Բոտրոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
գերմ.՝ Bottrop
Դրոշ Զինանշան
Flagge der Stadt Bottrop.svg DEU Bottrop COA.svg

Altmarkt Horster Str. Bottrop.JPG
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումՖյուլենբրոկ, Բոտրոպ Այգեն, Բատենբրոկ, Բոյ, Վելհայմ, Էբել, Լեմկուլե, Գրաֆենվալդ և Կիրխելեն
Առաջին հիշատակում1092
Մակերես100,61 կմ²
ԲԾՄ55±1 մետր
Բնակչություն117 311 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Հեռախոսային կոդ02041 և 02045
Փոստային դասիչ46236
Ավտոմոբիլային կոդBOT
Պաշտոնական կայքbottrop.de
##Բոտրոպ (Գերմանիա)
Red pog.png

Բոտրոպ (գերմ.՝ Bottrop), քաղաք Գերմանիայում, Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա վարչական շրջանում։ Գտնվում է Ռուրի շրջանում, Էսսեն, Օբերհաուզեն, Գլադբեկ և Դորստեն քաղաքների կողքին։ Բոտրոպը եղել է ածխահանության կենտրոն, ունեցել է բազում գործարաններ, այստեղ զարգացած են եղել քիմիական, թեթև և մեքենաշինական արդյունաբերությունները։

Քաղաքում է գտնվում հայտնի Brabus մեքենաշինական ընկերության թյունինգի կենտրոնը։

Քաղաքի տարածքը մոտավորապես 101 կմ² է։ Բնակչությունը՝ 118,9 հազար (2006)։ Քաղաքը բաժանվում է երեք մասի՝ Կենտրոնական Բոտրոպ (Bottrop-Mitte), Հարավային Բոտրոպ (Bottrop-Süd) և Կիրխելեն (Bottrop-Kirchhellen)։ Մինչև 1978 թվականը Կիրխելենը ինքնուրույն քաղաք էր։

Տարածքային բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ընդհանուր տարածքը 101 կմ² է։ Հյուսիսից հարավ ձգվածությունը 17 կմ է, արևմուտքից արևելք՝ 9 կմ։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը 78 մետր է։ Քաղաքը ստորաբաժանվում է հետևյալ վարչական շրջանների․

  • Բոտրոպ՝ Կենտրոն (Բոտրոպ Միտե, Bottrop-Mitte),
  • Բոտրոպ՝ Հարավա (Բոտրոպ Զյուդ, Bottrop-Süd),
  • Բոտրոպ՝ Կիրխելեն (Bottrop-Kirchhellen)։

Յուրաքանչյուր շրջանի կառավարմամբ զբաղվում է շրջանային ղեկավարությունը։ Վերջինիս ղեկավարը բուրգոմիստրն է։

Յուրաքանչյուր քաղաքային շրջան ստորաբաժանվում է վարչական շրջաների։ Ընդհանուր Բոտրոպում առանձնացվում է 17 շրջան։

  • Բոտրոմ Միտեում 3 շրջան․ Այգեն (Eigen), Շտադտմիտե (Stadtmitte) և Ֆուլենբրոկ (Fuhlenbrock)։
  • Բոտրոպ Զյուդում 7շրջան․ Բատենբրոկ (Batenbrock), Բոյ (Boy), Վելհայմ (Welheim), Վելհայմեր Մարկ (Welheimer Mark), Լեմկուլե (Lehmkuhle), Ֆոնդերորտ (Vonderort) և Էբել (Ebel)։
  • Բոտրոպ Կիրխելեն 7 շրջան․ Գրաֆենվալդ (Grafenwald), Կիրխելեն (Kirchhellen), Օֆերհագեն(Overhagen), Ֆելդհաուզեն (Feldhausen), Հարդինգհաուզեն (Hardinghausen), Հոլտհաուզեն (Holthausen), Էկել (Ekel)։

Բացի այդ՝ վիճակագրական նպատակով Բոտրոպը բաժանվում է 17 վիճակագրական շրջանների, որոնք են․

Ալտշտադտ (Altstadt, 11), Նոտդ Օստ (Notd-Ost, 12), Զյուդ Վեստ (Süd-West, 13), Ֆուլենբրոկ Հայդե (Fuhlenbrock-Heide, 21), Ֆուլենբրոկ Վալդ (Fuhlenbrock-Wald, 22), Շտադտվալդ (Stadtwald, 31), Այգեն (Eigen, 32), Բատենբրոկ Նորդ (Batenbrock-Nord, 41), Բատենբրոկ Զյուդ (Batenbrock-Süd, 42), Բոյ (Boy, 51), Վելհայմ (Welheim, 52), Էբել/Վելհայմեր Մարկտ (61), Զյուդ (Süd, 62), Կիրխելեն Միտե (Kirchhellen-Mitte, 71), Կիրխելեն Զյուդ/Գրաֆենվալդ (Kirchhellen-Süd/Grafenwald, 72), Կիրխելեն Զյուդ Վեստ (Kirchhellen-Süd-West, 73), Կիրխեեն Նորդ Օստ (Kirchhellen-Nord-Ost, 74)։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոզեֆ Ալբերս
  • Թեո Յորգեննսման

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տերիկոն Հանիլ
  • Տետրաէդր
  • Ալպին կենտրոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.)DESTATIS, 2023.