Բիլեֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիլեֆելդ
Bielefeld
Զինանշան
DEU Bielefeld COA.svg

Bielefeld Altes Rathaus.jpg
Կոորդինատներ: 52°01′0″ հս․ լ. 8°31′0″ ավ. ե. / 52.01667° հս․. լ. 8.51667° ավ. ե. / 52.01667; 8.51667
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա
Շրջան Դեթմոլդ
Ներքին բաժանում Բրակվեդե, Դոմբերգ, Գադերբաում, Հեեպեն, Յոլենբեկ, Բիլեֆելդ-Միտտե, Շիլդեշե, Զեննե, Զեննեշտադտ և Stieghorst
Բուրգոմիստր Փիթ Կլաուսեն
Հիմնադրված է 1214 թ.
Առաջին հիշատակում 1214
Մակերես 258,7 կմ²
ԲԾՄ 118 մ
Բնակչություն 323270 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ +49 521 …, +49 5202 …, +49 5203 …,
+49 5205 …, +49 5206 …, +49 5208 …,
+49 5209 …
Փոստային ինդեքս 33501—33739
Փոստային ինդեքսներ 33501, 33602, 33604, 33605, 33607, 33609, 33611, 33613, 33615, 33617, 33619 և 33647
Ավտոմոբիլային կոդ BI
Պաշտոնական կայք bielefeld.de
##Բիլեֆելդ (Գերմանիա)
Red pog.png

Բիլեֆելդ (գերմ.՝ Bielefeld) — քաղաք Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայի հյուսիս–արևելքում, Գերմանիայում։ Բնակչությունը գերազանցում է 320 000–ը, Օսթվեսթֆալեն Լիպե շրջանի խոշոր քաղաքներից մեկն է և տնտեսական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլեֆելդի գլխավոր երկաթգծային կայարանը

Գտնվում է ոչ հեռու այնպիսի խոշոր քաղաքներից, ինչպիսիք են Հանովերը (100 կմ հյուսիս–արևելք), Օսնաբրյուկը (60 կմ հյուսիս–արևմուտք), Մյունստերը (70 կմ արևմուտք), Դորտմունդը (100 կմ հարավ–արևմուտք) և Պադեբորնը (50 կմ հարավ–արևելք), Տևտոբուրգյան անտառում։ Գերմանիայի՝ բնակչության թվով 19-րդ քաղաքը։

Քաղաքի ամենաբարձր կետը 320 մ է, իսկ ամենացածրը՝ 73 մ։

Քաղաքի բնակչությունը գրեթե 330 հազար է, քաղաքը բաժանված է 10 համայնքի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքը հիմնադրվել է 1214 թվականին կոմս Հերման ֆոն Ռավենսբերգի կողմից (գերմ.՝ Hermann von Ravensberg)։ Կոմսի նստավայրը և Շպարենբուրգ ամրոցը (գերմ.՝ Sparrenburg, XVI դար, հիմնադրվել է 1879 թվականին), գոտիավորված Տևտոբուրգյան անտառով, քաղաքի խորհրդանիշներն են։
  • XV դարում քաղաքը մտնում էր Հանզեյան միության կազմի մեջ։ Հայտնի է, ամենից առաջ, որպես վուշից կտորների արտադրության կենտրոն։
Շպարենբուրգ ամրոցը
  • 20–րդ դարի սկզբին Բիլեֆալդի բնակիչ բժիշկ Ավգուստ Օտկերը արտոնագրեց խոհարարական փոշին, որը հիմք դրեց հանրահայտ ընտանեկան բիզնեսին՝ Dr Oetker անունով։
  • 1907 թվականի սեպտեմբերի 9–ին Բիլեֆիլդում է ծնվել Հորսթ Լյուդվիգ Վեսելը՝ նացիստական գործիչ, բանաստեղծ։
Բիլեֆելդի համալսարանը

Ենթակառուցվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքում է գտնվում հայտնի վերականգնողական կենտրոն Բեֆիլը (կամ Բետել)՝ «Աստծո տուն»։ Բեֆիլում (գերմ.՝ Bethel) են ապրում, սովորում և աշխատում մոտ 6000 հիվանդներ։ Նրանց հետ աշխատում են 9600 աշխատակիցներ։
  • Բիլեֆելդը զարգացած արտադրական կենտրոն է, որին համաշխարհային ճանաչում են բերել այնպիսի արդյունաբերական մասնաճյուղեր, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թեթև արդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները։
  • 1969 թվականին Բիլեֆելդում կառուցվել է համալսարանը, որը այսօր Գերմանիայի խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է։ Հայտնի է իր սոցիոլոգիայի ֆակուլտետով, որտեղ ժամանակին դասավանդել են Նիկոլաս Լումանը և Նորբերտ Էլիասը։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական հունա–կաթոլիկական եկեղեցի Բիլեֆելդում

Բիլեֆելդի մոտ 45% բնակիչները Ավետարանական եկեղեցու հետևորդ են։ Եվս 16%–ը պատկանում են կաթոլիկ եկեղեցուն։ Մնացած 39%–ը կա՛մ որևէ այլ կրոնի հետևորդ են, կա՛մ անհավատ։

Բիլեֆելդում են գտնվում հինգ ուղղափառ վանքեր, որոնցից երկուսը ռուսական են, ևս երկուսը՝ սերբական և մեկը՝ հունական։ Բացի այդ՝ քաղաքում կա Ուկրաինական հունա–կաթոլիկական վանք և այլ մենոնիտական ու բապտիստական խմբեր։

