Մյուլհայմ ան դեր Ռուր
Պայակումբուհ | |||||
գերմ.՝ Mülheim an der Ruhr | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Դյուսելդորֆ | ||||
Մակերես | 91,28 կմ² | ||||
ԲԾՄ | 26±1 մետր, 153±1 մետր | ||||
Բնակչություն | ▲172 404 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0208 | ||||
Փոստային դասիչ | 45401–45481 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MH | ||||
Պաշտոնական կայք | muelheim-ruhr.de(գերմ.) | ||||
| |||||
Մյուլհայմ ան դեր Ռուր (գերմ.՝ Mülheim an der Ruhr, ստորին գերմաներեն՝ Mölm), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում։
Ըստ 2009 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 168,3 հազար մարդ, 2000-ին՝ 173,9 հազար։
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում աշխատում են Siemens AG և Turck ընկերությունները։ Այստեղ է գտնվում նաև Tengelmann Group առևտրային հոլդինգի գլխադասային գրասենյակը։
Մյուլհայմում կա երկաթուղային կայարան, որտեղ կանգ են առնում RB, RE, S Bahn գնացքները։ Գործում է նաև ավտոբուսային ցանց, որը աշխատում է նաև գիշերային ժամերի։
Քաղաքում գործում է տրամվայի ցանց, որը Էսեն քաղաքի տրամվայի ցանցի մի մասն է։ Մյուլհայմի տրամվայի ցանցը կոմբինացված է՝ կազմված սովորական տրամվայի և արագընթաց տրամվայի գծերից։ Շտադտբանի գիծը քաղաքը կապում է Էսենի հետ և Մյուլհայի տարածքում ունի 9 կայարան։ Աշխատում է U18 երթուղին։ Straßenbahn 102 և 110 երթուղիները ներքաղաքային են։ 107 երթուղին կապում է Էսենի հետ։ 112- Մյուլհայմը կապում է Օբերհաուզենի հետ, 901-ը՝ Դուսբուրգի։ Տրամվայի երթուղին անցնում է երկու գետնանցումներով։ Շտադտբանի գիծը ունի 6 կայարան, Ստրասենբանը՝ 4, որը ամբողջությամբ օգտագործում է 102 երթուղին և մասամբ 901-ը։ Հանդիպում են Mülheim Hbf կայարանում։
Քաղաքի տարածքում է գտնվում «Էսեն-Մյուլհայմ» օդանավակայանը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրոյքսի դղյակ
- Շտյուրումի դղյակը
- Սահարնի վանք
- Ռորռայի Մյուլհայմի խուց
- Aquarius ջրի թանգարան
- Բիսմարկի աշտարակ
- Ժոզեֆ Թիսենի առանձնատուն
- Մյուլհայմի ջրակարգավորիչներ
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միացյալ Թագավորություն, Դարլինգթոն (1953)
- Ֆրանսիա, Տուր (1962)
- Լեհաստան, Ոպոլե (1989)
- Իսրայել, Կֆար Սավա (1993)
- Թուրքիա, Բեյքոզ (2007)
- Ֆինլանդիա, Կոուվոլա (2009)
Համագործակցող քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուլհայմ ան դեր Ռուր» հոդվածին։ |
|