10.4
(50.7)
5.6
(42.1)
1.7
(35.1)
−2.1
(28.2)
5.56
(42)
Տեղումներ մմ (դյույմ) 29
(1.14)
25
(0.98)
29
(1.14)
41
(1.61)
51
(2.01)
72
(2.83)
50
(1.97)
57
(2.24)
34
(1.34)
26
(1.02)
41
(1.61)
40
(1.57)
495
(19.46)
Միջին ամսական արևային ժամ 62.0 87.6 142.6 180.0 235.6 255.0 288.3 266.6 210.0 170.5 81.0 49.6 2 028,8
աղբյուր: Hong Kong Observatory [2]

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին բնակչության թիվը 162 889 մարդ էր, ճնշող մեծամասնությունը հունգարացի (93,5 %): Քաղաքի երբեմնի բավականին մեծ սերբական բնակչությունը կրճատվել է մինչեւ 0,5 %: Ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնում են գնչուները, գերմանացիները, ռումինացիները, խորվաթները, սլովակները, հրեաները (ամբողջը՝ 1 %-ից քիչ): Հավատացյալների մեծ մասը կաթոլիկ է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգեդի գիշերային տաճարը

Սեգեդի տեղում բնակավայր հնագույն ժանամակներից է գոյություն ունեցել: Կլավդիոս Պտղոմեոսը հիշատակում է քաղաքի հին հռոմեական անունը՝ Պարտիսկում: Կա վարկած, որ հոների առաջնորդ Աթիլլայի նստավայրը գտնվել է ժամանակակից Սեգեդից ոչ հեռու: Հետագայում տարածաշրջանը բաժանեց ողջ ժամանակակից Հունգարիայի տարածքի ճակատագիրը. այնտեղ բնակվեցին սլավոններ, իսկ 9-րդ դարից՝ հունգարներ:

Հունգարական «Սեգեդ» անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 1183 թվականին: 13-րդ դարում մոնղոլական արշավանքների ընթացքում Սեգեդն ամբողջովին սնանկանում է, սակայն հետո նորից վերաշինվում է: 14-15 դարերում Սեգեդը առնում է Հարավային Հունգարիայի խոշորագույն քաղաքը եւ 1498 թվականին ստանում է քաղաքի կարգավիճակ: 1526 թվականին թուրքական բանակը գրավում եւ թալանում է քաղաքը, սակայն Օսմանյան կայսրության կազմի մեջ է մտնում միայն 1543 թվականին: Թուրքական իշխանության տակ Սեգեդը մնում է մինչեւ 1686 թվականը, ինչից հետո մտնում է Հաբսբուրգյան կայսրության կազմի մեջ: 18-րդ դարը Սեգեդի համար դառնում է ծաղկման շրջան, քաղաքն արագ աճում է: 1721 թվականին պիարների միաբանությունը Սեգեդում ակադեմիա է բացում: 1720 թվականին քաղաքում կային 193 կալվածքներ, որոնցից 99 պատկանում էին սերբական համայնքին:

Դեմետրի աշտարակ

19-րդ դարում աղաքը կարեւոր դեր է խաղում 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության իրադարձություններում: Այստեղ է հնչեցնում իր հանրահայտ ճառը Լայոշ Կոշուտը: Ապստամբների պարտությունից հետո 1849 թվականին Սեգեդ է տեղափոխվում Հունգարական պաշտպանության կոմիտեի նստավայրը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Magyarország közigazgatási helynévkönyve, 2015. január 1., Gazetteer of Hungary, 1st January 2015(untranslated), -03T. Ստուգված է սեպտեմբերի 4-ին 2015:
  2. «Climatological Normals of Szeged»։ Hong Kong SAR Government։ Վերցված է 2011-01-06