Ռուսական ուղղափառ վանքը Բիլեֆելդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենեշտադտ մերձքաղաքային շրջանում կա ռուսական ուղղափառ վանք, որը գտնվում է ոչ հեռու 1940-ական թվականներին զոհված ազատամարտիկների գերեզմանից։ Վանքը կառուցվել է 1962 թվականին։ Այնտեղ ամեն շաբաթ պատարագներ են մատուցվում։ Վանքում աշխատում է կիրակնօրյա դպրոց և գրադարան։[1]

Վանքում պարբերաբար անցկացվում են սերբական ուղղափառ համայնքի պատարագներ։

Ամեն շաբաթ Շիլդեշե մերձքաղաքային համայնքում են անցկացվում մեկ այլ ռուսական ուղղափառ համայնքի հանդիպումներ։ Պատարագները մատուցվում են կաթոլիկ վանքի շինությունում։ Այդ համայնքի մեջ մտնում են ուսանողներ Ռուսաստանից և ԱՊՀ–ից, որ եկել են սովորելու Բիլեֆելդի համալսարանում։

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլեֆելդի առաջին սինագոգը կառուցվել է 1847 թվականին։ Այդ ժամանակ Բիլեֆելդում էին ապրում 350 հրեաներ։ Շուտով սինագոգը շատ փոքր էր թվում, որովհետև հրեական համայնքը շատ արագ էր աճում։ 1905 թվականին Տուրներշտրասսե փողոցի վրա կառուցվեց նոր սինագոգ։ Նոր հաստատության մեջ տեղ կար 350 կնոջ և 450 տղամարդու համար։ 1939 թվականին սինագոգը ամբողջովին ավերվեց նացիստների կողմից։

Այսօր Բիլեֆելդի հրեական համայնքում կա 250 հավատացյալ։ Սինագոգը, որը կոչվում է Հույսի տուն, կառուցվել է 2007—2008 թվականներին։ Սինագոգում վերակառուցվել է նաև նախկին լյութերական վանքը։ Այն գտնվում է Դետմոլդեր Շտրասսեի վրա՝ քաղաքի կենտրոնում։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլեֆելդում կան նաև մի քանի մուսուլմանական մզկիթներ։

Ամենամեծ մզկիթը սունիտականն է և կոչվում է Վաթան Ջամի (թուրքերեն՝ հայրենիքի մզկիթ), գտնվում է Բրակվեդե մերձքաղաքային շրջանում։ Այն կառուցել են 2004 թվականին։ Պատարագները այնտեղ անցկացվում են թուրքերենով։

Նույն մերձքաղաքային շրջանում է գտնվում շիական մզկիթը։ Այն պատկանում է Բիլեֆելդի թուրք–ադրբեջանական մշակութային համայնքին։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլեֆելդի բուրգոմիստրները՝ սկսած 1780 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1780—1812։ Ֆլորենս Կորնսբրուխ
  • 1812—1817։ Կոնրադ Վիլհելմ Դելիուս
  • 1817—1831։ Էռնստ Ֆրիդրիխ Դելիուս
  • 1831—1834։ Ադամ Յունկերման
  • 1835—1853։ Ֆրիդրիխ Վիլհելմ Էդուարդ Քյորներ
  • 1853—1857։ Ֆրիդրիխ Կլարեն Կրոն
  • 1857—1881։ Լյուդվիգ Հուբեր
  • 1881—1910։ Գերհարդ Բունեման
  • 1910—1932։ Ռուդոլֆ Շտապենհորսթ
  • 1932—1934։ Պաուլ Պրիս
  • 1934—1945։ Ֆրիդրիխ Բուդե
  • 1945—1946։ Յոզեֆ Նիստրոյ
  • 1946—1952։ Արթուր Լադեբեկ
  • 1952—1954։ Գերման Կոլհազե
  • 1954—1961։ Արթուր Լադեբեկ
  • 1961—1962։ Ռուդոլֆ Նիրհոֆ
  • 1963—1975։ Հերբերտ Հինենդալ
  • 1975—1989։ Կլաուս Շվիկերտ
  • 1989—1994։ Էբերհարդ Դավիդ
  • 1994—1999։ Անգելիկա Դոպհեյդե
  • 1999—2009։ Էբերհարդ Դավիդ
  • 2009 — մինչև օրս։ Փիթ Կլաուսեն

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ Բրիտանիա Ռոչդել (անգլ.՝ Rochdale), Լանկաշիր, Մեծ Բրիտանիա, (1953)
  2. Մեծ Բրիտանիա Էնիսկիլեն (անգլ.՝ Enniskillen), Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա (1958)
  3. Ֆրանսիա Կոնկարնո, (

ֆր.՝ Concarneau), Ֆրանսիա (1973)

  1. Իսրայել Նագարիա, Իսրայել (1980)
  2. Ռուսաստան Նովգորոդ, Ռուսաստան, (1987 թվականի սեպտեմբեր)
  3. Լեհաստան Ժեշուվ, Լեհաստան (1991)
  4. Նիկարագուաիսպ.՝ Estelí, Նիկարագուա (1995)


Քաղաքի կենտրոնի տեսքը
Քաղաքի կենտրոնի տեսքը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]