Վեսպրեմ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վեսպրեմ | |||||
Veszprém | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Վեսպրեմ | ||||
Քաղաքապետ | Կարմել Թիրաթ | ||||
Մակերես | 126,9 կմ² | ||||
ԲԾՄ | 260 մ | ||||
Խոսվող լեզուներ | հունգարերեն | ||||
Բնակչություն | 60 788 մարդ (2014) | ||||
Խտություն | 486,38 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36) 88 | ||||
Փոստային ինդեքս | 8200 | ||||
Փոստային ինդեքսներ | 8200 | ||||
Պաշտոնական կայք | veszprem.hu | ||||
| |||||
Վեսպրեմ (հունգ.՝ Veszprém, գերմ.՝ Weißbrunn), Հունգարիայի հնագույն քաղաքներից մեկը, Վեսպրեմ մարզի վարչական կենտրոն: 2014 թվականի հունվարի 1-ի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 60 788[1] մարդ:
Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Շեդ գետի երկու կողմերում` Բուդապեշտից 110 կմ դեպի հարավ-արևմուտք և Բալատոն լճից 15 կմ հեռավորության վրա: Վեսպրեմը ավտոմոբիլային մայրուղով կապված է Բուդապեշտի, Սեկեշֆեհերվարի, Դյորի և մնացած քաղաքների հետ: Քաղաքի միջոցով անցնում է Սեկեշֆեհերվար - Վեսպրեմ - Սոմբատհեյ երկաթուղին: Բուդապեշտից մինչև Վեսպրեմ գնացքով տևողությունը մոտ մեկ ժամ է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեսպրեմը Հունգարիայի հնագույն քաղաքներից մեկն է: Այն հիմնադրվել է Սուրբ Իշտվան թագավորի օրոք, սակայն, ըստ ժամանակագիր Բելա III իշխանի, ժայռի վրա, որտեղ կառուցվել է Վեսպրեմ բերդը, եղել է ամրոց, երբ հունգարացիները եկել են այս տարածաշրջան: Հավանաբար Կառլոս Մեծի դարաշրջանում կառուցված ֆրանկերի ամրակայում է եղել։ Վեսպրեմը դարձել է Հունգարիայի առաջին եպիսկոպոսական թեմերից մեկը, որը հիմնադրվել է 1009 թվականին: Հնուց ի վեր Վեսպրեմի եպիսկոպոսներին է պատկանել Հունգարիայի թագուհիներին թագադրման իրավունքը, որից ելնելով Վեսպրեմ քաղաքը երբեմն անվանում են «թագուհիների քաղաք»: Վեսպերմի եպիսկոպոսների ձեռքերով են իրենց թագերը ստացել Հունգարիայի բոլոր թագուհիները, սկսած Գիզելայից (Սուրբ Իշտվանի կինը), մինչև Հունգարիայի վերջին թագուհին՝ Կարլ I-ի կինը: 1001 թվականին քաղաքում կառուցվել է Սուրբ Միխայիլի տաճարը, որը մի քանի անգամ վերակառուցվել է:
XIII դարում բերդը վերածվել է ամուր պատերով շինության, որը գտնվում էր ժայռոտ բլրի վրա: 1241 թվականին մոնղոլական բանակը չի կարողացել վերցնել, և ետ են քաշվել քաղաքից: 1552 թվականին Վեսպրեմը գրավվեց թուրքերի կողմից, սակայն նրանք արագ դուրս քշվեցին, ինչի շնորհիվ այս քաղաքում ավելի շատ են պահպանվել միջնադարյան հուշարձանները, քան բազմաթիվ այլ հունգարական քաղաքներում:
Քաղաքի աճը հանգեցրել է նրան, որ այն արդեն զբաղեցրել է մեծ տարածք՝ շրջակա բլուրներով: Ենթադրվում է, որ այն բլուրների թիվը, որոնց վրա գտնվում է քաղաքը, հասնում է յոթի:
1706 թվականին ավստրիական զինվորների կողմից քանդվել են ամրոցի պատերը:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեսպրեմի գլխավոր տեսարժան վայրերը կենտրոնացված են ամրոցի բլրի վրա և քաղաքի առավել հին մասերում: Նրանց թվին են պատկանում.
- Եպիսկոպոսների պալատ. գտնվում է հին քաղաքի կենտրոնում՝ Սուրբ Երրորդություն հրապարակում, կառուցված է XVIII դարի 70-ական թվականներին բարոկկո ոճով
- Սուրբ Միխայիլի եկեղեցի. կառուցվել է 1001 թվականին ռոմանական ոճով կառուցված տաճարի տեղում, որը հետագայում բազմիցս վերակառուցվել է, տաճարն իր ներկայիս տեսքը ստացել է 1910 թվականի հերթական վերակառուցման ժամանակ: Նախկին հինավուրց տաճարից պահպանվել է միայն զոհասեղանը: Տաճարի հյուսիսային կողմում մնացել են IX դարի Սուրբ Գեգորիա հին մատուռի մնացորդները:
- Գիզելի մատուռ. փոքր, շատ հին մատուռ, որը գտնվում է Եպիսկոպոսական պալատի և հարևան տան կողքին: Չնայած այն հանգամանքին, որ չկա ոչ մի հավաստի աղբյուր մատուռի անվան թագուհու մասին, ամենայն հավանականությամբ այն ստեղծվել է XI դարում:
- Իշտվանի և Գազելի հուշարձան. 1938 թվականին հուշարձանը տեղադրվել է անսովոր վայրում: Հուշարձանից բացվում է հիասքանչ տեսարան դեպի շրջակայքը
- Պիարի վանք. կառուցվել է XVIII դարում
- Հերոսների դարպաս. կառուցվել է 1936 թվականին հին դարպասների վայրում. դարպասները կառուցվել են նեոռոմանական ոճով
- Հրշեջային աշտարակ. կառուցվել է XV դարում, 1810 թվականին խիստ վնասվել է երկրաշարժի պատճառով: Ի սկզբանե, որոշվել էր այն չվերակառուցել, սակայն հետո այն վերակառուցվել է որպես հրշեջ-դիտակետ և երկար ժամանակ ծառայել է այդ կարգավիճակում
- Պետյոֆի թատրոն. թատրոնի շենքը կառուցվել է գեղեցիկ այգում 1908 թվականին, անվանվել է ի պատիվ մեծն հունգար բանաստեղծ Շանդոր Պետյոֆի, որի հուշարձանը տեղադրված է թատրոնի մուտքի մոտ:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան՝ Կուրսկ
Գերմանիա՝ Բոտրոպ
Դանիա՝ Գլադսաքսե
Բելգիա՝ Օտինի Լուվեն լա Նյով
Գերմանիա՝ Պասաու
Ֆինլանդիա՝ Ռովանիեմ
Ռումինիա՝ Սֆինտու Գեորգե
Էստոնիա՝ Տարտու
Իսրայել՝ Տիրաթ Քարմել
Չեխիա՝ Ժամբերկ
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոպոլդ Սեմոնովիչ (1845–1930), ջութակահար
- Տիբոր Նավրաչիչ (* 1966)
- Անիտա Գերբից (* 1983)
- Տամաշ Կադար (* 1990), ֆուտբոլիստ
- Ադամ Լանգ (* 1993), ֆուտբոլիստ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Венгрия. Путеводитель. Вокруг света, 2007. ISBN 978-5-98652-117-6
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայք (անգլ.)
- Վեսպրեմը funiq.hu կայքում (ռուս.)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վեսպրեմ կատեգորիայում։ |